Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Նորություններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Ֆոտոսրահ
Տեսադարան
Ընտրեք ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Развитие интеграции
Макроэкономическая политика
Статистика
Развитие предпринимательской деятельности
Финансовая политика
Трудовая миграция и соцзащита
Промышленная политика
Агропромышленная политика
Техническое регулирование и аккредитация
СФС-меры
Регулирование рынка лекарств
Транспорт и инфраструктура
Энергетика
Антимонопольное регулирование
Политика в области госзакупок
Информационные технологии
Функционирование внутренних рынков
03 հուլիսի 2025
Անդրեյ Սլեպնևը ԵՏՀ-ում Ուզբեկստանի ներկայացուցչի հետ քննարկել է Հանրապետության նախաձեռնությունների հետ աշխատանքը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Ուզբեկստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆանիլ Քադիրովի հետ: Քննարկվել է 2025 թվականի հունիսի 27-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հնչեցրած նախաձեռնությունների մշակումը: Հիշեցնենք, Շավքաթ Միրզիյոևի առանցքային առաջարկներից մեկն առնչվում էր Եվրասիական վերաապահովագրական ընկերության աշխատանքներին Ուզբեկստանի հնարավոր անդամակցությանը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի զարգացման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման, առևտրում թվային տեխնոլոգիաների ներդրման շրջանակներում փոխգործակցության առանձին ծրագրերի ձևավորմանը: «ԵՏՀ-ն կարևորում է Ուզբեկստանի Հանրապետության՝ որպես Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության հետ բազմակողմ համագործակցության բարձր մակարդակը: Պատրաստակամություն ենք հայտնում սկսել նշված հարցերի շուրջ աշխատանքը Ուզբեկստանի կողմի գործնական առաջարկների մասին լրացուցիչ տեղեկություն ստանալուց անմիջապես հետո», — նշել է Անդրեյ Սլեպնևը:
03 հուլիսի 2025
Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՓՀԽ ղեկավար Միխայիլ Գոնչարովի հետ
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի և Անդրեվրասիական փոխադրումների միջազգային համակարգող խորհրդի (ԱՓՀԽ) գլխավոր քարտուղար Միխայիլ Գոնչարովի աշխատանքային հանդիպումը կայացել է հուլիսի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում: Կողմերը քննարկել են եվրասիական տարածաշրջանում երկաթուղային տրանսպորտի գործունեության, ԵԱՏՄ տարածքում ժամանակակից պայմաններում տրանսպորտային ենթակառուցվածքի և լոգիստիկ միջանցքների զարգացման արդիական հարցեր: Նախարարը կարևորել է ԵՏՀ և ԱՓՀԽ մինջև գործընկերության հետագա ամրապնդումը եվրասիական տարածաշրջանում տնտեսական աճին և ինտեգրմանը նպաստող կայուն տրանսպորտային համակարգի ստեղծման համար: «Տրանսպորտալոգիստիկ համալիրի զարգացման արդիական հարցերին առնչվող ամենամյա համատեղ միջոցառումների անցկացման պրակտիկան ցույց է տալիս նման ձևաչափի պահանջված լինելը: Մենք մի սեղանի շուրջ միավորում ենք պետական մարմինների, առաջատար տրանսպորտային ընկերությունների և ընկերակցությունների ներկայացուցիչներին», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Միխայիլ Գոնչարովն ընդգծել է, որ ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության և ԱՓՀԽ քարտուղարության փոխգործակցության պլանի գործնական իրականացումը լրացուցիչ ազդակ կդառնա միջազգային երկաթուղային և մուլտիմոդալ բեռնափոխադրումների զարգացման և կատարելագործման հարցերով արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն զարգացնելու համար: ԵՏՀ և ԱՓՀԽ միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2017 թվականին տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման նպատակով:
03 հուլիսի 2025
Բակիտժան Սագինտաևը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի Անկախության օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և ամբողջ բելոռուս ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ «Ինքնիշխանության տարիների ընթացքում Բելառուսը հաջողություններ է գրանցել սոցիալտնտեսական զարգացման գործում, խորացվում են շփումները ԵԱՏՄ-ում նրա գործընկերների հետ», — ասված է շնորհավորական նամակում: ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Բելառուսի Հանրապետությանը մաղթել է հետագա տնտեսական զարգացում, իսկ քաղաքացիներին՝ բարեկեցություն ու բարություն:
03 հուլիսի 2025
ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ը փորձ են փոխանակել մրցակցության ոլորտում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության բլոկի և ԱՍԵԱՆ-ի ներկայացուցիչները հունիսի 3-ին առցանց ձևաչափով կայացած «Մրցակցային քաղաքականությունը և իրավակիրառությունը ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում» թեմայով սեմինարի ընթացքում փոխանակել են մրցակցության ոլորտի իրենց փորձը: Միջոցառմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նա նշել է, որ Հանձնաժողովի և ԱՍԵԱՆ-ի քարտուղարության և մրցակցության հարցերով փորձագիտական խմբի համագործակցությունը հետևողական բնույթ է կրում և օգտակար է երկու կողմերի համար էլ: «Մեզ հետաքրքրում է ԱՍԵԱՆ-ի փորձը: Հարկ է ուշադրություն դարձնել ԱՍԵԱՆ-ի մասնակից երկրների մրցակցային քաղաքականության գնահատման համակարգին, որն արտահայտվում են բիզնեսի և կազմակերպությունների կողմից մրցակցության ընկալման երկրային ցուցիչների հաշվարկով: Հետաքրքրություն է ներկայացնում նա Միաձուլումների ու կլանումների հետևանքների գնահատման միասնական պորտալը», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: Սեմինարի մոդերատոր, ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության փոխտնօրեն Արմինե Հակոբյանը մասնակիցներին տեղեկացրել է մրցակցային քաղաքականության ոլորտում տարվող աշխատանքի, մրցակցության քարոզչության և միջազգային համագործակցության մասին: Մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձի մասին խոսել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Սերգեյ Մաքսիմովը: Սեմինարի մասնակիցներին իր հերթին ողջունել է ԱՍԵԱՆ-ի մրցակցության հարցերով փորձագիտական խմբի նախագահ, Կամբոջայի մրցակցության հանձնաժողովի անկախ կոմիսար Լի Սոպորովիչնին: Միջոցառմանը մասնակցել են ԱՍԵԱՆ ազգային մրցակցային մարմինների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի ներկայացուցիչներ:
02 հուլիսի 2025
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ալեքսանդր Տուրչինին հոբելյանի առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Ալեքսանդիր Տուրչինին 50-ամյա հոբելյանի առթիվ։ «Դուք ծանրակշիռ ներդրում ունեք Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում», — ասված է շնորհավորական նամակում։ ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Ալեքսանդր Տուրչինին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և բոլոր նախատեսված ծրագրերի իրականացում՝ ի շահ Բելառուսի Հանրապետության և նրա քաղաքացիների։
02 հուլիսի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ծխախոտի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր
Հուլիսի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի մասնակցությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության տարածք ապօրինի ծխախոտային արտադրանքի ներմուծման և շրջանառության դեմ պայքարի միջոցների մշակման հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը: Աշխատանքային խումբը ձևավորվել է այս տարվա մարտին Հանձնաժողովի մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից: Խմբում ընդգրկվել է ավելի քան 80 անդամ, որոնցից կեսը գործարար համայնքի ներկայացուցիչներ են, որոնք և նախաձեռնել էին դրա ստեղծումը: Անցած նիստում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի շուկաների վիճակը, այս ոլորտում ապօրինի շրջանառության միտումներն ու դինամիկան, ինչպես նաև նշված արտադրանքի ավտոմոբիլային փոխադրումների հետագծման նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառման պրակտիկան: Աշխատանքային խմբի մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել Միության շուկայում ծխախոտի ապօրինի շրջանառության կանխմանն ուղղված առաջնահերթ միջոցների վերաբերյալ, որոնք կմշակվեն ԵՏՀ հարթակում Միության երկրների լիազոր մարմինների ներգրավմամբ:
01 հուլիսի 2025
Փոփոխություններ են կատարվել կոսմետիկական արտադրանքի ստանդարտների մշակման ծրագրում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան կողմից հաստատել է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի իրականացումն ու կիրառումը ապահովող միջպետական ստանդարտների մշակման ծրագրի փոփոխությունները: Փոփոխությունները նախատեսում են հինգ միջպետական ստանդարտի մշակում, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստանդարտների հիման վրա օծանելիքակոսմետիկական արտադրանքում ֆորմալդեհիդի որոշման երկու ստանդարտ, ISO միջազգային ստանդարտների հիման վրա արևապաշտպան միջոցների փորձարկման մեթոդների երկու ստանդարտ և SMIIC Իսլամական երկրների ստանդարտացման և չափագիտության ինստիտուտի ստանդարտի հիման վրա Halal օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերաբերյալ մեր ստանդարտ: Նաև նախատեսվում է փոփոխություն կատարել ինը միջպետական ստանդարտում:
30 հունիսի 2025
Եվրասիական տնտեսական համաժողովում քննարկել են խելացի տրանսպորտային համակարգերի ներդրումը
Եվրասիական տնտեսական միության պետություններում խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման հեռանկարները քննարկման առարկա են դարձել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի և Ռուսաստանի «Տրանսպորտի թվային դարաշրջան» տրանսպորտի թվային տեխնոլոգիաների զարգացման ընկերակցության նախագահ Ալեքսանդր Սյոմկինի աշխատանքային հանդիպմանը, որը կայացել է Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում: Բանակցությունների ընթացքում ԵՏՀ նախարարը տեղեկացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների խելացի տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործման հայեցակարգի իրականացման մասին, որը ստացել է ԵՏՀ խորհրդի հավանությունը այս տարվա հունվարին: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել իրականացման ենթակա բազային ծառայությունների ցանկի, ինչպես նաև Միության երկրների ԽՏՀ տեղեկատվական փոխգործակցության ձևաչափերին ներկայացվող պահանջների միասնականացման մասին: «Հաշվի առնելով մեր պետություններում ԽՏՀ ներդրման տարբեր մակարդակը՝ չափազանց կարևոր է ստեղծել ԵԱՏՄ անկարան թվային տարածք, որը հիմնված կլինի միասնականացված ստանդարտների ու պահանջների վրա», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը: Կողմերը պայմանավորվել են շարունակել նշված հարցերի քննարկումը սեպտեմբերին կայանալիք «Ռուսաստանի խելացի տրանսպորտային համակարգեր. Տրանսպորտի թվային դարաշրջան» ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում:
Ցուցադրել ավելին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք