Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Նորություններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Ֆոտոսրահ
Տեսադարան
Ընտրեք ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Развитие интеграции
Макроэкономическая политика
Статистика
Развитие предпринимательской деятельности
Финансовая политика
Трудовая миграция и соцзащита
Промышленная политика
Агропромышленная политика
Техническое регулирование и аккредитация
СФС-меры
Регулирование рынка лекарств
Транспорт и инфраструктура
Энергетика
Антимонопольное регулирование
Политика в области госзакупок
Информационные технологии
Функционирование внутренних рынков
01 օգոստոսի 2025
ԵՏՀ խորհուրդը մինչև 2026 թվականի վերջը զրոյացրել է նատրիումի սուլֆիդների և թաղանթանյութի եթերների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել նատրիումի սուլֆիդների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2830 10 000 0 ծածկագիր) և թաղանթանյութի այլ հասարակ եթերների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3912 39 850 0 ծածկագիր) նկատմամբ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետով ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափեր սահմանելու մասին:
01 օգոստոսի 2025
ԵՏՀ խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ քիմիական նյութերի և խառնուրդների գրանցամատյանի ձևավորման և վարման կարգը և նոր քիմիական նյութերի հայտագրման կարգը
2025 թվականի օգոստոսի 1-ին Եվրասիական տնտեսական հանձնաոժղովի խորհրդի նիստում ընդունվել է «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգին (ԵԱՏՄ ՏԿ 041/2017) կից «երկրորդ մակարդակի» երկու փաստաթուղթ՝ Միության քիմիական նյութերի և խառնուրդների գրանցամատյանի ձևավորման և վարման կարգը և ԵՏՀ-ի կողմից ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համատեղ մշակված նոր քիմիական նյութերի հայտագրման կարգը:
01 օգոստոսի 2025
ԵԱՏՄ-ում հաստատվել են վերահսկողության միջոցների առնչությամբ դիմումներ ներկայացնելու կանոնները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն օգոստոսի 1-ի նիստում հաստատել է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության որևէ անդամ պետության պետական վերահսկողության (հսկողության) մարմնի կողմից ընդունված միջոցների հիմնավորվածության մասին մեկ այլ անդամ պետության դիմումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննարկման կարգը:
01 օգոստոսի 2025
ԵՏՀ խորհուրդը հաստատել է դեղագործական տեսչական ստուգումների նոր կանոնները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է պատշաճ լաբորատոր պրակտիկայի պահանջներին համապատասխանությունը ստուգող դեղագործական տեսչությունների կանոնները:
01 օգոստոսի 2025
ԵՏՀ խորհուրդը հաստատել է կլինիկական հետազոտությունների նոր կանոնները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության Պատշաճ կլինիկական պրակտիկայի կանոնները նոր խմբագրությամբ։
01 օգոստոսի 2025
ԵՏՀ-ի ինտեգրման զարգացման վարչության փոխտնօրեն է նշանակվել Նազարբեկ Մալաևը
Նազարբեկ Քամալդինի Մալաևը ծնվել է 1982 թվականին Բատկենի շրջանի Սամարքանդեք գյուղում (Ղրղզստան):
31 հուլիսի 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ
Հուլիսի 31-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են եվրասիական տնտեսական ինտեգրման հարցեր, այդ թվում՝ որոնք վերաբերում են ինտեգրացիոն միավորման միջազգային գործունեության գերակայություններին: Մասնավորապես, մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Իրանի հետ ապրանքների 90%-ի համար անմաքս ռեժիմ նախատեսող Ազատ առևտրի գոտու մասին լիաձևաչափ համաձայնագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների համագործակցության հեռանկարային ուղղությունների վերաբերյալ: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևն ընդգծել է, որ նոր ձևաչափի շնորհիվ ԵԱՏՄ պետությունների և Իրանի առևտրատնտեսական հարաբերությունները դուրս են եկել զարգացման նոր մակարդակ: «Մենք զգալի առաջընթաց ենք նկատում մեր երկրների ապրանքաշրջանառությունում, որը 2024 թվականին աճել է 14.6%՝ կազմելով 5.9 մլրդ ԱՄՆ դոլար: ԵԱՏՄ պետություններից Իրան արտահանումն ավելացել է 18%-ով», — նշել է Բակիտժան Սագինտաևը: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը հայտնել է, որ Հանձնաժողովը շատ է կարևորում Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման 2025-2028 թվականների ճանապարհային քարտեզի մանրակրկիտ մշակումը: Նախատեսվում է, որ փաստաթուղթը կհաստատվի Համատեղ կոմիտեի 2025 թվականի սեպտեմբերին կայանալիք նիստում: Սա թույլ կտա ապահովել փոխգործակցության բոլոր նախատեսված ուղղությունների համակարգված առաջմղում: Հանդիպման արդյունքում կողմերը համակարծիք էին, որ ԵԱՏՄ երկրներն ու Իրանն ունեն մի ամբողջ շարք ուղղություններով համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժ, հատկապես հեռանկարային համարելով տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը, ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապերի ընդլայնումը, ԱԱՀ-ում, համագործակցությունը նավթավերամշակման և նավթաքիմիական ոլորտներում:
31 հուլիսի 2025
ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ի քարտուղարությունը քննարկել են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների իրավական պահպանության և պաշտպանության համակարգերի զարգացման հեռանկարները:
Հուլիսի 30-ին կողմերն անցկացրել են Մտավոր սեփականության ոլորտի առաջին համատեղ սեմինարը՝ ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ցուցադրել ավելին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք