Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 6798

30 մայիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցեր Ապրիլի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի է ունեցել մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ մաքսային սահմանով բեռնարկղերի պարզեցված տեղափոխմանը։ Քննարկվել են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որսաքանակի և ձկնամթերքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցեր։ Աշխատանքային խմբի մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները առավել զգայուն հարցերի շուրջ։ Աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա մայիսին առերես ձևաչափով։
30 մայիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «Մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումները նպաստում են աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության մշակմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Եգիպտոսի մրցակցային գերատեսչության աջակցությամբ, Կահիրեում անցկացրել է մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նման միջոցառումները, որոնք ԵՏՀ պրոֆիլային բլոկի նախաձեռնությամբ ավանդական են դարձել, օգնում են միջազգային տարածաշրջանային կազմակերպություններին արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն ծավալելու, աշխատանքային փորձ փոխանակելու գործում։ Հինգերորդ հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր մրցակցության արդյունավետ կարգավորման գործելակերպը։ «Մենք խթանում ենք տարածաշրջանային համագործակցության առավելությունները, ամրապնդում և ընդլայնում միջտարածաշրջանային երկխոսությունը, հարմարեցնում առաջադեմ մրցակցային գործելակերպը յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքներին, ստեղծում նոր գաղափարներ, ինչն արդյունքում հանգեցնում է աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության», — կարծում է Մաքսիմ Երմոլովիչը։ ԵՏՀ-ն կշարունակի անցկացնել տարածաշրջանային մրցակցային կազմակերպությունների հանդիպումները։ Հինգերորդ հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի մրցակցային գերատեսչության նախագահը, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի, Արևելյան Աֆրիկայի համայնքի, Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, Արաբական մրցակցային ցանցի, Հարավարևելյան Ասիայի ազգերի ընկերակցության, ԲՐԻԿՍ-ի և Կարիբյան համայնքի ներկայացուցիչներ։
16 մայիսի 2025 Արզիբեկ Կոժոշև. «Տրանսպորտը և լոգիստիկան կայուն եվրասիական ինտեգրման առանցքային տարրերն են» Դուբայում (ԱՄԷ) կայացած 12-րդ Գլոբալ լոգիստիկ խորհրդաժողովի լիագումար նստաշրջանի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոևը հանդես է եկել զեկույցով, որով նախանշել է Եվրասիական տնտեսական միության տրանսպորտալոգիստիկ տարածքի զարգացման գերակայությունները: Նախարարն ընդգծել է, որ գլոբալ տնտեսության փոփոխությունների ֆոնին հատկապես կարևոր են դառնում կայուն լոգիստիկ շղթաները, ենթակառուցվածքների զուգակցվածությունը և տրանսպորտային ոլորտի թվային փոխակերպումը: Այս ուղղությունները հիմք են դառնում Միության անդամ պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկաներին դրանց ինտեգրման համար: «Այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ են համաձայնեցված լուծումներ և ենթակառուցվածքում կատարվող ներդրումներ: Արդյունավետ, անխափան և թվային լոգիստիկ երթուղիների ձևավորումն առաջնահերթություն է թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ մեր գործընկերների համար», — նշել է նախարարը: Արզիբեկ Կոժոշևը նաև տեղեկատվություն է ներկայացրել ԵՏՀ-ի կողմից տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում կատարվող աշխատանքների, ինչպես նաև ԵԱՏՄ ինստիտուցիոնալ նախաձեռնությունների՝ էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի (e-CMR) ներդրման, խելացի տրանսպորտային համակարգերի զարգացման, Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանի իրագործման մասին: «Տրանսպորտը և լոգիստիկան ժամանակակից աշխարհի զարգացման շարժիչ ուժն է: Դրանց հուսալիությունից է կախված ոչ միայն մատակարարումների արագությունը, այլև տնտեսությունների կայունությունը, պարենային և արդյունաբերական անվտանգությունը, երկրների միջև վստահությունը», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը: Նախարարը հայտնել է գործընկերների հետ գլոբալ լոգիստիկ ճարտարապետության ամրապնդմանն ուղղված երկխոսությունը խորացնելու պատրաստակամության մասին:
16 մայիսի 2025 Գոհար Բարսեղյանն առաջարկել է ԵԱՏՄ-ի և ԲՐԻԿՍ-ի միջև համակարգային երկխոսություն հաստատել արդյունաբերության ոլորտում փոխգործակցության զարգացման նպատակով Մայիսի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ԱԱՀ նախարար Գոհար Բարսեղյանը ելույթով հանդես է եկել ԲՐԻԿՍ-ի կանանց ձեռնարկատիրության համաժողովի «ԲՐԻԿՍ-ը և միջազգային ինստիտուտները. ջանքերի միավորումը որպես կայուն ապագայի գրավական» պանելային նստաշրջանի ընթացքում: Նստաշրջանի մասնակիցների ուշադրության կենտրոնում էին ԵԱՏՄ-ի, ՅՈՒՆԻԴՕ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի, ՄԵՐԿՕՍՈՒՐ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ ԲՐԻԿՍ-ի օրակարգերի ինտեգրման հարցերը: Գոհար Բարսեղյանը նշել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրների հետ համակարգային երկխոսության՝ որպես համաշխարհային տնտեսության նոր կոնֆիգուրացիայի լոկոմոտիվներից մեկի զարգացումը Հանձնաժողովի հիմնական գերակայություններից է: «Սա հաշվի առնելով՝ արդյունաբերության ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու նպատակով առաջարկում են կարգավորել ԲՐԻԿՍ-ի հետ Միության համակարգային երկխոսության ձևավորման աշխատանքը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Համաժողովին մասնակցել են միջազգային կազմակերպությունների և ավելի քան 30 երկրների ձեռնարկատիրական համայնքի ղեկավարներ:
16 մայիսի 2025 ԵՏՀ ներկայացուցիչները մասնակցել են Համաշխարհային մաքսային կազմակերպության տեխնիկական կոմիտեների նիստերին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը մասնակցել է Կիոտոյի վերանայված կոնվենցիայի կառավարող կոմիտեի և Մշտական տեխնիկական կոմիտեի նիստերին, որոնք կայացել են Բրյուսելում՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) կենտրոնակայանում: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՄԿ քարտուղարության, անդամ պետությունների օտարերկրյա մաքսային վարչակազմերի, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: ԵՏՀ մաքսային բլոկի ներկայացուցիչները դիրքորոշումներ են ներկայացրել «խելացի մաքսատան» ինստիտուտի զարգացման, հեռանկարային մաքսային տեխնոլոգիաների, «մեկ պատուհանի» մեխանիզմի ներդրման, էլեկտրոնային առևտրի, լիազորված տնտեսական օպերատորի, բացթողման ժամանակի ուսումնասիրության, ինչպես նաև մաքսային մարմինների գործունեության արդյունավետության գնահատման մեխանիզմի իրագործման արդիական հարցերի շուրջ: Բրյուսել կատարած այցի ընթացքում կայացել է ՀՄԿ ստանդարտների հետագա կատարելագործման ռազմավարական ուղղությունների քննարկումը, ինչպես նաև ԵՏՀ-ի և ՀՄԿ-ի միջև մաքսային կարգավորման և առևտրի ընթացակարգերի պարզեցման ոլորտում երկխոսության զարգացումը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Համաշխարհային մաքսային կազմակերպությունը համագործակցում են Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են միջազգային ստանդարտների հիման վրա մաքսային օրենսդրության կատարելագործումը, մաքսային վարչարարության արդյունավետ և ժամանակակից ստանդարտների մշակումը և այլն:
16 մայիսի 2025 ԵՏՀ ֆինանսական քաղաքականության վարչության փոխտնօրեն է նշանակվել Անդրեյ Աքսյոնովը Անդրեյ Նիկոլայի Աքսյոնովը ծնվել է 1973 թվականին Մինսկում: 1995 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանը «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ, 1996 թվականին վերապատրաստվել է Բելառուսի պետական համալսարանում «Տնտեսական կիբերնետիկա» մասնագիտությամբ: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1995 թվականին Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի Միջբանկային արժութային բորսայում՝ ճանապարհ անցնելով ֆինանսական շուկայի վերլուծաբանի օգնականից մինչև ֆոնդային բաժնի պետ: 1999-2016 թվականներին ղեկավար պաշտոններում է աշխատել «Բելառուսի արժութաֆոնդային բորսա» ԲԲԸ-ում: 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության արժեթղթերի վարչությունում: 2019 թվականի օգոստոսից մինչև 2025 թվականի մայիսը՝ «Արժեթղթերի հանրապետական կենտրոնական դեպոզիտարիա» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրեն: 2023 թվականին ավարտել է Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիան «Ազգային տնտեսության պետական կառավարում» մասնագիտությամբ: Ֆինանսական շուկաների կազմակերպման թեմայով մի շարք դասընթացների է մասնակցել և ստաժավորում անցել տարբեր երկրներում (Գերմանիա, Ավստրիա, Թուրքիա, Չեխիա, Լեհաստան): Ստացել է Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության, Բերառուսի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր Արժեթղթերի կոմիտեի, «Բելառուսի արժութաֆոնդային բորսա» ԲԲԸ-ի պատվոգրեր և շնորհակալագրեր: 2025 թվականի մայիսի 12-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչության փոխտնօրեն։
15 մայիսի 2025 Արզիբեկ Կոժոշևը հանդիպել է Գլոբալ լոգիստիկ դաշինքի նախագահ Գրեյս Սանի հետ Մայիսի 15-ից 18-ն Դուբայում (ԱՄԷ) անցկացվող 12-րդ Գլոբալ լոգիստիկ խորհրդաժողովի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի աշխատանքային հանդիպումը Գլոբալ լոգիստիկ դաշինքի նախագահ Գրեյս Սանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման հարցեր և նախանշել հետագա համագործակցության կարևոր ուղղությունները՝ նշելով, որ Խորհրդաժողովի ավանդական հարթակը նպաստում է եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացմանը և ԵԱՏՄ երկրների տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բաց է երկխոսության, գործընկերության և փորձի փոխանակման համար: Առաջարկում ենք ձեզ ակտիվ փոխգործակցել ինչպես ռազմավարական նախաձեռնությունների մակարդակում, այնպես էլ կոնկրետ նախագծերի շրջանակներում», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Կողմերը նաև քննարկել են հերթական Գլոբալ լոգիստիկ խորհրդաժողովը Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) անցկացնելու հնարավորությունը՝ ներգրավելով շահագրգիռ պետական մարմինները, միջազգային կազմակերպությունները և գործարար համայնքը:
Ցուցադրել ավելին