Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7228

20 Նոյեմբեր 2025 Արզիբեկ Կոժոշևը նշել է ԱՊՀ երկրների էներգետիկայի զարգացման առանցքային մարտահրավերները և ուղիները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը Մոսկվայում՝ միջազգային համաժողովի շրջանակներում անցկացված «Համաշխարհային էներգետիկ շուկան՝ հայացք դեպի ապագա հանուն կայուն զարգացման» նստաշրջանի ընթացքում ներկայացրել է ՄԱԿ-ի համապատասխան ոլորտի Կայուն զարգացման նպատակների իրականացման ԵՏՀ-ի մոտեցումները:   Մասնակիցները քննարկել են առաջիկա տարիներում համաշխարհային էներգետիկ շուկայի զարգացման հեռանկարների մասին մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի փոխակերպման ազդեցությունը մակրոտնտեսության վրա, էներգիայի վերականգնվող աղբյուրների նկատմամբ հետաքրքրության աճը, էներգետիկ անցման տնտեսական արդյունավետությունը, երկրների և բիզնեսի համար առկա ռիսկերն ու հնարավորությունները: Նստաշրջանի բանախոսները հատուկ ուշադրություն են դարձրել ԱՊՀ պետությունների զարգացման արդիական մարտահրավերներին, ռազմավարական գերակայություններին և ուղղություններին: «ԿԶՆ-7-ը, որը վերաբերում է էներգիայի բոլոր ժամանակակից և հուսալի աղբյուրների հասանելիության ապահովմանը, մեր աշխատանքի հիմքն է, — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը: — Էներգետիկ անվտանգությունը, պաշարների մատչելիությունը և էկոլոգիական կայունությունը մնում են ԵԱՏՄ երկրների զարգացման առանցքային ուղենիշներ: Էկոլոգիական կայունությունը ենթադրում է շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցում էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործն ընդլայնման և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման հաշվին: Ըստ ԵՏՀ նախարարի՝ «հնգյակի» պետությունները հետևողականորեն պատասխանում են էներգետիկ հատվածի գլոբալ փոխակերպման մարտահրավերներին՝ օգտագործելով եվրասիական ինտեգրման առավելությունները: Փուլ-առ-փուլ ձևավորվում են էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաները, որոնք նախատեսվում է գործարկել առաջիկա տարիներին: «Էներգետիկ անվտանգությանը ներկայացվող պահանջերի բարձրացումը և տնտեսության պահանջմունքների աճը էներգիայի աղբյուրների տարբերակումը դարձնում են զարգացման առանցքային գործոն: Ընդ որում, այլընտրանքային էներգետիկայի զարգացումը պետք է հենված լինի ավանդական գեներացման հուսալի ներուժի վրա, ապահովելով կայուն և հավասարակշռված մոդել ամբողջ եվրասիական տարածաշրջանի համար», — ամփոփել է ԵՏՀ նախարարը:
20 Նոյեմբեր 2025 Նաիրա Կարապետյան. «ԵՏՀ-ն նախատեսում է մշակել ԱԱՀ-ում ինտեգրման խորացման հարցը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը նոյեմբերի 20-ին մասնակցել է «Ինտեգրում» 7-րդ Եվրասիական համաժողովին: Ելույթ ունենալով ոլորտային հատվածում՝ Նաիրա Կարապետյանը նշել է Եվրասիական տնտեսական միության գոյության ժամանակահատվածում դրա շրջանակներում իրականացրած համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության արդյունավետությունը: «Միության երկրների գրագետ իրականացված ազգային ագրարային քաղաքականությունները և համակարգված գործողությունները թույլ տվեցին ավելացնել գյուղմթերքի արտադրությունը 25%-ով, փակել պարենի հիմնական տեսակների մասով ներքին պահանջարկը 92%-ով, ավելացնել փոխադարձ առևտրի ծավալները 70%-ով, արտահանման ծավալները՝ ավելի քան երկու անգամ, էական ներդրում ունենալ գլոբալ մակարդակով պարենային անվտանգությանը», — նշել է Նաիրա Կարապետյանը: ԱԱՀ-ում ինտեգրման խորացման հետագա քայլերը, որոնք արտացոլված են Մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում տնտեսական գործընթացների զարգացման մասին հայտարարագրում, ուղղված կլինեն այդ թվում նաև առևտրատնտեսական կապերի աճեցմանը, նորարարական մոտեցումների ներդրմանը և ագրոարդյունաբերական համալիրի համար տեխնոլոգիական բազայի զարգացմանը, ագրոլոգիստիկայի և ենթակառուցվածքի կատարելագործմանը:
20 Նոյեմբեր 2025 Ռուսլան Դավիդով. «Մաքսային կարգավորման թվայնացումը եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման բանալին է» ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը ելույթ է ունեցել «Ինտեգրում» 7-րդ Եվրասիական գործարար համաժողովի լիագումար նիստում՝ ներկայացնելով եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման վրա մաքսային կարգավորման թվայնացման ազդեցության մասին զեկույցը: ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ թվային մաքսային տեխնոլոգիաների ներդրումը նպաստում է արտաքին առևտրային գործունեության պայմանների պարզեցմանը, թափանցիկության բարձրացմանը և ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառության արագացմանը: «ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրի ծավալը 2024 թվականին 2020 թվականի համեմատ ավելացել է 22%», — նշել է Ռուսլան Դավիդովը: Ըստ ԵՏՀ նախարարի՝ կարևոր է թվային մաքսային համակարգերի անխափան աշխատանքը՝ անկախ արտաքին գործոններից, քանի որ դա ԵԱՏՄ պետությունների տեխնոլոգիական անկախության առանցքային գործոնն է: Ռուսլան Դավիդովը նաև խոսել է թվային մաքսային տեխնոլոգիաների կիրառման լավագույն համաշխարհային պրակտիկաների մասին, այդ թվում՝ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների օրինակով: «Բեռնատար փոխադրամիջոցների հոսքային սկանավորման համակարգերը, որոնք էլ ավելի ակտիվորեն են կիրառվում ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի արտաքին ուրվագծի անցակետերում, թույլ են տալիս զգալիորեն բարձրացնել մաքսային գործառնությունների կատարման արագությունը: Դրանց ներդրումը կնպաստի լոգիստիկայի զարգացման և վերահսկիչ մարմինների աշխատանքի որակի բարձրացման նպատակով անցակետերում հավաքագրվող մեծ տվյալների համալիր վերլուծության համար պայմանների ստեղծմանը», — հայտնել է ԵՏՀ նախարարը: Ամփոփելով իր ելույթը՝ Ռուսլան Դավիդովը համաժողովի մասնակիցներին հրավիրել է միանալու ԵԱՏՄ-ում էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը նվիրված խորհրդաժողովին, որը կկայանա 2025 թվականի նոյեմբերի 26-ին Մոսկվայում: Այս խորհրդաժողովը կդառնա փորձի փոխանակման և 2026 թվականի փետրվարի 11-ից ԵԱՏՄ տարածքում փոխադրումների հետագծման համար կապարակնիքների կիրառման նախօրեին արդիական հարցեր քննարկելու ևս մեկ հնարավորություն:
Ցուցադրել ավելին