Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7224

27 հունիսի 2025 ԵՏԲԽ նիստում ներկայացվել են բնական մենաշնորհների կարգավորման ոլորտի 2024 թվականի արդյունքները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին ներկայացվել է 2024 թվականին բնական մենաշնորհների սուբյեկտների կարգավորման ոլորտում կատարված աշխատանքի արդյունքների մասին ամփոփիչ զեկույցը: Փաստաթղթում արտացոլվել է Եվրասիական տնտեսական միության երկրների աշխատանքը՝ ներառյալ Միության մասին պայմանագրով սահմանված սկզբունքներին ու կանոններին ԵԱՏՄ պետությունների բնական մենաշնորհների ոլորտի նորմատիվ բազայում կատարված փոփոխությունների ու լրացումների համապատասխանության մշտադիտարկման արդյունքները: Փաստաթուղթը նաև ներառում է ԵԱՏՄ երկրների օրենսդիր գործունեության արդյունքները և էներգարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ բնական մենաշնորհների սուբյեկտների միջոցառումները: Զեկույցը նախապատրաստվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից տարեկան կտրվածքով՝ Միության պետությունների կարգավորիչների կետ համատեղ, Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների ու կանոնների մասին արձանագրության (ԵԱՏՄ մասին պայմանագրի N 20 հավելված) 20-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան: 
27 հունիսի 2025 ԵՏՀ-2025-ում քննարկվել են արհեստական բանականության ներուժը և վիճակագրությունում դրա կիրառման հեռանկարները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վիճակագրության ոլորտում արհեստական բանականության օգտագործումը կարող է լրացուցիչ խթան դառնալ ԵԱՏՄ վիճակագրական համակարգի թվային, տեխնոլոգիական և նորարարական ներուժի ամրապնդման համար: Այս կարծիքը ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի «ԵԱՏՄ վիճակագրություն 2030. արհեստական բանականության կիրառման ներուժը և հեռանկարները» կլոր սեղանի ընթացքում: «Վիճակագրական գործունեությունում արհեստական բանականության բարեհաջող ներդրման և հուսալի օգտագործման համար պահանջվում է հստակ ստանդարտների մշակում, թափանցիկության, տվյալների պաշտպանության և ազգային վիճակագրական ծառայությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից համաձայնեցված գործողությունների մշակման ապահովում», — նշել է Էլդար Ալիշերովը: Կլոր սեղանի մասնակիցները համաձայնել են, որ արհեստական բանականության հիման վրա վիճակագրական տեղեկատվության վերլուծության գործիքների ի հայտ գալը և զարգացումը պաշտոնական վիճակագրական տեղեկատվության պահանջմունքների փոփոխություններով պայմանավորված կարևորագույն միտումներից է: Արհեստական բանականության տեխնոլոգիաները կարող են կիրառվել վիճակագրական արտադրության բոլոր փուլերում՝ տվյալների հավաքագրումից մինչև պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տարածումը: «ԵԱՏՄ վիճակագրական համակարգի կայուն զարգացման արդիական միտում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ներդրումն է, որը թույլ կտա ապահովել աշխատանքի արդյունավետության անհրաժեշտ մակարդակը առաջադրված խնդիրների տեղեկատվական և հաղորդակցական բարդության աճի բարձր տեմպերի պայմաններում», — ամփոփել է Էլդար Ալիշերովը: 
27 հունիսի 2025 ԵՏՀ-2025-ում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում պետգնումներին մասնակցության հարցեր Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովում անցկացվել է «Պետական գնումները ԵԱՏՄ-ում. իրականություն, հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսին Երմոլովիչի մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում նախանշվել են գնման ազգային քաղաքականությունների ռազմավարություններն ու գերակայությունները և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պետգնումների ինտեգրացիոն ներուժի հետ դրանց հավասարակշռվածության հարցեր: Քննարկվել են պետգնումներում ազգային ռեժիմի ապահովման մեխանիզմներ՝ հաշվի առնելով ապրանքի ծագման երկրի ոլորման և պետգնումների համար էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման հարցերը: Կլոր սեղանի մասնակիցները խոսել են եվրասիական ինտեգրմամբ բիզնեսի համար ստեղծվող հնարավորությունների և ԵԱՏՄ երկրներում մատակարարների համար պետգնումների հասանելիության ընդլայնման հետագա աշխատանքի խնդիրների մասին՞ Առանձին ուշադրություն են դարձրել թվայնացման հարցերին, այդ թվում՝ որոնք կապված են Միությունում «թվային անհավասարության» վերացման և փոխադարձ գնումների բաժնի ավելացման ճանապարհին առկա խոչընդոտների վերացման հեռանկարների հետ: Քննարկմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների լիազոր պետական մարմինների, էլեկտրոնային առևտրի հարթակների և բիզնեսի ներկայացուցիչներ:  
27 հունիսի 2025 ԵՏՀ-2025-ում քննարկվել են ժամանակակից մրցակցային քաղաքականության հարցեր Այն հիմնական մարտահրավերների մասին, որոնց գլոբալ փոփոխությունների պայմաններում բախվում են Եվրասիական տնտեսական միության երկրների մրցակցային մարմինները, խոսվել է հունիսի 26-ին Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի «Ժամանակակից մրցակցային քաղաքականություն. մարտահրավերներ և հեռանկարներ» պանելային նստաշրջանում, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը: Միջոցառմանը քննարկվել են մրցակցության ապահովման համար անհրաժեշտ միջոցներն ու մեխանիզմները, պետության ու բիզնեսի դերը արդար մրցակցային միջավայրի ձևավորման գործում: Առանձին անդրադարձել են միջազգային փորձին: Իրանի, Չինաստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց աշխատանքի փորձը, այդ թվում՝ տեխնոլոգիական և շուկայական փոփոխություններին օպերատիվ արձագանքման փորձը: Ներկայացվել է թեմայի շուրջ ՅՈՒՆԿՏԱԴ-ի մրցակցության և սպառողների իրավունքների ոլորտի քաղաքականության ստորաբաժանման ղեկավարի և ԲՐԻԿՍ մրցակցային իրավունքի և քաղաքականության միջազգային կենտրոնի տնօրենի տեսլականը: Նստաշրջանի բանախոսներն էին ԵԱՏՄ երկրների ազգային մարմինների ներկայացուցիչներ: «Կարծում եմ, նստաշրջանում առաջադրված բոլոր նպատակներն իրագործված են: Այս միջոցառումը Հանձնաժողովին և ԵԱՏՄ երկրներին կօգնի կառուցել միութենական շուկաներում մրցակցության ոլորտում համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները», — ամփոփել է Մաքսիմ Երմոլովիչը:  
27 հունիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են տրանսպորտում թվային տեխնոլոգիաների ներդրման հարցը Հունիսի 26-ին «ԵԱՏՄ-ում տրանսպորտում թվային լուծումների ներդրում. անթուղթ տեխնոլոգիաներ, ավտոմատացված և անօդաչու փոխադրամիջոցներ» թեմատիկ նստաշրջանի մասնակիցները քննարկել են տրանսպորտի ոլորտում ինտեգրման զարգացումը և դրա ազդեցությունը Եվրասիայում կայուն զարգացման ապահովման վրա: Միջոցառումը տեղի է ունեցել Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի հարթակում։ «Թվայինի դերը, Եվրասիական տնտեսական միության երկրների տրանսպորտային ոլորտում թվային գործիքների ժամանակին ներդրման կարևորությունը հսկայական է, — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության տնօրեն Ռուստան Ջենալինովը: — Մինչև 2040 թվականը թղթայինից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցնելու շնորհիվ բեռնափոխադրումների և լոգիստիկայի հատվածում տնտեսված միջոցների ծավալը կկազմի ավելի քան 25 միլիարդ եվրո»: Պետական մարմինների, գործարար համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մանրամասն քննարկել են անօդաչու համակարգերի զարգացման, անթուղթ տեխնոլոգիաների ներդրման հարցեր, խելացի տրանսպորտային համակարգերի հնարավորությունները, միջազգային տրանսպորտային միջանցքներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև դրանց ներդրման տնտեսական և սոցիալական արդյունքը: Քննարկման արդյունքում Ռուստան Ջենալինովը նշել է, որ «տասը տարվա ընթացքում ԵԱՏՄ թվայնացման գործնական քեյսը բարեշրջվում է՝ շուկայի սուբյեկտների միջև տեղեկատվական փոխգործակցություն հաստատելուց և բիզնես գործընթացնելու տվյալների փոխանակումից՝ դեպի թվային էկոհամակարգերի, տեխնոլոգիական հարթակների ստեղծում, էլեկտրոնային փաստաթղթերի և արհեստական բանականության կիրառում տվյալների մեծ ծավալի վերլուծություն, հաշվառում կամ հաշվարկներ պահանջող պատվախնդիր նպատակների իրագործման համար»:
27 հունիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «Հանրային ընդունարանի ընթացքում կայացել է շուկայի կարգավորիչների ու մասնակիցների ուղիղ, օգտակար երկխոսություն» Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկն անցկացրել է Հանրային ընդունարան բիզնեսի համար: «Սա Հանձնաժողովի եզակի գործիք է, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միության անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնների, պետական գնումներին մասնակցության հնարավորությունների մասին բիզնեսի իրազեկվածության բարձրացմանը», — ընդգծել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը: ԵԱՏՄ երկրների բիզնես համայնքի, պետական մարմինների ներկայացուցիչները, փորձագետները քննարկել են պետական գնումների և անդրսահմանային շուկաներում առկա մրցակցության արդիական թեմաներ, ստացել Հանձնաժողովի աշխատակիցների անհատական խորհրդատվություն: Ըստ էության, տեղի է ունեցել շուկայի կարգավորիչների ու մասնակիցների ուղիղ երկխոսություն, որը ձեռնարկատերերին օգնել է ավելի լավ հասկանալ Միության շրջանակներում աշխատանքի իրավական առանձնահատկությունները:   Ընդ որում, Հանրային ընդունարանին ավանդաբար մասնակցել են ոչ միայն մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի, այլև Հանձնաժողովի այլ վարչությունների ներկայացուցիչներ: «Մենք ուրախ ենք, որ Հանրային ընդունարանը կրկին անգամ հետաքրքրել է մեր երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներին, և որ դրա մասնակիցները կարողացան խորհրդատվություն ստանալ ԵՏՀ գործունեության հարցերի ամենալայն շրջանակի վերաբերյալ», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը:  
27 հունիսի 2025 Ռուսլան Դավիդով. «Թվայնացումը օբյեկտիվ անհրաժեշտություն է մաքսային մարմինների արդյունավետ աշխատանքի համար» Մաքսային մարմինների թվայնացման հեռանկարները քննարկել են «Մաքսային մարմինների թվային փոխակերպումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով կլոր սեղանի ընթացքում, որի մոդերատորն էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը: ԵԱՏՄ երկրների մաքսային մարմինների ղեկավարների տեղակալները կլոր սեղանի շրջանակներում ներկայացրել են մաքսատան գործունեությունում թվային լուծումների հետագա ներդրման պլանները՝ միասնական կարծիք հայտնելով արդյունավետ և կայուն տեղեկատվական փոխանակման ապահովման կարևորության մասին: Գործարար համայնքի ներկայացուցիչները պատմել են տարբեր տեսակի տրանսպորտով միջազգային փոխադրումների թվայնացման և պետական մարմինների հետ փոխգործակցության գործընթացի առկա փորձի, իսկ գիտական շրջանակների ներկայացուցիչները՝ թվային փոխակերպման գործընթացին մաքսային մարմինների մասնակցության և թվային ճարտարապետության հայեցակարգի կառուցման առաջարկների մասին: Ռուսլան Դավիդովը կլոր սեղանի մասնակիցներին կոչ է արել ավելի ակտիվորեն ներգրավվել ԵՏՀ հարթակում մաքսային վարչարարության և միջազգային լոգիստիկայի կառավարման կատարելագործման թվային լուծումները ձևավորելու աշխատանքներին:
27 հունիսի 2025 Վալենտին Տատարիցկի. «ԵԱՏՄ-ում սննդամթերքի անվտանգությունը բնակչության բարեկեցության երաշխիքն է» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի շրջանակներում անցկացրել է «ԵԱՏՄ սննդամթերքի անվտանգությունը՝ որպես բնակչության բարեկեցության երաշխիք. համալիր կարգավորում, մոտեցումներ ու գերակայություններ» թեմայով պանելային նստաշրջան: Սննդամթերքի անվտանգությունը բազմակողմ հիմնախնդիր է, որը ներառում է մարդկանց առողջությունը, տարբեր տնտեսական, սոցիալական, գիտական և տեխնիկական ասպեկտներ: Համաձայնեցված ՍԲՍ-միջոցները և տեխնիկական կարգավորումն առանցքային դեր են կատարում նման արտադրանքի անվտանգության ապահովման գործում: «Սննդամթերքի անվտանգությունը ոչ միայն սպառողների առողջության պաշտպանությունն է, այլև ներքին և արտաքին շուկաներ ապրանքների մուտքի, արտադրողների մրցունակության բարձրացման և ՍԲՍ-միջոցների և տեխնիկական կարգավորման համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման առանցքային տարրը, — ընդգծել է Վալենտին Տատարիցկին: — Դրա ապահովումը պահանջում է համակարգային և միջկարգապահական մոտեցում՝ հիմնված գիտական տվյալների և ժամանակակից թվային գործիքների վրա: Հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ամբողջ գործունեությունն ուղղված է սննդամթերքի անվտանգության ապահովման, Միության ներքին շուկայում և արտաքին շուկաներում դրա մրցունակության բարձրացման համար պայմանների ստեղծմանը»: Նստաշրջանը առաջացրել է ԵԱՏՄ երկրների սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական միջոցների և տեխնիկական կարգավորման ոլորտի լիազոր մարմինների, առաջատար գիտահետազոտական ինստիտուտների, միջազգային կազմակերպությունների, սննդամթերք արտադրողների և ոլորտային միությունների ու ընկերակցությունների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը: Միջոցառման մասնակիցները քննարկել են սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների և տեխնիկական կարգավորման ոլորտի իրավական գործիքների ստեղծման. մարդկանց, կենդանիների ու բույսերի առողջությանը սպառնացող վտանգների վերացմանն ուղղված «Միասնական առողջություն» հայեցակարգի իրականացման. սննդամթերքի անվտանգության ապահովման միասնական համակարգի կառուցման գործում ԵԱՏՄ երկրների և միջազգային կազմակերպությունների միջև փոխգործակցության, ինչպես նաև ՍԲՍ-միջոցների կիրառման ոլորտում տեղեկատվական համակարգերի օգտագործման հարցեր: Արդյունքում պանելային նստաշրջանի մասնակիցները կարևորել են Համաժողովի շրջանակներից դուրս երկխոսության շարունակությունը, փորձի փոխանակումը և սննդամթերքի անվտանգության պայմանների ապահովման ուղղությամբ Հանձնաժողովի և Միության երկրների լիազոր մարմինների հետագա համատեղ գործնական աշխատանքը՝ ներառյալ միութենական ակտերի կատարելագործումը: Նստաշրջանին մասնակցել են Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչության, Բույսերի պաշտպանության Եվրոպական և Միջերկրյածովյան կազմակերպության (ԲՊԵՄԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներ:  
Ցուցադրել ավելին