Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7223

21 Նոյեմբեր 2025 Գոհար Բարսեղյան. «ԵԱՏՄ-ն էական ներդրում է կատարում գլոբալ պարենային ապահովվածության ամրապնդման գործում» Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը հայտարարել է Հռոմում Միավորված ազգերի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության (ՊԳԿ) կենտրոնակայանում: «Հասկանալով գլոբալ պարենային ապահովվածության կարևորությունը, Եվրասիական տնտեսական միության պետությունները կարևոր ներդրում են կատարում սովի դեմ պայքարում՝ բարձրորակ արտադրանք մատակարարելով համաշխարհային ագրարային շուկա: Միությունը ցորենի, արևածաղկի յուղի և սառեցրած ձկան աշխարհի առաջատար արտահանողն է, ցորենի ալյուրի և կանճրակի յուղի՝ մեծությամբ երկրորդ և գարու և քուսպի՝ երրորդ արտահանողն է», — նշել է ԵՏՀ նախարարը: Գոհար Բարսեղյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԳԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մաուրիցիո Մարտինի հետ: Կողմերը որոշել են ԱԱՀ-ում փոխգործակցության հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծման, ագրարային հատվածի բազմակողմ արդիականացման, կոոպերացիայի և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման ուղղությունները: ԵՏՀ նախարարի և ՊԳԿ-ին և Հռոմում գործող այլ միջազգային կազմակերպություններին կից ԵԱՏՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրում ինտեգրման հեռանկարային ուղղությունները և խորացման հարցեր: «Համոզված եմ, որ «հնգյակի» երկրների համատեղ գործողությունները թույլ կտան դիմակայել աշխարհում ի հայտ եկող մարտահրավերներին և ամրապնդել Միության՝ որպես գլոբալ պարենային ապահովվածության ոլորտի կարևորագույն գործընկերոջ կարգավիճակը, — ընդգծել է Գոհար Բարսեղյանը: — Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անդամ պետությունների հետ սերտ փոխգործակցությամբ պատրաստ է շարունակել և խորացնել ռազմավարական գործընկերությունը տարածաշրջանային կազմակերպությունների և երկրների հետ բոլորի համար ավելի կայուն, ներառական և սովից ազատ ապագա ստեղծելու համար»: Գոհար Բարսեղյանի հետ աշխատանքային հանդիպումներին մասնակցել են ԵԱՏՄ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ՊԳԿ-ի ավելի քան 20 անդամ պետությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել է 2025 թվականին ԵԱՏՄ մարմիններում Բելառուսի Դաշնության նախագահության շրջանակներում:
21 Նոյեմբեր 2025 ԵՏՀ-ն և ԵԱՏՄ պետությունները քննարկում են ԼՏՕ-ների համար պարզեցումների ընդլայնման նոր միջոցներ Նոյեմբերի 19-20-ին անցկացվել է Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից աշխատանքային խմբի նիստը՝ ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի տնօրեն Կուատ Ռահիմովի ղեկավարությամբ: Հատուկ ուշադրություն են դարձրել լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) համար պարզեցումների ընդլայնմանը և դրանց կիրառման պրակտիկային: Կողմերը քննարկել են օպերատորների համար անցակետերում նախնական հայտարարագրման օպտիմալացման առաջարկներ՝ ապրանքների բացթողման հնարավորությամբ, ինչպես նաև ԼՏՕ հարթակներում մաքսային պահեստի ընթացակարգին համապատասխան տեղադրված ապրանքների նկատմամբ առանց մաքսային մարմնի թույլտվության գործառնություններ կատարելու առաջարկներ: Շարունակել են քննարկել ԼՏՕ կողմից առանց ապահովման տրամադրման մաքսատուրքերի վճարման հետաձգման կամ տարաժամկետման կիրառման հնարավորության նախաձեռնությունը: Քննարկվել են ԼՏՕ և երրորդ անձանց մասնակցությամբ բազմակողմ գործարքների շրջանակներում տեղափոխվող ապրանքներ հայտարարագրելիս պարզեցումների կիրառման առանձնահատկությունները: Փորձագետները նշել են այս հարցի լրացուցիչ վերլուծության անհրաժեշտությունը օպերատորների հարմարավետության և պարզեցումների ոչ իրավաչափ օգտագործման կանխման միջև հավասարակշռություն ապահովելու համար: Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը բիզնեսի և մաքսային մարմինների փոխգործակցության միջազգայնորեն ճանաչված գործիք է: ԼՏՕ կարգավիճակն ընկերություններին մի շարք պարզեցում է տալիս սահմանված պահանջների կատարման դեպքում: ԼՏՕ ինստիտուտի զարգացման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2014 թվականին և զբաղվում է ԵԱՏՄ շրջանակներում դրա կատարելագործման առաջարկների ձևավորմամբ:  
21 Նոյեմբեր 2025 Վալենտին Տատարիցկի. «Միության տեխնիկական կանոնակարգերի միատեսակ կիրառումը տեխնիկական կարգավորման միասնական համակարգի նկատմամբ վստահության ապահովման կարևոր գործիք է» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին նոյեմբերի 20-ին Մոսկվայում՝ ԵԱՏՄ դատարանի Միջազգային խորհրդաժողովի լիագումար նստաշրջանում խոսել է անդամ պետություններում Եվրասիական տնտեսական միության տեխկանոնակարգերի միատեսակ կիրառման անհրաժեշտության և կարևորության, տեխնիկական կարգավորման գործընթացներում միութենական մարմինների դերի մասին: «Եվրասիական տնտեսական տարածքում տեխնիկական կարգավորման միասնական համակարգի ստեղծումը մեր բազային գործիքն է, — նշել է Վալենտին Տատարիցկին: — Ունենալով ուղղակի գործողության փաստաթղթերի կարգավիճակ՝ ԵԱՏՄ տեխկանոնակարգերը ոչ միայն ստեղծել են արտադրողների, ներդրողների և սպառողների փոխհարաբերությունների կարգավորման համակարգ, այլև հիմք են դարձել կոոպերացիոն և առևտրային կապերի համար, փոխադարձ առևտրի պայմանների մասին միջպետական պայմանավորվածությունների առարկա»: ԵՏՀ նախարարն անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կարգավորման միասնական համակարգի ակտերում իրավական բացերի վերացման վերաբերյալ նոր որոշուներին: Ընդ որում, նա հատուկ ուշադրություն է դարձրել տեխկանոնակարգերի նորմերի կիրառման միատեսակությանը հասնելու գործիքներին: Ըստ Վալերի Տատարիցկու՝ տեխնիկական կանոնակարգի ժամանակին հրապարակումը և բովանդակությունը կատարողներին հասցնելը, տեխկանոնակարգերի կիրառման մշտադիտարկումը, որը կիրառվում է որպես ԵԱՏՄ մակարդարով լուծումներ պահանջող խնդրահարույց իրավիճակների բացահայտման հնարավորություն տվող հետադարձ կապի մեխանիզմ, 2024-2025 թվականներին լրացվել են ուժի մեջ մտած Միության տեխկանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատման ընթացակարգով: «Այս գնահատումն ուղղված է մեր երկրներում անվտանգության պահանջների բարձր մակարդակի պահպանմանը», — ասել է ԵՏՀ նախարարը: Այժմ Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ աշխատում է Միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման վերաբերյալ պարզաբանումների նախապատրաստման կարգի վրա: «Այս տարվա դեկտեմբերին Հանձնաժողովի Կոլեգիան պետք է քննարկի Կարգի նախագիծը, — հստակեցրել է Վալենտին Տատարիցկին: — Մենք կարծում ենք, որ տեխկանոնակարգերի դրույթների կիրառման վերաբերյալ պարզաբանումների նախապատրաստման ընթացակարգը կդառնա Միության տեխկանոնակարգերի կիրառման նկատմամբ միատեսակ մոտեցման ապահովման ևս մեկ կարևոր և պահանջված գործիք: Այն լիովին ներկառուցվում է տեխնիկական կարգավորման առկա համակարգում և նպաստում դրա «լրակարգավորմանը»:
20 Նոյեմբեր 2025 Արզիբեկ Կոժոշևը նշել է ԱՊՀ երկրների էներգետիկայի զարգացման առանցքային մարտահրավերները և ուղիները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը Մոսկվայում՝ միջազգային համաժողովի շրջանակներում անցկացված «Համաշխարհային էներգետիկ շուկան՝ հայացք դեպի ապագա հանուն կայուն զարգացման» նստաշրջանի ընթացքում ներկայացրել է ՄԱԿ-ի համապատասխան ոլորտի Կայուն զարգացման նպատակների իրականացման ԵՏՀ-ի մոտեցումները:   Մասնակիցները քննարկել են առաջիկա տարիներում համաշխարհային էներգետիկ շուկայի զարգացման հեռանկարների մասին մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի փոխակերպման ազդեցությունը մակրոտնտեսության վրա, էներգիայի վերականգնվող աղբյուրների նկատմամբ հետաքրքրության աճը, էներգետիկ անցման տնտեսական արդյունավետությունը, երկրների և բիզնեսի համար առկա ռիսկերն ու հնարավորությունները: Նստաշրջանի բանախոսները հատուկ ուշադրություն են դարձրել ԱՊՀ պետությունների զարգացման արդիական մարտահրավերներին, ռազմավարական գերակայություններին և ուղղություններին: «ԿԶՆ-7-ը, որը վերաբերում է էներգիայի բոլոր ժամանակակից և հուսալի աղբյուրների հասանելիության ապահովմանը, մեր աշխատանքի հիմքն է, — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը: — Էներգետիկ անվտանգությունը, պաշարների մատչելիությունը և էկոլոգիական կայունությունը մնում են ԵԱՏՄ երկրների զարգացման առանցքային ուղենիշներ: Էկոլոգիական կայունությունը ենթադրում է շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցում էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործն ընդլայնման և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման հաշվին: Ըստ ԵՏՀ նախարարի՝ «հնգյակի» պետությունները հետևողականորեն պատասխանում են էներգետիկ հատվածի գլոբալ փոխակերպման մարտահրավերներին՝ օգտագործելով եվրասիական ինտեգրման առավելությունները: Փուլ-առ-փուլ ձևավորվում են էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաները, որոնք նախատեսվում է գործարկել առաջիկա տարիներին: «Էներգետիկ անվտանգությանը ներկայացվող պահանջերի բարձրացումը և տնտեսության պահանջմունքների աճը էներգիայի աղբյուրների տարբերակումը դարձնում են զարգացման առանցքային գործոն: Ընդ որում, այլընտրանքային էներգետիկայի զարգացումը պետք է հենված լինի ավանդական գեներացման հուսալի ներուժի վրա, ապահովելով կայուն և հավասարակշռված մոդել ամբողջ եվրասիական տարածաշրջանի համար», — ամփոփել է ԵՏՀ նախարարը:
20 Նոյեմբեր 2025 Ռուսլան Դավիդով. «Մաքսային կարգավորման թվայնացումը եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման բանալին է» ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը ելույթ է ունեցել «Ինտեգրում» 7-րդ Եվրասիական գործարար համաժողովի լիագումար նիստում՝ ներկայացնելով եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման վրա մաքսային կարգավորման թվայնացման ազդեցության մասին զեկույցը: ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ թվային մաքսային տեխնոլոգիաների ներդրումը նպաստում է արտաքին առևտրային գործունեության պայմանների պարզեցմանը, թափանցիկության բարձրացմանը և ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառության արագացմանը: «ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրի ծավալը 2024 թվականին 2020 թվականի համեմատ ավելացել է 22%», — նշել է Ռուսլան Դավիդովը: Ըստ ԵՏՀ նախարարի՝ կարևոր է թվային մաքսային համակարգերի անխափան աշխատանքը՝ անկախ արտաքին գործոններից, քանի որ դա ԵԱՏՄ պետությունների տեխնոլոգիական անկախության առանցքային գործոնն է: Ռուսլան Դավիդովը նաև խոսել է թվային մաքսային տեխնոլոգիաների կիրառման լավագույն համաշխարհային պրակտիկաների մասին, այդ թվում՝ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների օրինակով: «Բեռնատար փոխադրամիջոցների հոսքային սկանավորման համակարգերը, որոնք էլ ավելի ակտիվորեն են կիրառվում ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի արտաքին ուրվագծի անցակետերում, թույլ են տալիս զգալիորեն բարձրացնել մաքսային գործառնությունների կատարման արագությունը: Դրանց ներդրումը կնպաստի լոգիստիկայի զարգացման և վերահսկիչ մարմինների աշխատանքի որակի բարձրացման նպատակով անցակետերում հավաքագրվող մեծ տվյալների համալիր վերլուծության համար պայմանների ստեղծմանը», — հայտնել է ԵՏՀ նախարարը: Ամփոփելով իր ելույթը՝ Ռուսլան Դավիդովը համաժողովի մասնակիցներին հրավիրել է միանալու ԵԱՏՄ-ում էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը նվիրված խորհրդաժողովին, որը կկայանա 2025 թվականի նոյեմբերի 26-ին Մոսկվայում: Այս խորհրդաժողովը կդառնա փորձի փոխանակման և 2026 թվականի փետրվարի 11-ից ԵԱՏՄ տարածքում փոխադրումների հետագծման համար կապարակնիքների կիրառման նախօրեին արդիական հարցեր քննարկելու ևս մեկ հնարավորություն:
Ցուցադրել ավելին