Վարչությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կառուցվածքային ստորաբաժանումն է, որը գործունեություն է իրականացնում աշխատանքային միգրացիայի և միգրացիոն քաղաքականության, սոցիալական, կենսաթոշակային և բժշկական ապահովության, անդամ պետությունների աշխատավորների կրթության և մասնագիտական գործունեության մասին փաստաթղթերի ճանաչման ոլորտներում:
Աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովում
մասնակից երկրների աշխատանքային միգրացիայի ոլորտի օրենսդրության մշտադիտարկում.
աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի զարգացման հանձնարարականների մշակում.
աջակցություն անդամ պետություններում աշխատավորների աշխատանքի տեղավորմանը և զբաղվածությանը.
աշխատանքի տեղավորման երկրում աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների կացության
բարենպաստ պայմանների ստեղծում:
Միասնական աշխատաշուկայի գործունեության ապահովում
զբաղվածության նոր ձևերին, աշխատանքային գործունեության իրականացման ռեժիմներին (ինքնազբաղվածներ և այլն) առնչվող օրենսդրական նախաձեռնությունների մշակում.
ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների՝ ԵԱՏՄ մեկ այլ պետությունում աշխատանքի տեղավորելիս կրթության (բացի բուժաշխատողների և դեղագործների փաստաթղթերից) և գիտական աստիճանների մասին փաստաթղթերի ուղղակի ճանաչում.
«Աշխատանք առանց սահմանների» համակարգի զարգացում և աշխատանքային միգրացիայի համար այլ թվային սերվիսների ստեղծման հնարավորության մշակում.
ԵԱՏՄ աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտությունների ցանկի ձևավորում.
առավել պահանջված մասնագիտությունների համար առաջարկվող որակավորման պահանջների մշակում:
Սոցիալական երաշխիքների ապահովում
ԵԱՏՄ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագրի իրականացում, որը կենսաթոշակային իրավունքներ ձևավորելիս, պահպանելիս և իրականացնելիս աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների հետ հավասար պայմաններ է ստեղծել, լուծել աշխատավորների կենսաթոշակների արտահանման հետ կապված հարցերը.
սոցիալական ապահովություն (բժշկական, դժբախտ պատահարներից և այլն).
բուժօգնության հասանելիությունը աշխատավոր միգրանտների և նրանց ընտանիքների անդամների համար: