Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
հատուկ նախագծեր
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
հատուկ նախագծեր
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Նորություններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Նորություններ
Ելույթներ
Ֆոտոսրահ
Տեսադարան
Ընտրեք ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Развитие интеграции
Макроэкономическая политика
Статистика
Развитие предпринимательской деятельности
Финансовая политика
Трудовая миграция и соцзащита
Промышленная политика
Агропромышленная политика
Техническое регулирование и аккредитация
СФС-меры
Регулирование рынка лекарств
Транспорт и инфраструктура
Энергетика
Антимонопольное регулирование
Политика в области госзакупок
Информационные технологии
Функционирование внутренних рынков
10 Dec 2024
Անդրեյ Սլեպնև. «Սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի վերաբերյալ»
Էլեկտրոնային առևտրի հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի (ԲՄԱԽ) նիստի արդյունքում կոնսենսուս է ձեռք բերվել մնացած խնդրահարույց հարցերի շուրջ, և այդպիսով սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ։ «Համաձայնագրի հիմնական նպատակն է նվազեցնել էլեկտրոնային առևտրի ապրանքների ազատ տեղաշարժի ճանապարհին խոչընդոտների առաջացման ռիսկը, որոնք պայմանավորված են այս ոլորտում Միության համալիր իրավունքի բացակայությամբ և անդամ պետություններում սեփական նորմատիվ իրավական բազայի ակտիվ զարգացմամբ», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Համաձայնագիրը նախատեսում է, որ նյութական և թվային ապրանքները, ինչպես նաև էլեկտրոնային առևտրին ուղեկցող ծառայություններն ազատ տեղաշարժվելու են եվրասիական «հնգյակի» երկրներում։ Այսինքն՝ անդամ պետությունները ապրանք վաճառողների և մարկետփլեյսերի նկատմամբ չեն սահմանելու Միության մասին պայմանագրով չնախատեսված որևէ սակագնային, ոչ սակագնային կամ այլ բնույթի սահմանափակում։ Իսկ մարկետփլեյսերը չպետք է խտրականություններ դնեն ԵԱՏՄ այլ երկրների վաճառողների և գնորդների նկատմամբ։ Միաժամանակ բոլոր հինգ պետությունների օրենսդրության պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված կարգավորիչ բեռը նվազեցնելու համար Միության մակարդակով կընդունվի վերազգային կանոնների փաթեթ։ Ընդհանուր կանոններով են ձևակերպվելու հրապարակային օֆերտաները, ապրանքների քարտերը, ցուցադրվելու է պատվերի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև իրականացվելու է ապրանքների և դրամական միջոցների վերադարձը։ Սա շահավետ կլինի ինչպես սպառողի համար, որը կստանա սպասարկման երաշխավորված մակարդակ՝ անկախ ապրանքը գնելու երկրից, այնպես էլ վաճառողների/մարկետփլեյսերի համար, որոնք կկարողանան ստանդարտացնել իրենց բիզնես գործընթացները միասնական հարթակում։ Նախատեսվում է նաև էլեկտրոնային առևտրի անցում թվայինի: Ներկայումս փոխադարձ էլեկտրոնային առևտուրը կառուցված է ավանդական թղթային փաստաթղթաշրջանառության վրա, ինչը անհարկի մեծ բեռ է ստեղծում շուկայի բոլոր մասնակիցների համար: Այս սահմանափակումը վերացնելու համար նախատեսված է էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչման հնարավորություն՝ ԵՏՀ խորհրդի կողմից սահմանվելիք հիմնական մոդելին համապատասխան։ Համաձայնագիրը ենթադրում է, որ համացանցում ապրանք գնող քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը կիրականացվի նրանց գտնվելու երկրի օրենսդրությանը համապատասխան։ Դա թույլ կտա խուսափել այլ երկրների իրավունքով իրականացվող վարույթներից, որոնք փաստացի զրկում էին սպառողին իր շահերը պաշտպանելու հնարավորությունից։ Բացի այդ, ԵԱՏՄ-ում գործելու է ապրանքների վերադարձի միասնական նորմատիվ՝ 14 օրվա ընթացքում։ Ներկայումս այս ժամկետը զգալիորեն տարբերվում է։ Ամրագրվել են նաև սպամ նամակների սահմանափակման, անձնական տվյալների պարտադիր պաշտպանության միջոցներ, տրամադրվել է նախադատական վեճերի լուծման գործիքակազմ շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների միավորումների և սպառողների իրավունքների պաշտպանության ընկերությունների հիման վրա: Այս մոտեցումը թույլ կտա Միության ամբողջ փոխադարձ էլեկտրոնային առևտրի վրա տարածել վիճահարույց իրավիճակների ճկուն և արագ լուծման հաջող փորձը, որն առկա է մի շարք երկրներում: Որոշակի դրական կողմեր կան նաև կարգավորողների համար. խոսքը փոխգործակցության էական պարզեցման, բաց տվյալների հասանելիության մակարդակի բարձրացման և էլեկտրոնային առևտրի մասնակիցների իրավունքների խախտումը կանխելու համատեղ մեխանիզմի ձևավորման հնարավորության մասին է: Ապագա Համաձայնագրի հիմնական սկզբունքները ԲՄԱԽ հարթակում համաձայնեցնելուց հետո Հանձնաժողովն անցնում է ներպետական համաձայնեցման և փաստաթղթի նախագծի ստորագրման համար անհրաժեշտ պաշտոնական ընթացակարգերին:
10 Dec 2024
Բախիթ Սուլթանով. «Աճում է գործարար շրջանակների հետաքրքրությունը եվրասիական ինտեգրման նկատմամբ»
Դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան քննարկել է 2024 թվականին Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքի խնդրահարույց հարցերի լուծման արդյունքների մշտադիտարկման մասին զեկույցը։ «Այս տարի Հանձնաժողովի կողմից մշակված հարցերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան երկու անգամ։ Սա խոսում է այն մասին, որ գործարար շրջանակների հետաքրքրությունը եվրասիական տնտեսական ինտեգրման հարցերի նկատմամբ չի նվազում, ընդհակառակը՝ աճում է», — նշել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։ Նշվել է նաև, որ Հանձնաժողովի բլոկերը ակտիվորեն փոխգործակցում են բիզնեսի հետ, օգտագործելով տարբեր հարթակներ ուղղակի երկխոսության համար, այդ թվում՝ հեռահաղորդակցության ձևաչափը։ 2024 թվականին օրացուցային տարվա ընթացքում բիզնեսի լուծված խնդրահարույց հարցերի բաժինը 2023 թվականի համեմատ 24%-ից հասել է 29%-ի։ Գործարար համայնքի հարցերի գերակշիռ մասով (48%) պարզաբանումներ են տրվել, հարցերի 29%-ը լուծվել է, իսկ հարցերի 23%-ը ԵՏՀ-ն շարունակում է մշակել։ Բախիթ Սուլթանովն ընդգծել է, որ այս թվերը վկայում են գործարար շրջանակների արդիական խնդիրների լուծման և նրանց հետ աշխատանքի որակի բարձրացման ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքի օպերատիվության աճի մասին։ Բիզնեսի խնդիրների մշտադիտարկման արդյունքների հիման վրա ԵՏՀ կողմից նախապատրաստած զեկույցը առաջիկայում կտեղադրվի Հանձնաժողովի կայքում։ Զեկույցը նախապատրաստվել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի կատարման շրջանակներում: Խնդրահարույց հարցերը ստացվում են ԵԱՏՄ երկրների գործարար համայնքի ներկայացուցիչներից (ընդհանուր առմամբ 2024 թվականին ստացվել է 155 հարց)։ 2024 թվականին ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են Ռուսաստանի (52%) և Ղազախստանի (26%) գործարար շրջանակները։
09 Dec 2024
ԵԱՏՄ-ում մշակել են ՝ Համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարի մոտեցումների մասին համաձայնագրի նախագիծ
ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը «Հակակեղծարարություն 2024» միջազգային համաժողովում խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության պետությունների հետ համատեղ մշակված Համաձայնագրի նախագծի մասին։ Նրա խոսքով, այս փաստաթուղթը նախատեսում է անօրինական բովանդակության արգելափակում, պատասխանատվության միջոցներ տեղեկատվական ռեսուրսների սեփականատերերի և տեղեկատվական միջնորդների համար, ինչպես նաև որոնման համակարգերի կողմից արգելափակված ռեսուրսների մասին տեղեկատվության տրամադրման դադարեցում։ «Վստահ եմ, որ Համաձայնագրի իրականացումը թույլ կտա ապահովել համացանցում ծովահենային բովանդակության տարածման դեմ պայքարի համադրելի միջոցների կիրառում, ազգային իրավատերերին հնարավորություն կտա ապահով տեղադրել իրենց ստեղծագործությունները օրինական հարթակներում և ստանալ համապատասխան եկամուտներ», — ընդգծել է Երնար Բակենովը: Նշելով ԵԱՏՄ-ում ստեղծագործական արդյունաբերության զարգացման և հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության կարևորությունը՝ Հանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵԱՏՄ մասին պայմանագիրը նախատեսում է իրավունքների հավաքական կառավարման կազմակերպությունների (ԻՀԿԿ) գործունեության կարգավորումը առանձին միջազգային պայմանագրով։ 2019 թվականին ուժի մեջ է մտել Հեղինակային և հարակից իրավունքների հավաքական կառավարման կարգի մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը սահմանել է ԻՀԿԿ գործունեության սկզբունքները, որոշել է իրավատերերի վարձատրության բաշխման և վճարման կարգը: Վերջերս Հանձնաժողովը մշտադիտարկել է այդ Համաձայնագրի իրականացումը Միությունում, ինչի արդյունքում, մասնավորապես, նշվել է իրավունքների հավաքական կառավարման կազմակերպությունների գործունեության բացության և թափանցիկության աճ, իրավատերերի հետ փոխգործակցության պարզեցում և նրանց գործունեության վերահսկման հնարավորություն:
06 Dec 2024
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Սադիր Ժապարովին ծննդյան օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Սադիր Ժապարովին ծննդյան օրվա կապակցությամբ։ «Դուք կարևոր ներդրում ունեք Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում»,- ասված է շնորհավորական նամակում։ Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Սադիր Ժապարովին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հետագա նվաճումներ՝ ի շահ Ղրղզստանի և նրա քաղաքացիների։
06 Dec 2024
Բակիտժան Սագինտաև. «ԵՏՀ-ն կներկայացնի նոր զեկույց Եվրասիական տարածաշրջանում ՄԱԿ-ի ԿԶՆ-ների իրականացման ցուցանիշների մասին»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը դեկտեմբերի 6-ին Ալմաթիում ողջույնի խոսքով է դիմել Եվրասիական զարգացման բանկի «Աջակցություն Կենտրոնական Ասիայի կայուն զարգացմանը» խորհրդաժողովի մասնակիցներին։ ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ Եվրասիական տարածաշրջանի երկրների առջև ծառացած գլոբալ մարտահրավերների թվում է կլիմայի փոփոխությունը, որը ազդում են մարդկանց կյանքի բոլոր ասպեկտների վրա, ներառյալ տնտեսությունը։ «Հաշվի առնելով այս հարցի կարևորությունը՝ 2021 թվականին Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել տնտեսական համագործակցությունը կլիմայի փոփոխության և դրա հետևանքների դեմ պայքարի շրջանակներում զարգացնելու մտադրության մասին, - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը։ - Այն ամրագրում է Փարիզի համաձայնագրի նպատակների և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման մտադրությունը՝ ելնելով ԵԱՏՄ միասնական շուկայի գործունեության սկզբունքներից»։ Ինչպես նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը, տնտեսական ինտեգրումը կարող է դառնալ ԵԱՏՄ երկրների կողմից ԿԶՆ ցուցանիշներին հասնելու վրա դրական ազդեցություն գործող լրացուցիչ գործոն։ Բակիտժան Սագինտաևը նաև հայտնել է, որ այս տարի Հանձնաժողովը սկսել է նախապատրաստել «ԵԱՏՄ տարածաշրջանում ՄԱԿ ԿԶՆ-ների իրականացման ցուցանիշները 2.0» նոր զեկույցը: Այն նախատեսվում է ներկայացնել 2025 թվականի հուլիսին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում՝ Կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական համաժողովի շրջանակներում։ 2017 թվականին Հանձնաժողովը նախապատրաստել է «ԵԱՏՄ տարածաշրջանում ՄԱԿ ԿԶՆ-ների իրականացման ցուցանիշները» առաջին զեկույցը։ Զեկույցի առանցքային եզրակացությունն այն է, որ տնտեսական ինտեգրումը լրացուցիչ գործոն է, որը դրական ազդեցություն է գործում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ԿԶՆ ցուցանիշներին հասնելու վրա։
06 Dec 2024
ԵՏՀ-ում քննարկել են ԼՏՕ-ների համար պարզեցումներին առնչվող նոր նախաձեռնություններ
ԱՏԳ օրինապաշտ մասնակիցների՝ լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏO) համար պարզեցումների շրջանակի ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները և, ընդհանրապես, Եվրասիական տնտեսական միությունում նման կարգավիճակի գրավչությունը քննարկվել են ԼՏՕ ինստիտուտի զարգացման հարցերով խորհրդատվական կոմիտեին առընթեր պրոֆիլային աշխատանքային նիստի ընթացքում: Քննարկվել են ապրանքների հայտարարագրման, հաշվետվությունների ներկայացման, առանց ապահովում տրամադրելու ներմուծման մաքսատուրքերն վճարման հետաձգման կամ տարաժամկետման, արտահանվող ապրանքների նկատմամբ մինչև հայտարարագիր ներկայացնելը բացթողման կիրառմանն առնչվող պարզեցումներ։ «Նիստում քննարկվել է ԼՏՕ ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող տիպային պահանջների նախագիծը, որը նախապատրաստվել է Հանձնաժողովի կողմից, անցել է կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգ և հանդիսանում է մաքսային վարչարարության հեռանկարային ուղղություն և օպերատորների համար հետագա պարզեցումների կատալիզատոր»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Ալեքսանդր Տիտովը: Բացի այդ, անդրադարձել են ԼՏՕ-ի գրանցամատյանում ընդգրկելու մասին վկայականի գործողությունը մի քանի հիմքով կասեցնելու և ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող պահանջներին համապատասխանության ստուգում իրականացնելու հետ կապված իրավակիրառ պրակտիկայի հարցերին, և մշակվել է տվյալ հարցերի ընդհանուր ըմբռնում: Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը գործընկերային ծրագրի միջազգայնորեն ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ անձանց հատուկ կատեգորիա, որոնց մաքսային գործառնություններ և մաքսային վերահսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց։ ԵԱՏՄ անդամ պետություններում ԼՏՕ ինստիտուտի զարգացման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2014 թվականին: Այն մշակում է Միությունում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի կատարելագործման և զարգացման առաջարկներ։
