Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Նորություններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Ֆոտոսրահ
Տեսադարան
Ընտրեք ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Развитие интеграции
Макроэкономическая политика
Статистика
Развитие предпринимательской деятельности
Финансовая политика
Трудовая миграция и соцзащита
Промышленная политика
Агропромышленная политика
Техническое регулирование и аккредитация
СФС-меры
Регулирование рынка лекарств
Транспорт и инфраструктура
Энергетика
Антимонопольное регулирование
Политика в области госзакупок
Информационные технологии
Функционирование внутренних рынков
27 հունիսի 2025
Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ-ում ապրանքների մակնշումն ապացուցել է իր արդյունավետությունը»
Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հունիսի 27-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի զարգացման հարցի քննարկման արդյունքում: «Սկսած 2019 թվականից՝ Եվրասիական տնտեսական միությունում, ընդհանուր առմամբ, մակնշվել է շուրջ 274 միլիարդ միավոր ապրանք: Ապացուցված արդյունքներն են շուկայի «սպիտակեցումը», կեղծ արտադրանքի մակարդակի նվազումը, օրինական ընկերությունների թվի բարձրացումը, բարեխիղճ արտադրողների եկամտաբերության աճը և բյուջեն լցնելու մակարդակի բարձրացումը», — նշել է Անդրեյ Սլեպնևը: Մակնշման արդյունքը հաստատվել է ԵԱՏՄ երկրների տվյալներով: Օրինակ՝ Հայաստանում ապրանքներ օրինական արտադրողների ու ներմուծողների թվի աճը կազմել է 7%: Ղազախստանում կեղծ ծխախոտային արտադրանքի շրջանառությունը նվազել է 24.7 մլն դոլարով: Ռուսաստանի Դաշնությունում կաթնամթերքի մասով շուկայի սպիտակեցման մակարդակի աճը հասել է 22%-ի, թեթև արդյունաբերության՝ 36%-ի, կոշիկի՝ 18%, օծանելիքի մասով՝ 43%-ի: «Անդամ պետությունների բյուջեները նույնպես զգալիորեն շահել են մակնշում ներդնելուց: Հարկերի ու տուրքերի մուտքերի ավելացումը նկատվում է բոլոր երկրներում և ուղղակիորեն կախված է այն ապրանքների կատեգորիաների թվից, որոնց նկատմամբ երկրում մակնշում է կիրառվել», — հայտնել է Անդրեյ Սլեպնևը: Օրինակ՝ Ռուսաստանում, որտեղ մակնշվում են առավելագույն թվով ապրանքների կատեգորիաներ, մակնշված արտադրանքի իրացումից բյուջեի լրացուցիչ մուտքերի ծավալը կազմել է 15 մլրդ դոլար, Ղրղզստանում՝ 68 մլն դոլար: Բելառուսում, որտեղ նախկինում գործում էր ազգային մակնշում, որը թույլ տվեց դեռևս մինչև համամիութենական կանոններ ներդնելը էապես «սպիտակեցնել» շուկան, բյուջեի լրացուցիչ մուտքերի ծավալը հասել է 4.64 մլն դոլարի: Հաջորդ քայլը կդառնա մակնշման համակարգի հետագա բարելավումը, որն ուղղված է ապօրինի արտադրանքի դեմ ավելի արդյունավետ պայքարին: «Առաջնահերթ նպատակ է մակնշման ազգային համակարգերի դերի ավելացումը ապրանքների ծագման օրինականության և անվտանգության նկատմամբ վերահսկողության համար», — ընդգծել է Անդրեյ Սլեպնևը: Բացի այդ, Միության մակարդակով կշարունակվի մակնշման միութենական համակարգի տեխնոլոգիական կատարելագործման և մակնշված ապրանքի ազատ տեղաշարժի իրավական ապահովման աշխատանքը:
27 հունիսի 2025
ԵԱՏՄ-ն և ԱՄԷ-ն տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հունիսի 27-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում, կայացել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև Տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: Փաստաթուղթը ստորագրեցին՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի առաջին փոխվարչապետ Դանիյար Ամանգելդիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդին: Արաբական Միացյալ Էմիրությունները Պարսից ծոցի երկրների շարքում ԵԱՏՄ գլխավոր առևտրային գործընկերներից է: Ակնկալվում է, որ Տնտեսական գործընկերության մասին ստորագրված համաձայնագիրը նոր փուլանիշ կդառնա ԱՄԷ-ի հետ առևտրային հարաբերություններում և փոխադարձ առևտուրը կբերի որակապես նոր մակարդակ: ԵԱՏՄ և ԱՄԷ միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի կնքման աշխատանքը, որն ուղղված է համագործակցության առավելագույն խորացմանը, շարունակվել է երկուսուկես տարի: Ստեղծված պայմանները թույլ կտան զգալիորեն ավելացնել երկրների միջև առևտրային շրջանառությունը: «Նոր ձևավորվող առևտրային ռեժիմի շրջանակներում Էմիրությունների կողմը առանձնաշնորհային մուտք է բացել ապրանքային անվանացանկի 86%-ի համար: Միության զիջումները գործընկերոջ համար ընդգրկում են ապրանքային անվանացանկի 85%-ը», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Նա հստակեցրել է, որ արտահանման առանձնաշնորհային ծածկույթը մեր երկրների համար արժեքային արտահայտմամբ կընդգրկի ընթացիկ արտահանման ավելի քան 98%-ը, կամ ավելի քան 12.1 մլրդ դոլարը: Առևտրային ռեժիմի ազատականացման արդյունքում ԱՄԷ-ի կողմից ԵԱՏՄ ապրանքների նկատմամբ կիրառվող միջին դրույքաչափը կկրճատվի 5%-ից մինչև 0.6%: Այսպիսով, ներմուծման մաքսատուրքերի վճարումից տարեկան տնտեսումը գնահատվում է ավելի քան 260 մլն դոլար: Ապրանքային կտրվածքով առանձնաշնորհային մուտք կապահովվի ԵԱՏՄ-ի այնպիսի առանցքային գյուղատնտեսական ապրանքների համար, ինչպիսիք են հացահատիկայինները (ցորեն, գարի, եգիպտացորեն), միսը (ԽԵԱ, ոչխարի միս, ենթամթերք), թռչնամիսը, ձուն, չորացրած բանջարեղենը (սիսեռ, ոսպ, ոլոռ, լոբի), բուսական յուղը, կաթնամթերքը (անքաշ կաթ, կաթի փոշի, յոգուրտներ, կաթնային շիճուկ, սերուցքային կարագ, պանիրներ), հրուշակեղենը, մեղրը, հանքային ջուրը, ջեմերը, շոկոլադը: Արդյունաբերական հատվածի մասով զիջումներ են տրամադրվել ապրանքների հետևյալ կատեգորիաների համար՝ մետաղագործական արդյունաբերության արտադրանք (լեգիրված պողպատից գլանվածք, շիկագլոցված և սառնագլոցված գլանվածք, պատրաստի արտադրատեսակներ սև մետաղներից, խողովակներ, պրոֆիլներ և անկյունակներ, երկաթե, ալյումինե և պղնձե մետաղալար, ալյումինե փայլաթիթեղ և այլն), նավթամթերքներ (ներառյալ թեթև և այլ թորվածքները), անտառարդյունաբերական համալիրի արտադրանք (սալեր, նրբատախտակ, տակդիրներ, կահույք և այլն), թաղանթանյութ, տպագիր արտադրանք, գայլիկոնման գործիքներ, մեխանիկական սարքավորումների լայն տեսականի՝ սկսած տուրբիններից մինչև պոմպերի առանձին տեսակներ: Ազատականացումը կվերաբերի նաև էլեկտրական սարքավորումներին (էլեկտրագեներատորային կայանքներ, առաջնային տարրեր և առաջնային մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ և այլն), երկաթուղային կոնտեյներներին, շարժիչային փոխադրամիջոցներին՝ ներառյալ հատուկ տեխնիկան, կոսմետիկային (մազերի խնամքի միջոցներ, օծանելիք, դեզոդորանտներ և այլն), քիմիական արդյունաբերության արտադրանքին (ներկեր, յուղեր, մակերևութային ակտիվ նյութեր, պարարտանյութեր) և դեղերին: Արաբական Միացյալ Էմիրությունները կկարողանան ավելացնել սպառողական ապրանքների լայն տեսականու մատակարարումները: Խոսքը կոսմետիկայի, օծանելիքի, ժամացույցների, հագուստի առանձին տեսակների մասին է: «Համաձայնագիրը իսկապես պատվախնդիր է, և ոչ միայն սակագնային ազատականացման, այլև դրանով ձևավորվող կարգավորող միջավայրի տեսանկյունից», — նշել է Անդրեյ Սլեպնևը: Նրա խոսքով՝ փաստաթղթում ամրագրված դրույթները համապատասխանում են էլեկտրոնային առևտրի, տնտեսական համագործակցության և ՓՄՁ-ին ԵԱՏՄ երկրների և ԱՄԷ միջև արտաքին առևտրային գործունեությանը ներգրավման հարցերով լավագույն համաշխարհային ստանդարտներին: «Մեր առևտուրը 2020 թվականից աճել է ավելի քան երեք անգամ: Բիզնեսի խանդավառության և ԵՏՀ և մեր երկրների կարգավորիչների ակտիվ աշխատանքի շնորհիվ համաձայնագիրը գործարկելուց հետո արդեն մոտ ապագայում ապրանքաշրջանառությունը կարող է գերազանցել 20 մլրդ դոլար ցուցանիշը», — համոզված է ԵՏՀ առևտրի նախարարը: Ստորագրվելուց հետո տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը կուղղվի ԱՄԷ-ում և ԵԱՏՄ երկրներում վավերացման ընթացակարգերի իրականացմանը, որոնք անհրաժեշտ են դրա ուժի մեջ մտնելու համար։
27 հունիսի 2025
ԵԱՏՄ-ն և Մոնղոլիան ժամանակավոր առևտրային համաձայնագիր են կնքել
Հունիսի 27-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում, կայացել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Մոնղոլիայի միջև Ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրումը: Փաստաթուղթը ստորագրեցին՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի առաջին փոխվարչապետ Դանիյար Ամանգելդիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, ինչպես նաև Մոնղոլիայի առաջին փոխվարչապետ, տնտեսության և զարգացման նախարար Ուչրալ Նյամ Օսորը: Համաձայնագրի ստորագրումը նշանավորում է ԵԱՏՄ երկրների և Մոնղոլիայի միջև առևտրային հարաբերությունների զարգացման նոր փուլը: Այն ընդգրկում է 367 ապրանքային ենթադիրք յուրաքանչյուր կողմի համար, որոնց նկատմամբ մաքսատուրքերը կզրոյացվեն կամ կնվազեցվեն փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից: Համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով՝ գործողության ժամկետը ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ: «Ըստ վիճակագրության՝ սակագնային առանձնաշնորհները կընդգրկեն ԵԱՏՄ-ից Մոնղոլիա 2 մլրդ դոլարի արտահանման մատակարարումներ, այսինքն՝ ավելի քան 90%-ը: Համաձայնեցված առանձնաշնորհումները ԵԱՏՄ ընկերություններին թույլ կտան տնտեսել տարեկան մինչև 100 մլն դոլար», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Նրա խոսքով՝ ստորագրված առևտրային համաձայնագրին համապատասխան՝ ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսները առանձնաշնորհային պայմաններ կունենան Մոնղոլիայի շուկա այնպիսի սկզբունքորեն կարևոր ապրանքների մատակարարման համար, ինչպիսիք են ցորենը, եգիպտացորենը, կաթնամթերքը, բուսական յուղերը, մսից ու թռչնամսից արտադնարքը, շաքարը, հրուշակեղենը, պանիրները, հանքային ջուրը և ալկոհոլային արտադրանքը: Արդյունաբերական ապրանքների մասով մատակարարումների աճ է կանխատեսվում արտադրանքի հետևյալ տեսակների համար՝ մետաղագործական արտադրանք (երկաթահամահալվածքներ, շիկագլոցված և սառնագլոցված գլանվացքներ, ձողեր, անկյունակներ, խողովակներ և այլն), շարժիչային փոխադրամիջոցներ (ավտոմեքենաներ, ավտոբուսներ, բեռնատարներ, հատուկ տեխնիկա, ավտոբաղադրիչներ, կցանքներ և այլն), երկաթուղային մեքենաշինության և քիմիական արդյունաբերության արտադրանք (պոլիմերներ, պլաստիկ սալեր և մասեր), դողեր, ազոտային պարարտանյութեր, դեղեր և այլն: Մոնղոլական ապրանքների մասով, իրենց հերթին, առանձնաշնորհային մուտք կտրամադրվի մսի (ձիու, ԽԵԱ-ի, ոչխարի միս, մսի պահածոներ, ենթամթերք), կաթնամթերքի (յոգուրտներ, պանիր), թեթև արդյունաբերության ապրանքների (բուրդ, թելեր), ինչպես նաև թեթև արդյունաբերության պատրաստի որակյալ ապրանքների համար՝ ներառյալ տրիկոտաժե և տեքստիլ հագուստը: Համաձայնագրի ոչ սակագնային մասը պարունակում է հետագա կոոպերացիայի հնարավորություններ՝ տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների, մաքսային համագործակցության, էլեկտրոնային առևտրի և տնտեսական համագործակցության ոլորտներում: «Վերջին մի քանի տարվա ընթացքում ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ապրանքաշրջանառությունն արդեն աճել է ավելի քան մեկուկես անգամ: Ակնկալում ենք, որ համաձայնագրի գործարկումից հետո այս միտումը կպահպանվի և կամրապնդվի, ինչը թույլ կտա մեր ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի», — նշել է Անդրեյ Սլեպնևը: Ստորագրվելուց հետո ժամանակավոր առևտրային համաձայնագիրը կուղղվի Մոնղոլիայում և ԵԱՏՄ երկրներում վավերացման ընթացակարգերի իրականացմանը, որոնք անհրաժեշտ են դրա ուժի մեջ մտնելու համար։
27 հունիսի 2025
ԵԱՏՄ-ում ամփոփել են Ծառայությունների առևտրի կարգավորման կանոնների պահպանման 2023-2024 թվականների արդյունքները
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քննարկել է Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից Ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության կարգավորման կանոնների կատարման 2023-2024 թվականների մշտադիտարկման արդյունքների մասին զեկույցը, որը նախապատրաստել են երկրների կառավարությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ: Զեկույցում ներկայացված են Կանոնների պահպանման առանցքային ասպեկտները, մասնավորապես՝ պետություններում ձեռնարկատերերի համար բարենպաստ ընթացակարգերի կիրառումը: Դրանց թվում են բիզնեսի ստուգման ժամանակ կարգավորող ազդեցության գնահատումը (ԿԱԳ), «լռությունը համաձայնության նշան է» սկզբունքի կիրառումը և ռիսկին կողմնորոշված մոտեցման ներդրումը: «Մենք դրական դինամիկա ենք տեսնում մասնակից երկրների կողմից Կանոններն իրենց օրենսդրությունում կիրարկելու գործում: Զեկույցը հաստատում է, որ փաստաթղթով նախատեսված պայմանների իրագործումը հասնում է 100 տոկոսի: Սա կարևոր քայլ է Միության շրջանակներում բիզնեսի համար թափանցիկ և հարմարավետ պայմանների ստեղծման ուղղությամբ», — նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: ԵՏՀ նախարարը կարևորել է «լռությունը համաձայնության նշան է» սկզբունքի ներդրումը, համաձայն որի՝ պետության իրավասու մարմինը սահմանված ժամկետում դիմողին պետք է տրամադրի համապատասխան թույլատվություն կամ ներկայացնի պատճառաբանված մերժում, հակառակ դեպքում դիմողը ինքնաբերաբար ստանում այն գործունեության թույլտվություն, որի իրականացման համար ներկայացվել էր դիմումը: 2023-2024 թվականների, ինչպես նաև նախորդ ժամանակահատվածների զեկույցին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում:
27 հունիսի 2025
ԵԱՏՄ-ում սահմանվել են սպորտի ոլորտում տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները:
Այսօր Եվրասիական տնտեսական միության հինգ պետությունների ղեկավարները հաստատել են Սպորտի ոլորտում տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները: Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարությամբ նախատեսված փաստաթուղթը սահմանում է համագործակցության հիմնական ուղղությունները՝ սպորտային ենթակառուցվածքի զարգացումը, սպորտային ապրանքների արտադրության ավելացումը և դրանց փոխանակումը, սպորտային արդյունաբերության ծառայությունների զարգացումը՝ ներառյալ սպորտային զբոսաշրջությունը, ինչպես նաև սպորտային համաժողովների ու ցուցահանդեսների կազմակերպումը: Որպես տնտեսական համագործակցության հիմնական գործոններ առանձնացվել են «հնգյակի» երկրների աշխարհագրական մոտիկությունը և զարգացած սպորտային ենթակառուցվածքը: «Միասնաբար այս գործոնները բարենպաստ հիմք են ստեղծում սիներգետիկ արդյունքի և կոոպերացիոն գործընթացների խորացման համար: Համատեղ ջանքերով մենք Միության երկրների քաղաքացիներին կարող ենք ապահովել որակյալ սպորտային արտադրանքով, զարգացնել սպորտային ենթակառուցվածքը և սպորտի ոլորտում տնտեսական փոխգործակցությունը նոր մակարդակ բերել», — փաստաթուղթը մեկնաբանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը:
27 հունիսի 2025
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման մասին զեկույցին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունվել է ԵԱՏՄ շրջանակներում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման պլանների իրագործման մասին զեկույցը: Զեկույցում ներկայացված են 2024 թվականի մշտադիտարկման արդյունքները հետևյալ ուղղություններով՝ զբոսաշրջություն, օդերևութաբանություն, մարքշեյդերական աշխատանքներ, գնահատման գործունեություն, շինարարություն և կինեմատոգրաֆիա: Նշվել են վարչական համագործակցության մասին համաձայնագրերի մշակումը, ինչպես նաև այդ հատվածներում կարգավորման ներդաշնակեցման համար մեթոդական հանձնարարականների մշակումն ավարտին հասցնելու հարցեր: «Զեկույցի ընդունումը վերահաստատում է առանց արգելքների ծառայությունների միասնական շուկայի ստեղծման մեր ընդհանուր մտադրությունը: Առանցքային հատվածների ազատականացումը նոր հնարավորություններ կբացահայտի բիզնեսի համար և կամրապնդի տնտեսական փոխգործակցությունը Միության երկրների միջև: Այժմ հատկապես կարևոր է կենտրոնանալ մեթոդական մոտեցումների համաձայնեցման վրա, որպեսզի հավասար պայմաններ ապահովենք շուկայի բոլոր մասնակիցների համար», — մեկնաբանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը:
26 հունիսի 2025
Արզիբեկ Կոժոշև. «Տրանսպորտն այսօր աշխատանքի, կրթության, սոցիալական կյանքի հասանելիության բազային պայմանն է»
Տրանսպորտի ոլորտի ինտեգրման ազդեցությունը Եվրասիայի կայուն զարգացման ապահովման վրա «Կայուն տրանսպորտը մեծ Եվրասիայի տարածաշրջանում. շարժունակություն, մուլտիմոդալություն և թվայնացում» նստաշրջանի գլխավոր թեման էր: Միջոցառումը տեղի է ունեցել Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի հարթակում։ «Տրանսպորտը և ենթակառուցվածքը պետք է հասանելի լինեն բնակչության բոլոր շերտերի համար՝ ներառյալ հեռավոր շրջանների բնակիչներին, և արդարացի գնագոյացմամբ», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը: Ելույթների ընթացքում մանրամասն քննարկվել է թվային տեխնոլոգիաների, ենթակառուցվածքի, միջազգային տրանսպորտային միջանցքների, բեռնարկղային և մուլտիմոդալ փոխադրումների զարգացումը: Քննարկվել են էներգաարդյունավետության բարձրացման, շրջակա միջավայրի աղտոտվածության, տրանսպորտի գերբեռնվածության նվազեցման հարցեր: ԵՏՀ նախարարը նշել է, որ «ԵԱՏՄ-ն հետևողականորեն և դինամիկ ընթանում է կայուն տրանսպորտի սկզբունքների իրագործման ուղղությամբ: Շեշտը դրվում է Միության տարանցման օգտագործման արդյունավետության բարձրացմանը, խելացի տրանսպորտային համակարգերի զարգացմանը, ենթակառուցվածքի արդիականացմանը»: Քննարկման հարթակը միավորել է պետական մարմինների, գործարար համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Նստաշրջանի բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության, Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության գործկոմի ղեկավարներին, Իրանի ներկայացուցիչների:
26 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ և ԱՓՎՄԽ երկրների առևտրատնտեսական երկխոսության կարևորությունն աճում է»
Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը բանակցել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գլխավոր քարտուղար Կայրատ Սարիբաևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ և ԱՓՎՄԽ հետագա երկխոսության հարցեր, մասնավորապես՝ Փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում միջոցառումների պլանի նախապատրաստման շուրջ: «Մենք պլանում կներառենք մեր համատեղ գործունեության բոլոր հեռանկարային ուղղությունները՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը», - նշել է Բակիտժան Սագինտաևը: Ընդ որում, ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն առաջարկել է շեշտը դնել տարածաշրջանում համատեղ նախաձեռնությունների առաջմղմանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՓՎՄԽ-ի միջև համագործակցությունն էլ ավելի արդիական է դառնում գլոբալ տնտեսական գործընթացների պայմաններում: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել կանոնավոր աշխատանքային շփումները համագործակցության զարգացման համար: ԵՏՀ-ի և ԱՓՎՄԽ քարտուղարության միջև փոխգործակցության մասին հուշագիրը ստորագրվել է 2022 թվականին։
Ցուցադրել ավելին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք