Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 6891

25 հունիսի 2025 27 ԶԼՄ-ներ դարձել են Եվրասիական տնտեսական համաժողովի տեղեկատվական գործընկեր Եվրասիական տնտեսական համաժողովի տեղեկատվական գործընկեր են դարձել վեց երկրի 27 տեղեկատվական գործընկերություն, հեռուստաալիք, թերթ և ցանցային հրատարակություն: Հայաստանի Հանրապետության ԶԼՄ-ներն են՝ «Արմենպրես» տեղեկատվական գործակալությունը, «ԱրմԻնֆո» տեղեկատվական ընկերությունը, Verelq տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, Alphanews.am տեղեկատվական գործակալությունը, 24 NEWS.AM տեղեկատվական գործակալությունը: Բելառուսի Հանրապետության ԶԼՄ-ներն են՝ «ԲելՏԱ» տեղեկատվական գործակալությունը, Բելառուսի Հանրապետության ազգային պետական հեռուստառադիոընկերությունը, «Զվյազդա» հրատարակչական տուն» հանրապետական ունիտար ձեռնարկությունը, «Բելառուսի Հանրապետությունում ՀՊՀՌԸ ներկայացուցչությունը՝ «ՌՏՌ-Բելառուս» հեռուստաալիքը, «Երկրորդ ազգային հեռուստաալիք» (ՀԱՀ) հանրապետական ունիտար ձեռնարկությունը, «Մայրաքաղաքի հեռուստատեսություն (ՄՀՏ) հանրապետական ունիտար ձեռնարկությունը, «Մինսկ-Նովոստի» գործակալություն» հիմնարկը, «Բելառուսն այսօր» հրատարակչական տուն» հանրապետական ունիտար ձեռնարկությունը, Բելառուսի ռադիոյի առաջին ազգային ալիքը: Ղազախստանի Հանապետության ԶԼՄ-ներն են՝ «Կազինֆորմ» տեղեկատվական գործակալությունը, «Հաբար» հեռուստաալիքը, «Գործարար Ղազախստան» տեղեկատվական գործակալությունը, Inbusiness.kz տեղեկատվական գործակալությունը, «Qazaqstan» Ұлттық телеарнасын («Ղազախստան» ազգային հեռուստաալիքը): Ղրղզստանի Հանրապետության ԶԼՄ-ներն են՝ «Կաբար» Ղրղզստանի ազգային տեղեկատվական գործակալությունը, Ղրղզստանի Հանրապետության ազգային հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան: Ռուսաստանի Դաշնության ԶԼՄ-ներն են՝ ՏԱՍՍ տեղեկատվական գործակալությունը, «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալությունը: Միջազգային ԶԼՄ-ներն են՝ Sputnik տեղեկատվական գործակալությունը և ռադիոն, «ՄԻՐ» միջազգային հեռուստառադիոընկերությունը: Իրանի Իսլամական Հանրապետության ԶԼՄ-ներն են՝ Իսլամական Հանրապետության տեղեկատվական գործակալությունը (ԻՌՆԱ):
25 հունիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչը ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության նիստում ներկայացրել է մրցակցության քարոզչության ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքը ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը հունիսի 25-ին Մինսկում՝ ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության նիստում խոսել է մրցակցության քարոզչության հիմնական գործիքների մասին, որոնք ակտիվորեն օգտագործում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Մաքսիմ Երմոլովիչը շեշտը դրել է մրցակցության բլոկի Հանրային ընդունարանին, «5+1» ձևաչափով խորհրդակցություններին, համաժողովներին, խորհրդաժողովներին, սեմինարներին, կլոր սեղաններին, տարբեր մեթոդաբանական նախաձեռնություններին մասնակցությանը: Առանձին ԵՏՀ նախարարն անդրադարձել է տեղեկատվական դաշտում իրականացվող աշխատանքին և միջազգային համագործակցության հարցերին: Մաքսիմ Երմոլովիչը մի շարք առաջարկներ է ներկայացրել Բելառուսի բիզնեսի հետ ուղղակի օպերատիվ շփումներ հաստատելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Բելառուսի բիզնեսի մի շարք ընկերակցությունների հետ փոխգործակցության զարգացման վերաբերյալ: ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության նիստը բացել է Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագիրը: Նիստի օրակարգում էր հարցերի լայն շրջանակ՝ ներքին շուկայում գործարար կլիմայի բարելավումից և արգելքների վերացումից մինչև երրորդ երկրների հետ գործընկերությունը: Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի նախագահությունը միավորում է ԵԱՏՄ երկրների խոշորագույն գործարար ընկերակցությունները: Դրանում քննարկվում ու համակարգվում են եվրասիական տնտեսական ինտեգրման հարցեր:
25 հունիսի 2025 Վալենտին Տատարիցկին աշխատանքային հանդիպում է ունեցել Բելառուսի արդյունաբերության փոխնախարար Անդրեյ Կուզնեցովի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության փոխնախարար Անդրեյ Կուզնեցովը Մինսկում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են Բելառուսի ազգային օպերատորի և Փոխադրամիջոցների, ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի միջև տեղեկատվական փոխգործակցության հարցը: Անդրադարձել են քննարկման ենթակա մի շարք թեմաների, որոնք բացահայտվել են Բելառուսի ազգային օպերատորի («ՑՆԻԻՏՈՒ» ԲԲԸ) և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի («Էլեկտրոնային անձնագիր» ԲԸ) փոխգործակցության շրջանակներում: Մասնավորապես, քննարկվել են էլեկտրոնային անձնագրերի համակարգերի շրջանակներում կիրառվող միասնական տեղեկագրերի և դասակարգիչների նախապատրաստման ու վարման հարցեր: Առանձին անդրադարձել են էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման նպատակով «Անվավոր փոխադրամիջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերում արտացոլված տեղեկություններին: Կողմերը գոհունակություն են հայտնել կառուցողական համագործակցության ընթացքի առնչությամբ և սահմանել դրա հետագա քայլերը: Հանդիպմանը մասնակցել են «Էլեկտրոնային անձնագիր» ԲԸ գլխավոր տնօրեն Իլյա Մինկինը, «ՑՆԻԻՏՈՒ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Կոսովսկին, Բելառուսի ստանդարտացման և հավաստագրման պետական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Սկուրատովը: Բելառուսի ազգային օպերատորի և ադմինիստրատորի միջև Էլեկտրոնային անձնագրերի տեղեկությունների փոխանակման շուրջ տեղեկատվական փոխգործակցության մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերին։
24 հունիսի 2025 ԵԱՏՄ երկրները քննարկել են Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման մոտեցումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային կից Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեում քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի հետագա ձևավորման, օրենսդրության ներդաշնակեցման ու կատարելագործման մոտեցումները: Նիստը կայացել է ԵՏՀ կենտրոնակայանում Հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի նախագահությամբ։ Հավանության է արժանացել ԵԱՏՄ պետությունների ֆինանսական շուկայի ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների 2024 թվականի պլանի իրականացման ընթացքի մասին հաշվետվությունը: «Հաշվետվությունում արտացոլված է բանկային և ապահովագրական հատվածներին և արժեթղթերի շուկային առնչվող օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքը, որն իրականացվել է Հանձնաժողովի կողմից ֆինանսական կարգավորիչների հետ համատեղ, — նշել է Բախիթ Սուլթանովը: — Ֆինանսական շուկաների ոլորտի կարգավորմանը և հսկողությանը ներկայացվող ներդաշնակեցված պահանջների ձևավորումը ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման անհրաժեշտ պայմաններից է»: Նիստի մասնակիցները քննարկել են Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հետագա քայլերը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնարարության կատարման շրջանակներում քննարկվել է ԵԱՏՄ կարգադրության նախագծի նոր խմբագրությունը, որում ներառվել են ֆինանսական կազմակերպությունների գործունեության կարգավորման տարամակարդակ մոտեցում կիրառելու հնարավորությանը և ներդաշնակեցման ժամկետների արդիականացմանը վերաբերող դրույթներ: Խորհրդատվական կոմիտեի անդամները հավանություն են տվել Միության պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համաձայնեցված առաջարկների մասին ԵՏՀ խորհրդի հանձնարարականները՝ գլոսարիումի մասով և արժեթղթերի շուկայում բրոքերներին ներկայացվող պահանջների և ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկա ապահովագրական կազմակերպությունների մուտքի թույլտվության ոլորտի մասով: Քննարկվել է նաև Միության պետությունների վարկանիշային ոլորտի հարցերի մշակման մասին զեկույցի նախագիծը, որը նախապատրաստել է Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների հետ համատեղ Ռազմավարություն-2025-ի իրականացման միջոցառումների պլանի կատարման շրջանակներում:
24 հունիսի 2025 ԵՏՀ-ն նախապատրաստել է շինարարական մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջներին առնչվող հանձնարարականներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդունել է «Շինարարության ոլորտում առավել պահանջված մասնագիտությունների որակավորման պահանջների մասին» հանձնարարականը: Փաստաթուղթն ուղղված է ԵԱՏՄ երկրներում մասնագիտական ստանդարտների միասնականացմանը և շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը: Հանձնարարականը մշակվել է ի կատարումն Ռազմավարություն-2025-ի իրականացման միջոցառումների պլանի և սահմանում է տարբեր մակարդակի որակավորում ունեցող բանվորների գիտելիքների և հմտությունների նվազագույն ցանկ՝ հաշվի առնելով շինարարական ոլորտի առանձնահատկությունները: «Հանձնարարականի ընդունումը կարևոր քայլ է ԵԱՏՄ շրջանակներում միասնական աշխատաշուկայի զարգացման ուղղությամբ: Միասնական ստանդարտները կօգնեն Միության բոլոր երկրներում ապահովել շինարարների նախապատրաստման հավասարազչաձ մակարդակ, ինչն ի վերջո դրականորեն կանդրադառնա ենթակառուցվածքային նախագծերի որակի և օբյեկտների անվտանգության վրա», — փաստաթուղթը մեկնաբանել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: Որակավորման ստանդարտները նմուշ կդառնան ազգային պահանջների մշակման համար և կարող են օգտագործվել երկրներում մասնագիտական ուսուցման ծրագրեր նախապատրաստելիս: Ավելի վաղ ԵՏՀ Կոլեգիան ընդունել էր կրթության, առողջապահության, ավտոմոբիլային տրանսպորտի և ԲԿՏ ոլորտներում առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջներին առնչվող հանձնարարականներ:
24 հունիսի 2025 Թարմացվել են երկաթուղային տրանսպորտի ոլորտի տեխկանոնակարգերի ստանդարտների ցանկերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հունիսի 24-ին կայացած նիստում հավանության է արժանացրել Միության «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին», «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» և «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխությունները։ Հստակեցվել և մանրամասնվել են ցանկերի առանձին դրույթներ, վերացվել են խմբագրման և տեխնիկական անճշտությունները: Սա նպաստում է բոլոր շահագրգիռ սուբյեկտների՝ երկաթուղային տրանսպորտ արտադրողների, համապատասխանության գնահատման մարմինների և ԵԱՏՄ տեխկանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների կողմից երկաթուղային ոլորտի տեխնիկական կանոնակարգերի միատեսակ պրակտիկա սահմանելուն: Ընդունված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԵՏՀ Կոլեգիայի որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30 օրացուցային օր հետո և կտարածվեն 2025 թվականի հունվարի 15-ից ծագող իրավահարաբերությունների վրա։
24 հունիսի 2025 ՉԺՀ-ից շիկադեֆորմացված անկարան խողովակների նկատմամբ հակագնագցման տուրքը երկարաձգվել է հինգ տարի ժամկետով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան երկարաձգել է ՉԺՅ-ից ծագող, կոռոզակայուն պողպատից պատրաստված շիկադեֆորմացված անկարան խողովակների նկատմամբ հակագնագցման տուրքի գործողության ժամկետը մինչև 2030 թվականի հունիսի 9-ը ներառյալ։ «Որոշումն ընդունվել է 2024 թվականի սեպտեմբերի 25-ին Ներքին շուկայի պաշտպանության վարչության կողմից սկսված կրկնակի հակագնագցման հետաքննության արդյունքների հիման վրա, որը պայմանավորված էր Եվրասիական տնտեսական միության երկրների խողովակներ արտադրողների դիմումի հիման վրա կիրառված միջոցի գործողության ժամկետը լրանալով», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Դիմումը ներկայացրել էին «Վոլժսկի խողովակի գործարան» ԲԸ-ն, «Պերվոուրալսկի նոր խողովակների գործարան» ԲԸ-ն և «Չելյաբինսկի խողովակագլոցման գործարան» ԲԸ-ն: ՉԺՀ-ից կոռոզիակայուն պողպատից պատրաստված շիկադեֆորմացված անկարան խողովակների նկատմամբ հակագնագցման տուրքը սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի N 218 որոշմանը համապատասխան։ Տուրքի չափը կազմում է մաքսային արժեքի 15.5%-ը։ Միջոցի գործողությունը երկարաձգվել է կրկնակի հետաքննության անցկացման ժամկետով։ 
24 հունիսի 2025 Վահագն Ղազարյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական գիտագործնական դպրոցի շրջանակներում անցկացվող միջոցառումներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը բացել է ԵՏՀ «Եվրասիական տնտեսական միության մաքսասակագնային կարգավորման ոլորտում որոշումների ընդունում» երրորդ մոդելի աշխատանքը (ՏԿԿ ռեժիմով), որն անցնում է Մինսկում «Համաշխարհային տնտեսության տարածք. գաղափարներ, ռազմավարություններ, փոխգործակցություն» Եվրասիական գիտագործնական դպրոցի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում են ԱՊՀ տարբեր երկրների ավելի քան հարյուր ուսանողներ: Միջոցառման նպատակն է ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերարտադրման՝ Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի (մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորման և պաշտպանական միջոցների հարցերով ենթակոմիտեի) անալոգի անցկացման միջոցով եվրասիական ինտեգրման ժողովրդականացումն է: «մաքսասակագնային կարգավորման հարցերով ԵՏՀ-ի արդեն ավանդական դարձած մոդելի իրագործումը Հանձնաժողովի գործունեությանը երիտասարդության ծանոթացման հրաշալի օրինակ է: Մասնակիցները միջազգային առևտրային բանակցություններ վարելու հմտություններ կստանան ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների ավելի խորը ըմբռնման համար», — նշել է Վահագն Ղազարյանը:  
Ցուցադրել ավելին