Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7182

20 հոկտեմբերի 2025 Վահագն Ղազարյան. «ԵԱՏՄ-ում մակնշման զարգացման համար անհրաժեշտ է անշեղորեն պահպանել Միության իրավունքը և գործարկել ԻՏՀ միջոցով փոխգործակցությունը» Հոկտեմբերի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանն Աստանայում ելույթ է ունեցել «Թվային մակնշում: Շուկայի մակնշումը՝ որպես տնտեսական աճի հիմքը» թեմայով միջազգային համաժողովին, որտեղ խոսել է պրոֆիլային համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից յոթ տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների մակնշման ներդրման արդյունքների մասին, ինչպես նաև նախանշել հիմնական ռիսկերը հետագա զարգացման համար: «Մակնշման համակարգի գործող կոնֆիգուրացիայի պայմաններում մակնշվող ապրանքների թվի ընդլայնումն իր մեջ ոչ միայն դրական արդյունքներ է կրում, այլև ստեղծում Միության տարածքում ապրանքների տեղաշարժի ազատության սահմանափակման սպառնալիքներ», — նշել է Վահագն Ղազարյանը: ԵՏՀ վարչության տնօրենը պարզաբանել է, որ ներկայումս առկա է ռիսկի երկու կրիտիկական խումբ: Առաջինը կապված է մակնշման ներդրման մասին ծանուցումներ ուղարկելու ժամկետների պահպանման մասով Միության իրավունքի դրույթները ԵԱՏՄ մի շարք երկրների կողմից չկատարելու հետ: Երկրորդը՝ հաշվի առնելով արդեն մակնշման ենթակա կամ ապագայում նախատեսվող ապրանքային խմբերի մեծ քանակը, վերաբերում է մակնշման համակարգի օպերատորների միջև երկկողմ հիմունքներով, առանց ինտեգրացիոն հատվածի կիրառման, տեղեկատվական փոխանակման ընթացիկ կազմակերպմանը: «Նշված ռիսկերի վերացումը թույլ կտա բարելավել մակնշման համակարգը ապորինի արտադրանքի շրջանառության դեմ ավելի արդյունավետ պայքարի համար», — ընդգծել է Վահագն Ղազարյանը: Դրա հետ մեկտեղ համաժողովի շրջանակներում էլեկտրոնային առևտրի և ապրանքների մակնշման բաժնի պետ Իլյա Կաբանովը զեկուցել է ԵԱՏՄ պետություններում մակնշման ներդրման ձեռք բերված հիմնական արդյունքների մասին, օրինակ՝ շուկայի ճերմակեցումը, կեղծ արտադրանքի մակարդակի նվազեցում, օրինական արտադրողների թվի ավելացումը, բարեխիղճ արտադրողների եկամտաբերության աճը և բյուջեի համալրման մակարդակի բարձրացումը:
20 հոկտեմբերի 2025 Վիտալի Վովկը խոսել է ԵԱՏՄ շրջանակներում ֆինկոոպերացիայի մեխանիզմի հնարավորությունների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Վիտալի Վովկը ԱՊՀ տնտեսական զարգացման գործարար կենտրոնի Ներդրումների և տնտեսական զարգացման կոմիտեի նիստում ներկայացրել է ֆինկոոպերացիայի մեխանիզմը: Միջոցառումն ուղղված էր բիզնեսի, իշխանության մարմինների և զարգացման ինստիտուտների ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացմանը, փորձի փոխանակմանը և արդյունաբերական համագործակցության ամրապնդման համար համատեղ լուծումների մշակմանը: Միջոցառման ընթացքում քննարկվել են ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում արդյունաբերական ինտեգրման զարգացման առանցքային ուղղությունները, կոոպերացիոն նախագծերին աջակցության մեխանիզմների կիրառման փորձը, ներդրումների ներգրավման մեխանիզմները և արդյունաբերական ենթակառուցվածքի ստեղծման խթանման միջոցները: «Գլոբալ տեխնոլոգիական շուկաների վերագործարկման և իրական հատվածում լոգիստիկ վերաբաժանումների պայմաններում անհրաժեշտ է ապահովել ներդրումների ներհոսքի և տեխնոլոգիաների փոխանցման աճը, խթանել առանձնահատուկ ռեգուլյատոր ռեժիմով արտահանմանն ուղղված արտադրատեխնոլոգիական գոտիների ստեղծումը, — նշել է Վիտալի Վովկը: — Արդյունաբերության որակյալ զարգացման ևս մեկ գործիք կարող է դառնալ Եվրասիական տեխնոլոգիական հարթակների վերագործարկումը և Իրավասությունների եվրասիական կենտրոնների ձևավորումը, որոնց ծառայում են բիզնեսի և գիտության նախաձեռնությունների ծայրակցման համար: Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ դրանք նախագծեր ձևավորեն ոչ թե եզակի ռեժիմով, այլ միջպետական նախագծային կոնվեյերի ձևաչափով»: Վիտալի Վովկի կարծիքով, այս նախաձեռնությունների իրագործումը թույլ է տալիս արդյունաբերությունում համատեղ կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման վերազգային մեխանիզմը: «Մեր գործիքը ճկուն է և համապիտանի. այն հեշտությամբ համադրվում է աջակցության գոյություն ունեցող ցանկացած պետական միջոցների հետ, — ընդգծել է Վիտալի Վովկը: — Մեխանիզմի շրջանակներում նախատեսված է նորարարական արդյունաբերական արտադրանքի թողարկմանն ուղղված է ԳՀՓԿԱ-ների ֆինանսավորում: Կարևոր է նաև մեխանիզմին հատուկ պայմաններով ԵԱՏՄ երկրների այնպիսի համատեղ ձեռնարկությունների մասնակցության հնարավորությունը, որոնք ստեղծվել են ԱՊՀ-ից գործընկերների մասնակցությամբ: Վիտալի Վովկն անդամ պետությունների բիզնեսին հորդորել է ավելի ակտիվորեն միանալ ֆինկոոպերացիայի մեխանիզմին:
20 հոկտեմբերի 2025 Օլգա Պրուդնիկովա. «ԵԱՏՄ-ն լայն հնարավորություններ ունի էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման համար» Այս մասին Մոսկվայում հոկտեմբերի 15-ից 17-ն ընթացող «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում կայացած «ՇՀԿ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրները՝ արդար էներգետիկայի ձևավորման ճանապարհին» նստաշրջանում հայտնել է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն Օլգա Պրուդնիկովան: Օլգա Պրուդնիկովան նշել է, որ Միությունում մեծ ուշադրություն է դարձվում ատոմային էներգետիկայի զարգացմանը. «ԵԱՏՄ երեք անդամ պետություն (Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը) իրենց էներգետիկ հաշվեկշռում ունեն ատոմային կայաններ: Սկսել են ԱԷԿ կառուցել նաև Ղազախստանի Հանրապետությունում: Միությունում ընդհանուր առմամբ էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության շուրջ 20%-ը բաժին է ընկնում ատոմային էներգետիկային: Դա էներգիայի մաքուր աղբյուր է, որը մեծ հեռանկարներ ունի»: ԵԱՏՄ-ում էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը նախատեսվում է երկարաժամկետ հեռանկարում և համարվում է գերակա ուղղություն: Այս կապակցությամբ ԷՎԱ-ների զարգացման հարցերն արտացոլվել են «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականի ընկած ժամանակահատվածի համար ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրում: Նաև ՌԷՇ-2025-ի շրջանակներում կայացել է Օլգա Պրուդնիկովայի աշխատանքային հանդիպումը Իրանի էներգետիկ բորսայի գլխավոր տնօրեն Մոհամադ Նազիֆիի հետ, որի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել էներգետիկ պաշարների բորսայական առևտրի շրջանակներում հետագա շփումների մասին: Կողմերը նաև քննարկել են երկարաժամկետ հեռանկարում համագործակցության խորացման հարցեր: «ՇՀԿ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրները՝ արդար էներգետիկայի ձևավորման ճանապարհին» նստաշրջանին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը, Սուդանի Հանրապետության էներգետիկայի և նավթի արդյունաբերության նախարար Իբրահիմ Էլմուտասիմը և այլոք:
17 հոկտեմբերի 2025 Գոհար Բարսեղյանը և Օքսանա Լուտը քննարկել են ԱԱՀ ոլորտի արդիական հարցեր Հոկտեմբերի 17-ին «Ոսկե աշուն 2025» ագրոարդյունաբերական ցուցահանդեսի արդյունքների հիման վրա կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ: Նախարարները քննարկել են ագրոարդյունաբերական համալիրի մասով ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի նախապատրաստման ընթացքը: Քննարկվել են ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի՝ նոյեմբերի 13-ին Մինսկում կայանալիք հերթական նիստի օրակարգի հարցեր: Կողմերն անդրադարձել են անդամ պետությունների ԱԱՀ ոլորտի կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի ձևավորման մոտեցումներին: «Այս ֆինանսական գործիքի ներդրումը կարևոր գործնական քայլ է ԱԱՀ ոլորտի համատեղ նախագծերի իրականացման համար, որոնք թույլ են տալիս գործարկել ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր շուկայի մասշտաբը, օգտագործել կողմերի տեխնոլոգիական և արտադրական իրավասությունները, տնտեսական գործունեության շահավետ տնտեսական պայմանները», — նշել է Գոհար Բարսեղյանը: Գոհար Բարսեղյանը և Օքսանա Լուտը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ագրարային շուկայի զարգացմանն ուղղված փոխգործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2026 թվականին ԵԱՏՄ պետությունների ԱԱՀ ինտեգրման և նորարարական զարգացման հեռանկարների քննարկման համար Եվրասիական ագորարդյունաբերական կոնգրես անցկացնելու մասին:
17 հոկտեմբերի 2025 ԵՏՀ կենտրոնակայանում կայացել է ԵԱՏՄ հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի նիստը Եվրասիական տնտեսական միության երկրների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվել են համապատասխանության գնահատման մարմինների իրավասության մակարդակին ներկայացվող պահանջների ներդաշնակեցման հարցեր: Միջոցառմանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին: Առանձնահատուկ ուշադրություն են դարձրել «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխկանոնակարգի հիման վրա տրանսպորտային միջոցների կառուցվածքի անվտանգության մասին վկայականներ (ՏՄԿԱՎ) տրամադրող հավատարմագրված լաբորատորիաների գործունեության թափանցիկության և պատասխանատվության բարձրացմանը: Քննարկվել են ՏՄԿԱՎ տրամադրող համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ընդհանուր մոտեցումներին վերաբերող կոնկրետ առաջարկներ: Այս մոտեցումները մշակվել են միջպետական աշխատանքային խմբի կողմից: «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը կարևորագույն խնդիր է, քանի որ դրանից ուղղակիորեն կախված են մարդկանց կյանքեր և փոխադրումների հուսալիությունը: Ուստի հատկապես կարևոր է ապահովել կառուցվածքների անվտանգության մասին փաստաթղթեր տրամադրող լաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունն ու պատասխանատվությունը: Շուկայի յուրաքանչյուր մասնակից պետք է հասկանա իր պատասխանատվությունը և հետևի սահմանված պահանջներին», — ընդգծել է Վալենտին Տատարիցկին: Քննարկվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում օրգանական արտադրանքի ճանաչման մասին նախագծի իրականացումը, մասնավորապես՝ փոխադարձ համեմատական գհանատումների անցկացումը և արտադրության հավաստագրման հավատարմագրման մարմինների գրանցամատյանի ձևավորումը: Քննարկվել են ԵԱՏՄ պետությունների միջև և երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական արգելքների վերացման լրացուցիչ առաջարկներ: Առանձին ուշադրություն են դարձրել տրված հավաստագրերի և գրանցված հայտարարագրերի միասնական ցանկի հիման վրա արտադրողների կողմից լիազորված անձանց գրանցամատյանի ներդրմանը: Գրանցամատյանը ձևավորվում է թույլատրական տրամադրման սկզբունքով և կցված կլինի համապատասխանության գնահատման կոնկրետ փաստաթղթերին: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի որոշմամբ որպես ԵԱՏՄ մասին պայմանագրի իրականացման շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտում հավատարմագրման զարգացման համար Միության օժանդակ մարմին։ 2025 թվականին Ղեկավարների խորհրդում նախագահում է Բելառուսի Հանրապետությունը՝ ի դեմս Բելառուսի հավատարմագրման պետական կենտրոնի:  
17 հոկտեմբերի 2025 Մոսկվայում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մրցակցային պետական գնումների զարգացումը Հոկտեմբերի 16-ին Մոսկվայում՝ «Պետական (մունիցիպալ) գնումները ԵԱՏՄ-ում» թեմայով միջազգային խորհրդաժողովում քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մրցակցային պետական գնումների՝ որպես տվյալ ոլորտի կարգավորման սկզբունքներից մեկի զարգացումը: Միջոցառմանը քննարկվել են թվայնացման հիման վրա պետական գնումների ոլորտում մրցակցության զարգացման, աճուրդների մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների կատարման, բանկային ուղեկցման և կադրերի պատրաստման մակարդակի բարձրացման ասպեկտները: Հատուկ ուշադրություն են դարձրել ազգային սերվիսների անդրսահմանային հասանելիության խնդրահարույց հարցերին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը խորհրդաժողովի մասնակիցներին տեղեկացրել է ԵԱՏՄ շրջանակներում պետգնումների շուկայում առկա միտումների մասին: Առանձին անդրադարձել է պետգնումների ոլորտի կարգավորման՝ Միության մասին պայմանագրով սահմանված նպատակների և սկզբունքների իրականացմանը: ԵՏՀ նախարարն ուշադրություն է դարձրել ոչ մրցակցային պետգնումների հատվածի գործունեությանը, որում ներկայունս ակտիվորեն ներդրվում են մրցակցային մեխանիզմներ: «Սա պայմաններ է ստեղծում պետական կարիքների համար ապրանքների անդրսահմանային մատակարարումների ավելացման համար: ԵԱՏՄ մի շարք երկրներում՝ Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում, օգտագործվում են «էլեկտրոնային խանութից» գնումները, կիրառվում «էլեկտրոնային կատալոգները», որոնք պարունակում են ապրանքների ստանդարտացված բնութագրերը», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը: ԵՏՀ նախարարը պարզաբանել է, որ ԵԱՏՄ իրավունքով գնումների նման եղանակներ դեռևս նախատեսված չեն: Սակայն դրանց կիրառումն ակտիվորեն քննարկվում է փորձագետների կողմից: Անդամ պետությունների շահերից է բխում միասնական կարգավորման հիման վրա նորամուծությունների ներդրման համակարգվածության ապահովումը: Խորհրդաժողովն անցկացրել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկը՝ ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների, էլեկտրոնային առևտրի հարթակների և բիզնեսի ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի մասնակիցներին տեսաուղերձով դիմել է ՉԺՀ ֆինանսների նախարարության Գանձապետարանի վարչության փոխտնօրեն Չան Յոնը:
17 հոկտեմբերի 2025 Ուզբեկստանի բորսայական գործունեության փորձն օգտագործվելու է ԵԱՏՄ ընդհանուր բորսայական շուկան կառուցելիս Եվրասիական տնտեսաան հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչն Ոզբեկստանի Հանրապետության կատարած այցի ընթացքում աշխատանքային հանդիպում է ունեցել Ուզբեկստանի հանրապետական ապրանքահումքային բորսայի վարչության փոխնախագահ Նաբիհոն Սամատովի հետ: Հանդիպման ընթացքում Մաքսիմ Երմոլովիչը խոսել է մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման ուղղությամբ ԵՏՀ-ի կողմից անդամ պետությունների հետ համատեղ կատարվող աշխատանքի մասին: Կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում բորսայական առևտրի ոլորտում փոխգործակցության և լավագույն փորձի փոխանակման հարցեր: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուզբեկական կողմի ներկայացուցիչների կողմից Բորսայական կոմիտեին մասնակցելու մասին, որի կազմում կընդգրկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ և դիտորդներ Իրանի Իսլամական Հանրապետությունից: «Ուզբեկստանի ապրանքահումքային բորսայի ներկայացուցիչներին որպես դիտորդ հրավիրելը, ինչպես նաև բորսայական մոդելի գործունեության նրանց փորձի օգտագործումը խթան կհաղորդի ԵԱՏՄ-ում ընդհանուր բորսայական շուկայի սկզբունքների ձևավորման սկզբնական փուլին», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը:
Ցուցադրել ավելին