Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7091

03 հունիսի 2025 Դինարա Մուկաևան նշանակվել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրեն Դինարա Բակիտի Մուկաևան ծնվել է 1987 թվականին Ղազախստանի Ալմաթիի մարզում: Ավարտել է Ղազախստանի Աբայի անվան ազգային մանկավարժական համալսարանը «Միջազգային իրավունք» մասնագիտությամբ: 2008-2020 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության հակամենաշնորհային մարմինների համակարգում: 2020-2022 թվականներին ղեկավարել է Ղազախստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության կարտելների դեմ պայքարի վարչությունը: 2022-2025 թվականներին գլխավորել է Ղազախստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության Աբայ մարզի տարածքային վարչությունը: Պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության «Հակամենաշնորհային ծառայության գերազանցիկ» կրծքանշանով: 2025 թվականի մայիսի 28-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրեն։
02 հունիսի 2025 ԵԱՏՄ-ն ժամանակավորապես զրոյացրել է ներմուծման մաքսատուրքերը հյութերի արտադրության համար նախատեսված արևադարձային մրգերի խյուսի նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ներմուծման մաքսատույքերի ժամականավոր զրոյական դրույքաչափեր է սահմանել բանանի, մանգոյի, կիվիի, ներտարինի, ինչպես նաև դեղձի, ծիրանի ու տանջի խյուսի նկատմամբ: «Այս մրգերից պատրաստված խտացրած խյուսն օգտագործվում է հյութային արտադրանքի, այդ թվում՝ մանկական սննդի արտադրության համար: Սակայն դրանցից շատերը չեն աճում Եվրասիական տնտեսական միության երկրների տարածքում, կամ աճում են արդյունաբերական վերամշակման համար ոչ բավարար չափով: Այս առնչությամբ բիզնեսը գնում է օտարերկրյա արտադրության հումք, որի գները վերջին տարիներին զգալիորեն աճել են», — միջոց ձեռնարկելու անհրաժեշտությունը պարզաբանել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:    Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ միջոցի գործողության ժամկետը հաշվարկվել է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ պետություններում սեփական այգեգործության զարգացման ներդրումային ծրագրերը, և տարբեր տեսակի խյուսի համար կկազմի մեկից երեք տարի: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
02 հունիսի 2025 ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել մինչև 2026 թվականի վերջ թեթև արդյունաբերության որոշ տեսակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքի դրույքաչափն ավելացնելուն: ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել մինչև 2026 թվականի վերջ թեթև արդյունաբերության որոշ տեսակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքի դրույքաչափն ավելացնելուն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել «բամբակե մանվածքից անկողնու այլ տպված սպիտակեղենի» (6302 21 000 0 ԵԱՏՀ ԱՏԳ ԱԱ ծածկագիր) նկատմամբ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծման մաքսատուրքը մինչև 12% բարձրացնելու մասին, բայց ոչ ավելի, քան 0.44 եվրո 1 կգ համար: «Մաքսասակագնային կարգավորման ընդունված միջոցը թույլ կտա լրացուցիչ աջակցություն ցուցաբերել հայրենական ձեռնարկություններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկողնու սպիտակեղենի արտադրության համար նախատեսված թելերը մենք ստանում ենք մեծ մասամբ երրորդ երկրներից», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրել Վահագն Ղազարյանը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրների արտադրողները այնպիսի արտադրանք են արտադրում, որն իր բնութագրերով չի զիջում օտարերկրյա անկողնու սպիտակեղենին, և լայն տեսականի են առաջարկում: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
02 հունիսի 2025 Վիտալի Վովկ. «ԵԱՏՄ շրջանակներում հաստոցագործիքային արտադրանքի մրցունակությունը պահանջում է անդամ պետությունների աջակցությունը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունավերական քաղաքականության վարչության փոխտնօրեններ Վիտալի Վովկը և Լաուրա Սադիկովան մասնակցել են «Մետաղամշակում 2025» մետաղամշակող արդյունաբերության համար սարքավորումների, սարքերի ու գործիքների միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Ցուցահանդեսի և դրա հարթակում անցկացվող «Ներդրումներ: Զարգացում: Կոոպերացիա» միջազգային առևտրաարդյունաբերական կոնգրեսի միջոցառումների  շրջանակներում նշվել է սեփական հզորություններով ծայրահեղ կարևոր համալրողների արտադրության զարգացման անհրաժեշտությունը: ԵՏՀ ներկայացուցիչները հանդիպել են հաստոցագործիքային արտադրանք մի շարք բելոռուսական և ռուսաստանյան արտադրողների հետ: «Այժմ հատկապես կարևոր է կատարել Եվրասիական տնտեսական միության երկրների հաստոցաշինական ձեռնարկությունների մասնագիտացում, որպեսզի նախ՝ կարգավորենք ԵԱՏՄ երկրների հետ ծայրահեղ կարևոր համալրողների արտադրությունը, և երկրորդ՝ չստեղծենք ներքին մրցակցություն», — բանակցությունների ընթացքում ընդգծել է Վիտալի Վովկը: Նա նաև նշել է, որ եվրասիական հաստոցների ու համալրողների մրցունակության բարձրացման համար ներկա փուլում պահանջվում է Միության երկրների լուրջ աջակցությունը պատվերների ապահովման և պատրաստի արտադրանքի իրացման երաշխիքների տրամադրման մասով: Բլոկի ներկայացուցիչները ցուցահանդեսի մասնակիցներին պատմել են արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի մասին՝ հորդորելով ներգրավվել անդամ պետությունների ձեռնարկությունների կոոպերացիոն շղթաներում:
02 հունիսի 2025 Ուժի մեջ են մտել սննդամթերքի մասին տեխկանոնակարգի ստանդարտների ցանկերի փոփոխությունները Հունիսի 2-ին ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության սննդամթերքի մասին տեխնիկական կանոնականգի ստանդարտների փոփոխությունները, որոնք ընդունվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի կողմից 2024 թվականի դեկտեմբերին: Համաձայն փոփոխությունների՝ կամավոր կիրառման ենթակա ստանդարտների ցանկը լրացվել է 17 միջպետական ստանդարտով, իսկ մեթոդներին առնչվող ստանդարտների ցանկը՝ մեկ միջպետական ստանդարտով։ Արդիականացված խմբագրմամբ է շարադրվել 10 միջպետական ստանդարտ: ԵԱՏՄ երկրների 14 ազգային ստանդարտ հանվել է, քանի որ դրանց հիման վրա մշակվել են համապատասխան միջպետական ստանդարտներ։ Փոփոխությունները նախապատրաստվել են Հանձնաժողովի կողմից ՄԻության երկրների ստանդարտացման ոլորտի լիազոր մարմինների առաջարկների հիման վրա՝ հաշվի առնելով ԵՏՀ խորհրդի կողմից հաստատված Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի 36-րդ կետի «բ» ենթակետը:
30 մայիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցեր Ապրիլի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի է ունեցել մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ մաքսային սահմանով բեռնարկղերի պարզեցված տեղափոխմանը։ Քննարկվել են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որսաքանակի և ձկնամթերքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցեր։ Աշխատանքային խմբի մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները առավել զգայուն հարցերի շուրջ։ Աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա մայիսին առերես ձևաչափով։
30 մայիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «Մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումները նպաստում են աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության մշակմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Եգիպտոսի մրցակցային գերատեսչության աջակցությամբ, Կահիրեում անցկացրել է մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նման միջոցառումները, որոնք ԵՏՀ պրոֆիլային բլոկի նախաձեռնությամբ ավանդական են դարձել, օգնում են միջազգային տարածաշրջանային կազմակերպություններին արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն ծավալելու, աշխատանքային փորձ փոխանակելու գործում։ Հինգերորդ հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր մրցակցության արդյունավետ կարգավորման գործելակերպը։ «Մենք խթանում ենք տարածաշրջանային համագործակցության առավելությունները, ամրապնդում և ընդլայնում միջտարածաշրջանային երկխոսությունը, հարմարեցնում առաջադեմ մրցակցային գործելակերպը յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքներին, ստեղծում նոր գաղափարներ, ինչն արդյունքում հանգեցնում է աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության», — կարծում է Մաքսիմ Երմոլովիչը։ ԵՏՀ-ն կշարունակի անցկացնել տարածաշրջանային մրցակցային կազմակերպությունների հանդիպումները։ Հինգերորդ հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի մրցակցային գերատեսչության նախագահը, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի, Արևելյան Աֆրիկայի համայնքի, Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, Արաբական մրցակցային ցանցի, Հարավարևելյան Ասիայի ազգերի ընկերակցության, ԲՐԻԿՍ-ի և Կարիբյան համայնքի ներկայացուցիչներ։
Ցուցադրել ավելին