Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 6

14 հոկտեմբերի 2025 Եվրասիական լոգիստիկ օրը քննարկել են ԵԱՏՄ-ում լոգիստիկայի զարգացման վրա մաքսային կարգավորման ազդեցության հարցը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը մասնակցել է Եվրոպական բիզնեսի ընկերակցության և Անդրեվրասիական փոխադրումների հարցերով համակարգող խորհրդի կողմից կազմակերպված «Եվրասիական լոգիստիկ օր» միջազգային համաժողովի լիագումար նստաշրջանին: Իր ելույթում նա մանրամասն անդրադարձել է եվրասիական լոգիստիկային աջակցելուն ուղղված Հանձնաժողովի մաքսային բլոկի աշխատանքներին: «Նավիգացիոն կապարակնիքների ներդրումը, Մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրագործումը կարևոր քայլեր են, որոնք կնպաստեն Եվրասիական տնտեսական միության տարածքով փոխադրումների զարգացմանը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Ռուսլան Դավիդովը պատմել է, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փոփոխությունների՝ նախապատրաստման ավարտական փուլում գտնվող փաթեթն արտացոլում է գործարար համայնքի առաջարկները և պարունակում է նորմեր ԵԱՏՄ լոգիստիկ ներուժի բարձրացման համար: Դրանց թվում են կոնտեյներների հայտարարագրման վերացումը, էլեկտրոնային փաստաթղթերի կիրառման ընդլայնումը, կաբոտաժային և կոնտրեյլերային փոխադրումների կարգավորումը: ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարը շեշտել է սահմանային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը Միության տարանցիկ գրավչության զարգացման համար: Նա կարևորել է Հանձնաժողովի աշխատանքը անցակետերի սարքավորմանը և կահավորմանը ներկայացվող միասնական պարտադիր պահանջների ձևավորման ուղղությամբ: «Անցակետերում թվային տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տալիս արագորեն մշակել մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և փոխադրամիջոցների մասին տեղեկատվությունը և էապես բարձրացնել նման տեղափոխման ծավալները հսկիչ ընթացակարգերի ժամականի կրճատման հաշվին, — նշել է ԵՏՀ նախարարը: — Հաշվի առնելով այս աշխատանքի կարևորությունը՝ ԵԱՏՄ մաքսային սահմանի անցակետերի համակարգված զարգացումը ներառվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման պլանում»:
14 հոկտեմբերի 2025 ԵԱՏՄ-ն հակագնագցման միջոցներ կկիրառի ՉԺՀ-ից ալյումինե փայլաթիթեղի և տիտանի երկօքսիդի նկատմամբ Կատարելով Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշումներ է ընդունել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ալյումինե փայլաթիթեղի ւ տիտանի երկօքսիդի նկատմամբ հինգ տարի ժամկետով հակագնագցման տուրքեր կիրառելու մասին: Դրույքաչափերը սահմանվել են, համապատասխանաբար, 17.16-20.24% և 14.27-16.25% չափով: Ընդ որում, փայլաթիթեղի մասով հավանություն են ստացել Xiamen Xiashun Aluminium Foil Co., Ltd. արտադրողի կողմից ստանձնած գնային պարտավորությունները, որոնց կատարման դեպքում հակագնագցման տուրքը համապատասխան ապրանքների համար չի վճարվելու: Տիտանի երկօքսիդի մասով հավանություն են ստացել LB խմբի ընկերությունների (այն է՝ LB Group Co., Ltd., Henan Billions Advanced Material Co., Ltd., LB Lufeng Titanium Industry Co., Ltd., LB Sichuan Titanium Industry Co., Ltd. LB Xiangyang Titanium Industry Co., Ltd.), ինչպես նաև Shandong Dawn Titanium Industry Co., Ltd ընկերության գնային պարտավորությունները: Միաժամանակ սահմանվել են ներմուծման տարեկան ծավալներ, որոնց շրջանակներում հակագնագցման տուրքեր չեն գանձվելու: «Փայլաթիթեղի դեպքում նշված ծավալները Բելառուսի Հանրապետության համար պետք է կազմեն 385 տոննա, Ղազախստանի Հանրապետության համար՝ 500 տոննա 2025 թվականին, 1000 տոննա 2026 թվականին, 1300 տոննա 2027 թվականին, 1500 տոննա 2028 թվականին, 1650 տոննա 2029 թվականին, 1650 տոննա 2030 թվականին, Ղրղզստանի Հանրապետության համար՝ 325 տոննա: Տիտանի երկօքսիդի դեպքում խոսքը Հայաստանի Հանրապետության համար 250 տոննայի մասին է, Բելառուսի Հանրապետության համար՝ 4500 տոննայի, Ղազախստանի Հանրապետության համար՝ 5000 տոննայի և Ղրղզստանի Հանրապետության համար՝ 300 տոննայի մասին է», — հստակեցրել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: Անդամ պետությունների համար սահմանված տարեկան ծավալների սահմաններում (գնային պարտավորությունների շրջանակներից դուրս) տվյալ ապրանքների ներմուծումն առանց հակագնագցման տուրքերի վճարման իրականացվելու է դրանց նպատակային նշանակության հաստատման առկայության դեպքում: Որոշումներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
14 հոկտեմբերի 2025 Ադրբեջանից և ՉԺՀ-ից ալյումինե ժապավենի նկատմամբ հակագնագցման տուրքը երկարաձգվել է մինչև կրկնակի հետաքննության ժամկետի ավարտը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան երկարաձգել է Ադրբեջանի Հանրապետությունից և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող ալյումինե ժապավենի նկատմամբ հակագնագցման տուրքը մինչև 2026 թվականի հունիսի 29-ը: Կիրառվող միջոցի գործողության ժամկետը պետք է լրանար 2025 թվականի հոկտեմբերի 23-ին։ Սակայն ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչությունը դիմում է ստացել, որի քննարկման արդյունքում 2025 թվականի հունիսի 30-ին սկսվել է կրկնակի հակագնագցման հետաքննություն։ «ԵԱՏՄ նորմատիվ բազայով նախատեսված է հակագնագցման գործող միջոցի կիրառման ժամկետի երկարաձգում կրկնակի հետաքննության անցկացման ժամանակահատվածով, որը պետք է ավարտվի դրա մեկնարկի օրվանից 12 ամսվա ընթացքում», — հիշեցրել են ԵՏՀ առևտրային բլոկում: Ադրբեջանից և ՉԺՀ-ից ծագող փայլաթիթեղի նկատմամբ հակագնագցման տուրքը սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2020 թ. սեպտեմբերի 22-ի N 115 որոշմանը համապատասխան: Տուրքի չափը կազմում է Ադրբեջանից ծագող ալյումինե ժապավենի մաքսային արժեքի 16.18%-ը և ՉԺՀ-ից ծագող ալյումինե ժապավենի մաքսային արժեքի 13.14%-ը:
14 հոկտեմբերի 2025 ԵՏՀ-ն հաստատել է դեղագործական տեսչական ստուգումների պլանավորման ուղեցույցը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է Ռիսկերի գնահատման հիման վրա Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական պրակտիկայի կանոնների պահանջներին դեղագործական տեսչական ստուգումների համապատասխանության պլանավորման ուղեցույցը: Ուղեցույցը պարունակում է յուրաքանչյուր առանձին արտադրության ռիսկի գնահատման հիման վրա դեղամիջոցներ արտադրող հարթակների դեղագործական տեսչությունների անցկացման հաճախականության, ծավալի և պարբերականության որոշման հանձնարարականներ: Հաշվի են առնվում տեխնոլոգիական գործընթացի առանձնահատկությունների և արտադրվող դեղերի վտանգավորության հետ կապված ներքին գործոնները, ինչպես նաև Արտադրական պրակտիկայի կանոնների խախտման հետևանքով առաջացող ռիսկերը: Փաստաթղթի կիրառումը ԵԱՏՄ անդամ պետությունների դեղագործական տեսչություններին թույլ կտա օպտիմալ պլանավորել ռեսուրսները տեսչական ստուգումների անցկացման ամենամյա պլանի (ժամանակացույցի) իրականացման համար, ինչպես նաև կպահպանի դրանց արդյունքներն անկախ ստուգումների անցկացման պարբերականությունից ճանաչելու՝ Միության իրավունքում ամրագրված մոտեցումը: Ռիսկը հաշվի առնող մոտեցման կիրառումը դեղարտադրողներին թույլ կտա օպտիմալացնել գործընթացները և ռիսկի նվազեցման հաշվին հասնել դեղերի արտադրության կայունությանը և հուսալիությանը: Դա նաև թույլ կտա տնտեսել տեսչական խմբերի ընդունման հետ կապված ֆինանսական ռեսուրսներ:
14 հոկտեմբերի 2025 Դրական խթան բիզնեսի համար. ԵԱՏՄ-ում աճել են ծառայությունների փոխադարձ առևտրի և ուղղակի ներդրումների ծավալները Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դրական է գնահատել Եվրասիական տնտեսական միության պետություններում բիզնեսի վարման պայմանների վրա տնտեսական ինտեգրման ազդեցությունը: 2024 թվականի մշտադիտարկման արդյունքների հիման վրա նախապատրաստված համապատասխան զեկույցը ստացել է ԵՏՀ Կոլեգիայի հավանությունը հոկտեմբերի 14-ին: Ըստ զեկույցի տվյալների՝ ԵԱՏՄ-ում նկատվում է կայուն դրական դինամիկա: Հիմնական ցուցանիշներից մեկը Միության ներքին շուկայում արգելքների կրճատումը. մեկ տարվա ընթացքում դրանց քանակը 46-ից նվազել է մինչև 36, այսինքն՝ ավելի քան 20%-ով: Սա ուղղակիորեն նպաստում է ձեռնարկատերերի համար իրացման շուկայի հասանելիության բարձրացմանը և ընդլայնում փոխադարձ առևտրի հնարավորությունները: ԴՐական միտումներ են արձանագրվել նաև վերջնարդյունքի ցուցանիշների արժեքների մասով: Այսպես, Միության երկրների միջև ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալը 2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել է 16%-ով: Եթե համեմատենք 2022 թվականի բազային արժեքի հետ, ապա երկու տարվա աճը կազմել է 42%: Բացի այդ, ինտեգրման գործընթացները խթանում են ներդրումային ակտիվությունը: Անդամ պետություններում կուտակված ուղղակի փոխադարձ ներդրումների ծավալը 2022-2024 թվականների ընթացքում ավելացել է գրեթե 17%-ով: «Ներկայացված թվերը պարզապես վիճակագրություն չեն, սա ուղիղ ապացույց է, որ ինտեգրման խորացման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքն իրական արդյունքներ է բերում: Խոչընդոտների նվազեցումը, ծառայությունների առևտրի աճը և փոխադարձ ներդրումների ավելացումն ամուր հիմք են ձևավորում ամբողջ մեր Միության կայուն տնտեսական զարգացման համար: Մենք կշակունակենք անխափան տնտեսական միջավայրի ստեղծման ուղղությունը, որտեղ յուրաքանչյուր ձեռնարկատեր կկարողանա լիովին իրագործել իր ներուժը ԵԱՏՄ ընդհանուր շուկայում», — նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: