Եվրասիական տնտեսական միության ղեկավարներին զեկուցվել է Բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի հանձնարարությունների կատարման, Միության գազի ընդհանուր շուկայում գնագոյացման և սակագնագոյացման մոտեցումների վերաբերյալ հարցի և երրորդ երկրներից գազի փոխադրման սակագնի սահմանման հարցի համաձայնեցման ուղղությամբ կատարված աշխատանքի մասին։
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ԵՏՀ-ը Ռուսաստանի Դաշնության կողմից մշակված՝ Գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագրի նախագիծն ուղարկել է ԵԱՏՄ երկրներին՝ համաձայնեցման: Այդ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է հաջորդ տարի, դրա ուժի մեջ մտնելը` ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը: ԵՏՀ-ն արդեն պատրաստել է փաստաթղթի համաձայնեցման մանրամասն պլան-ժամանակացույցը։ Նախագիծն անհրաժեշտ է է լրացնել գազափոխադրման համակարգերի հասանելիության միասնական կանոններով, որոնք ռուսական կողմը ներկայացրել է նախորդ օրը: Գազի ընդհանուր շուկան նախատեսվում է մեկնարկել 2025 թվականից:
ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին ներկայացվել է 2020 թվականի Միության ներքին շուկայում արգելքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ զեկույցը:Անցած տարվա ընթացքում վերացվել է արգելքների առավելագույն քանակը՝ 12 արգելք և արգելքի հատկանիշներով 3 խոչընդոտ: Ընդհանուր առմամբ, 2016 թ.-ից մինչև 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Միության ներքին շուկայում վերացվել է 51 արգելք և արգելքի հատկանիշներով 3 խոչընդոտ՝ նախկինում որակավորված 63 արգելքներից (81%):
Բարձրագույն խորհրդը հաստատել է անդամ պետությունների 2021-2022 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները: Փաստաթուղթն ուղղված է ԵԱՏՄ բոլոր պետությունների կողմից առկա տնտեսական ճգնաժամի հետևանքների հնարավորինս շուտ հաղթահարելուն և Միության տնտեսության ելքին դեպի առաջընթացող զարգացման հետագիծ:
ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին ներկայացվել է ԵՏՀ-ի զեկույցը՝ 2019-2020 թվականներին Միության պետությունների կողմից Ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության կանոնների կատարման մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ: Զեկույցում տեղեկատվություն է ներկայացված Միության երկրների կողմից կանոնների կատարման արդյունքների մասին, որոնք նախատեսում են բիզնեսի ներքին կարգավորման, վերահսկման և վերահսկման ընդհանուր, ոչ ծանրաբեռնող մոտեցումներ:
Ներկայացվել է տեղեկատվություն՝ Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին արձանագրության 20-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն (ԵԱՏՄ մասին պայմանագրի Հավելված № 20):
Բարձրագույն խորհուրդը հաստատել է գյուղատնտեսական բույսերի սորտափորձարկման և սերմնաբուծության ոլորտներում ԵԱՏՄ պետությունների օրենսդրությունների միասնականացմանն ուղղված միջոցների ցանկը: Այսպիսով, Միությունում սկսվում է գյուղատնտեսական բույսերի սերմերի միասնական շուկայի զարգացման նոր փուլ:
Բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել մշակել մինչև 2024 թվականը միջոցառումների պլան՝ ռազմավարական կարևորություն ունեցող դեղային պատրաստուկներով և բժշկական կիրաըման դեղագործական սուբստանցիաներով ԵԱՏՄ երկրների ապահովվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև եվրասիական զարգացման ինստիտուտների ներգրավմամբ դրանց արտադրությունը Միությունում հաստատելու վերաբերյալ:
ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին ներկայացվել է մրցակցության վիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելման նպատակով ձեռնարկվող միջոցների մասին ՀՏՀ-ի 2020 թվականի հաշվետվությունը՝ հետաքննությունների, «մեղմ կարգավորման» մեխանիզմի իրականացման, մրցակցությունը պաշտպանելու ուղղությամբ 2021-ին նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ: ԵՏՀ-ն ուսումնասիրել է մրցակցության կանոնների խախտումների մասին 28 դիմում, իրականացվել է 13 հետաքննություն, քննարկվել են մրցակցության կանոնների խախտման 11 գործ:
Բարձրագույն խորհուրդը Ղրղզստանի Հանրապետությունից նշանակել է ԵՏՀ Կոլեգիայի նոր անդամներ՝ Մաքսատ Սույունալիի Մամիտկանովին մաքսային համագործակցության հարցերով նախարարի պաշտոնում և էներգետիկայի և Տեմիրբեկ Իշենբայի Ասանբեկովին ենթակառուցվածքի հարցերով նախարարի պաշտոնում:
Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների, ԵՏԲԽ-ի պատվավոր նախագահ՝ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսի, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիյոևի ելույթներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով անցնելիս.
ԵՏԲԽ-ի պատվավոր նախագահ՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ելույթը
ԵՏԲԽ-ի պատվավոր նախագահ՝ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ելույթը
Հայաստանի Հանրապետության վարչապետի ժ.պ. Նիկոլ Փաշինյանի ելույթը
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթը
Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի ելույթը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի ելույթը
Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսի ելույթը