«COVID-19-ից հետո վերականգնման և բոլոր մակարդակներում մինչև 2030 թվականը կայուն զարգացման ոլորտի օրակարգի ամբողջական իրականացման արագացում» խորագրով նստաշրջանի ընթացքում Ասկար Ջապարկուլովը նշել է, որ COVID-19 համավարակը առաջացրել է համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկում, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի ֆիզիկական ծավալի անկումը 2020 թվականին կազմել է 2,9%։ Սակայն համավարակի սուր փուլի ավարտից և 2021 թվականի ընթացքում սահմանափակող միջոցների աստիճանական վերացումից հետո համաշխարհային տնտեսությունը և ԵԱՏՄ երկրների տնտեսությունները կարողացան հարմարվել աշխատանքի նոր պայմաններին։
«Սահմանափակումները վերացնելուց հետո արագացված թվայնացումը, գործարար ակտիվության և աշխատանքային միգրացիայի վերականգնումը, դեղամիջոցների և բժշկական միջոցների արտադրության ցուցանիշների աճը՝ այս գործոնները դրական դեր են ունեցել ԵԱՏՄ երկրների տնտեսության վերականգնման գործում։ Նոր պայմաններում առաջին պլան է մղվում էներգաարդյունավետ և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների, ԵԱՏՄ կայուն էլեկտրաէներգետիկ շուկայի, կանաչ և ցածր ածխածնային տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև միջազգային նախաձեռնություններին աջակցությունը առևտրատնտեսական ոլորտում COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանը՝ հաշվի առնելով ԿԶՆ-ների ձեռքբերման առաջանցիկ տեմպերը պահպանելու անհրաժեշտությունը», - հայտնել է Ասկար Ջապարկուլովը։
«Քաղաքների և բնակավայրերի բացության, անվտանգության, կենսունակության և բնապահպանական կայունության ապահովում (ԿԶՆ 11)» նստաշրջանի շրջանակներում Անդրեյ Պանտելեևը նշել է, որ Ռազմավարություն-2025-ի ԵԱՏՄ-ի կարողությունները կայուն քաղաքների կառուցման և լավագույն փորձի տարածման առումով սկսել են աճել:
Համաժողովի մասնակիցները քննարկել են Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ջրային անվտանգությունը, ինչպես նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը։ Այս ուղղությունների հզորացումը կհանգեցնի եկամուտների աճին, կայուն զարգացմանը և տարածաշրջանում կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմացկունության բարձրացմանը:
Համաժողովի շրջանակներում նաև քննարկել են գենդերային հավասարության ապահովումը և բոլոր կանանց և աղջիկների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը (ԿԶՆ N 5), մաքուր ջրի և սանիտարիայի համընդհանուր հասանելիության ապահովման առաջատար մեթոդները (ԿԶՆ N 6), կայուն էներգետիկական հատվածի զարգացման նպատակով միջպետական համագործակցության և բազմաթիվ շահագրգիռ կողմերի մասնակցության հնարավոր ուղղությունները (ԿԶՆ N 7), թվային անջրպետի հաղթահարման ներուժը՝ տնտեսության համալիր վերականգնումն արագացնելու համար (ԿԶՆ N 9), կյանքի արժեքի ճգնաժամի տարբեր ասպեկտների որոշման առաջատար փորձը (ԿԶՆ N 17):
Համաժողովի մասնակիցները հայտնել են կանաչ և ներառական ենթակառուցվածքի, տարածաշրջանների արդյունաբերության ոլորտների զարգացման, ԿԶՆ-ին հասնելու վիճակագրական մշտադտարկման համակարգերի կատարելագործման գործում համագործակցության և փորձի փոխանակման պատրաստակամության մասին:
«ԷՍԿԱՏՕ-ն պատրաստ է աշխատել պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինտեգրացիոն միավորումների հետ գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծման և համատեղ հանձնարարականների մշակման համար», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ԷՍԿԱՏՕ-ի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշախբանան:
Կայուն զարգացման ոլորտի նպատակների իրականացման Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի բազմակողմ համաժողովը ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է 2017 թվականից Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՕ) կողմից՝ Միավորված ազգերի կազմակերպության ներքին և արտաքին գործընկերների հետ համատեղ:
ԷՍԿԱՏՕ-ն ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովն է, որը ՄԱԿ-ի հինգ տարածաշրջանային հանձնաժողովներից մեկն է: ԷՍԿԱՏՕ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Թաիլանդի Թագավորության Բանգկոկ քաղաքում: ԷՍԿԱՏՕ-ի կազմում ընդգրկված է 53 երկիր և 9 ասոցացված մասնակից:
Եվրասիական տնտեսական ինտեգրման մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղությունները հաստատվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի N 12 որոշմամբ։