Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Նորություններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Ֆոտոսրահ
Տեսադարան
Ընտրեք ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Развитие интеграции
Макроэкономическая политика
Статистика
Развитие предпринимательской деятельности
Финансовая политика
Трудовая миграция и соцзащита
Промышленная политика
Агропромышленная политика
Техническое регулирование и аккредитация
СФС-меры
Регулирование рынка лекарств
Транспорт и инфраструктура
Энергетика
Антимонопольное регулирование
Политика в области госзакупок
Информационные технологии
Функционирование внутренних рынков
30 մայիսի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցեր
Ապրիլի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի է ունեցել մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ մաքսային սահմանով բեռնարկղերի պարզեցված տեղափոխմանը։ Քննարկվել են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որսաքանակի և ձկնամթերքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցեր։ Աշխատանքային խմբի մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները առավել զգայուն հարցերի շուրջ։ Աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա մայիսին առերես ձևաչափով։
30 մայիսի 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «Մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումները նպաստում են աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության մշակմանը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Եգիպտոսի մրցակցային գերատեսչության աջակցությամբ, Կահիրեում անցկացրել է մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նման միջոցառումները, որոնք ԵՏՀ պրոֆիլային բլոկի նախաձեռնությամբ ավանդական են դարձել, օգնում են միջազգային տարածաշրջանային կազմակերպություններին արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն ծավալելու, աշխատանքային փորձ փոխանակելու գործում։ Հինգերորդ հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր մրցակցության արդյունավետ կարգավորման գործելակերպը։ «Մենք խթանում ենք տարածաշրջանային համագործակցության առավելությունները, ամրապնդում և ընդլայնում միջտարածաշրջանային երկխոսությունը, հարմարեցնում առաջադեմ մրցակցային գործելակերպը յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքներին, ստեղծում նոր գաղափարներ, ինչն արդյունքում հանգեցնում է աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության», — կարծում է Մաքսիմ Երմոլովիչը։ ԵՏՀ-ն կշարունակի անցկացնել տարածաշրջանային մրցակցային կազմակերպությունների հանդիպումները։ Հինգերորդ հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի մրցակցային գերատեսչության նախագահը, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի, Արևելյան Աֆրիկայի համայնքի, Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, Արաբական մրցակցային ցանցի, Հարավարևելյան Ասիայի ազգերի ընկերակցության, ԲՐԻԿՍ-ի և Կարիբյան համայնքի ներկայացուցիչներ։
27 մայիսի 2025
ԵՏՀ խորհուրդը կատարելագործել է սակագնային առանձնաշնորհումների վերականգնման ընթացակարգը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել սակագնային առանձնաշնորհումների վերականգնման ընթացակարգի պարզեցման մասին: Փաստաթուղթը նախատեսում է լրացուցիչ դեպք, երբ հայտարարատուն կարող է օգտվել այդ իրավունքից: Սակագնային առանձնաշնորհումները վերականգնելիս հայտարարատուն իրավունք ունի ներկայացնելու ապրանքի ծագման հավաստագիրը, անգամ եթե դրա ժամկետը դիմումը մաքսային մարմին ներկայացնելու պահի դրությամբ սպառվել է: Սակայն այս դեպքում կարևոր է, որ հավաստագիրը վավերական լինի ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ: Հայտարարատուն կարող է չներկայացնել ապրանքի ծագման հավաստագիրն այն դեպքում, երբ մաքսային մարմինն ունի հավաստագիրը ապրանքների ծագման ստուգման էլեկտրոնային համակարգի օգտագործմամբ ստուգելու հնարավորություն: Որոշումն ընդունվել է ԵԱՏՄ իրավակիրառ պրակտիկայի վերլուծության արդյունքների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով գործարար համայնքի առաջարկները:
