Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
10 հուլիսի 2025
ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան ավարտել են ազատ առևտրի մասին բանակցությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը և Ինդոնեզիայի Հանրապետության տնտեսական հարցերով համակարգող նախարար Այիրլանգա Հարթարթոն հայտարարել են ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտի մասին: Կողմերի երկխոսությունը կայացել է ՏԿԿ ռեժիմով: «Եվրասիական տնտեսական միությունը շարունակում է զարգացնել տնտեսական գործընկերությունների ցանցը առանցքային բարեկամական երկրների հետ: Իս Ինդոնեզիան, ինչպես հայտնի է, և՛ ԲՐԻԿՍ-ի անդամ է, և՛ Հարավարևելյան Ասիայի խոշորագույն տնտեսություններից մեկը՝ գրեթե 300 մլն մարդ բնակչությամբ», — նշել է Անդրեյ Սլեպնևը: ԵՏՀ նախարարը հիշեցրել է եվրասիական «հնգյակի» պետությունների հետ համագործակցության հարցում գործընկերով ավանդական հետաքրքրության մասին: Մասնավորապես, 2023 թվականին Մոսկվայում՝ 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է ԵԱՏՄ-Ինդոնեզիա» ծավալուն բիզնես երկխոսությունը: «Բացարձակ արտահայտմամբ տուրքերի նվազեցումը կանդրադառնա Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ առևտրի շուրջ 3 մլն դոլարի վրա: Ակնկալում ենք, որ մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետք առաջիկա 3-5 տարում կկրկնապատկվի: Ակնկալում ենք ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական խմբերի ապրանքների մասով Ինդոնեզիա մատակարարումների էական աճ», — ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարարը: Ըստ Անդրեյ Սլեպնեևի՝ ԵԱՏՄ-ն առանձնաշնորհային հասանելիություն կստանա, օրինակ, այնպիսի դիրքերի մասով, ինչպիսիք են պոլիմերները, պարարտանյութերը, էներգակիրները, քարհանքի ինքնափաթափերը, խողովակները, մետաղները և գունավոր մետաղներից պատրաստված արտադրանքը, էլեկտրական և մեխանիկական սարքավորումների լայն տեսականին: Խոսքը նաև ցորենի, ալյուրի, կաթի փոշու, հրուշակեղենի, ԽԵԱ-ի հալալ մսի, թռչնամսի մատակարարումների մասին: Համաձայնագիրը պետք է անցնի ստորագրմանը նախորդող ներպետական համաձայնեցման համապատասխան ընթացակարգեր:
09 հուլիսի 2025
Գոհար Բարսեղյան. «ԵՏՀ-ն հետևողականորեն հանդես է գալիս արդյունաբերական կոոպերացիայի խորացման օգտին»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը մասնակցել է Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջայցին և աշխատանքներին, այդ թվում՝ «Տեխնոլոգիական առաջնություն. արդյունաբերական ճեղքում» գլխավոր ռազմավարական նստաշրջանին: Գործարար նախաճաշի ընթացքում, որին մասնակցել են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը և խոշոր արդյունաբերական ընկերությունների ղեկավարներ, Գոհար Բարսեղյանը նշել է. «Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնեսի ներդաշնակ աշխատանքն առանցքային դերակատարում ունի: Դեպի սպառողն ուղղվածությունը և շուկայի փոփոխություններին օպերատիվ արձագանքման ունակությունը գործարար համայնքին օգնում են մասշտաբային խնդիրներ լուծել ԵԱՏՄ շրջանակներում: Հանձնաժողովը հետևողականորեն աշխատում է այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որոնց դեպքում ձեռնարկատերերը կարող են ավելի լավ բացահայտել իրենց ներուժը: Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների արդյունաբերության նախարարների խորհրդակցությանը քննարկվել են եվրասիական տարածքում հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները: «Հանձնաժողովը հետևողականորեն հանդես է գալիս արդյունաբերական կոոպերացիայի խորացման, տեխնոլոգիաների փոխանակման և արդյունավետ ինտեգրացիոն շփումների ձևավորման օգտին: Մենք հետաքրքրված ենք ոլորտային նախաձեռնությունների խթանմամբ, ՇՀԿ երկրների հետ համատեղ նախագծերի իրականացմամբ և տեխնոլոգիական փորձի փոխանակմամբ», — ընդգծել է Գոհար Բարսեղյանը: Նա նաև աշխատանքային հանդիպումներ է ունեցել Բելառուսի արդյունաբերության նախարար Անդրեյ Կուզնեցովի հետ, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ-ում ֆինանսական աջակցության մեխանիզմի և համատեղ նախագծերի իրագործման հարցեր: «Իննոպրոմի» միջոցառումների շրջանակներում Գոհար Բարսեղյանը նաև այցելել է «Էներգո-Արսենալ» լուսավորության հենարաններ և լուսամփոփներ արտադրող գործարանը: Ձեռնարկությունը Միությունում կոոպերացիոն նախագծերին աջակցության ցուցաբերման 2024 թվականին գործողության մեջ դրված վերազգային ծրագրի հնարավոր մասնակիցներից է: 2025 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ի «Իննոպրոմն» իր աշխատանքները կշարունակի Մինսկում: Նույն վայրում տեղի կունենա նաև ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը:
09 հուլիսի 2025
Մաքսիմ Երմոլովիչը ներկայացրել է ԵՏՀ գործունեությունը ՄԱԿ-ի մրցակցությանի նվիրված խորհրդաժողովում
Եվրասիական հանձնաժողովի պատվիրակությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի ղեկավարությամբ Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի 9-րդ խորհրդաժողովին, որը նվիրված էր սահմանափակող գործարար պրակտիկայի նկատմամբ վերահսկողության բազմակողմ հիմունքներով համաձայնեցված արդար սկզբունքների և կանոնների համալիրի քննարկմանը: Մաքսիմ Երմոլովիչը «Մրցակցությունը և տարածաշրջանային տնտեսական կազմակերպությունները» խորագրով նստաշրջանում ներկայացրել է Հանձնաժողովի գործունեությունը և մրցակցության հարցերի շուրջ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների երկխոսության մասին նրա նախաձեռնությունը: «Տարածաշրջանային հանդիպումների շրջանակներում մենք քննարկում ենք տարածաշրջանային մակարդակով մրցակցության կարգավորման արդիական հարցեր: Ավելի վաղ անցկացված հինգ հանդիպման արդյունքները ցույց են տալիս նման երկխոսության պահանջվածությունը և ընդլայնման անհրաժեշտությունը, — նշել է Մաքսիմ Երմոլովիչը: — Արդյունքում մենք պայմանավորվել ենք ուսումնասիրել տարածաշրջանային մակարդակում մրցակցության կարգավորման հարցը»: ԵՏՀ նախարարը երկխոսության մասնակիցների անունից Խորհրդաժողովում հայտնել է այս ոլորտում փոխգործակցությունը շարունակելու կարևորության, Հանձնաժողովի կողմից տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումների կանոնավոր անցկացման անհրաժեշտության մասին: Նա նաև ներկայացրել է տարածաշրջանային մակարդակում մրցակցության կարգավորման կատարվող ուսումնասիրության նախնական արդյունքները: Խորհրդաժողովի շրջանակներում Հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԿՏԱԴ միջազգային առևտրի և հումքային ապրանքների ստորաբաժանման ղեկավար Լուս Մարիա դե լա Մորայի հետ, որի ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարներ: ՄԱԿ-ի Խորհրդաժողովն անցկացվում է հինգ տարին մեկ անգամ՝ լինելով մրցակցության հարցերով բարձր մակարդակի միջոցառում: ՄԱԿ-ի անդամ պետությունների պրոֆիլային մարմինների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպման ընթացքում քննարկում են, ի թիվս այլնի, այս ոլորտում իրավակիրառության ուժեղացման հարցը:
09 հուլիսի 2025
Ընդլայնվել են ԵԱՏՄ արտադրողների արդյունաբերական ապրանքների համար պետգնումների հասանելիության հնարավորություննրեը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել Պետական (համայնքային) գնումների նպատակների համար ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններում, որոնք հաստատվել են ԵՏՀ խորհրդի կողմից 2020 թվականին: Մասնավորապես, Կանոնները լրացվել են խողովակների, լազերների, միկրոդիսփլեյների արտադրության պայմաններով, բժշկական արտադրատեսակների, երկաթուղային շարժակազմի բաղադրիչների և ենթակառուցվածքի նոր ապրանքային անվանումներով, քիմիական արդյունաբերական ապրանքներով: Նշենք, որ սա 2025 թվականի ընթացքում փոփոխությունների 2-րդ փաթեթն է, որոնք ուղղված են ԵԱՏՄ երկրներում կիրառված առանձնաշնորհների, սահմանափակումների և արգելքների պայմաններում պետգնումներում ազգային ռեժիմի ընդլայնմանը (մայիսին Կանոնները լրացվել են 51 ապրանքային անվանմամբ պետգնումներին մասնակցության հնարավորությունն ապահովելու համար): Ընդունված ակտերը ԵԱՏՄ պետությունների արտադրողներին թույլ կտան ներառել իրենց և իրենց ապրանքների մասին տեղեկությունները Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանում և անարգել մասնակցել պետգնումներին: Կանոնները սահմանում են պետգնումների նպատակով ապրանքների ծագման երկրի որոշման և հաստատման միասնական մոտեցում: Դրանք թույլ կտան պետգնումներում ազգային ռեժիմ ապահովել այն դեպքերում, երբ պետության կողմից առանձնաշնորհներ են սահմանված հայրենական մատակարարների համար կամ սահմանափակումներ՝ օտարերկրյա ապրանքների համար: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԵՏՀ Խորհրդի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո: Հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ «Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչություն» բաժնի «Հաճախակի տրվող հարցերի պատասխաններ» ներդիրում հրապարակված է տեղեկատվություն ապրանքի և դրա արտադրողի մասին տեղեկությունները Պարենային ապրանքների եվրասիական գրանցամատյանում ներառելու կարգի, այդ տեղեկությունների ներառման հայտը Հանձնաժողովի կողմից քննարկելու ալգորիթմի մասին:
09 հուլիսի 2025
Պարզեցվել է Հանձնաժողովի կողմից գաղտնի տեղեկատվության ենթագերատեսչական փոխանցման ընթացակարգը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել ԵՏՀ-ում սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատանքի կարգում: Այս փաստաթուղթը, ի թիվս այլնի, վերաբերում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերին: Այսուհետ գաղտնի տեղեկատվությունը, որը կարող է պարունակվել մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումի մեջ կամ այս կապակցությամբ իրականացվող հետաքննության նյութերում, կփոխանցվի անդամ պետությունների հակամենաշնորհային մարմիններին Հանձնաժողովի պրոֆիլային նախարարի որոշմամբ: Նախկինում ԵՏՀ Կոլեգիան ընդունել էր նման որոշում, որը ոչ միշտ էր թույլ տալիս բավականաչափ օպերատիվորեն փոխանցել նյութերը ԵԱՏՄ երկրների հակամենաշնորհային մարմիններին՝ ըստ ենթակայության: Դա դանդաղեցնում էր Միության մրցակցային իրավունքի խախտման նշաններին արձագանքելու գործընթացը: Գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգն ապահովվում է Գաղտնի տեղեկատվության պաշտպանության և Հանձնաժողովի կողմից մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորություններն իրականացնելիս դրա հրապարակման համար պատասխանատվության կարգի մասին 2014 թվականի համաձայնագրով: Նյութերի փոխանցումն ըստ ենթակայության նախատեսված է Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրությամբ (ԵԱՏՄ մասին պայմանագրի N 19 հավելված):
08 հուլիսի 2025
ԵԱՏՄ-ում մակնշման միասնականացված կանոնները տարածվել են կարմիր և սև խավիարի, հեծանիվների, քսայուղերի, հականեխիչների վրա
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, քննարկելով Ռուսաստանի Դաշնության առաջարկները, որոշումներ է ընդունել ապրանքների մի շարք նոր կատեգորիաների նկատմամբ թվային մակնշման ընդհանուր կանոնները սահմանելու մասին: Մասնավորապես, խոսքը թառափի և լոսդազգիների խավիարի, հեծանիվների և հեծանիվի հենոցների, առանձին տեսակի քսայուղերի, քսանյութերի և հատուկ ավտոմոբիլային հեղուկների, հակամանրէային ազդեցությամբ կոսմետիկական միջոցների, ինչպես նաև ախտահանման միջոցների մասին է: «Մակնշվող ապրանքների թվի ընդլայնումը վկայում է Միության մակնշման ընդհանուր համակարգի զարգացման մասին, որը սպառողին թույլ է տալիս համոզվել արտադրանքի իսկության հարցում, ինչպես նաև բարձրացնում է շուկայի բարեխիղճ մասնակիցների մրցունակություն ապօրինի շրջանառության նվազեցման հաշվին», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը Նա ընդգծել է, որ ապրանքների նոր խմբերի մակնշումը կիրականացվի, ինչպես նախկինում, միասնականացված կանոններով։ Միաժամանակ հաշվի են առնվում ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպական մոդելի դրույթները, որը հաստատվել է ԵՏՀ Խորհրդի 2019 թվականի որոշմամբ։ Այսպիսով, ապահովվելու է մակնշման ծածկագրերի փոխադարձ ճանաչում, ինչը կբացառի Միության տարածքում շրջանառելիս ապրանքները վերամակնշման անհրաժեշտությունը:
08 հուլիսի 2025
ԵՏՀ խորհրդի որոշումը թույլ կտա կանխել նիկոտին պարունակող ապօրինի արտադրանքի տարածումը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել ապրանքների լրացուցիչ կատեգորիաներ սահմանելու մասին, որոնց փոխադրումների հետագծման համար կիրառվելու են նավիգացիոն կապարակնիքներ՝ համաձայն Եվրասիական տնտեսական միությունում նման կապարակնիքների կիրառման մասին 2022 թվականի համաձայնագրի: Նշված համաձայնագիրն ուժի մեջ է մտել: ԵԱՏՄ երկրներն ավարտում են փոխադրումների հետագծման գործարկման համար անհրաժեշտ ընթացակարգերը, որից հետո Հանձնաժողովը համապատասխան որոշում կընդունի: Առաջարկվող կարգավորումը կանդրադառնա ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2404, 2939 79 000 0, 2939 80 000 0 ապրանքային դիրքերով դասակարգված նիկոտին պարունակող արտադրանքը, նիկոտինային հումքը, որոնք Միության տարածքից արտահանվում են ավտոմոբիլային տրանսպորտով՝ արտահանման մաքսային ընթացակարգին համապատասխան: Այս ապրանքների հետագծումը կսկսվի Համաձայնագրին համապատասխան փոխադրումների հետագծման առաջին փուլից: ԵՏՀ խորհրդի որոշումը նախապատրաստվել է ձեռնարկատերերի առաջարկների հիման վրա՝ Հանձնաժողովի փորձագիտական խմբի աշխատանքներին նրանց անմիջական մասնակցությամբ: Դրա իրագործումը թույլ կտա կանխել ԵԱՏՄ-ում նիկոտին պարունակող ապօրինի արտադրանքի տարածումը:
08 հուլիսի 2025
Փոփոխվել են Բուժապրանքների գրանցման և անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոնները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հուլիսի 8-ի նիստում հաստատել է Բժշկական արտադրատեսակների գրանցման և անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոնների փոփոխությունները: Մասնավորապես, հստակեցվել են գրանցման ընթացակարգերը նոր բժշկական արտադրատեսակները Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության բժշկական արտադրատեսակների անվանացանկում ներառելու անհրաժեշտության դեպքում: Ճշգրտվել է հնարավոր ռիստի ցածր դասերի և in vitro աշխորոշման համար նախատեսված բուժապրանքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Ընդուված փոփոխությունները թույլ կտան օպտիմալացնել ԵԱՏՄ իրավունքով սահմանված բժշկական արտադրատեսակների գրանցման և փոխձաքննության ընթացակարգը:
Ցուցադրել ավելին