Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7182

19 օգոստոսի 2025 ԵՏՀ-ն ընդունել է գյուղմշակաբույսերի սերմերի արտադրության մեթոդների ու սխեմաների միասնականացման մոտեցումները և շաքարի ոլորտի կայուն զարգացման միջոցները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան օգոստոսի 19-ի նիստում ընդունել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի (տնկանյութի) շրջանառության դեպքում դրանց արտադրության մեթոդների ու սխեմաների միասնականացման մոտեցումների և շաքարի ոլորտի կայուն զարգացման միջոցների մասին հանձնարարականները: Սերմնաբուծության վերաբերյալ փաստաթուղթն ընդունվել է սերմնաբուծության ոլորտի ազգային օրենսդրությունների հետևողական մերձեցման և լավագույն սորտերի բարձրորակ սերմերով գյուղարտադրության ապահովման նպատակով Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների կողմից հաստատված միասնականացման միջոցների ցանկն իրականացնելու համար», - նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Ընդունված մոտեցումները Միության պետություններին հանձնարարում են կիրառել հացահատիկային, հատիկաընդեղենային, տեխնիկական, ձիթատու, պտղահատապտղային մշակաբույսերի և կարտոֆիլի սերմերի (տնկանյութի) արտադրության գիտականորեն հիմնավորված մեթոդներ ու սխեմաներ, ինչպես նաև գյուղատնտեսական բույսերի սորտերի պահպանման գիտականորեն հիմնավորված միջոցառումներ ու հնարքներ, որոնց հիման վրա ապահովվում է բարձր սորտային և բերքային որակներով սերմերի աճեցումը: Փաստաթղթում նախատեսված է սերմերի արտադրության սխեմայում արտացոլվող տեղեկատվությունը, այդ թվում՝ մշակաբույսի, սորտի, արտադրման անհրաժեշտ միջոցառումների, ցանքի համար սերմերի պատրաստման, ցանքի ու բերքահավաքի անցկացման, լրացուցիչ մշակման, պահպանման և հիմնական ագրոտեխնիկական և այլ միջոցառումների մասին: ԵՏՀ-ի հանձնարարականի օգտագործումը թույլ կտա ապահովել սորտափոխարինման և սորտաթարմացման համար պահանջվող սորտերի բարձրորակ սերմերի ծավալների արտադրությունը և իրացումը, որոնք կտարբերվեն լավագույն սորտային, տնտեսապես արժեքավոր և կենսաբանական հատկություններով: Կարևոր է նաև, որ ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների կողմից սերմեր (տնկանյութ) արտադրելիս կապահովվի ընթացակարգերի համարժեքությունը, իսկ ազգային օրենսդրություններում կվերացվեն փոխադարձ առևտրի վրա ազդեցություն գործող տարբերությունները: Ինչ վերաբերում է շաքարի ոլորտի կայուն զարգացման համար Հանձնաժողովի կողմից առաջարկվող համալիր միջոցներին, ապա դրանք իրագործումը թույլ կտա լուծել մի շարք գործնական հարցեր: Առաջին հերթին թույլ կտա բարձրացնել ոլորտի աշխատանքի արդյունավետությունը, նվազեցնել կախվածությունը շաքարի, արտադրության միջոցների ներմուծումից, կնպաստի արտահանման ներուժի ավելացմանը: 
19 օգոստոսի 2025 ԵՏՀ-ն փոփոխություններ է կատարել սննդամթերքի մասին տեխկանոնակարգի ստանդարտների ցանկերում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան օգոստոսի 19-ին փոփոխություններ է կատարել Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի կամավոր կիրառման ենթակա ստանդարտների ցանկում: Ստանդարտների ցանկը լրացվել է երկու միջպետական ստանդարտով՝ ԳՕՍՏ 35038-2023 «Մթերք հացահատիկի հիմքով: Տալկան» և ԳՕՍՏ 35041-2023 «Մթերք հացահատիկի հիմքով: Սումոլոկ: Տեխնիկական պայմաններ», որոնք մշակվել են Ղրղզստանի Հանրապետության կողմից նշված տեխկանոնակարգին կից Ծրագրին համապատասխան: Բացի այդ, հանվել է Ղրղզստանի Հանրապետության երկու ազգային ստանդարտ, քանի որ դրանց հիման վրա մշակվել են համապատասխան միջպետական ստանդարտներ: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում ԵՏՀ կոլեգիայի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օր հետո: Փոփոխությունները նախապատրաստվել են Հանձնաժողովի կողմից Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի 36-րդ կետի «բ» ենթակետի շրջանակներում, որը հաստատվել է ԵՏՀ խորհրդի կողմից 2016 թվականին (Հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի N 65 որոշման խմբագրմամբ):
19 օգոստոսի 2025 Էքսպրես բեռների հայտարարագրի լրացման կանոնները հետևողականորեն միասնականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան օգոստոսի 19-ի նիստում փոփոխություններ է կատարել էքսպրես բեռների հայտարարագրի լրացման կարգում, որոնք ուղղված են տեղեկությունների ներկայացման կարգի հետագա միասնականացմանը: Ապրանքների ժամանակավոր պանման համար տեղադրման մասին տեղեկություններն անհրաժեշտ կլինի նշել ԵԱՏՄ բոլոր պետություններում, մինչդեռ այժմ այս տեղեկատվությունը ներկայացվում է Միության երեք երկրում։ Սա թույլ կտա ավտոմատացնել ժամանակավոր պահպանման և հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունները: Հաստատված փոփոխությունները նաև թույլ կտան հայտարարագրում ներկայացնել ԵԱՏՄ երկրների արժութային օրենսդրության պահպանման հետ կապված տեղեկություններ, ինչը կբացառի արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից դրանց առանձին ներկայացման անհրաժեշտությունը և կարող է դրականորեն անդրադառնալ մաքսային գործառնությունների կատարման ժամանակի վրա: ԵՏՀ կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի № 142 որոշմամբ հաստատվել են էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ձևը և լրացման կարգը, որը կիրառվում է ապրանքային շրջանառության շրջանակներում էքսպրես փոխադրողների կողմից տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ:  
18 օգոստոսի 2025 ԵԱՏՄ-ում զարգանում է երրորդ երկրների հետ առևտրում տեխնիկական արգելքների վերացման իրավական բազան Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրների միջև փոխադարձ առևտրում տեխնիկական արգելքների վերացման մասին Մինսկում կայացած «Հավատարմագրման նոր հորիզոնները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Մաքսիմ Կիմը: Մասնավորապես, նա նշել է, որ տեխնիկական արգելքների վերացման հարցերի առարկայական քննարկումները սկսվել էին դեռևս ԵԱՏՄ մասին պայմանագրի նախապատրաստման ընթացքում: 2021 թվականին անդամ պետությունները ստորագրել են Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական արգելքների վերացման կարգի և պայմանների մասին համաձայնագիրը: Համաձայնագրի հիմքում է ԵԱՏՄ և երրորդ երկրի պարտավորությունների իրավահավասարության սկզբունքն է, որոնք բերում են այդ արգելքների վերացմանը, իսկ գործնական պայմանավորվածությունների իրականացումը նախատեսվում է երրորդ երկրի հետ ԵԱՏՄ-ի և նրա հինգ անդամ պետությունների միջազգային պայմանագրի ձևաչափով: Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ Միության միջազգային պայմանագրերի մասին 2018 թվականի համաձայնագիրը նախատեսում է միջազգային պայմանագրերի կնքման տնտեսական նպատակահարմարության գնահատում, այդ թվում՝ առևտրում տեխնիկական արգելքների վերացման հարցերով: «Միջազգային պայմանագիր կնքելու տնտեսական նպատակահարմարության գնահատման անհրաժեշտության մեջ է թաքնված հիմնական դժվարությունը՝ այնպիսի արտադրանքի ցանկի որոշումը, որի վրա տարածվելու են կոնկրետ երրորդ երկրի հետ առևտրում տեխնիկական արգելքների վերացման մասին ապագա պայմանավորվածությունները», - ընդգծել է Մաքսիմ Կիմը: Ըստ Հանձնաժողովի ներկայացուցչի՝ հետագա քննարկումների առարկա կարող են դառնալ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրի պարտադիր պահանջների համադրելիության որոշման ընթացակարգերը, համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքներին մասնակցող համապատասխանության գնահատման մարմինների նշանակման կարգը, ԵԱՏՄ պետություններում շրջանառության մեջ դրվող արտադրանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության ապահովումը՝ օտարերկրյա մարմիններում ստացված համապատասխանության գնահատման աշխատանքների արդյունքների ճանաչման հիման վրա: Մաքսիմ Կիմը հույս է հայտնել, որ անդամ պետությունների, երրորդ երկրների փորձագետների, Հանձնաժողովի, բոլոր շահագրգիռ մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների համատեղ աշխատանքը կարող է լուծել այս հարցերը և կնպաստի երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական շփումների ընդլայնմանը: Համաժողովի շրջանակներում ԵՏՀ ներկայացուցիչը մի շարք հանդիպումներ է ունեցել Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության, Ստանդարտացման պետական կոմիտեի և Բելառուսի ստանդարտացման և հավաստագրման պետական ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են փոխգործակցությունը Բելառուսի էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային օպերատորի և «Էլեկտրոնային անձնագիր» ԲԸ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի միջև, ինչպես նաև փոխադրամիջոցի տեսակի համար տրված հավանությունների, փոխադրամիջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայականների միասնական գրանցամատյանի ձևավորման և վարման հարցեր:
15 օգոստոսի 2025 Անդրեյ Սլեպնևը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբաքի հետ քննարկել է ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման ընթացքը Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի աշխատանքային հանդիպումը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբաքի հետ: Կողմերն ամփոփել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտած Ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման առաջին արդյունքները և նախանշել համագործակցության հետագա խորացման պլանները: Նշվել է Համատեղ կոմիտեի՝ այս տարվա աշնանը նախատեսվող առաջին նիստի անցկացման բարձր պատրաստականությունը. նիստի շրջանակներում նախատեսվում է հաստատել Համաձայնագրի իրականացման հստակ մեխանիզմներ: ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության համապատասխան ճանապարհային քարտեզի նախագիծը համաձայնեցման ավարտական փուլում է: «Սա պարզապես ազատ առևտրի մասին համաձայնագիր չէ: Սա փոխգործակցության որակապես նոր մակարդակ է: Մենք հեռանկարներ ենք տեսնում առանցքային հատվածներում համագործակցության ընդլայնման և փոխադարձ առևտրի ծավալների ավելացման համար», - նշել է Անդրեյ Սլեպնևը:
15 օգոստոսի 2025 Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ԵՄԿԽ նիստի պատվիրակությունների ղեկավարների և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մասնակցել է օգոստոսի 14-15-ին Չոլպոն Աթա քաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հանդիպմանը: Միջոցառումն անցկացվել է ԵՄԿԽ-ի ընդլայնված կազմով նիստի նախօրեին: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում եվրասիական տարածքում տնտեսական փոխգործակցության արդիական հարցերի շուրջ։ Ղրղզստանի ղեկավարն ընդգծել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, նախատեսվում է հաստատել Ապրանքների ընդհանուր բորսայական շուկայում բորսայական աճուրդների զարգացման ծրագիրը, քննարկել անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին Հանձնաժողովի 2024 թվականի հաշվետվությունը, քննարկել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքը, փոփոխություններ կատարել Միության երկրների համակարգված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման 2024-2026 թվականի պլանում: Նիստի մասնակիցները կքննարկեն երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման, կլիմայական օրակարգի, Միության աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտություններին և մասնագիտական որակավորումների հաստատման կարգին ներկայացվող որակավորման պահանջների մերձեցման նպատակահարմարության հարցեր: Բացի այդ, նախատեսվում է քննարկել դեղերի և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների զարգացման հայեցակարգերը: Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Տուրչինը Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, նախագահի վարչակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆը և Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովը
15 օգոստոսի 2025 ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները լրացրել են տրանսպորտային քաղաքականության առանցքային ուղղությունների 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզը Եվրասիական միջկառավարական խորհուրդը նոր միջոցառումներ է ավելացրել տրանսպորտային քաղաքականության առաջիկա երեք տարվա ճանապարհային քարտեզում կադրային ներուժի զարգացման նպատակով: Այսպիսով, ԵԱՏՄ երկրների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործման 2024-2026 թվականների միջոցառումների պլանը (ճանապարհային քարտեզը), որը համաձայնեցվել է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին, լրացվել է ևս երեք միջոցառմամբ՝ - անդամ պետությունների տրանսպորտային ոլորտի կադրային ներուժի զարգացման լավագույն փորձի մշտադիտարկում՝ ներառյալ աշխատողների ներգրավումը և որակավորման բարձրացումը. - անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թ. նոյեմբերի 14-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջների մասին» № 31 հանձնարարականով սահմանված որակավորման պահանջների կիրառման մշտադիտարկումը. - տրանսպորտի ոլորտի առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջներին առնչվող առաջարկների նախապատրաստումը, բացառությամբ քաղաքացիական ավիացիայի ոլորտի պահանջների: Ճանապարհային քարտեզն ուղղված է տրանսպորտի ոլորտի ինտեգրացիոն գործընթացների խորացմանը, միասնական տրանսպորտային տարածության և տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորմանը: Ճանապարհային քարտեզի նոր կետերը կնպաստեն բարձր արհեստավարժ մասնագետների խելամիտ օգտագործման համար պայմանների ստեղծմանը, նրանց ներկայացվող մասնագիտական և որակավորման պահանջների ներդաշնակեցմանը, կադրերի նախապատրաստումը և անձնակազմի որակավորման բարձրացումն ապահովող մրցունակ կենտրոնների զարգացմանը:
15 օգոստոսի 2025 ԵԱՏՄ-ն ավելացնում է թվային տրանսպորտային փաստաթղթերի կիրառմամբ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտնել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ԵԱՏՄ ներսում և երրորդ երկրների, մասնավորապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման պլանի իրականացման մասին ամենամյա զեկույցի քննարկման արդյունքում: Ընդ որում, նա ընդգծել է, որ համապատասխան գործնական աշխատանքի արդյունք է ինչպես ընթացակարգերի պարզեցումը և բիզնեսի համար ծախսերի նվազեցումը, այնպես էլ ապրանքների տեղաշարժի առավելագույն արագացումը: «Մինչև 2024 թվականը ԵԱՏՄ անդամ պետությունները Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկաթուղային փոխադրումներում ապահովել են անցում թվային տրանսպորտային փաստաթղթերին», - նշել է Անդրեյ Սլեպնևը: Մասնավորապես, «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի և «Բելառուսի երկաթուղի» պետական միավորման միջև վերջին մի քանի տարում էլեկտրոնային տվյալների փոխանակման մակարդակը հասել է առնվազն 90%-ի, իսկ Ղազախստանի «ԿԵՈՒ» ԱԸ» ԲԸ-ի և Ռուսաստանի ու Ղրղզստանի երկաթուղային փոխադրողների միջև այս մակարդարը գերազանցել է 80%-ը: 2024 թվականի արդյունքներով՝ էլեկտրոնային փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնության փոխադրումների ծավալը կազմել է 90% Բելառուսի Հանրապետության և 79%՝ Ղազախստանի Հանրապետության հետ: Կարևոր է նաև նշել էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերին անցնելու ուղղությամբ կատարվող աշխատանքը: Այսպես, «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի կողմից իրականացվել է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերը բեռնառաքից/էքսպեդիտորից իր տեղեկատվական համակարգում ընդունելու հնարավորությունը՝ դրանք տրամադրելով մաքսային մարմիններին և փոխանցելով «Բելառուսի երկաթուղի» պետական միավորմանը մաքսային ընթացակարգն ավարտելիս մաքսային գործառնությունները կատարելու համար: Այս տեխնոլոգիան կիրառվում է Ռուսաստանի և Բելառուսի միջև «Ինտերտրան» նախագծի շրջանակներում փոխադրումներ իրականացնելիս: «Բացի ԵԱՏՄ անդամ պետությունների միջև երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացումից, ակտիվ աշխատանք է իրականացվում ՉԺՀ-ի հետ: Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների միջև կոռեկտ էլեկտրոնային հաղորդագրությունների ծավալը 2024 թվականի արդյունքներով կազմել է 90%: Ղազախստանի և Չինաստանի երկաթուղիների միջև էլեկտրոնային փոխանակման ենթակա տվյալների լիարժեքության և որակի ցուցանիշը հասել է 80-90%-ի», - շարունակել է ԵՏՀ առևտրի նախարարը: Ըստ Անդրեյ Սլեպնևի՝ բեռնափոխադրումների թվայնացման մասով ՉԺՀ-ի հետ համագործակցության կարևոր իրադարձություն էր 2024 թվականի դեկտեմբերին Անդրսահմանային էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացման համար հավաստագրերի թողարկման ուղղությամբ Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների հավաստող կենտրոնների փոխգործակցության մասին համաձայնագիրը: Այս փաստաթուղթը կապահովի երկու երկրների երկաթուղիների միջև էլեկտրոնային ստորագրության կիրառումը: 2024 թվականի դեկտեմբերի վերջին թեստային անթուղթ փոխադրումներ են գործարկվել «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի և «Չինաստանի երկաթուղիներ» ՊԸ-ի միջև՝ արտահանման-ներմուծման հաղորդակցության Զաբայկալսկ - Մանչժուրիա սահմանային անցման միջոցով: 2025 թվականին նախատեսվում է էլեկտրոնային բեռնագրով ձևակերպվող փոխադրումների աշխարհագրության աստիճանական ընդլայնում:
Ցուցադրել ավելին