Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7228
25 Նոյեմբեր 2025
ԱԱՀ հարցերով խորհուրդը քննարկել է ԵԱՏՄ շրջանակներում ոլորտի զարգացումը
Նոյեմբերի 25-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստում ԵԱՏՄ երկրների ագրարային գերատեսչությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ԱԱՀ նախարար Գոհար Բարսեղյանը քննարկել են անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրների վիճակը, հեռանկարները և արդյունավետության բարձրացման ուղիները: Քննարկվել են ԱԱՀ-ում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի ստեղծման մոտեցումները, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ համատեղ աշխատանքն ակտիվացնելու վերաբերյալ: «Ագրոարդյունաբերական համալիրի համար սա համատեղ նախագծերին աջակցելու նոր միջոց է, որն ուղղված է Միության պետությունների ներուժների միավորմանը: Մենք ակնկալում ենք, որ մեխանիզմը պահանջված կլինի, առաջին հերթին, բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացման ժամանակ: Միևնույն ժամանակ, դրա կիրառումը հնարավոր է ԱԱՀ-ի բոլոր ոլորտներում և դրա ենթակառուցվածքում», — նշել է ԵՏՀ նախարարը: Խորհուրդը քննարկել է ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար «Եվրասիական տնտեսական ուղի» տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացումը: «Ժամանակակից պայմաններում ագրոարդյունաբերական համալիրը բարձր տեխնոլոգիական ոլորտ է, որը կարող է մրցունակ լինել միայն նորարարական մոդելի հիման վրա: Մենք պետք է միավորենք ջանքերը ԱԱՀ տեխնոլոգիական զարգացման արագացման և ոլորտի ընդհանուր կիրառական խնդիրների լուծման համար», — ընդգծել է Գոհար Բարսեղյանը: Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել ԱԱՀ-ում ԳՀՓԿԱ ցանկի նախագծին և պայմանավորվել շաքարի ճակնդեղի եվրասիական հիբրիդների ստեղծման վերաբերյալ փորձնական համատեղ հետազոտության իրականացման մասին: Այցի շրջանակներում Գոհար Բարսեղյանը նաև այցելել է «Մինսկի տրակտորների գործարան» ԲԲԸ-ն և «Բելառուսի ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիա» ՓԲԸ-ն, որտեղ ծանոթացել է Բելառուսի մեքենաշինական նվաճումների ցուցահանդեսին, ԱԱՀ արտադրանքի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին, ներառյալ հացահատիկի խորը վերամշակումը, բարձրորակ կերային հավելումները, ամինաթթուները:
24 Նոյեմբեր 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «Մենք լրացուցիչ խթաններ ենք ստեղծում ԵԱՏՄ շրջանակներում մրցակցային իրավունքի պահպանման համար»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության դատարանի՝ ԵԱՏՄ տարածքում իրավունքի գերակայության ապահովման վերաբերյալ 8-րդ միջազգային խորհրդաժողովին: «Մրցակցության ընդհանուր կանոնները Եվրասիական տնտեսական միության անդրսահմանային շուկաներում» նստաշրջանում Մաքսիմ Երմոլովիչը նշել է, որ իրավակիրառության և ԵԱՏՄ դատարանի հետ փոխգործակցության պրակտիկայի արդյունքների հիման վրա միութենական իրավունքում կարգավորվել են նման շուկաներում հակամենաշնորհային խախտումների համար վաղեմության ժամկետների, ինչպես նաև խախտումների մասին գործերով Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումներով սահմանված «վարքագծային պայմանների» չկատարման համար անբարեխիղճ սուբյեկտների պատասխանատվության հարցեր: Ներպետական համաձայնեցման է ներկայացվել Միության մասին պայմանագրի փոփոխությունների փաթեթը, որոնք նախատեսում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ոլորտում Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումների վիճարկման համար ԵԱՏՄ դատարան դիմելու ֆիզիկական անձանց իրավունքը: Նախատեսվում է այս տարվա դեկտեմբերին ԵՏՀ խորհուրդ ներկայացնել Գործերի քննության կարգում կատարվող փոփոխությունները, որոնք ապահովում են սուբյեկտի իրազեկվածությունը նրան մեղսագրվող իրավախախտման մասին: «Նշված փոփոխությունները Միության երկրների քաղաքացիներին և իրավաբանական անձանց կօգնեն ավելի լավ պաշտպանել իրենց շահերը», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: Նա նաև ուշադրություն է դարձրել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման արդյունքում պատճառված վնասի փոխհատուցման մասին հայցով Միության պետության դատարան դիմելու տուժող անձի հնարավորության մասին Ռազմավարություն-2025-ի վերաբերյալ ղազախստանյան կողմի նախաձեռնության շրջանակներում մրցակցության բլոկի և անդամ պետությունների կողմից համատեղ կատարվող աշխատանքին: «Սուբյեկտների վնասի փոխհատուցման հնարավորությունների զարգացումը լրացուցիչ խթան կծառայի միութենական անդրսահմանային տարածքում մրցակցային իրավունքի պահպանման համար», — ամփոփել է ԵՏՀ նախարարը:
23 Նոյեմբեր 2025
Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ՅՈՒՆԻԴՕ գլխավոր խորհրդաժողովի 21-րդ նստաշրջանին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը նոյեմբերի 23-ին Էր-Ռիյադում (Սաուդյան Արաբիա) մասնակցել է 2025 թվականի Գլոբալ արդյունաբերական գագաթնաժողովի շրջանակներում Միավորված Ազգերի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՕ) գլխավոր խորհրդաժողովի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին: «Ներդրումների և գործընկերության ուժը Կայուն զարգացման նպատակների իրականացման արագացման գործում» թեման գլխավորն էր բարձր մակարդակի հանդիպմանը: Պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, մասնավոր և բանկային հատվածի ներկայացուցիչներ քննարկել են հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել են համաշխարհային ինդուստրացման գործում առաջընթացին հասնելու նոր մոտեցումներ: Համաժողովի պատվիրակներն անդրադարձել են ձեռնարկությունների թվային փոխակերպմանը, ներդրումների ներգրավմանը, տեխնոլոգիաների փոխանակման համար համակարգված համագործակցությանը, առևտրի զարգացմանը, աշխատատեղերի թվի ավելացմանը, նոր լոգիստիկ շղթաների ձևավորմանը, ինչպես նաև ՄԱԿ ԿԶՆ-ների իրականացման միջոցով արդյունաբերությունում էկոլոգիական կայունությանը աջակցելուն: Կողմերը համակարծիք էին, որ գլոբալ արդյունաբերական օրակարգի հարցերի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է կոնկրետ կողմնորոշիչներ մշակել բիզնեսի համար: Քննարկումների արդյունքները և առանցքային եզրակացությունները կներառվեն ՅՈՒՆԻԴՕ-ի տարեկան հաշվետվությունում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հատկապես կարևորում է ՅՈՒՆԻԴՕ-ի՝ որպես արդյունաբերական զարգացման հարցերով ՄԱԿ-ի համակարգի առանցքային կազմակերպության հետ փոխգործակցությունը, այդ թվում՝ համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման մասով: ՅՈՒՆԻԴՕ-ն Միավորված Ազգերի Կազմակերպության մասնագիտացված հիմնարկ է: Կազմակերպության հիմնական նպատակն է զարգացող երկրներում և անցումային տնտեսություն ունեցող երկրներում արդյունաբերական զարգացմանն աջակցությունը և զարգացումը, ինչպես նաև միջազգային արդյունաբերական համագործակցության խթանումը: Գլխավոր խորհրդաժողովը ՅՈՒՆԻԴՕ-ի բարձրագույն դիրեկտիվ մարմինն է, որը երկու տարին մեկ անգամ համախմբում է բոլոր 173 անդամ պետություններին:
23 Նոյեմբեր 2025
ԵՏՀ-ն և ՅՈՒՆԻԴՕ-ն Համագործակցության հռչակագիր են ընդունել
Նոյեմբերի 23-ին Էր-Ռիյադում՝ Միավորված Ազգերի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՕ) գլխավոր խորհրդաժողովի 21-րդ նստաշրջանի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախարար Բակիտժան Սագինտաևը և ՅՈՒՆԻԴՕ գլխավոր տնօրեն Գերդ Մյուլերը ստորագրել են Համագործակցության հռչակագիր: «Այսօր, հաշվի առնելով արդյունաբերական քաղաքականության և կայուն զարգացման ոլորտի խնդիրների մասշտաբը, մենք հետաքրքրված ենք համագործակցությունը նոր, ավելի համակարգային և չափելի մակարդակ բերելով, — նշել է Բակիտժան Սագինտաևը: — Հենց այս պատճառով մենք հատկապես կարևորում ենք այս հռչակագրի ստորագրումը: Փաստաթուղթն արտացոլում է ԵԱՏՄ պետությունների համախմբված դիրքորոշումը»: Հռչակագիրը կայուն հիմք է ստեղծում փոխգործակցության համար, ամրագրում համատեղ աշխատանքի սկզբունքները, հնարավորություն տալիս ընդլայնելու մի շարք ուղղություններով ընդհանուր նախաձեռնությունների ցանկը, ներառյալ թվայնացումը, էներգարդյունավետության բարձրացումը, կանաչ լուծումների ներդրումը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը: «Հանձնաժողովի համար ՅՈՒՆԻԴՕ-ի անալիտիկայի և մեթոդաբանական մոտեցումների օգտագործումը հատկապես արժեքավոր են: Սա մեզ թույլ է տալիս համադրել սեփական նախաձեռնությունները գլոբալ միտումների հետ և ավելի ստուգված լուծումներ ձևավորել եվրասիական ինտեգրացիոն միավորման շրջանակներում», — ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը Գերդ Մյուլերի հետ հանդիպման ընթացքում: Բանակցությունների արդյունքում կողմերը հայտնել են գործընկերության հետագա ամրապնդման համակարգային աշխատանքին պատրաստականության մասին: 2014 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ՅՈՒՆԻԴՕ-ն ստորագրել են Համագործակցության մասին համատեղ հայտարարությունը: Փաստաթուղթը սահմանել է փոխգործակցության խորացման գերակա ուղղությունները և ձևաչափերը: Առանցքային ինտեգրացիոն և միջպետական միավորումների հետ համակարգային երկխոսության զարգացումը ԵԱՏՄ միջազգային գործունեության գլխավոր գերակայություններից մեկն է:
21 Նոյեմբեր 2025
Գոհար Բարսեղյան. «ԵԱՏՄ-ն էական ներդրում է կատարում գլոբալ պարենային ապահովվածության ամրապնդման գործում»
Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը հայտարարել է Հռոմում Միավորված ազգերի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության (ՊԳԿ) կենտրոնակայանում: «Հասկանալով գլոբալ պարենային ապահովվածության կարևորությունը, Եվրասիական տնտեսական միության պետությունները կարևոր ներդրում են կատարում սովի դեմ պայքարում՝ բարձրորակ արտադրանք մատակարարելով համաշխարհային ագրարային շուկա: Միությունը ցորենի, արևածաղկի յուղի և սառեցրած ձկան աշխարհի առաջատար արտահանողն է, ցորենի ալյուրի և կանճրակի յուղի՝ մեծությամբ երկրորդ և գարու և քուսպի՝ երրորդ արտահանողն է», — նշել է ԵՏՀ նախարարը: Գոհար Բարսեղյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԳԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մաուրիցիո Մարտինի հետ: Կողմերը որոշել են ԱԱՀ-ում փոխգործակցության հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծման, ագրարային հատվածի բազմակողմ արդիականացման, կոոպերացիայի և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման ուղղությունները: ԵՏՀ նախարարի և ՊԳԿ-ին և Հռոմում գործող այլ միջազգային կազմակերպություններին կից ԵԱՏՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրում ինտեգրման հեռանկարային ուղղությունները և խորացման հարցեր: «Համոզված եմ, որ «հնգյակի» երկրների համատեղ գործողությունները թույլ կտան դիմակայել աշխարհում ի հայտ եկող մարտահրավերներին և ամրապնդել Միության՝ որպես գլոբալ պարենային ապահովվածության ոլորտի կարևորագույն գործընկերոջ կարգավիճակը, — ընդգծել է Գոհար Բարսեղյանը: — Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անդամ պետությունների հետ սերտ փոխգործակցությամբ պատրաստ է շարունակել և խորացնել ռազմավարական գործընկերությունը տարածաշրջանային կազմակերպությունների և երկրների հետ բոլորի համար ավելի կայուն, ներառական և սովից ազատ ապագա ստեղծելու համար»: Գոհար Բարսեղյանի հետ աշխատանքային հանդիպումներին մասնակցել են ԵԱՏՄ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ՊԳԿ-ի ավելի քան 20 անդամ պետությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել է 2025 թվականին ԵԱՏՄ մարմիններում Բելառուսի Դաշնության նախագահության շրջանակներում:
21 Նոյեմբեր 2025
ԵՏՀ-ն և ԵԱՏՄ պետությունները քննարկում են ԼՏՕ-ների համար պարզեցումների ընդլայնման նոր միջոցներ
Նոյեմբերի 19-20-ին անցկացվել է Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից աշխատանքային խմբի նիստը՝ ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի տնօրեն Կուատ Ռահիմովի ղեկավարությամբ: Հատուկ ուշադրություն են դարձրել լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) համար պարզեցումների ընդլայնմանը և դրանց կիրառման պրակտիկային: Կողմերը քննարկել են օպերատորների համար անցակետերում նախնական հայտարարագրման օպտիմալացման առաջարկներ՝ ապրանքների բացթողման հնարավորությամբ, ինչպես նաև ԼՏՕ հարթակներում մաքսային պահեստի ընթացակարգին համապատասխան տեղադրված ապրանքների նկատմամբ առանց մաքսային մարմնի թույլտվության գործառնություններ կատարելու առաջարկներ: Շարունակել են քննարկել ԼՏՕ կողմից առանց ապահովման տրամադրման մաքսատուրքերի վճարման հետաձգման կամ տարաժամկետման կիրառման հնարավորության նախաձեռնությունը: Քննարկվել են ԼՏՕ և երրորդ անձանց մասնակցությամբ բազմակողմ գործարքների շրջանակներում տեղափոխվող ապրանքներ հայտարարագրելիս պարզեցումների կիրառման առանձնահատկությունները: Փորձագետները նշել են այս հարցի լրացուցիչ վերլուծության անհրաժեշտությունը օպերատորների հարմարավետության և պարզեցումների ոչ իրավաչափ օգտագործման կանխման միջև հավասարակշռություն ապահովելու համար: Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը բիզնեսի և մաքսային մարմինների փոխգործակցության միջազգայնորեն ճանաչված գործիք է: ԼՏՕ կարգավիճակն ընկերություններին մի շարք պարզեցում է տալիս սահմանված պահանջների կատարման դեպքում: ԼՏՕ ինստիտուտի զարգացման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2014 թվականին և զբաղվում է ԵԱՏՄ շրջանակներում դրա կատարելագործման առաջարկների ձևավորմամբ:
21 Նոյեմբեր 2025
Վալենտին Տատարիցկի. «Միության տեխնիկական կանոնակարգերի միատեսակ կիրառումը տեխնիկական կարգավորման միասնական համակարգի նկատմամբ վստահության ապահովման կարևոր գործիք է»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին նոյեմբերի 20-ին Մոսկվայում՝ ԵԱՏՄ դատարանի Միջազգային խորհրդաժողովի լիագումար նստաշրջանում խոսել է անդամ պետություններում Եվրասիական տնտեսական միության տեխկանոնակարգերի միատեսակ կիրառման անհրաժեշտության և կարևորության, տեխնիկական կարգավորման գործընթացներում միութենական մարմինների դերի մասին: «Եվրասիական տնտեսական տարածքում տեխնիկական կարգավորման միասնական համակարգի ստեղծումը մեր բազային գործիքն է, — նշել է Վալենտին Տատարիցկին: — Ունենալով ուղղակի գործողության փաստաթղթերի կարգավիճակ՝ ԵԱՏՄ տեխկանոնակարգերը ոչ միայն ստեղծել են արտադրողների, ներդրողների և սպառողների փոխհարաբերությունների կարգավորման համակարգ, այլև հիմք են դարձել կոոպերացիոն և առևտրային կապերի համար, փոխադարձ առևտրի պայմանների մասին միջպետական պայմանավորվածությունների առարկա»: ԵՏՀ նախարարն անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կարգավորման միասնական համակարգի ակտերում իրավական բացերի վերացման վերաբերյալ նոր որոշուներին: Ընդ որում, նա հատուկ ուշադրություն է դարձրել տեխկանոնակարգերի նորմերի կիրառման միատեսակությանը հասնելու գործիքներին: Ըստ Վալերի Տատարիցկու՝ տեխնիկական կանոնակարգի ժամանակին հրապարակումը և բովանդակությունը կատարողներին հասցնելը, տեխկանոնակարգերի կիրառման մշտադիտարկումը, որը կիրառվում է որպես ԵԱՏՄ մակարդարով լուծումներ պահանջող խնդրահարույց իրավիճակների բացահայտման հնարավորություն տվող հետադարձ կապի մեխանիզմ, 2024-2025 թվականներին լրացվել են ուժի մեջ մտած Միության տեխկանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատման ընթացակարգով: «Այս գնահատումն ուղղված է մեր երկրներում անվտանգության պահանջների բարձր մակարդակի պահպանմանը», — ասել է ԵՏՀ նախարարը: Այժմ Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ աշխատում է Միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման վերաբերյալ պարզաբանումների նախապատրաստման կարգի վրա: «Այս տարվա դեկտեմբերին Հանձնաժողովի Կոլեգիան պետք է քննարկի Կարգի նախագիծը, — հստակեցրել է Վալենտին Տատարիցկին: — Մենք կարծում ենք, որ տեխկանոնակարգերի դրույթների կիրառման վերաբերյալ պարզաբանումների նախապատրաստման ընթացակարգը կդառնա Միության տեխկանոնակարգերի կիրառման նկատմամբ միատեսակ մոտեցման ապահովման ևս մեկ կարևոր և պահանջված գործիք: Այն լիովին ներկառուցվում է տեխնիկական կարգավորման առկա համակարգում և նպաստում դրա «լրակարգավորմանը»:
20 Նոյեմբեր 2025
Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ տրանսպորտային կարկասը Միության երկրների կայուն զարգացման հիմքն է»
Նոյեմբերի 20-ին Մոսկվայում ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը, ելույթ ունենալով «Ինտեգրում» ամենամյա միջազգային համաժողովում, նշել է տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի կարևոր դերը ԵԱՏՄ երկրների կայուն զարգացման ապահովման գործում:
Ցուցադրել ավելին