Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
08 հուլիսի 2025
Հետաձգվել է էնեգրասպառող սարքերի էներգաարդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին տեխկանոնակարգի ուժի մեջ մտնելը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Ռուսաստանի առաջարկով հետաձգել է Եվրասիական տնտեսական միության «Էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: Սա թույլ կտա արդիականացնել փաստաթղթի մի շարք պահանջներ փոփոխությունների շրջանակներում, որոնք նախապատրաստվում են ԵԱՏՄ տեխկանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխությունների կատարման պլանին համապատասխան, և ավարտին հասցնել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ երկրորդ մակարդակի ակտերի՝ ստանդարտների ցանկի և էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետության պիտակների մշակումը և ընդունումը: ԵՏՀ խորհրդի նույն որոշմամբ մինչև 2028 թվականի մարտի 1-ը հետաձգվել է Հանձնաժողովի խորհրդի՝ տարբեր տեսակի էներգասպառող սարքերի պիտակների ձևերը և դրանց ձևավորման կանոնները սահմանող որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը։ Նաև երեք տարի ժամկետով հետաձգվելի է տեխկանոնակարգի մի շարք հավելվածներով սահմանված առանձին պահանջների ուժի մեջ մտնելը:
08 հուլիսի 2025
ԵՏՀ խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի նիստի արդյունքները
Հուլիսի 8-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Քննարկվել է եվրասիական ինտեգրման ավելի քան 30 հարց, այդ թվում՝ առևտրի, մաքսային համագործակցության, տեխնիկական կարգավորման, ֆինանսական քաղաքականության, էներգետիկայի և ենթակառուցվածքի, թվայնացման, մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտների հարցեր: Մասնավորապես, ԵՏՀ խորհուրդը Եվրասիական տնտեսական միության երկրների համար թվային մակնշվման ընդհանուր կանոնները առանձին կատեգորիաների ապրանքների համար, ներառյալ թառափի և լոսդազգիների խավիարը, հեծանիվները և հեծանիվի հենոցների, առանձին տեսակի քսայուղերի, քսանյութերի և հատուկ ավտոմոբիլային հեղուկների, հակամանրէային ազդեցությամբ կոսմետիկական միջոցների, ախտահանման միջոցների մասին է: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը նաև որոշում է ընդունել ապրանքների լրացուցիչ կատեգորիաներ սահմանելու մասին, որոնց փոխադրումների հետագծման համար կիրառվելու են նավիգացիոն կապարակնիքներ՝ համաձայն Եվրասիական տնտեսական միությունում նման կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի: Այս որոշման իրականացումը կօգնի կանխել ԵԱՏՄ-ում նիկոտին պարունակող ապօրինի արտադրանքի տարածումը: ԵՏՀ խորհուրդը փոփոխություններ է կատարել «Բժշկական արտադրատեսակների գրանցման, անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոններում: Ընդունված փոփոխություններն ուղղված են բուժապրանքների գրանցման և փորձաքննության՝ ԵԱՏՄ իրավունքով սահմանված ընթացակարգի օպտիմալացմանը: Բացի այդ, «Էներգասպառող սարքերի էներգետիկ անվտանգությանը ներկայացվող պահանջների մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը: Սա թույլ կտա արդիականացնել փաստաթղթի մի շարք պահանջներ փոփոխությունների շրջանակներում, որոնք նախապատրաստվում են Միության տեխկանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխությունների կատարման պլանին համապատասխան, և ավարտին հասցնել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ երկրորդ մակարդակի ակտերի՝ ստանդարտների ցանկի և էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետության պիտակների մշակումը և ընդունումը:
07 հուլիսի 2025
ԵԱՏՄ-ն պարզեցնում է բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի ներմուծման ընթացակարգը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միություն բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի, այդ թվում՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից համակարգերի ներմուծման ընթացակարգի պարզեցմանը: Այս նպատակով ընդլայնվել է այն արտադրանքի ռադիոհաճախականությունների շերտերի ցանկը, որի ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման դեպքում չի պահանջվում լիցենզիայի, եզրակացության (թույլատրական փաստաթղթի) կամ միասնական գրանցամատյանի տեղեկությունների տրամադրում: «Համապատասխան համակարգերը մի շարք առավելություններ ունեն վիզուալացման, տեղադրման և շահագործման բարձր որակի տեսանկյունից: Դրանց տեխնիկական բնութագրերը չեն բերում էլեկտրամագնիսական խոչընդոտների առաջացմանը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը: Ընդունված որոշումը թույլ կտա կրճատել կազմակերպությունների ֆինանսական և ժամանակի ծախսերը նշված ապրանքները ներմուծելիս: Փաստոթուղթն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
07 հուլիսի 2025
«Դաշտի համառուսական օր-2025»-ի շրջանակներում քննարկվել է ԵԱՏՄ-ում տոհմային անասնաբուծության արդյունավետության բարձրացումը
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղարտադրության արդյունավետության բարձրացման և մրցունակ արտադրանքի իրացման նորարարական մոտեցումների ներդրման մասին խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը՝ ելույթ ունենալով «Գենետիկա: Պարզ խոսքերով՝ կարևորի մասին» թեմայով կլոր սեղանին, որն անցկացվել է Վոլգոգրադի մարզում՝ «Դաշտի համառուսական օր-2025» ցուցահանդեսի շրջանակներում: «Ներկա փուլում հիմնական ուղղություն պետք է դառնա ընտրասերման և տոհմանին աշխատանքներում գենոմային վերլուծության հիման վրա գյուղատնտեսական կենդանիների տոհմայի արժեքի կանխատեսման մեթոդաբանության ներդրման ուղղությամբ Միության երկրների և Հանձնաժողովի համատեղ գործունեությունը», — նշել է Նաիրա Կարապետյանը: Ցուցահանդեսի միջոցառումների ընթացքում քննարկվել են տոհմային անասնաբուծության զարգացման պլանները, ընտրասերման հայրենական նվաճումների պահպանման ժամանակակից հնարավորությունները, կաթնային ուղղության խոշոր եղջերավոր անասունների գենետիկ ներուժի բարելավման ուղիները: Կլոր սեղանի մասնակիցները տեղեկություն են փոխանակել կենդանիների տոհմային արժեքի գնահատման մեթոդիկայի ներդրման արդյունքների մասին, ինչպես նաև քննարկել Միության շրջանակներում տոհմային ռեսուրսների շուկայի զարգացման հեռանկարները: Նշվել է տոհմային կենդանիների գենոտիպային և ֆենոտիպային հատկանիշների հավաքագրման և հաշվառման միասնականացված մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը նրանց տոհմային արժեքի գնահատման, սեփական մրցունակ տոհմային արտադրանքի արտադրության աճի համար: Նաիրա Կարապետյանը կարևորել է համաձայնեցված գործողությունները անասնաբուծության կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրականացման համար:
05 հուլիսի 2025
Բակիտժան Սագինգաևը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին և ամբողջ հայ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ։ «Մայր օրենքը Հայաստանի պետականության ամուր հիմքն է, որը որոշում է երկրի զարգացման ռազմավարական ուղենիշը», — ասված է շնորհավորական նամակում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Հայաստանին և նրա քաղաքացիներին մաղթել է բարեկեցություն և բարություն։
04 հուլիսի 2025
Թվային տեխնոլոգիաները Միության երկների ԱԱՀ-ում դառնում են դրա արդյունավետության բարձրացման առանցքային գործիք
Այս մասին հուլիսի 4-ին Վոլգոգրադում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը՝ ելույթ ունենալով Դաշտի համառուսական օր-2025-ի «Ապագայի նպատակներ. ռուսական բուսաբուծության արդյունավետության բարձրացում» լիագումար նիստում: «Եվրասիական տնտեսական միության երկրների գյուղատնտեսությունը որակական վերափոխումների շեմին է: Ագրարային շուկայի փոխակերպումը թվային մոդելի գյուղարտադրության արագացված աճի գործիքներից մեկն է: Հենց այս ուղղությամբ են կենտրոնացված ԵՏՀ-ի և ազգային կառավարությունների ջանքերը», — նշել է Գոհար Բարսեղյանը: Նիստում քննարկվել են բուսաբուծությունում արդյունավետության բարձրացման հարցեր, այդ թվում՝ ժամանակակից թվային լուծումների՝ անօդաչու տեխնոլոգիաների, թվային մշտադիտարկման և ռոբոտացման հաշվին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Իգոր Գորլովը: Գործարար ծրագրի շրջանակներում Գոհար Բարսեղյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Օքսանա Լուտի հետ: Քննարկվել են ԵԱՏՄ պետությունների միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր: Կողմերը նշել են ինտեգրման գործընթացների խորացման և ոլորտի կայուն զարգացման ապահովման անհրաժեշտությունը, քննարկել ԱԱՀ ոլորտում «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների զարգացման մասին հռչակագրի իրականացման ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ագրոարդյունաբերական համալիրում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի գործարկման առաջարկների նախապատրաստմանը համատեղ ջանքերն ուղղելու մասին: «ԱԱՀ-ում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացումը կնպաստի արտադրվող արտադրանքի ծավալների մեծացմանը, տեխնոլոգիական կատարելագործմանը, միջազգային առևտրատնտեսական շփումների և փոխադարձ ներդրումների ավելացմանը», — նշել է ԵՏՀ նախարարը: Գոհար Բարսեղյանը կարևորել է համաձայնեցված գործողությունները գյուղատնտեսության կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրագործման, ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ագրարային շուկայի կարգավորման համար: ԵՏՀ նախարարը նաև մասնակցել է «Դաշտի համառուսական օր — 2025» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը և շրջայցին, որտեղ ծանոթացել է ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկային և սարքավորումներին:
03 հուլիսի 2025
Բակիտժան Սագինտաևը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի Անկախության օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և ամբողջ բելոռուս ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ «Ինքնիշխանության տարիների ընթացքում Բելառուսը հաջողություններ է գրանցել սոցիալտնտեսական զարգացման գործում, խորացվում են շփումները ԵԱՏՄ-ում նրա գործընկերների հետ», — ասված է շնորհավորական նամակում: ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Բելառուսի Հանրապետությանը մաղթել է հետագա տնտեսական զարգացում, իսկ քաղաքացիներին՝ բարեկեցություն ու բարություն:
03 հուլիսի 2025
ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ը փորձ են փոխանակել մրցակցության ոլորտում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության բլոկի և ԱՍԵԱՆ-ի ներկայացուցիչները հունիսի 3-ին առցանց ձևաչափով կայացած «Մրցակցային քաղաքականությունը և իրավակիրառությունը ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում» թեմայով սեմինարի ընթացքում փոխանակել են մրցակցության ոլորտի իրենց փորձը: Միջոցառմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նա նշել է, որ Հանձնաժողովի և ԱՍԵԱՆ-ի քարտուղարության և մրցակցության հարցերով փորձագիտական խմբի համագործակցությունը հետևողական բնույթ է կրում և օգտակար է երկու կողմերի համար էլ: «Մեզ հետաքրքրում է ԱՍԵԱՆ-ի փորձը: Հարկ է ուշադրություն դարձնել ԱՍԵԱՆ-ի մասնակից երկրների մրցակցային քաղաքականության գնահատման համակարգին, որն արտահայտվում են բիզնեսի և կազմակերպությունների կողմից մրցակցության ընկալման երկրային ցուցիչների հաշվարկով: Հետաքրքրություն է ներկայացնում նա Միաձուլումների ու կլանումների հետևանքների գնահատման միասնական պորտալը», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: Սեմինարի մոդերատոր, ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության փոխտնօրեն Արմինե Հակոբյանը մասնակիցներին տեղեկացրել է մրցակցային քաղաքականության ոլորտում տարվող աշխատանքի, մրցակցության քարոզչության և միջազգային համագործակցության մասին: Մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձի մասին խոսել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Սերգեյ Մաքսիմովը: Սեմինարի մասնակիցներին իր հերթին ողջունել է ԱՍԵԱՆ-ի մրցակցության հարցերով փորձագիտական խմբի նախագահ, Կամբոջայի մրցակցության հանձնաժողովի անկախ կոմիսար Լի Սոպորովիչնին: Միջոցառմանը մասնակցել են ԱՍԵԱՆ ազգային մրցակցային մարմինների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի ներկայացուցիչներ:
Ցուցադրել ավելին