Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7136
07 հոկտեմբերի 2025
Բակիտժան Սագինտաևը Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ։ «Դուք կանգնած էիք Եվրասիական տնտեսական միության ակունքներում և շարունակում եք մեծ անձնական ավանդ ունենալ դրա զարգացման գործում, - ասված է շնորհավորական նամակում: - Համոզված եմ, որ որպես երկրի ղեկավար Ձեր գործունեությունը հետագայում ևս կնպաստի ԵԱՏՄ պետությունների կառուցողական տնտեսական համագործակցությանը»: ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը Հանձնաժողովի և անձամբ իր անունից Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ ռուս ժողովրդի:
07 հոկտեմբերի 2025
Վալենտին Տատարիցկի. «Միության տեխնիկական կարգավորման համակարգը էական ավանդ ունի շուկան ոչ անվտանգ և կեղծ արտադրանքից պաշտպանելու գործում»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ-2025» 13-րդ միջազգային համաժողովի լիագումար նիստում նշել է արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված կարգավորիչ միջոցների մշակման գործում տարբեր ոլորտների և իրավասությունների փոխադարձ կապը և տեխկարգավորման միասնական համակարգի տեղը դրանց շարքում: ԵՏՀ նախարարը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միությունում ընդունված 52 տեխնիկական կանոնակարգից 48-ը և դրանց հետ կապակցված ավելի քան 8800 պետական և ազգային ստանդարտն արդեն կիրառվում են ԵԱՏՄ երկրների արդյունաբերության և բիզնեսի կողմից՝ հիմք ստեղծելով արտադրանքի ընդհանուր շուկայի համար: «Անվտանգության բարձր մակարդակը պահպանելու և գիտության, տեխնոլոգիաների, արտադրությունների, փորձարարական բազայի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանելու համար Միության իրավունքում ներդրվել է տեխկանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման մեխանիզմը: Մինչև 2029 թվականը մենք նախատեսում ենք գնահատել Միության 29 տեխնիկական կանոնակարգ», - ընդգծել է ԵՏՀ նախարարը: Նա մանրամասն անդրադարձել է այն աշխատանքին, որը նպաստում է միութենական շուկա անբարեխիղճ արտադրողների և ոչ անվտանգ արտադրանքի մուրքի արգելմանը: «Ռազմավարություն-2025-ի իրականացման ժամանակահատվածում հավատարմագրման ոլորտում մեծ աշխատանք է կատարվել հավաստագրման հավատարմագրված մարմինների, փորձարարական լաբորատորիաների գործունեության բարելավման ուղղությամբ: Միության միասնական գրանցամատյանում կա 2800 նման կազմակերպություն: Մենք տեսնում ենք, որ այժմ հավատարմագրման ազգային մարմինները գրանցամատյանից հեռացնում են անբարեխիղճ լաբորատորիաները և հավաստագրման մարմիններին, երկրների հետ աշխատում ենք նման գրանցամատյանում հայտնվելու չափորոշիչների խստացման ուղղությամբ: Եվ ներկայումս Հանձնաժողովի հարթակում մենք քննարկում ենք հենց այս առաջարկները», - նշել է Վալենտին Տատարիցկին: Խոսելով պարտադիր պայմանների պահպանման նկատմամբ պետական հսկողության մասին, նա շեշտել է, որ երկրների մակարդակով նրանց հսկողական քաղաքականությունների իրականացման գործում ներգրավված է միանգամից մի քանի կարգավորիչ: Ներկայումս Միության պետություններում նրանց ընդհանուր թիվը կազմում է 35: Նրա կարծիքով՝ շուկայում արտադրանքի շրջանառության նկատմամբ հսկիչ մարմինների գործունեությունն ակտիվացել է: Դա են հաստատում Հանձնաժողովում փոխգործակցության սահմանված մակարդակի շրջանակներում Միության երկրների տեխկանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկիչ և վերահսկիչ ազգային մարմիններից ստացվող տեղեկությունները: Ընդ որում, բանախոսը նշել է դրա զարգացման համալիր աշխատանքները, այդ թվում՝ երկու պրոֆիլային համաձայնագրի՝ արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին և տեխկանոնակարգերի նկատմամբ պետական հսկողության ընդհանուր սկզբունքների և մոտեցումների մասին համաձայնագրերի շրջանակներում: «Մենք մեծ և համակարգային աշխատանք ենք կատարում հինգ երկրի հսկիչ մարմինների սինխրոն և օպերատիվ արձագանքման մեխանիզմի վրա: Այսօր շատ կարևոր է կառուցել դրանց միջև փոխգործակցության գրագետ սխեմա», - համոզված է Վալենտին Տատարիցկին: ԵՏՀ նախարարը հատուկ անդրադարձել է Միության շուկան չհամապատասխանող արտադրանքից արդյունավետ պաշտպանության ապահովման հարցերով երխկոսության պահօանման անհրաժեշտությանը: «Գորշ» բիզնեսի դեմ պայքարում անհրաժեշտ է գործարկել համապատասխանության գնահատման գործիքներ, այդ թվում՝ խստացնելով նման գնահատման ձևերը, որտեղ դա օբյեկտիվորեն անհրաժեշտ է: Այս պահանջարկը վերլուծվում է տեխկանոնակարգերը համապատասխանության գնահատման նոր տիպային սխեմաներին համապատասխանեցնելիս», - արձանագրել է բանախոսը, նշելով, որ աշխատանքների բոլոր նշված ուղղությունները նախատեսված են Հռչակագիր-2030-ի իրականացման պլանով: Եզրափակելով խոսքը՝ Վալենտին Տատարիցկին բոլոր շահագրգիռ անձանց կոչ է արել միանալ համապատասխան քննարկումներին համապատասխանության գնահատման ոլորտի նոր տեսակետի ռիսկերի և առավելությունների համակողմանի վերլուծություն ապահովելու համար: Սա անհրաժեշտ է ոչ անվտանգ և կեղծ արտադրանքի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար:
07 հոկտեմբերի 2025
Ռուսլան Դավիդով. «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում նախատեսվում է կատարել ծխախոտային արտադրանքի կեղծ տարանցման դեմ պայքարին ուղղված փոփոխություններ:
ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ-2025» համաժողովի՝ նիկոտին պարունակող արտադրանքի շուկային նվիրված նստաշրջանի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծխախոտային արտադրանքի կեղծ տարանցման և կեղծ արտահանման դեմ պայքարի միջոցների մասին: Ըստ ԵՏՀ նախարարի՝ Մաքսային օրենսգրքի համապատասխան փոփոխություններն նախապատրաստվել են և բարձր աստիճանի պատրաստության փուլում են: Ռուսլան Դավիդովը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման մեխանիզմի մասին, որը գործելու է 2026 թվականի փետրվարի 11-ից: «Ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման և շրջանառության դեմ պայքարի աշխատանքի կարևոր մասն է Հանձնաժողովի հարթակում պրոֆիլային աշխատանքային խմբի գործունեությունն է, - ընդգծել է ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարը: - Այն ստեղծվել է անցած տարի բիզնեսի նախաձեռնությամբ, դրա հիմնական նպատակն է ԵԱՏՄ մաքսային սահմանով ապօրինի ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի ապօրինի տեղափոխման հարցերով համաձայնեցված առաջարկների մշակումը: Նստաշրջանին մասնակցել են նաև թվային մակնշման օպերատորներ, ծխախոտային արտադրանք արտադրողներ, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և Բելառուսի ու Ղազախստանի պրոֆիլային ընկերակցությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կեղծ և կեղծված արտադրանքի ներմուծման դեմ պայքարի գործում ունեցած զգալի ավանդի համար «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ընկերակցության որոշմամբ Ռուսլան Դավիդովը պարգևատրվել է «Կոնտրաֆակտի դեմ պայքարում ունեցած վաստակի համար» կրծքանշանով:
07 հոկտեմբերի 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն ադապտացվում է ժամանակակից աշխարհի արագ փոփոխվող իրողություններին»
Հոկտեմբերի 7-ին Աստանայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը մասնակցել է «Հակամենաշնորհային պոդիում. մրցակցության ոլորտի առանցքային մարտահրավերները և միտումները» 11-րդ եվրասիական հակամենաշնորհային համաժողովի լիագումար նիստին: Մաքսիմ Երմոլովիչը ներկայացրել է հիմնական ուղղությունները և ժամանակակից մարտահրավերներին մրցակցային քաղաքականության ադապտացման ուղղությամբ Հանձնաժողովի կողմից ձեռնարկվող միջոցները: Այդ թվում՝ հայտնել է կարգավորման գործընթացի թափանցիկության և կանխատեսելիության ապահովման նպատակով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կատարելագործման աշխատանքի, ԵՏՀ նախաձեռնող գործողությունների նոր գործիքի՝ հատվածային հետազոտությունների ներդրման մասին: «Համարժեքորեն և օպերատիվորեն արձագանքել ժամանակակից մարտահրավերներին թույլ է տալիս մեթոդաբանության և պրակտիկայի սիներգիան՝ ակադեմիական հայացքը և գիտական փորձաքննությունը պետք է սերտորեն փոխգործակցեն ազգային և վերազգային մրցակցային մարմինների գործնական մոտեցման հետ: Ելնեկով այս գերակայությունից, մրցակցության քարոզչության միջոցառումների շրջանակներում մենք ակտիվորեն առաջ ենք մղում գիտամեթոդաբանական նախաձեռնությունները», - նշել է Մաքսիմ Երմոլովիչը: ԵՏՀ նախարարն առանձին անդրադարձել է մրցակցության բլոկի մի շարք նախաձեռնություններին: Դրանց թվում են կրթական դասընթացների, «5+1» ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը անդամ պետությունների և դիտորդ պետությունների մրցակցային գերատեսչությունների հետ արդիական հարցերի լուծման համար, մրցակցության հարցերով տարածաշրջանային կազմակերպությունների երկխոսությունը: Եվրասիական հակամենաշնորհային համաժողովը բարձր մակարդակի պրոֆեսիոնալ հարթակ է Եվրասիական մայրցամաքում ազգային և անդրսահմանային շուկաներում մրցակցության պաշտպանության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով պետական մարմինների, փորձագիտական համայնքի և բիզնեսի միջև փորձի փոխանակման համար:
07 հոկտեմբերի 2025
ԵՏՀ-ն ընդունել է գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի ազգային գրանցամատյանների ձևավորման և վարման հանձնարարական
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հոկտեմբերի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական միության երկրներում գյուղատնտեսական բույսերի սորտերի ազգային գրանցամատյանների ձևավորման և վարման միասնականացված մոտեցումների մասին հանձնարարականը: Փաստաթուղթն ընդունվել է անդամ պետությունների ղեկավարների որոշմանը համապատասխան և ուղղված է ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման ոլորտի օրենսդրության միասնականացմանը: «Միության երկրների լիազոր մարմինների կողմից ազգային գրանցամատյաններից տրամադրվող տեղեկությունների միատեսակությունը թույլ կտա ապահովել սորտերի միասնական գրանցամատյանի կոռեկտ գործունեություն և ԵԱՏՄ շրջանակներում գյուղմթերք արտադրողների իրազեկումը բույսերի լավագույն և իրենց որակով առավել արժեքավոր սորտերի մասին՝ ագրարային արտադրությունում դրանց ներդրման համար», - նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Համաձայն ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին համաձայնագրի 4-րդ հոդվածի՝ Հանձնաժողովը ձևավորում է գյուղատնտեսական բույսերի սորտերի միասնական գրանցամատյան Միության շրջանակներում դրանց սերմերի շրջանառության հետ կապված գործունեության տեղեկատվական ապահովման համար:
07 հոկտեմբերի 2025
Փոփոխություններ են կատարվել հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հոկտեմբերի 7-ին փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության «Հրդեհային անվտանգության և հրդեաշիջման ապահովման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերում: Ստանդարտների ցանկերը լրացվել են երկու միջպետական ստանդարտով՝ ԳՕՍՏ 34350-2017 «Հրշեջ տեխնիկա: Հիմնական հրշեջ մեքենաները: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդները» և ԳՕՍՏ 34996-2023 «Հրշեջ տեխնիկա: Հրդեհային լապտերներ: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդներ» Բացի այց, ցանկերում լրացվել է երկու ազգային ստանդարտ՝ ԳՕՍՏ Ռ 58716-2019 «Հրշեջ տեխնիկա: Հրդեհային զտիչ ռեսպիրատորներ շնչառության և տեսողության օրգանների պաշտպանության համար, որոնք կիրառվում են բացօթյա անտառային հրդեհներ մարելիս: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդներ» և ԳՕՍՏ Ռ 58446-2019 «Հրշեջ տեխնիկա: Հանդերձանքի լրակազմ գազածխապաշտպանիչ ծառայության եղակի անձնակազմի հանդերձման համար: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդներ»: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում ԵՏՀ կոլեգիայի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օր հետո: Փոփոխությունները նախապատրաստվել են Հանձնաժողովի կողմից Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի 36-րդ կետի «ա» ենթակետի իրականացման շրջանակներում:
07 հոկտեմբերի 2025
Գոհար Բարսեղյան. «Միավորելով իրավասությունները ԵԱՏՄ սահմաններում՝ մենք զգալիորեն կբարձրացնենք տեխնոլոգիական ինքնիշխանությունը»
Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքում կայացած «Բիոպրոմ» համաժողովի «Տեխնոլոգիաներ կյանքի համար» թեմայով նստաշրջանի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ԱԱՀ նախարար Գոհար Բարսեղյանը խոսել է Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի բարեհաջող գործարկման և ագրոարդյունաբերական համալիրի վրա դրա տարածման մասին: Ըստ ԵՏՀ նախարարի՝ Միությունում ի հայտ է եկել կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության իրական գործիք, որը թույլ է տալիս ստեղծել նոր արտադրական հզորություններ կամ արդիականացնել գոյություն ունեցողները, այդ թվում՝ դեղագործության և ԱԱՀ ոլորտներում: «Մեր պետություններն ունեն բարձր ներուժ նման արտադրանք արտադրելու համար: Համոզված եմ, որ, միավորելով իրավասությունները, մենք կկարողանանք էական քայլ գրանցել եվրասիական «հնգյակի» յուրաքանչյուր երկրի տեխնոլոգիական ինքնիշխանության բարձրացման գործում: Գործարար ծրագրի շրջանակներում Գոհար Բարսեղյանը ծանոթացել է սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության ձեռնարկությունների առաջատար մշակումներին: Նա նաև մասնակցել է գործարար նախաճաշին արդյունաբերական ընկերությունների ղեկավարների, զարգացման բանկերի և ինստիտուտների ներկայացուցիչների հետ, որտեղ բիզնեսին կոչ է արել ակտիվ մասնակցել ԵԱՏՄ կոոպերացիոն նախագծերին:
06 հոկտեմբերի 2025
Արզիբեկ Կոժոշևը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևի հետ
Աստանա (Ղազախստան) կատարած այցի շրջանակներում ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը հոկտեմբերի 3-ին բանակցել է Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևի հետ:
Ցուցադրել ավելին