27 մայիսի 2025
ԵՏՀ-ն և Թաիլանդը ակտիվացնում են փոխգործակցությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Թաիլանդի Թագավորության կառավարության համագործակցության հեռանկարային ուղղությունները քննարկել են ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը և Թաիլանդի ԱԳՆ եվրոպական վարչության փոխտնօրեն Սոմրուդի Պուպորնանակեն: Միքայել Բելլույանը նշել է, որ Հանձնաժողովն առաջարկում է ակտիվացնել Եվրասիական տնտեսական միության պետությունների և Թաիլանդի Թագավորության միջև առևտրի ընդլայնման համատեղ աշխատանքը, այդ թվում՝ Համագործակցության մասին հուշագրի շրջանակներում: Նա նաև հայտնել է, որ 2025 թվականի հունիսին նախատեսվում է անցկացնել եվրասիական տնտեսական օրակարգի մասին ոլորտային սեմինար Թաիլանդի պաշտոնական շրջանակների և գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Կողմերը քննարկել են ԵՏՀ և Թաիլանդի կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 3-րդ նիստի անցկացման հնարավորությունը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության պրակտիկ հարցեր, ինչպես նաև համատեղ միջոցառումների պլանի ձևավորումը: Սոմրուդի Պուպորնանակեն կողմ է արտահայտվել հնչեցված առաջարկներին և նշել, որ Թաիլանդը մտադիր է զարգացնել երկխոսությունը ԵՏՀ-ի հետ հուշագրի շրջանակներում և հետաքրքրված է ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, նրա անդամ պետությունների և Թաիլանդի Թագավորության միջև ԱԱԳ ստեղծման հնարավուրության ուսումնասիրման համատեքստում: ԵՏՀ-ի և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև Համագործակցության մասին հուշագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին։ Համձայն փաստաթղթի՝ կողմերը մտադիր են համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրու. առևտրային քաղաքականություն. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում և Թաիլանդի Թագավորությունում տնտեսական զարգացման և մակրոտնտեսական իրավիճակի վերլուծություն. մաքսային կարգավորում. տեխնիկական կարգավորում. սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցներ. ֆինանսներ. տրանսպորտ. էներգետիկ քաղաքականություն. ագրոարդյունաբերական համալիր. մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում. արդյունաբերություն. մտավոր սեփականություն. սպառողների իրավունքների պաշտպանություն. տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ և թվային տնտեսություն. ծառայությունների առևտուր և ներդրումներ. ձեռնարկատիրության զարգացում. պետական գնումներ. փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ:
27 մայիսի 2025
ԵՏՀ-ն ընդունել է Նավթագազային մեքենաշինության ոլորտում կոոպերացիոն համագործակցության զարգացման հանձնարարականը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան մայիսի 27-ի նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում նավթագազային սարքավորումների արտադրության ոլորտում կոոպերացիոն համագործակցության զարգացման մասին» հանձնարարականին: Փաստաթուղթը ԵԱՏՄ երկրներին խորհուրդ է տալիս զարգացնել նավթագազային սարքավորումների արտադրությունը՝ հաշվի առնելով անդամ պետությունների կարիքները, փոխանակել պահանջված նավթագազային սարքավորումների մշակման և արտադրության փորձը, ինչպես նաև հաշվի առնել Միության շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի կիրառման հնարավորությունը: Նաև ձևավորվել է ԵԱՏՄ շրջանակներում կոոպերացիոն նախագծերին մասնակցությամբ հետաքրքրված նավթագազային մեքենաշինության այն ձեռնարկությունների ցանկը, որը տեղադրված է Հանձնաժողովի պաշտոնական կայքում: «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում սպառողների և արտադրողների միջև փոխշահավետ համագործակցության կառուցումը մասնակիցներին թույլ կտա ավելացնել մրցակցությունը և տարբերակել արտադրվող և մատակարարվող արտադրանքի տեսականին, ինչը դրական ազդեցություն կունենա մեր միավորման երկրների տնտեսության վրա», — նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը:
26 մայիսի 2025
-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը հայտարարում է Մինկսում ԵՏՀ-2025-ի գրանցման մեկնարկի մասին
Մեկնարկում է 2025 թվականի հունիսի 26-ից 27-ը Մինսկում՝ Մինսկի միջազգային ցուցահանդեսային հարթակում կայանակիք 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի (ԵՏՀ-2025) մասնակիցների գրանցումը: Համաժողովի գլխավոր թեման՝ «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարություն. արդյունքներ և հեռանկարներ»: Համաժողովի կառուցվածքը ներառում է վեց խոշոր թեմատիկ բաժին: Առավելագույնս ներառված են ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության բոլոր ոլորտները՝ ֆինանսական ոլորտ, արդյունաբերություն և ԱԱՀ, էներգետիկա, տեխնիկական կարգավորում և անասնաբուժություն, ԵԱՏՄ ներքին շուկայի զարգացում, առևտուր, տրանսպորտ, մաքսային կարգավորում, պետգնումներ, վիճակագրություն և այլն: Համաժողովի գործարար ծրագրում ներառված է լիագումար նիստ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև ավելի քան 30 թեմատիկ միջոցառում՝ լիագումար նստաշրջաններ, կլոր սեղաններ, բիզնես երկխոսություններ: ԵՏՀ-2025 համաժողովը խոստանում է դառնալ եվրասիական տարածքում միջազգային համագործակցության կարևոր իրադարձություն: Հագեցած գործարար ծրագրին կմասնակցեն ոչ միայն ԵԱՏՄ երկրների, այլ դիտորդ պետությունների՝ Իրանի, Կուբայի, Ուզբեկստանի պատվիրակներ: Համաժողովին կմասնակցեն նաև ԱՄԷ-ի և Մոնղոլիայի պաշտոնական պատվիրակություններ: Հրավիրում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին միանալ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի լուսաբանմանը և ստանալ առավել արդիական տեղեկատվությունը դրա բոլոր առանցքային իրադարձությունների մասին: Հայտերը ներկայացնելու ժամկետն է՝ 2025 թվականի մայիսի 26-ից մինչև հունիսի 18-ը: Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման ձևը: Հավատարմագրման կարգը հասանելի է հղումով: ԵՏՀ-2025 ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ https://forum.eaeunion.org/ կայքում: Համաժողովի հիմնական միջոցառումների անցկացման վայրն է BELEXPO Մինսկի միջազգային ցուցահանդեսային կենտրոնը (ք. Մինսկ, Պ. Մեդյոլկի փող., 24): Եվրասիական տնտեսական համաժողովը Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործնական միջոցառումն է, որը հերթականությամբ անցկացվում է Միության մարմիններում նախագահող ԵԱՏՄ պետությունում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և ԵՏՀ խորհրդում: Համաժողովն անցկացվում է ԵՏԲԽ 2019 թվականի հոկտեմբերի 1-ի N 16 որոշման հիման վրա: Միջոցառումը նախատեսված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, պետական իշխանության մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների, Միության շրջանակներում փոխգործակցության զարգացմամբ հետաքրքրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար: 1-ին Եվրասիական տնտեսական համաժողովն անցկացվել է 2022 թվականի մայիսին Բիշքեկում: 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսին Մոսկվայում: 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովն անցկացվել է 2024 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում: 2025 թվականին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գործող նախագահող երկրի իրավունքով Համաժողովը հյուրընկալում է Բելառուսը:
26 մայիսի 2025
Գեորգի Արզումանյան. «Փոխշահավետ համագործակցությունը՝ ԵՏՀ աջակցության գործիքների օգտագործմամբ, կօգնի ամրապնդել ԵԱՏՄ-ում արդյունաբերական համալիրների կայունությունը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկի ներկայացուցիչները՝ Արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանի նախագահությամբ, մասնակցել են «Ազոտ Սինթեզգազ Ռուսաստան և ԱՊՀ» ամենամյա միջազգային կոնգրեսին: Գեորգի Արզումանյանը մասնակիցներին պատմել է արդյունաբերական կոոպերացիային աջակցելու ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների՝ որպես Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների զարգացման շարժիչ ուժերից մեկի օգտագործման նպատակների ու հնարավորությունների մասին: Նա կարևորել է բոլոր անդամ պետությունների ներուժի օգտագործմամբ ավելացված արժեքի շղթաների ստեղծմանը քիմիական արդյունաբերական ձեռնարկությունների ակտիվ մասնակցությունը, բիզնեսին հորդորելով ավելի ակտիվ ներգրավվել համատեղ կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերազգային մեխանիզմի շրջանակներում նախագծային նախաձեռնությունների ձևավորման ու զարգացման աշխատանքներին: «Իրական հատվածում աջակցության նոր գործիքի ներդրումը կնպաստի ոչ միայն առանձին արդյունաբերական ձեռնարկությունների ֆինանսական կայունությանը, այլև ընդհանուր առմամբ եվրասիական տարածքում տեխնոլոգիական զարգացման ճանապարհին բիզնես գործընթացների խթանմանը», — ընդգծել է Գեորգի Արզումանյանը: Կոնգրեսին մասնակցությունը նպաստել է գործարար համայնքին Հանձնաժողովի մոտ առկա լիազորությունների ու գործիքների մասին տեղեկացնելուն, որոնք թույլ են տալիս ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործունեության առաջնահերթ տեսակների մասով արդյունաբերական համագործակցությունը: «Համոզված եմ, որ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին աջակցելու վերազգային մեխանիզմի շրջանակներում առաջին նախագծերի դրական իրագործումը խթան կհանդիսանա Միության պետությունների այլ շահագրգիռ ձեռնարկությունների համար: Ուզում եմ հավատալ, որ կոոպերացիային աջակցելու նոր միջոցը թույլ կտա համատեղ առաջ մղել ձեռնարկատերերի շահերը, կբարձրացնի մեր երկրների ներդրումային գրավչությունը և թույլ կտա դուրս գալ տեխնոլոգիական զարգացման որակապես նոր մակարդակ», — նշել է Գեորգի Արզումանյանը: «Ազոտ Սինթեզգազ Ռուսաստան և ԱՊՀ» կոնգրեսը նվիրված է սինթեզ գազի վերամշակման ոլորտի խոշորագույն ձեռնարկությունների կառուցմանն ու արդիականացման պրակտիկ փորձի փոխանակմանը, ներդրումային նախագծերի իրագործման և դրանցում ներդրումների ներգրավման, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ազոտ, մետանոլ, ամոնիակ և հանքային պարարտանյութեր արտադրող ձեռնարկությունների տեխնիկական և տեխնոլոգիական կատարելագործման հարցերին:
26 մայիսի 2025
ԵՏՀ էներգետիկայի վարչության փոխտնօրեն է նշանակվել Էլմիրա Արապովան
Էլմիրա Երմեկի Արապովան ծնվել է Կարագանդայում (Ղազախստանի Հանրապետություն): 1995 թվականին ավարտել է Կարագանդայի Ե.Ա. Բուկետովի անվան պետական համալսարանը միջազգային իրավունք մասնագիտությամբ, 2004 թվականին ավարտել է Կարագանդայի ֆինանսական ինստիտուտը հաշվապահական հաշվառում և հաշվառում մասնագիտությամբ: Աշխատանքային գործունեությունն սկսել է 2000 թվականին «ԿՏԷԿ» ՍՊԸ-ում: 2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է «Կարագանդա Ժիլու» ՍՊԸ-ում: 2008-2010 թվականներին աշխատել է Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության նավթային արդյունաբերության զարգացման վարչությունում: 2010-2024 թվականին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունում: 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի մայիսը՝ Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության նավթի փոխադրման և վերամշակման վարչության փոխտնօրեն: 2025 թվականի մարտի 20-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի վարչության փոխտնօրեն։
Ցուցադրել ավելին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք