Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
eng
арм
бел
қаз
кыр
որոնում
որոնում
Выберите язык
рус
eng
арм
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 6888
24 հունիսի 2025
ԵԱՏՄ երկրները քննարկել են Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման մոտեցումները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային կից Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեում քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի հետագա ձևավորման, օրենսդրության ներդաշնակեցման ու կատարելագործման մոտեցումները: Նիստը կայացել է ԵՏՀ կենտրոնակայանում Հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի նախագահությամբ։ Հավանության է արժանացել ԵԱՏՄ պետությունների ֆինանսական շուկայի ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների 2024 թվականի պլանի իրականացման ընթացքի մասին հաշվետվությունը: «Հաշվետվությունում արտացոլված է բանկային և ապահովագրական հատվածներին և արժեթղթերի շուկային առնչվող օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքը, որն իրականացվել է Հանձնաժողովի կողմից ֆինանսական կարգավորիչների հետ համատեղ, — նշել է Բախիթ Սուլթանովը: — Ֆինանսական շուկաների ոլորտի կարգավորմանը և հսկողությանը ներկայացվող ներդաշնակեցված պահանջների ձևավորումը ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման անհրաժեշտ պայմաններից է»: Նիստի մասնակիցները քննարկել են Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հետագա քայլերը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնարարության կատարման շրջանակներում քննարկվել է ԵԱՏՄ կարգադրության նախագծի նոր խմբագրությունը, որում ներառվել են ֆինանսական կազմակերպությունների գործունեության կարգավորման տարամակարդակ մոտեցում կիրառելու հնարավորությանը և ներդաշնակեցման ժամկետների արդիականացմանը վերաբերող դրույթներ: Խորհրդատվական կոմիտեի անդամները հավանություն են տվել Միության պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համաձայնեցված առաջարկների մասին ԵՏՀ խորհրդի հանձնարարականները՝ գլոսարիումի մասով և արժեթղթերի շուկայում բրոքերներին ներկայացվող պահանջների և ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկա ապահովագրական կազմակերպությունների մուտքի թույլտվության ոլորտի մասով: Քննարկվել է նաև Միության պետությունների վարկանիշային ոլորտի հարցերի մշակման մասին զեկույցի նախագիծը, որը նախապատրաստել է Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների հետ համատեղ Ռազմավարություն-2025-ի իրականացման միջոցառումների պլանի կատարման շրջանակներում:
24 հունիսի 2025
ԵՏՀ-ն նախապատրաստել է շինարարական մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջներին առնչվող հանձնարարականներ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդունել է «Շինարարության ոլորտում առավել պահանջված մասնագիտությունների որակավորման պահանջների մասին» հանձնարարականը: Փաստաթուղթն ուղղված է ԵԱՏՄ երկրներում մասնագիտական ստանդարտների միասնականացմանը և շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը: Հանձնարարականը մշակվել է ի կատարումն Ռազմավարություն-2025-ի իրականացման միջոցառումների պլանի և սահմանում է տարբեր մակարդակի որակավորում ունեցող բանվորների գիտելիքների և հմտությունների նվազագույն ցանկ՝ հաշվի առնելով շինարարական ոլորտի առանձնահատկությունները: «Հանձնարարականի ընդունումը կարևոր քայլ է ԵԱՏՄ շրջանակներում միասնական աշխատաշուկայի զարգացման ուղղությամբ: Միասնական ստանդարտները կօգնեն Միության բոլոր երկրներում ապահովել շինարարների նախապատրաստման հավասարազչաձ մակարդակ, ինչն ի վերջո դրականորեն կանդրադառնա ենթակառուցվածքային նախագծերի որակի և օբյեկտների անվտանգության վրա», — փաստաթուղթը մեկնաբանել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: Որակավորման ստանդարտները նմուշ կդառնան ազգային պահանջների մշակման համար և կարող են օգտագործվել երկրներում մասնագիտական ուսուցման ծրագրեր նախապատրաստելիս: Ավելի վաղ ԵՏՀ Կոլեգիան ընդունել էր կրթության, առողջապահության, ավտոմոբիլային տրանսպորտի և ԲԿՏ ոլորտներում առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջներին առնչվող հանձնարարականներ:
24 հունիսի 2025
Թարմացվել են երկաթուղային տրանսպորտի ոլորտի տեխկանոնակարգերի ստանդարտների ցանկերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հունիսի 24-ին կայացած նիստում հավանության է արժանացրել Միության «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին», «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» և «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխությունները։ Հստակեցվել և մանրամասնվել են ցանկերի առանձին դրույթներ, վերացվել են խմբագրման և տեխնիկական անճշտությունները: Սա նպաստում է բոլոր շահագրգիռ սուբյեկտների՝ երկաթուղային տրանսպորտ արտադրողների, համապատասխանության գնահատման մարմինների և ԵԱՏՄ տեխկանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների կողմից երկաթուղային ոլորտի տեխնիկական կանոնակարգերի միատեսակ պրակտիկա սահմանելուն: Ընդունված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԵՏՀ Կոլեգիայի որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30 օրացուցային օր հետո և կտարածվեն 2025 թվականի հունվարի 15-ից ծագող իրավահարաբերությունների վրա։
24 հունիսի 2025
ՉԺՀ-ից շիկադեֆորմացված անկարան խողովակների նկատմամբ հակագնագցման տուրքը երկարաձգվել է հինգ տարի ժամկետով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան երկարաձգել է ՉԺՅ-ից ծագող, կոռոզակայուն պողպատից պատրաստված շիկադեֆորմացված անկարան խողովակների նկատմամբ հակագնագցման տուրքի գործողության ժամկետը մինչև 2030 թվականի հունիսի 9-ը ներառյալ։ «Որոշումն ընդունվել է 2024 թվականի սեպտեմբերի 25-ին Ներքին շուկայի պաշտպանության վարչության կողմից սկսված կրկնակի հակագնագցման հետաքննության արդյունքների հիման վրա, որը պայմանավորված էր Եվրասիական տնտեսական միության երկրների խողովակներ արտադրողների դիմումի հիման վրա կիրառված միջոցի գործողության ժամկետը լրանալով», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Դիմումը ներկայացրել էին «Վոլժսկի խողովակի գործարան» ԲԸ-ն, «Պերվոուրալսկի նոր խողովակների գործարան» ԲԸ-ն և «Չելյաբինսկի խողովակագլոցման գործարան» ԲԸ-ն: ՉԺՀ-ից կոռոզիակայուն պողպատից պատրաստված շիկադեֆորմացված անկարան խողովակների նկատմամբ հակագնագցման տուրքը սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի N 218 որոշմանը համապատասխան։ Տուրքի չափը կազմում է մաքսային արժեքի 15.5%-ը։ Միջոցի գործողությունը երկարաձգվել է կրկնակի հետաքննության անցկացման ժամկետով։
24 հունիսի 2025
Վահագն Ղազարյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական գիտագործնական դպրոցի շրջանակներում անցկացվող միջոցառումներին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը բացել է ԵՏՀ «Եվրասիական տնտեսական միության մաքսասակագնային կարգավորման ոլորտում որոշումների ընդունում» երրորդ մոդելի աշխատանքը (ՏԿԿ ռեժիմով), որն անցնում է Մինսկում «Համաշխարհային տնտեսության տարածք. գաղափարներ, ռազմավարություններ, փոխգործակցություն» Եվրասիական գիտագործնական դպրոցի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում են ԱՊՀ տարբեր երկրների ավելի քան հարյուր ուսանողներ: Միջոցառման նպատակն է ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերարտադրման՝ Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի (մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորման և պաշտպանական միջոցների հարցերով ենթակոմիտեի) անալոգի անցկացման միջոցով եվրասիական ինտեգրման ժողովրդականացումն է: «մաքսասակագնային կարգավորման հարցերով ԵՏՀ-ի արդեն ավանդական դարձած մոդելի իրագործումը Հանձնաժողովի գործունեությանը երիտասարդության ծանոթացման հրաշալի օրինակ է: Մասնակիցները միջազգային առևտրային բանակցություններ վարելու հմտություններ կստանան ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների ավելի խորը ըմբռնման համար», — նշել է Վահագն Ղազարյանը:
20 հունիսի 2025
Անդրեյ Սլեպնև. «Կարող է ստեղծվել շուկայական ֆիսկալ համակարգ՝ կլիմայական նախագծերի արդյունքների հաշվառման միջոցով ածխածնային հետքի փոխհատուցման սկզբունքով»
Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը «Միջազգային առևտուր և կլիմայական կարգավորում. լուծումներ ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱԽՏՀ-ի համար առանց խոչընդոտների» թեմայով նստաշրջանում, որն անցկացվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի-2025-ի շրջանակներում: «Համակարգը կարող էր հիմնված լինել ածխածնային հետքի հաստատման և փոխհատուցման վրա, ինչը ենթադրում է գերարդյունաբերականացված տնտեսությունների համար ծախսերի ավելացում և նման ծախսերի նվազում զարգացող երկրների համար, որտեղ առկա են կլիմայական նախագծերի իրականացման մեծ հնարավորություններ», — պարզաբանել է ԵՏՀ նախարարը: Ինչպես նշել է Անդրեյ Սլեպնևը, որպեսզի կլիմայական ոլորտի ազգային կարգավորումն առևտրային խոչընդոտ չդառնա, պահանջվում է մեծ միջազգային համակարգում: ԵԱՏՄ-ի դեպքում անհրաժեշտ միջոցները նախատեսված են «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրում: Դրանց շնորհիվ կլիմայական օրակարգը պետք է դառնա տնտեսական զարգացման խթան, ոչ թե արգելակ: ԵՏՀ նախարարը մասնակցել է նաև «Էներգետիկ հատվածի կապիտալ. զարգացող երկրների համար արդյունավետ լուծումների որոնում» թեմայով նստաշրջանին, որտեղ ընդգծել է, որ միայն կանաչ նախագծերում, զրոյական զտաքաշով արտանետումների նախագծերում և տարանցիկ/անցումային տեխնոլոգիայում ներդրումների խելամիտ համակցությունը կարող է ձևավորել խելամիտ մոտեցում՝ ապահովելով ինչպես տեխնոլոգիական փոխակերպումը, այնպես էլ տնտեսական աճի արժանի տեմպերը: Համաժողովի շրջանակներում Անդրեյ Սլեպնևը Թունիսի Հանրապետության տնտեսության և պլանավորման նախարար Սամիր Աբդելհաֆիդի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը: Հիշեցնենք, 2025 թվականի հունվարին կողմերը ձևավորել են Թունիսի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարությունն ուսումնասիրելու հարցերով համատեղ հետազոտական խումբ: Բացի այդ, ԵՏՀ առևտրի բլոկի ղեկավարը հանդիպումներ է ունեցել «Օզոն Հոլդինդի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիմի և «Wildberries» հիմնադիր Տատյանա Կիմի հետ, որոնց ընթացքում անդրադարձել են ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի կարգավորման, ինչպես նաև մարկետփլեյսերի՝ նոր հեռանկարային արտասահմանյան շուկաներ հնարավոր մուտքի թեմաներին:
20 հունիսի 2025
Անդրեյ Սլեպնևը ելույթ է ունեցել ՊՄՏՀ-2025-ի էլեկտրոնային առևտրի զարգացման հարցերին և բազմաբևեռ համաշխարհային տնտեսության մարտահրավերներին նվիրված նստաշրջաններին
Հունիսի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը ելույթ է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով-2025-ի շրջանակներում կայացած «Անդրսահմանային էլեկտրոնային առևտուր. նոր կանոնների գործարկում» նստաշրջանում: «Երբ մենք խոսում ենք Միությունում էլեկտրոնային առևտրի կարգավորման մասին, քննարկում ենք երկու թեմա՝ ներքին էլեկտրոնային առևտուրը անդամ պետությունների միջև և արտաքին էլեկտրոնային առևտուրը երրորդ երկրների հետ», — հիշեցրել է նա: ԵՏՀ նախարարը նշել է, որ արտաքին էլեկտրոնային առևտրի մասով ներքին ռիթեյլերների և հեռավոր «անդրսահմանի» գործունեության համար առկա անհավասար պայմանները, երբ տուրքեր ու հարկեր չեն վճարվում և չեն պահպանվում տեխնիկական կարգավորման կանոնները, Մաքսային օրենսգրքի փոփոխությունները վավերացնելուց հետո մեծ մասամբ կվերացվեն: «Ինչ վերաբերում է մեր ներքին կարգավորումներին, ապա այստեղ առկա է ազգային և անդրազգային հարթակների համադրության հարցը, որը լավ կարգավորված է ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծում: Այնտեղ ներդրվել է անխտրականության երեք կետ՝ ըստ վաճառողների, մթերքների ու հարթակների», — հայտնել է Անդրեյ Սլեպնևը: Նրա խոսքով՝ Համաձայնագրի նպատակն է բիզնեսին ավելի լավ պայմաններ տրամադրելը՝ փաստաթղթերի թվայնացման, նշանակման երկրում սպառողների իրավունքների պաշտպանության, Միությանը բնորոշ՝ ԵԱՏՄ տարբեր անդամ պետությունների վաճառողներին, մարկետփլեյսերը և գնորդներին ներառող ապրանքի իրացման սխեմայի համաձայնեցված աշխատանքի առումով: Անդրեյ Սլեպնևն առանձին անդրադարձել է այն առավելություններին, որոնք տալիս են երրորդ երկրների հետ Միության առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերը: Նա ընդգծել է, որ բոլոր գործընկերները պատրաստ են համագործակցել էլեկտրոնային առևտրի հարցերով, որը հնարավորություններ է տալիս փոքր և միջին բիզնեսի ապրանքների արտահանման խթանման համար: Նույն օրը ԵՏՀ առևտրային բլոկի ղեկավարը մասնակցել է նաև «Բազմաբևեռ տնտեսության ձևավորում. Ռուսաստանի և Եվրասիայի դերը և տեղը» թեմայով նստաշրջանին, որտեղ ընդգծել է, որ ներկա պահին համաշխարհային քաղաքականությունն է մեծապես որոշում տնտեսության և առևտրի փոխակերպումը: Թվերը սա լավ են ցույց տալիս. եթե 2021 թվականին ԵԱՏՄ առևտրում արևմտյան երկրների բաժինը կազմել է 58%, ապա 2024 թվականին այն արդեն 18% էր: Միևնույն ժամանակ, ԲՐԻԿՍ երկրների և Թուրքիայի համար նույն ժամանակահատվածում այն աճել է 30%-ից մինչև 56%: Այս ֆոնին Եվրասիական տնտեսական միությունը ցուցադրում է առանձնաշնորհային առևտրի բարձր ներուժ: Այս առնչությամբ Անդրեյ Սլեպնևը անդրադարձել է Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցին. «Երեկ մենք ավարտել ենք սուբստանտիվ բանակցությունները Հարավ-Արևելյան այս խոշորագույն երկրի հետ, որի բնակչությունը գերազանցում է 280 մլն: Մնում են մի շարք տեխնիկական հարցեր, որոնք, հուսամ, երկու շաբաթում կկարգավորենք: Այնպես որ, Ինդոնեզիայի հետ համաձայնագիրը մինչև ընթացիկ տարվա վերջ կնքելու բոլոր շանսերն ունենք»:
20 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «Հանձնաժողովը ձգտում է լավագույն պայմանները ստեղծել ԵԱՏՄ երկրների տնտեսությունների իրական հատվածի զարգացման համար»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հունիսի 20-ին մասնակցել է Պետերբուրգի 28-րդ միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը նաև ելույթ է ունեցել «ԵԱՏՄ տնտեսության իրական հատվածի սիներգիան՝ որպես պատասխան ժամանակակից աշխարհի մարտահրավերներին» թեմայով նստաշրջանին: Իր զեկույցում Բակիտժան Սագինտաևն ընդգծել է, որ իրական հատվածը կարևոր դերակատարում ունի Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր երկրի տնտեսությունում՝ ապահովելով ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բնակչության զբաղվածությունը և կայուն զարգացման հիմքը: «2024 թվականին Միությունում արդյունաբերական արտադրության ծավալներն ավելացել են 4.5%-ով: ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ մատակարարումներն աճել են 8.1%-ով, հիմնական կապիտալում ներդրումները՝ 7.5%-ով», — հայտնել է Բակիտժան Սագինտաևը: ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի առաջընթաց զարգացման համար սահմանվել են Մինչև 2030 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: «Շեշտը գլխավորապես դրվում է ձեռնարկությունների կոոպերացիոն շփումների զարգացմանը, այդ թվում՝ համատեղ գիտատար արտադրությունների տեղայնացման միջոցով», — նշել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը: Ամփոփելով՝ Բակիտժան Սագինտաևը մի շարք խնդիրներ է նշել, որոնց լուծումը կնպաստի Միության երկրների տնտեսությունների իրական հատվածի զարգացման և փոխադարձ ու արտաքին առևտրի ծավալների ավելացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Միության դինամիկ զարգացման ապահովման ջանքերի հիմքում, ինչպես ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը, դրված են եվրասիական ինտեգրացիոն միավորման յուրաքանչյուր մասնակից երկրի գերակայությունները: Դրանք են տնտեսության աճը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, տեխնոլոգիական զարգացումը, միջազգային շուկաներում ԵԱՏՄ երկրների արտադրանքի մրցունակության բարձրացումը:
Ցուցադրել ավելին