Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7146
30 սեպտեմբերի 2025
Գոհար Բարսեղյան. «Արդյունաբերական կոոպերացիային տրամադրվող ֆինանսական աջակցության մեխանիզմն ապացուցել է իր պահանջվածությունը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը «Իննոպրոմ. Բելառուս» ցուցահանդեսում Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետերին ներկայացրել է ԵՏՀ ստենդը և խոսել արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման վերազգային մեխանիզմի իրականացման առաջին արդյունքների մասին:
29 սեպտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաևը մասնակցել է Իննոպրոմի լիագումար նստաշրջանին:
Սեպտեմբերի 29-ին Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների, Իրանի, Կուբայի կառավարությունների ղեկավարների հետ համատեղ մասնակցել է «Նոր տեխնոլոգիաների միություն. ստեղծելով ապագային արդյունաբերությունը» լիագումար նիստին, որն անցկացվել է «Իննոպրոմ. Բելառուս» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում:
29 սեպտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը սեպտեմբերի 29-ին Մինսկում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների ընդլայնված կազմով խորհրդի նիստին։
29 սեպտեմբերի 2025
«Իննոպրոմ. Բելառուս» ցուցահանդեսի շրջանակներում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի նիստը
«Իննոպրոմ. Բելառուս» ցուցահանդեսի շրջանակներում կայացած Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի նիստում քննարկվել են ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի իրականացման ընթացքը, քաղաքացիական ավիաշինության, նավաշինության, երկաթուղային շարժակազմի և ուղևորատար անվավոր տեխնիկայի արտադրության ոլորտում Միության պետությունների համագործակցության հեռանկարային ուղղությունները, ինչպես նաև «ԵԱՏՄ արդյունաբերություն» թեմատիկ պորտալի ստեղծումը:
29 սեպտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության ղեկավար Մասուդ Փեզեշքիանին ծննդյան օրվա կապակցությամբ:
26 սեպտեմբերի 2025
ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ը սահմանել են մինչև 2030 թվականը համագործակցության պլանները
Սեպտեմբերի 26-ին Կուալա Լումպուրում (Մալայզիա) Ռուսաստանի և ԱՍԵԱՆ-ի երկրների էկոնոմիկայի նախարարները խորհրդակցությունների ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջև երկխոսության զարգացման առանցքային ուղղությունները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացրել է Ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը։
25 սեպտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ալեքսեյ Օվերչուկի հետ
Սեպտեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ, ԵՏՀ խորհրդի անդամ Ալեքսեյ Օվերչուկի հետ, որի ընթացքում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցեր:
25 սեպտեմբերի 2025
ԵՏՀ-ն աշխատում է Միության իրավունքի կատարելագործման ուղղությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստը: Քննարկվել են տեխնիկական կարգավորման մասին, մրցակցության ընդհանուր սկզբունքների ու կանոնների մասին, գնումների կարգավորման կարգի մասին արձանագրություններում կատարվելիք փոփոխությունները: Մշակվել են դրանց հետ հետագա աշխատանքի տարբերակներ: ԵԱՏՄ երկրներում կադրային փոփոխությունների կապակցությամբ նաև արդիականացվել է համատեղ աշխատանքային խմբի կազմը: Հաջորդ նիստը տեղի կունենա 2025 թվականի 4-րդ եռամսյակում: Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համատեղ աշխատանքային խումբը ստեղծվել է 2016 թվականին պայմանագրի փոփոխությունների մասին Միության պետությունների և Հանձնաժողովի առաջարկների քննարկման, դրա դրույթների բարելավման վերաբերյալ նախաձեռնությունների մշակման և դրա փոփոխության մասին միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստման համար: Աշխատանքային խմբի շրջանակներում նախապատրաստվել են մի շարք արձանագրություններ Միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, այդ թվում՝ «1-ին Մեծ» արձանագրությունը, ուժի մեջ է մտել 2021 թ. հուլիսի 15-ին. «2-րդ Մեծ» արձանագրությունը, ուժի մեջ է մտել 2024 թ. փետրվարի 12-ին. «3-րդ Մեծ» արձանագրությունը, ուժի մեջ է մտել 2024 թ. ապրիլի 25-ին. «4-րդ Մեծ» արձանագրությունը, ստորագրվել է 2025 թ. հուլիսի 28-ին, ներկայումս վավերացման փուլում է Միության անդամ պետություններում:
Ցուցադրել ավելին