Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7224

27 հունիսի 2025 Վալենտին Տատարիցկին մասնակցել է ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության նիստին Մինսկում 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի նախագահության նիստին: Ներկայացնելով Միության տեխնիկական կանոնակարգերում պարտադիր պահանջների սահմանման կատարելագործման մասին զեկույցը՝ ԵՏՀ նախարարն ընդգծել է. «Մենք շարունակում ենք խորացնել ինտեգրումը, աստիճանաբար ընդլայնելով Միության իրավունքը և դրանում ներառելով ստանդարտացման, չափումների միասնականության, հավատարմագրման, հսկողության պրակտիկայի ոլորտի էլ ավելի մեծ թվով իրավասություններ: Սա մանրակրկիտ աշխատանք է, որում մենք ամեն օր բախվում ենք տարբեր մարտահրավերների, դիրքորոշումների կտրականությանը և հակադրմանը, իրավաբանական նրբություններին»: Վալենտին Տատարիցկին լուսաբանել է եվրասիական կարգավորման նորույթները, որոնք ուղղված են արտադրանքի անվտանգության տեխնիկական պահանջների մշակման և արդիականացման մեխանիզմի կատարելագործմանը: Այս աշխատանքին գործարար շրջանակների մասնակցության հնարավորությունների ընդլայնումը և ԵԱՏՄ տեխկանոնակարգեր և դրանց ստանդարտների ցանկեր մշակելիս բոլոր շահագրգիռ կողմերի փոխգործակցության զգալի պարզեցումը կապահովվի նաև տեխնիկական կարգավորման ոլորտում թվային հարթակի գործարկման շնորհիվ: «Թվային տեխնիկական կարգավորում Միության շրջանակներում» նախագծի իրականացումն այժմ ամենաակտիվ փուլում է: Հատուկ շեշտ է դրվել ԵԱՏՄ տեխկանոնակարգերի նախագծերի մշակման և ճշգրտման առկա խնդրահարույց և առավել տարաձայն հատվածներին: Բացի այդ, Վալենտին Տատարիցկին ուշադրություն է հրավիրել ոչ անվտանգ արտադրանքի շրջանառությունից շուկայի պաշտպանության առանձին միջոցներին և Միությունում ԵԱՏՄ տեխկանոնակարգերի կատարման վերահսկողական և հսկողական միջոցառումներ անցկացնելու պրակտիկաների տարբերությանը: «Այսօր հսկողությունն իսկապես բացահայտում է «ենթականոնակարգային» արտադրանքի թույլտվության և շրջանառության բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ համապատասխանության գնահատման մարմինների բարեխղճության, համապատասխանության գնահատման «գորշ» փաստաթղթերի շրջանառման մասով և այլն, — նշել է Վալենտին Տատարիցկին: — Միության հարթակում ավարտին են հասցվում երկու կարգի շուրջ աշխատանքները, որոնք, հուսանք, կհամակարգեն երկրների մոտեցումները, այդ թվում՝ «գորշ» փաստաթղթերի հետ աշխատանքում: նկատի ունեմ Միության որևէ երկրի պետհսկողության միջոցների հիմնավորվածության մասին մեկ այլ երկրի դիմումների քննարկման կարգը և Պետհսկողության մարմինների կողմից միմյանց միջև, ինչպես նաև հավատարմագրման մարմինների հետ փոխգործակցության կարգը»:  
26 հունիսի 2025 Անդրեյ Սլեպնև. «Այսօր «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի քարտեզը զգալիորեն ընդլայնվում է» Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեև Սլեպնևը հայտարարել է՝ դիմելով Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված «Եվրասիական ագրոէքսպրես՝ նոր հորիզոններ ու հնարավորություններ» նստաշրջանի մասնակիցներին: «Եվրասիական տնտեսական միությունը և դրա անդամ պետությունները դիրքավորվում են որպես գյուղմթերքի գլոբալ արտադրության կարևոր տարր և պատրաստ են իրենց լուրջ ավանդն ունենալ միջազգային պարենային անվտանգության ապահովման գործում: Մենք դրանում ենք տեսնում մեր ոլորտի առաքելությունը, և այստեղ անհրաժեշտ է ապահովել որակյալ լոգիստիկա», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Անդրեյ Սլեպնևի խոսքով՝ որակյալ, ոչ փանկարժեք և արագ լոգիստիկան թույլ է տալիս բացահայտվել ամբողջ տարածաշրջանների գյուղատնտեսական ներուժին: Ընդ որում, «Եվրասիական ագրոէքսպրեսի» գործողության ընթացքում հաջողվել է հաստատել մատակարարումների կայուն օրացույց, առաջին հերթին՝ ՉԺՀ-ի ուղղությամբ: «Կնշեի, որ եթե նախագիծն սկսվում էր որպես Հարավ-Արևելյան Ասիային և չինական շուկային ուղղված նախագիծ, ապա այսօր դրա քարտեզը էապես ընդլայնվում է: Ուրախալի է, որ գործնական աշխատանքներ են սկսվել «Հյուսիս-Հարավ»միջանցքի՝ ագրոպարենային արտադրանքի համար խոստումնալից ուղղության շուրջ», — հայտնել է Անդրեյ Սլեպնևը: Նա նշել է, որ խոսքը տվյալ դեպքում ինչպես Իրանի, այնպես էր տարածաշրջանի այլ երկրների մասին է: Օրինակ՝ հետաքրքիր էր «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծում Արաբական Միացյալ Էմիությունները ներառելը: Այս երկրի հետ վաղը նախատեսվում է ստորագրել տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որի կարևոր բաղադրիչ է հենց գյուղատնտեսական արտադրանքի առևտուրը: Բացի այդ, աշխատանք է տարվում ԵԱՏՄ ամենամերձավոր գործընկեր Մոնղոլիայի հետ, որը միաժամանակ տարանցիկ երկիր է Չինաստանի ուղղությամբ: Համաձայնագիրը, որը վաղը ստորագրվելու է Մոնղոլիայի հետ, զգալի հեռանկարներ է ստեղծում մատակարարումների աճի համար: Ընդ որում, տվյալ դեպքում կարող ենք խոսել ոչ միայն ԵԱՏՄ-ից գյուղմթերքի մատակարարումների, այլև մոնղոլական մսամթերքի և կաթնամթերքի հետադարձ բեռնման մասին, որով հետաքրքրված են մեր երկրները: «Եվրասիական ագրոէքսպրեսն» իրենից ներկայացնում է ինտեգրացիոն նախագիծ, որի նպատակն է ինչպես Միության ներսում, այնպես էլ երրորդ երկրներ գյուղատնտեսական և պարենային բեռների արագացված երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրման իրականացումը: Նախագծի իրականացման երեք տարում փոխադրվել է ավելի քան 1.5 մլն տոննա բեռ, դրանցից կեսին ավելին՝ ռեֆրիժերատորային: 2024 թվականի արդյունքներով՝ փոխադրված բեռների ծավալը մեկնարկային 2022 թվականի համեմատ ավելացելի է 23%-ով: 
26 հունիսի 2025 Անդրեյ Սլեպնևը մասնակցել է ԵԱՏՄ-Մոնղոլիա կլոր սեղանին և ԵԱՏՄ-ԱՄԷ բիզնես երկխոսությանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը ելույթ է ունեցել Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ԵԱՏՄ-Մոնղոլիա կլոր սեղանին, որտեղ նշել է, որ կողմերի փոխհարաբերությունների խորը պատմական շերտը և սերտ կապերը թույլ են տալիս վստահորեն ապագա կառուցել: «Այսօրվա պայմաններում, երբ աշխարհը բաժանվում է, և հակամարտություններ են ի հայտ գալիս, ամենամոտ կարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն, անշուշտ, չափազանց կարևոր է», — ընգծել է Անդրեյ Սլեպնևը: Ըստ ԵՏՀ նախարարի՝ ԵԱՏՄ և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի շուրջ կայացած բանակցությունները կարելի է որակել որպես բարեկամական և գործընկերային, քանի որ առկա բոլոր բարդությունները հաջողությամբ լուծվում էին՝ հաշվի առնելով առաջնորդների քաղաքական կամքը և ընդհանուր վստահության ու փոխըմբռնման շնորհիվ: «Վերջին հինգ տարում մեր ապրանքաշրջանառությունը մեկ քառորդով աճել է: Միևնույն ժամանակ, առանցքային խնդիրներից է զգայի անհավասարակշռությունը, որը կապված է մոնղոլական կողմից մեր շուկա կատարվող մատակարարումների համեմատ մոնղոլական շուկա շատ ավելի մեծ ծավալներով մեր մատակարարումների հետ: Ուստի ԵԱՏՄ-ում մոնղոլական ապրանքների առկայության ընդլայնման հարցը մեզ համար ոչ պակաս առաջնահերթ է, քան մեր ապրանքների առաջմղումը Մոնղոլիայում», — նշել է Անդրեյ Սլեպնևը: Նրա կարծիքով՝ գործընկերը կարող է ապահովել լավ ավանդ և մեր հավասարակշռության ամրապնդում մսի, հագուստի մասով և բազմաթիվ այլ ուղղություններով: Չնայած համաձայնագրի ժամանակավոր բնույթին և սահմանափակ ապրանքային ընդգրկմանը, այն վերաբերում է Մոնղոլիա ԵԱՏՄ-ի այնպիսի ոլորտների արտադրանքի մատակարարումների շուրջ 90%-ին, ինչպիսիք են մետաղագործությունը, շարժիչային փոխադրամիջոցները, քիմիական արդյունաբերությունը, անվադողերը, փայտամշակումը, գյուղմթերքը: «Ինչի՞ մասին պետք է ավելի լավ մտածենք: Համաձայնագրում մենք ամրագրել ենք կարգավորմանն առնչվող մի շարք կետեր, դրանք են՝ մաքսատունը, էլեկտրոնային առևտուրը, տեխնիկական կանոնակարգերը, սանիտարական միջոցները, ոլորտային համագործակցությունը», — հայտնել է ԵՏՀ առևտրի նախարարը՝ հավելելով, որ բոլոր այս ոլորտները դեռևս «բացահայտման» ենթակա են: Բացի այդ, Մոնղոլիան մայրցամաքային առևտրի կարևոր մասնակից է: ԵԱՏՄ — Մոնղոլիա — Չինաստան շրջանակում այժմ զարգացող էներգետիկայի կամ տրանսպորտի ոլորտի նախագծերը չափազանց կարևոր ու խոստումնալից են: Անդրեյ Սլեպնևը նաև մասնակցել է ԵԱՏՄ-ԱՄԷ բիզնես երկխոսությանը, որի ընթացքում հատուկ նշել է, որ այն, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Մերձարևելյան տարածաշրջանի դարպասներն են, զուտ խոսույթ չէ, այլ ապացուցված փաստ, որը հիմնված է երկրի կողմից լոգիստիկայում, նավահանգիստներում, ենթակառուցվածքում, առևտրային շփումներում և տնտեսական գոտիներում կատարված հսկայական ներդրումների վրա: «Հատկանշական է, որ մենք տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր ենք ստորագրում, որը որոշակի իմաստով մեզ միացնում է ԱՄԷ-ի և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի կողմից իրականացվող աճի այս ալիքին», — ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարարը: Խոսքը, ի թիվս այլնի, արտադրոթյունում կոոպերացիայի ընդլայնման և «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման մասին է, որի կարևոր հանգույցն է ԱՄԷ-ն, իսկ մի շարք այլ երկրների հետ ԵԱՏՄ-ն համաձայնագրեր է կնքեր ազատ առևտրի մասին կամ բանակցություններ է վարում այդ ուղղությամբ: Անդրեյ Սլեպնևը բիզնես երկխոսության մասնակիցներին տեղեկացրել է, որ վերջին տասը տարվա ընթացքում ԵԱՏՄ-ի առևտուրը Էմիրությունների հետ արդեն աճել է ավելի քան հինգ անգամ, իսկ համաձայնագրի նախագիծն ներառում է ապրանքաշրջանառության ավելի քան 90%-ի ազատականացում: «Սա ոչ թե պարզապես ազատ առևտրի, այլ հենց տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր է: Այս առումով մեզ համար այն եզակի և առաջավոր. արտաքին գործընկերների հետ նման խորության պայմանավորվածություններ մենք դեռ չենք ունեցել», — հայտնել է ԵՏՀ առևտրի նախարարը: Ելույթի ավարտին նա կողմերի բիզնեսին հորդորել է ձգտել գործնականում համաձայնագրով ամրագրվող հնարավորությունների իրականացմանը, որպեսզի էապես ավելանան փոխադարձ առևտրի առկա ծավալները: Դրան կնպաստեն նաև ԵԱՏՄ պետությունների կողմից ծառայությունների և ներդրումների ոլորտում ԱՄԷ-ի հետ վարվող բանակցությունները: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 27-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ակնկալվում է ԵԱՏՄ և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի և ԵԱՏՄ և ԱՄԷ միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրում:
26 հունիսի 2025 Արզիբեկ Կոժոշև. «Տրանսպորտն այսօր աշխատանքի, կրթության, սոցիալական կյանքի հասանելիության բազային պայմանն է» Տրանսպորտի ոլորտի ինտեգրման ազդեցությունը Եվրասիայի կայուն զարգացման ապահովման վրա «Կայուն տրանսպորտը մեծ Եվրասիայի տարածաշրջանում. շարժունակություն, մուլտիմոդալություն և թվայնացում» նստաշրջանի գլխավոր թեման էր: Միջոցառումը տեղի է ունեցել Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի հարթակում։ «Տրանսպորտը և ենթակառուցվածքը պետք է հասանելի լինեն բնակչության բոլոր շերտերի համար՝ ներառյալ հեռավոր շրջանների բնակիչներին, և արդարացի գնագոյացմամբ», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը: Ելույթների ընթացքում մանրամասն քննարկվել է թվային տեխնոլոգիաների, ենթակառուցվածքի, միջազգային տրանսպորտային միջանցքների, բեռնարկղային և մուլտիմոդալ փոխադրումների զարգացումը: Քննարկվել են էներգաարդյունավետության բարձրացման, շրջակա միջավայրի աղտոտվածության, տրանսպորտի գերբեռնվածության նվազեցման հարցեր: ԵՏՀ նախարարը նշել է, որ «ԵԱՏՄ-ն հետևողականորեն և դինամիկ ընթանում է կայուն տրանսպորտի սկզբունքների իրագործման ուղղությամբ: Շեշտը դրվում է Միության տարանցման օգտագործման արդյունավետության բարձրացմանը, խելացի տրանսպորտային համակարգերի զարգացմանը, ենթակառուցվածքի արդիականացմանը»: Քննարկման հարթակը միավորել է պետական մարմինների, գործարար համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Նստաշրջանի բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության, Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության գործկոմի ղեկավարներին, Իրանի ներկայացուցիչների:  
26 հունիսի 2025 Արզիբեկ Կոժոշևը բանակցություններ է վարել Բելառուսի էներգետիկայի նախարար Դենիս Մորոզի հետ ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարար Դենիս Մորոզի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի և գազի ընդհանուր շուկայի ձևավորման և զարգացման արդիական հարցեր: Կողմերը նշել են, որ եվրասիական «հնգյակի» ղեկավարները հայեցակարգային որոշում են ընդունել գազի շուկայի մասին, և այժմ երկրների առջև դրված է դրա զարգացման պլանը նախապատրաստելու խնդիր: Նաև ընդգծվել է, որ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի (ԷԸՇ) գործարկման համար անհրաժեշտ է սեղմ ժամկետներում ավարտել միացման մասին պայմանագրի ձևի մշակման աշխատանքը: Սա ԷԸՇ աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի վերջին փաստաթուղթն է: Այցի ընթացքում ԵՏՀ պատվիրակությունն այցելել է նաև Բելառուսի Հանրապետության միավորված էներգահամակարգի օբյեկտներ՝ նորառյալ Բրեստինը, և ծանոթացել էլեկտրական էներգիայի գեներացման տեխնոլոգիական հիմքին, առաջավոր փորձին և տեխնոլոգիաներին: «Էներգետիկ աղբյուրների և համաշխարհային միտումներին ու տեխնոլոգիաներին համապատասխանող ցանցային ենթակառուցվածքի արդիականացման ապահովման պայմաններում էներգահամակարգի կայուն աշխատանքը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործունեության պայմաններում բարեհաջող աշխատանքի գրավականն է», — նշել է Անդրեյ Սլեպնևը:  
26 հունիսի 2025 Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ և ԱՓՎՄԽ երկրների առևտրատնտեսական երկխոսության կարևորությունն աճում է» Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը բանակցել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գլխավոր քարտուղար Կայրատ Սարիբաևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ և ԱՓՎՄԽ հետագա երկխոսության հարցեր, մասնավորապես՝ Փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում միջոցառումների պլանի նախապատրաստման շուրջ: «Մենք պլանում կներառենք մեր համատեղ գործունեության բոլոր հեռանկարային ուղղությունները՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը», - նշել է Բակիտժան Սագինտաևը: Ընդ որում, ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն առաջարկել է շեշտը դնել տարածաշրջանում համատեղ նախաձեռնությունների առաջմղմանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՓՎՄԽ-ի միջև համագործակցությունն էլ ավելի արդիական է դառնում գլոբալ տնտեսական գործընթացների պայմաններում: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել կանոնավոր աշխատանքային շփումները համագործակցության զարգացման համար: ԵՏՀ-ի և ԱՓՎՄԽ քարտուղարության միջև փոխգործակցության մասին հուշագիրը ստորագրվել է 2022 թվականին։
26 հունիսի 2025 Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ շրջանակներում ամեն տարի ընդունվում է բիզնես կառույցների նախաձեռնությունների ավելի քան 60%-ը» Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ԵՏՀ փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի և ԵԱՏՄ գործարար խորհրդի նիստին: «Հանձնաժողովի աշխատանքն ընդհանուր առմամբ ուղղված է մեր երկրների ձեռնարկատերերի կողմից Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն ներուժի առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար պայմանների ստեղծմանը: Մենք հետաքրքրված ենք գործարար համայնքի հետ համագործակցության հետագա ընդլայնմամբ», - նշել է Բակիտժան Սագինտաևը միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվել է ծանրակշիռ նորմատիվ իրավական բազա, տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են երկարաժամկետ գերակայություններ, ինչը բարենպաստ պայմաններ է ապահովում բիզնեսի վարման համար: Ընդ որում, գործարար շրջանակների, այդ թվում՝ Խորհրդատվական խորհրդի հետ փոխգործակցության համար Հանձնաժողովի և Միության երկրների կողմից համատեղ ձևավորված մեխանիզմներն օգնում են առավելագույնս հաշվի առնել նրանց շահերը: «Խորհրդատվական խորհրդի ստեղծումը նպաստել է ձեռնարկատերերի հետ «մեկ պատուհանի» շրջանակներում շփման նոր ձևաչափի անցնելուն: Այժմ մեր երկխոսությունը թույլ է տալիս օպերատիվորեն արձագանքել բիզնեսի հարցումներին: Հիմնականում սրա շնորհիվ է ամեն տարի ընդունվում և Միության շրջանակներում կարգավորման մեջ ներդրվում բիզնես կառույցների նախաձեռնությունների ավելի քան 60%-ը», - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության գործիքների մասին գործարար շրջանակների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը և ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության կատարելագործումը: Խորհրդատվական խորհրդի գործունեության նպատակն է ԵՏՀ իրավասության ոլորտներում ձեռնարկատիրության զարգացման ուղղությունների ու հեռանկարների որոշման շուրջ Հանձնաժողովի և ԵԱՏՄ գործարար խորհրդի արդյունավետ երկխոսության ապահովումը:
26 հունիսի 2025 Բակիտժան Սագինտաև. «Մեր խնդիրն է՝ ԵԱՏՄ-ում բոլոր գործընթացները դարձնել ավելի արագ, հարմարավետ և անվտանգ» Հունիսի 26-ին Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական համաժողովի «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարություն. արդյունքներ և հեռանկարներ» լիագումար նիստը: Միջոցառման հիմնական բանախոսներն էին Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բակիտժան Սագինտաևը: Համաժողովին մասնակցել են պատվավոր հյուրեր՝ Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսը, Մյանմարի Միություն Հանրապետության վարչապետ Մին Աուն Հլայնը, Բելառուսի Հանրապետության հետ աշխատանքի գծով Նիկարագուայի Հանրապետության համանախագահների հատուկ ներկայացուցիչ Լաուրեանո Օրտեգա Մուրիլյոն: ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը համաժողովում ներկայացրել է Միության գործունեության արդյունքները և ինտեգրման հետագա զարգացման հեռանկարները: «Իր ստեղծման պահից ի վեր Եվրասիական տնտեսական միությունը ցուցաբերում է զարգացման կայուն դինամիկա, — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: — Տասը տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն գրեթե 18%-ով աճել է՝ 2014 թվականի 1.6 տրլն դոլարից մինչև 2024 թվականի 2.6 տրլն դոլարը: Համաշխարհային տնտեսությունում Միության բաժինը ավելացել է մինչև 4.2%: Փոխադարձ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է և 2024 թվականի արդյունքներով հասել շուրջ 100 մլրդ դոլարի: Ընդ որում, հաշվարկների 93%-ը ներկայացվում է ազգային արժույթներով: ԵԱՏՄ երկրների միջև ծառայությունների արտահանումն ավելացել է 86%-ով: Գործազրկության մակարդակը կրճատվել է մինչև 3%»: Ինտեգրացիոն միավորման գործունեության կարևոր արդյունքների շարքում ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը նշել է աշխատաշուկայում բարձր աստիճանի ազատականացման հասնելը, տնտեսության 142 հատվածում ծառայությունների միասնական շուկայի գործելը, առևտրում ավելի քան 100 արգելք վերացնելը, 52 տեխնիկական կանոնակարգի ընդունումը, պարենով ապահովվածության 92% մակարդակի հասնելը: Տնտեսության իրական հատվածների զարգացման համար գործարկվել է արդյունաբերությունում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը: Հաշվի առնելով տնտեսության բոլոր ոլորտներում թվային փոխակերպման բարձր տեմպերը՝ շարունակվում է միասնական թվային տարածքի ստեղծման աշխատանքը: «Սա կնպաստի պետական մարմինների, բիզնեսի և քաղաքացիների միջև փոխգործակցության պարզեցմանը: Մեր խնդիրն է՝ բոլոր գործընթացները դարձնել ավելի արագ, հարմարավետ և անվտանգ: Օրինակ՝ մաքսային ընթացակարգերի թվայնացումը կրճատել է ապրանքների բաց թողնման ժամկետները վեց անգամ», — նշել է Բակիտժան Սագինտաևը: Տասնամյակի ընթացքում զգալիորեն ամրապնդվել են Եվրասիական տնտեսական միության դիրքերը միջազգային ասպարեզում: Սա է վկայում շուրջ 40%-ով արտաքին առևտրային ապրանքաշրջանառության աճը: «Մենք պետք է շարունակենք փոխգործակցությունը հետևյալ ուղղություններով՝ Միության ընդհանուր շուկայի ապահովում առանցքային ապրանքներով ու ռեսուրսներով, տրանսպորտալոգիստիկ ներուժի և կոոպերացիոն համագործակցության զարգացման խթանում: Մենք հաշվի ենք առնելու ինտեգրացիոն համագործակցության փորձը, ազգային շահերը և ԵԱՏՄ մասին պայմանագրի հիմնարար հիմքերը», — ամփոփել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:
Ցուցադրել ավելին