06 Dec 2024
Թալգաթ Մոմիշև. «Տեխնիկական կարգավորման գործիքները հակազդում են ԵԱՏՄ-ում ոչ անվտանգ արտադրանքի շրջանառությանը»
Արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման հարցերը քննարկվել են Աստանայում «Հակակեղծարարություն 2024» միջազգային համաժողովի թեմատիկ հատվածում, որի բանախոսներից մեկը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն Թալգաթ Մոմիշևն էր: Հանձնաժողովի ներկայացուցիչը խոսել է ԵԱՏՄ-ում տեխկարգավորման հիմնական ասպեկտների մասին, ներառյալ ստանդարտացման ոլորտի իրավունքի փոփոխությունները, համապատասխանության գնահատումը և հավատարմագրումը, Միության միջազգային պայմանագրերի իրականացման համար անհրաժեշտ «երկրորդ մակարդակի» փաստաթղթերը: Բացի այդ, նա հայտնել է «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի մշակման մասին։ «Տեխնիկական կարգավորումը ԵԱՏՄ-ում փոխկապակցված տարրերի համալիր համակարգ է, որը ներառում է միասնական պարտադիր պահանջների սահմանումը, ստանդարտների կիրառման, համապատասխանության գնահատման, արդյունավետ պետական վերահսկողության իրականացման միջոցով դրանց իրականացման ապահովումը։ Տեխկարգավորման գործիքները հանդես են գալիս որպես հակազդեցություն մեր շուկայում ոչ անվտանգ արտադրանքի ապօրինի շրջանառությանը,- նշել է Թալգաթ Մոմիշևը։ - Դրան նպաստում է ԵԱՏՄ տեխկանոնակարգերի համապատասխանության գնահատման և պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության ոլորտի արդյունավետ նորմատիվ դաշտը, որոնց կատարելագործման ուղղությամբ Հանձնաժողովը մշտապես աշխատում է անդամ պետությունների հետ համատեղ»: Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև թվային առևտրի զարգացման, ծխախոտի, նիկոտին պարունակող և ալկոհոլային արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդեցության և դեղագործական կեղծիքների դեմ պայքարի հարցեր: Համաժողովի աշխատանքներին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության պետությունների և երրորդ երկրների պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, բիզնես ընկերակցությունների ներկայացուցիչներ։
06 Dec 2024
Բիշքեկում քննարկվել են մաքսային համագործակցության հարցեր
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովն աշխատանքային հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր Պետական մաքսային ծառայության նախագահ Սամաթ Իսաբեկովի հետ։ ՏԵղի է ունեցել մաքսային արժեքի վերահսկման մոտեցումների միասնականացման վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարությունների կատարման կառուցողական և հանգամանալից քննարկում։ Ուշադրության կենտրոնում էին նաև Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի իրականացման հարցեր, մաքսային տարանցման մաքսային ընթացակարգերը, տեղեկատվական փոխանակումը և մաքսային ոլորտի ընդհանուր գործընթացների իրականացումը։ Ներկայացվել է «Սմարթ Բաժի» նոր մաքսային տեղեկատվական համակարգը, որի հարթակում նախատեսվում է իրականացնել մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության համալիր լուծումներ։ Այս համակարգի գործարկումը զգալիորեն կկրճատի անցակետերով փոխադրամիջոցների անցման ժամանակը: Ռուսլան Դավիդովը նշել է թվայնացման ոլորտում Ղրղզստանի մաքսային ծառայության աշխատանքը՝ կարևորելով ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների միջև փորձի փոխանակումը միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար՝ հաշվի առնելով լավագույն համաշխարհային ստանդարտները։ ԵՏՀ նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ փոխգործակցության համար, ինչպես նաև հայտնել, որ վստահ է Միության գլխավոր նպատակներից մեկի իրականացման՝ դրա ամբողջ տարածքում միասնական մաքսային կարգավորման ապահովման նպատակով համագործակցության հետագա խորացման հարցում։
Ցուցադրել ավելին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք