Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
eng
арм
бел
қаз
кыр
որոնում
որոնում
Выберите язык
рус
eng
арм
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեխնիկական կարգավորում
Տատարիցկի Վալենտին
Բոլեսլավի
Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման բաժին
Սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական միջոցների բաժին
Նորություններ «Տեխնիկական կարգավորում»
01 հուլիսի 2025
Փոփոխություններ են կատարվել կոսմետիկական արտադրանքի ստանդարտների մշակման ծրագրում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան կողմից հաստատել է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի իրականացումն ու կիրառումը ապահովող միջպետական ստանդարտների մշակման ծրագրի փոփոխությունները: Փոփոխությունները նախատեսում են հինգ միջպետական ստանդարտի մշակում, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստանդարտների հիման վրա օծանելիքակոսմետիկական արտադրանքում ֆորմալդեհիդի որոշման երկու ստանդարտ, ISO միջազգային ստանդարտների հիման վրա արևապաշտպան միջոցների փորձարկման մեթոդների երկու ստանդարտ և SMIIC Իսլամական երկրների ստանդարտացման և չափագիտության ինստիտուտի ստանդարտի հիման վրա Halal օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերաբերյալ մեր ստանդարտ: Նաև նախատեսվում է փոփոխություն կատարել ինը միջպետական ստանդարտում:
27 հունիսի 2025
Վալենտին Տատարիցկի. «ԵԱՏՄ-ում սննդամթերքի անվտանգությունը բնակչության բարեկեցության երաշխիքն է»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի շրջանակներում անցկացրել է «ԵԱՏՄ սննդամթերքի անվտանգությունը՝ որպես բնակչության բարեկեցության երաշխիք. համալիր կարգավորում, մոտեցումներ ու գերակայություններ» թեմայով պանելային նստաշրջան: Սննդամթերքի անվտանգությունը բազմակողմ հիմնախնդիր է, որը ներառում է մարդկանց առողջությունը, տարբեր տնտեսական, սոցիալական, գիտական և տեխնիկական ասպեկտներ: Համաձայնեցված ՍԲՍ-միջոցները և տեխնիկական կարգավորումն առանցքային դեր են կատարում նման արտադրանքի անվտանգության ապահովման գործում: «Սննդամթերքի անվտանգությունը ոչ միայն սպառողների առողջության պաշտպանությունն է, այլև ներքին և արտաքին շուկաներ ապրանքների մուտքի, արտադրողների մրցունակության բարձրացման և ՍԲՍ-միջոցների և տեխնիկական կարգավորման համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման առանցքային տարրը, — ընդգծել է Վալենտին Տատարիցկին: — Դրա ապահովումը պահանջում է համակարգային և միջկարգապահական մոտեցում՝ հիմնված գիտական տվյալների և ժամանակակից թվային գործիքների վրա: Հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ամբողջ գործունեությունն ուղղված է սննդամթերքի անվտանգության ապահովման, Միության ներքին շուկայում և արտաքին շուկաներում դրա մրցունակության բարձրացման համար պայմանների ստեղծմանը»: Նստաշրջանը առաջացրել է ԵԱՏՄ երկրների սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական միջոցների և տեխնիկական կարգավորման ոլորտի լիազոր մարմինների, առաջատար գիտահետազոտական ինստիտուտների, միջազգային կազմակերպությունների, սննդամթերք արտադրողների և ոլորտային միությունների ու ընկերակցությունների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը: Միջոցառման մասնակիցները քննարկել են սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների և տեխնիկական կարգավորման ոլորտի իրավական գործիքների ստեղծման. մարդկանց, կենդանիների ու բույսերի առողջությանը սպառնացող վտանգների վերացմանն ուղղված «Միասնական առողջություն» հայեցակարգի իրականացման. սննդամթերքի անվտանգության ապահովման միասնական համակարգի կառուցման գործում ԵԱՏՄ երկրների և միջազգային կազմակերպությունների միջև փոխգործակցության, ինչպես նաև ՍԲՍ-միջոցների կիրառման ոլորտում տեղեկատվական համակարգերի օգտագործման հարցեր: Արդյունքում պանելային նստաշրջանի մասնակիցները կարևորել են Համաժողովի շրջանակներից դուրս երկխոսության շարունակությունը, փորձի փոխանակումը և սննդամթերքի անվտանգության պայմանների ապահովման ուղղությամբ Հանձնաժողովի և Միության երկրների լիազոր մարմինների հետագա համատեղ գործնական աշխատանքը՝ ներառյալ միութենական ակտերի կատարելագործումը: Նստաշրջանին մասնակցել են Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչության, Բույսերի պաշտպանության Եվրոպական և Միջերկրյածովյան կազմակերպության (ԲՊԵՄԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներ:
27 հունիսի 2025
Վալենտին Տատարիցկին մասնակցել է ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության նիստին
Մինսկում 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի նախագահության նիստին: Ներկայացնելով Միության տեխնիկական կանոնակարգերում պարտադիր պահանջների սահմանման կատարելագործման մասին զեկույցը՝ ԵՏՀ նախարարն ընդգծել է. «Մենք շարունակում ենք խորացնել ինտեգրումը, աստիճանաբար ընդլայնելով Միության իրավունքը և դրանում ներառելով ստանդարտացման, չափումների միասնականության, հավատարմագրման, հսկողության պրակտիկայի ոլորտի էլ ավելի մեծ թվով իրավասություններ: Սա մանրակրկիտ աշխատանք է, որում մենք ամեն օր բախվում ենք տարբեր մարտահրավերների, դիրքորոշումների կտրականությանը և հակադրմանը, իրավաբանական նրբություններին»: Վալենտին Տատարիցկին լուսաբանել է եվրասիական կարգավորման նորույթները, որոնք ուղղված են արտադրանքի անվտանգության տեխնիկական պահանջների մշակման և արդիականացման մեխանիզմի կատարելագործմանը: Այս աշխատանքին գործարար շրջանակների մասնակցության հնարավորությունների ընդլայնումը և ԵԱՏՄ տեխկանոնակարգեր և դրանց ստանդարտների ցանկեր մշակելիս բոլոր շահագրգիռ կողմերի փոխգործակցության զգալի պարզեցումը կապահովվի նաև տեխնիկական կարգավորման ոլորտում թվային հարթակի գործարկման շնորհիվ: «Թվային տեխնիկական կարգավորում Միության շրջանակներում» նախագծի իրականացումն այժմ ամենաակտիվ փուլում է: Հատուկ շեշտ է դրվել ԵԱՏՄ տեխկանոնակարգերի նախագծերի մշակման և ճշգրտման առկա խնդրահարույց և առավել տարաձայն հատվածներին: Բացի այդ, Վալենտին Տատարիցկին ուշադրություն է հրավիրել ոչ անվտանգ արտադրանքի շրջանառությունից շուկայի պաշտպանության առանձին միջոցներին և Միությունում ԵԱՏՄ տեխկանոնակարգերի կատարման վերահսկողական և հսկողական միջոցառումներ անցկացնելու պրակտիկաների տարբերությանը: «Այսօր հսկողությունն իսկապես բացահայտում է «ենթականոնակարգային» արտադրանքի թույլտվության և շրջանառության բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ համապատասխանության գնահատման մարմինների բարեխղճության, համապատասխանության գնահատման «գորշ» փաստաթղթերի շրջանառման մասով և այլն, — նշել է Վալենտին Տատարիցկին: — Միության հարթակում ավարտին են հասցվում երկու կարգի շուրջ աշխատանքները, որոնք, հուսանք, կհամակարգեն երկրների մոտեցումները, այդ թվում՝ «գորշ» փաստաթղթերի հետ աշխատանքում: նկատի ունեմ Միության որևէ երկրի պետհսկողության միջոցների հիմնավորվածության մասին մեկ այլ երկրի դիմումների քննարկման կարգը և Պետհսկողության մարմինների կողմից միմյանց միջև, ինչպես նաև հավատարմագրման մարմինների հետ փոխգործակցության կարգը»:
26 հունիսի 2025
Վալենտին Տատարիցկի. «Հանձնաժողովը պատրաստ է տեխնիկական կարգավորման համակարգի համակողմանի զարգացմանը՝ ի շահ ԵԱՏՄ երկրների»
Հունվարի 26-ին Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին անցկացրել է «Եվրասիական ինտեգրումը տեխնիկական կարգավորման ոլորտում. Ռազմավարություն-2025-ից՝ մինչև Հռչագագիր-2030-ը» թեմայով պանելային նստաշրջան: Միջոցառման գլխավոր թեման էր տեխնիկական կարգավորման ոլորտում Ռազմավարություն-2025-ի կատարման արդյունքներն ու հեռանկարները: Քննարկվել են մի շարք միութենական որոշումներ՝ ինչպես արդեն ընդունված, այնպես էլ ընթացքում գտնվող, որոնք պլանաչափ ինտեգրում են ապահովում այս ոլորտում, այդ թվում՝ Հռչակագիր-2030-ի կապակցությամբ պլանի լրացման համատեքստում: «Մեր համալիր քննարկումները, ի թիվս այլնի, վերաբերում են թվայնացման, էլեկտրոնային առևտրի, «գորշ» թույլատրական փաստաթղթերի դեմ պայքարի հարցերին և արտաքին շուկաների առևտրատնտեսական էքսպանսիայի ավելացմանը», — հայտնել է ԵՏՀ նախարարը: Քննարկման օրակարգը վերաբերել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման նպատարների համար ստանդարտացման դերի բարձրացմանը և արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջների գիտատեխնիկական մակարդակի գնահատման մեխանիզմի զարգացմանը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ պայմանագրաիրավական բազայի իրավական նորույթները: Դրանց թվում են Ստանդարտացման ոլորտի աշխատանքների համակարգման կարգը, ԵԱՏՄ տեխկանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատման կարգը և մինչև 2030 թվականը ԳՏՄ-ի այս գնահատումների իրականացման համապատասխան պլանը: Նստաշրջանի մասնակիցները քննարկել են ոչ անվտանգ արտադրանքից ԵԱՏՄ-ի շուկայի պաշտպանության ոլորտի համակարգային խնդիրները: Նիստի մասնակիցների կարծիքով՝ դրանց կարգավորումը հնարավոր է նաև համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ազգային ընթացակարգերի ներաշնակեցման միջոցով: Հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման կարգը կապահովի նման ընթացակարգերում համապատասխան տարբերությունների բացահայտումը՝ դրանց հետագա վերացման նպատակով: Տեխկարգավորման ոլորտում թույլատրական փաստաթղթերի տրամադրման «գորշ բիզնեսի» լրացուցիչ «մաղումը» կապահովի փորձարկումների արձանագրությունների համապատասխան գրանցամատյանը: Դրա ձևավորման և վարման կարգն արդեն մշակվում է: ԵՏՀ նախարարը նաև առանձնահատուկ մտահոգություն է հայտնել Միության երկրներում ԵԱՏՄ տեխկանոնակարգերի նկատմամբ վերահսկողության մասով հսկման տարբեր պրակտիկաներով: Այդ թվում՝ չհամապատասխանող արտադրանքին երկրների արագ և համաժամանակյա արձագանքման մեխանիզմի մշակման համար Միության հարթակում զգալիորեն ակտիվացել է աշխատանքը Մաքսային մարմինների և հավատարմագրման մարմինների հետ պետհսկողության մարմինների փոխգործակցության միասնական կարգի, ինչպես նաև Պետհսկողության արդյունքներով անդամ պետությունների միջև ծագող վիճահարույց հարցերի քննարկման և կարգավորման կարգի շուրջ: Երկրների կողմից վերահսկողական և հսկողական միջոցառումների անցկացման կատարելագործման հեռանկարները կարող են իրականացվել նաև տեխկարգավորիչների համար պրոֆիլային ռեսուրսների (մասնավորապես, համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գրամցամատյանի) և ապրանքների հետագծվելիության ու կեղծ արտադրանքի դեմ պայքարի նպատակով օգտագործվող թվային մակնշման ռեսուրսների ինտեգրման միջողով: Նման ինտեգրման մոտեցման ընդունելիությունը ակտիվորեն քննարկվում է: Նստաշրջանում առանձին ուշադրություն են դարձրել «Թվային տեխնիկական կարգավորումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» նախագծի իրականացմանը: Էլեկտրոնային առևտրի թեման քննարկելիս միջոցառման մասնակիցներն ընդգծել են էլեկտրոնային հարթակների միջոցով ԵԱՏՄ շուկա ոչ անվտանգ արտադրանքի մուտքի անթույլատրելիությունը: Քննարկման հարթակը միավորել է պետական մարմինների, գործարար համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Բանախոսներն էին Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեի, Ռուսաստանի ստանդարտացման ինստիտուտի, Ղրղզստանի հավատարմագրման մարմնի, Բելառուսի Հանրապետության «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի (գործատուների) համադաշնություն» ոչ առևտրային կազմակերպությունների միության, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության տեխնիկական կարգավորման գծով ղեկավարները:
Ցուցադրել ավելին
Նյութեր ուղղության վերաբերյալ
14 դեկտեմբերի 2016
ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալերի Կորեշկովի հարցազրույցը ԲելՏԱ լրատվական գործակալությանը՝ Եվրասիական տնտեսական միությունում դեղամիջոցների ընդհանուր շուկայի ստեղծման թեմայով
Դեղամիջոցները առաջինն են սպեցիֆիկ ապրանքների խմբից, որոնցով Եվրասիական տնտեսական միության երկրները մոտեցել են ընդհանուր շուկայի գործունեության մեկնարկին: ԵԱՏՄ-ում այս փորձի օգտագործմամբ որոշ չափով կկառուցվեն նաև այլ միասնական շուկաներ՝ ֆինանսական, էներգետիկ, նավթագազային և այլն: Այն մասին, թե ինչ փուլերով դեռ պետք է անցնենք և ինչպես է գործելու դեղամիջոցների ընդհանուր շուկան, ԲԵԼՏԱ-ի թղթակիցը զրուցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովի հետ:
01 դեկտեմբերի 2015
ԵՏՀ Նախարար Դանիլ Իբրաևի հարցազրույցը Russianews.net ինտերնետ պորտալին. «Մենք պաշտպանում ենք հինգ պետությունների շահերը»
Եվրոպայում, իհարկե, լսել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին: Սակայն ինչպես Եվրահանձնաժողովում, այնպես էլ իրենք՝ եվրոպացիներն առանձնապես չեն պատկերացնում, թե դա ինչ կառույց է, և, մասնավորապես, արդյոք այն սպառնում է Եվրամիության տնտեսական շահերին կամ կարող է արդյոք լինել վերջինի գործընկերը: Այն Եվրամիության՝ էլ ավելի մեծ տարածքի վրա գտնվող նմանակն է, թե ԽՍՀՄ վերածնությունը: Այդ հարցերը պարզաբանելու համար մենք հանդիպեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Դանիլ Իբրաևի հետ:
23 Նոյեմբեր 2015
ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության վարչության փոխտնօրեն Սամատ Ալիևի հեղինակային հոդվածը «Ինտեգրման պրակտիկա: ԵՏՒ» ամսագրին. «Աշխատանքային միգրացիան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»
Самат Бикитаевич Алиев — д. т.н., профессор, академик Российской академии есте- ственных наук, заместитель директора Департамента развития предпринимательской деятельности Евразийской экономической комиссии. При участии С.Б. Алиева и под его непосредственным руководством разрабатываются проекты нормативно-право- вых актов Евразийской экономической комиссии и международные законопроекты в сфере интеллектуальной собственности по вопросам товарных знаков, коллектив- ного управления авторскими и смежными правами, единого таможенного реестра объектов интеллектуальной собственности, координации деятельности уполномо- ченных органов. Автор более 110 научных трудов, в том числе 20 монографий. Сфе- ра научной деятельности — реструктуризация угольной промышленности, развитие высшего образования, управление транснациональными корпорациями, стратегия развития интеллектуальной собственности, миграционные процессы.
13 Նոյեմբեր 2015
ԵՏՀ Նախարար Արա Նռանյանի ելույթը Օրենբուրժիե-2015 եվրասիական համաժողովին. «Զարգացման միասնական բանաձևը ՝որպես հաջողված ինտեգրման անհրաժեշտ պայման»