Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7096
10 սեպտեմբերի 2025
Վալենտին Տատարիցկի. «Սննդամթերքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների սահմանումը նպաստում է առևտրում տեխնիկական արգելքների վերացմանը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Սոչիում ԵԱՏՄ պարենային կոնգրեսի տարածաշրջանների կաթնամթերքի 3-րդ համաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված սննդամթերքի անվտանգության ոլորտի կարգավորման միասնական համակարգի, ստանդարտացման դերի ավելացման անհրաժեշտության, ոչ անվտանգ արտադրանքից ընդհանուր շուկայի պաշտպանության կարևորության մասին:
10 սեպտեմբերի 2025
Բախիթ Սուլթանով. «Ըստ 2024 թվականի արդյունքների՝ ԵԱՏՄ երկրներում հայտնաբերվել է 6.6 մլն կեղծ ապրանք»
Ըստ 2024 թվականի արդյունքների՝ Եվրասիական տնտեսական միության երկրներում հայտնաբերվել է 6.6 մլն կեղծ ապրանք: Արձանագրվել է մտավոր սեփականության ոլորտի 1465 խախտում: Այս տվյալներն արտացոլված են ԵԱՏՄ երկրներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման մասին 2024 թվականի հաշվետվությունում, որը ներկայացվել է ԵՏՀ կոլեգիային առընթեր Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում:
09 սեպտեմբերի 2025
ԵՏՀ-ն և GEIDCO-ն պայմանավորվել են «մաքուր» էներգետիկայի զարգացման ոլորտում գործնական համագործակցության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը GEIDCO-ի նախաձեռնությամբ Պեկինում (ՉԺՀ) անցծացված Գլոբալ էներգետիկ միավորման 2025 թվականի խորհրդաժողովի շրջակակներում աշխատանքային հանդիպում է ունեցել GEIDCO Գլոբալ էներգետիկ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպության նախագահ Սին Բաոանի հետ:
09 սեպտեմբերի 2025
Արզիբեկ Կոժոշև. «Ավանդական և վերականգնվող աղբյուրների ներդաշնակ համադրությունը չափազանց կարևոր է էներգետիկայի համար»
Այս մասին Պեկինում (ՉԺՀ) հայտնել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը՝ ելույթ ունենալով Գլոբալ էներգետիկ միավորմանը նվիրված 2025 թվականի խորհրդաժողովի ընթացքում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-ից 10-ը Գլոբալ էներգետիկ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպության (GEIDCO) նախաձեռնությամբ: Միջոցառման առանցքային թեման է «Էլեկտրաէներգիայի գլոբալ պահանջարկի բավարարումը մաքուր և էկոլոգիական այլընտրանքների օգնությամբ»:
09 սեպտեմբերի 2025
Իրանի հետ ԵԱՏՄ համաձայնագրի իրականացումը կօգնի բացահայտել կողմերի առևտրային ներուժը
Սեպտեմբերի 9-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին այս տարվա մայիսին ուժի մեջ մտած համաձայնագրի իրականացման շրջանակներում ապրանքների առևտրի կոմիտեի առաջին նիստը:
09 սեպտեմբերի 2025
ԵԱՏՄ-ն և ԱՍԵԱՆ-ը փոխանակել են սպառողների իրավունքների պաշտպանության հարցերին առնչվող փորձը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ընկերակցության քարտուղարության (ԱՍԵԱՆ) կողմից անցկացված առաջին համատեղ սեմինարի ընթացքում քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանության արդիական հարցեր, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի շրջանակներում:
08 սեպտեմբերի 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն գործնական երկխոսություն է հաստատել ՉԺՀ շուկայի կարգավորման պետական վարչության հետ»
ՍԵպտեմբերի 8-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը ելույթ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արդար մրցակցության քաղաքականության հարցերով միջազգային համաժողովի «Միասնական ազգային շուկա, բարեխիղճ մրցակցություն՝ հանուն ապագայի. Ավելի արդար և դինամիկ շուկայական միջավայրի ստեղծում» խորագրով լիագումար նստաշրջանին: ԵՏՀ նախարարը տեղեկացրել է ժամանակակից մարտահրավերներին մրցակցային քաղաքականության հարմարեցման ուղղությամբ Հանձնաժողովի գործունեության մասին և նշել մրցակցության ոլորտում ՉԺՀ-ի հետ համագործակցության առանցքային ուղղությունները: Ընդ որում, նա նշել է, որ ԵՏՀ-ն գործնական երկխոսություն է հաստատել ՉԺՀ շուկայի կարգավորման պետական վարչության հետ»: «Չինաստանը Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների ռազմավարական գործընկերներից է: Մեր գործընկերությունը դինամիկ զարգանում է՝ հարմարվելով փոփոխվող իրողություններին, միաժամանակ պահպանելով գործնական փոխգործակցության ամրությունը և խորությունը: Վերջին տարիներին մենք ամրապնդել ենք մրցակցության ոլորտում մեր համագործակցությունը՝ փորձ փոխանակելով օրենսդրական նորույթների, իրավակիրառության, մրցակցության քարոզչության հարցերում», - ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: ԵՏՀ նախարարն առանձին անդրադարձել է մրցակցության բլոկի մի շարք նախաձեռնություններին՝ ներառյալ հատվածային հետազոտությունները, ներկայացրել Միության երկրների և դիտորդ պետությունների գործարար համայնքի, մրցակցային մարմինների հետ փոխգործակցության փորձը՝ նշելով միջազգային համագործակցության կարևոր դերը:
05 սեպտեմբերի 2025
Անդրեյ Սլեպնը. «Եվրասիական տնտեսական միությունը Մեծ Եվրասիական գործընկերության կարևոր օղակ է»
Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողով-2025-ի շրջանակներում կայացած «Մեծ Եվրասիական գործընկերություն. մայրցամաքի զարգացման նոր պարադիգմեր» խորագրով նստաշրջանի ընթացքում։ «Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի կողմից հայտարարված Մեր Եվրասիական գործընկերության (ՄԵԳ) գաղափարը լուրջ և աճող աջակցություն ունի: Եվ հատկապես մենք սա տեսնում ենք ներկայումս՝ Եվրասիայի բազմաթիվ երկրների համար այս դժվար ժամանակաշրջանում», — ասել է նա: Այս կապակցությամբ ԵՏՀ առևտրի նախարարը նշել է, որ «նախաձեռնության գործնական լիցքավորումը տալիս է ինքը՝ կյանքը, և այս լիցքավորումն ընդլայնվում է»: COVID-19-չի ազդեցության ներքո աճել են լոգիստիկայի գծով շփումները, երբ բոլորը հասկացան, որ անհրաժեշտ է երթուղիների տարբերակում և կապվածության ամրապնդում: Ըստ Անդրեյ Սլեպնևի՝ տարբեր մարտահրավերների ազդեցության տակ էլ ավելի մեծ ըմբռնում է ստանում ֆինանսական հաշվարկների անվտանգության ամրապնդման և միջազգային առևտրի կայուն զարգացման համար ձևաչափեր գտնելու գաղափարը: «Ինչ վերաբերում է Եվրասիայի հինգ երկրները միավորող Եվրասիական տնտեսական միությանը, ապա այն գործընկերության կարևորագույն օղակներից է: Այս առումով մենք ամբողջությամբ գործում ենք ՄԵԳ գաղափարախոսությամբ և ոգով: Մենք ակտիվորեն զարգացնում ենք գործնական գործիքները, որոնց կցանկանայի ավելի մանրամասն անդրադառնալ», — ընդգծել է Անդրեյ Սլեպնևը: Զարգացնելով թեման՝ ԵՏՀ նախարարը խոսել է ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ Հանձնաժողովի աշխատանքի մասին: Նման համաձայնագրերը թույլ են տալիս հեռանալ սակագներից և որոշակի իմաստով պատասխան տալ այսօր որոշ երկրների կողմից պաշտպանվող հակառակ մոտեցումներին: Այստեղ, ըստ Անդրեյ Սլեպնևի, կարևոր է ոչ միայն «բարձրացնել շլագբաումը»՝ սակագնային արգելքների նվազեցման տեսքով, այլև լավ ճանապարհային քարտեզ ստեղծել, ճանապարհ կառուցել բիզնեսի համար, որը կօժանդակեր կոոպերացիայի կառուցման գործում: «Խոսքը, ի թիվս այլնի, նաև մայրցամաքի ցամաքային կապվածության մասին է, որտեղ կարևոր է մասնագիտական բազմակողմ երկխոսությունը, որպեսզի տրանսպորտը նախարարները հավաքվեն մեկ սեղանի շուրջ և պայմանավորվեն խնդրահարույց հարցերի լուծման և տրանսպորտային միջանցքների թվայնացման մասին: Սակայն ոչ պակաս կարևոր են ֆինանսական գործիքները, ինչպես նաև ստանդարտների հետ կապված հարցերը, որոնք հզոր խոչընդոտ են առևտրում, որը վնասում է ոչ պակաս, քան չափազանց բարձր սակագները», — նշել է ԵՏՀ նախարարը: Առանձին անդրադարձ է կատարվել թվայնացման և կլիմայական օրակարգի հարցերին, որոնք պահանջում են քննարկում և գործնական լուծումների հայտնաբերում, այդ թվում՝ ՇՀԿ և ԲՐԻԿՍ շրջանակներում: «Գործընկերությունը բաժանման բացակայությունն է: Մեր առաջնորդները գործում են գործընկերային ոգով: Սակայն մենք դեռ պետք է միասին աշխատենք մասնագիտական մակարդակում բոլոր խոչընդոտները վերացնելու համար», — ամփոփել է Անդրեյ Սլեպնևը:
Ցուցադրել ավելին