Եվրասիական տնտեսական հանձնաժողով
/
Նորություններ
/
ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրեն է նշանակվել Կոնստանտին Բեգիջանովը
ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրեն է նշանակվել Կոնստանտին Բեգիջանովը
11.03.2021
Կոնստանտին Գրիգորիի Բեգիջանովը ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։
2009 թվականին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, 2018 թվականին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Տնտեսագիտության մագիստրոս է։ Ազատ տիրապետում է անգլերենին:
2008-2020 թվականներին տարբեր պաշտոններում աշխատել է Երևանի առևտրային ձեռնարկություններում, այդ թվում՝ «Պրոգրեսթեխ-Արմենիա» ՍՊԸ-ի և «Միննովա.ԱՄ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում։
2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի մարտը աշխատել է Մոսկվայում որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի Կոլեգիայի անդամի (նախարարի) օգնական:
2021 թվականի մարտի 10-ից նշանակվել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրեն։