Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7081

10 սեպտեմբերի 2025 Վալենտին Տատարիցկի. «Սննդամթերքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների սահմանումը նպաստում է առևտրում տեխնիկական արգելքների վերացմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Սոչիում ԵԱՏՄ պարենային կոնգրեսի տարածաշրջանների կաթնամթերքի 3-րդ համաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված սննդամթերքի անվտանգության ոլորտի կարգավորման միասնական համակարգի, ստանդարտացման դերի ավելացման անհրաժեշտության, ոչ անվտանգ արտադրանքից ընդհանուր շուկայի պաշտպանության կարևորության մասին: «Սննդամթերքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների սահմանումը նպաստում է առևտրում տեխնիկական արգելքների վերացմանը, արտահանմանն ուղղված և նորարարական արտադրանքի արտադրության համար պայմանների ստեղծմանը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Առանձին Վալենտին Տատարիցկին անդրադարձել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում կաթնամթերքին, դրա արտադրման գործընթացներին, մակնշմանը, իրացմանը ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման հարցերին, հայտնել է դրանցում կատարված փոփոխությունների և անվտանգության ցուցանիշներին վերաբերող նոր պահանջների մասին: Ըստ ԵՏՀ նախաարի՝ սա ապահովում է Միության տարածքով նման ապրանքների ազատ տեղափոխման հնարավորությունը: Առևտրի գլոբալացման և դրա հետ կապված ռիսկերի պայմաններում սննդամթերքի, այդ թվում՝ կաթնամթերքի անվտանգության ապահովման կարևոր մաս են Եվրասիական տնտեսական միությունում ՍԲՍ միջոցների մշակումը և կիրառումը: «ՍԲՍ միջոցների ոլորտում ստեղծված միասնական նորմատիվ իրավական բազայի արդիականացման աշխատանքները շարունակվում են համակարգային հիմունքներով», — ամփոփել է Վալենտին Տատարիցկին: Համաժողովը կազմակերպվել է Կաթնամթերքի հարավային միության կողմից: Ավանդաբար դրա մասնակիցներն են, ի թիվս այլնի, Ռուսաստանի տարածաշրջանների կաթնամթերքի ոլորտի և պրոֆիլային պետական մարմինների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ԵՏՀ տեխնիկական կարգավորման բլոկի վարչությունների ներկայացուցիչները սեպտեմբերի 11-ին կլոր սեղանի շրջանակներում կազմակերպում են պարենի հետագծելիության համակարգերի զարգացման և կաթնային անասնաբուծության ոլորտը պլանավորելիս անասնաբուժական ռիսկերի կառավարման արդիական հարցերի քննարկում:
08 սեպտեմբերի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն գործնական երկխոսություն է հաստատել ՉԺՀ շուկայի կարգավորման պետական վարչության հետ» ՍԵպտեմբերի 8-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը ելույթ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արդար մրցակցության քաղաքականության հարցերով միջազգային համաժողովի «Միասնական ազգային շուկա, բարեխիղճ մրցակցություն՝ հանուն ապագայի. Ավելի արդար և դինամիկ շուկայական միջավայրի ստեղծում» խորագրով լիագումար նստաշրջանին: ԵՏՀ նախարարը տեղեկացրել է ժամանակակից մարտահրավերներին մրցակցային քաղաքականության հարմարեցման ուղղությամբ Հանձնաժողովի գործունեության մասին և նշել մրցակցության ոլորտում ՉԺՀ-ի հետ համագործակցության առանցքային ուղղությունները: Ընդ որում, նա նշել է, որ ԵՏՀ-ն գործնական երկխոսություն է հաստատել ՉԺՀ շուկայի կարգավորման պետական վարչության հետ»: «Չինաստանը Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների ռազմավարական գործընկերներից է: Մեր գործընկերությունը դինամիկ զարգանում է՝ հարմարվելով փոփոխվող իրողություններին, միաժամանակ պահպանելով գործնական փոխգործակցության ամրությունը և խորությունը: Վերջին տարիներին մենք ամրապնդել ենք մրցակցության ոլորտում մեր համագործակցությունը՝ փորձ փոխանակելով օրենսդրական նորույթների, իրավակիրառության, մրցակցության քարոզչության հարցերում», - ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: ԵՏՀ նախարարն առանձին անդրադարձել է մրցակցության բլոկի մի շարք նախաձեռնություններին՝ ներառյալ հատվածային հետազոտությունները, ներկայացրել Միության երկրների և դիտորդ պետությունների գործարար համայնքի, մրցակցային մարմինների հետ փոխգործակցության փորձը՝ նշելով միջազգային համագործակցության կարևոր դերը:
Ցուցադրել ավելին