Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7081
15 օգոստոսի 2025
ԵԱՏՄ-ն ավելացնում է թվային տրանսպորտային փաստաթղթերի կիրառմամբ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները
Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտնել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ԵԱՏՄ ներսում և երրորդ երկրների, մասնավորապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման պլանի իրականացման մասին ամենամյա զեկույցի քննարկման արդյունքում: Ընդ որում, նա ընդգծել է, որ համապատասխան գործնական աշխատանքի արդյունք է ինչպես ընթացակարգերի պարզեցումը և բիզնեսի համար ծախսերի նվազեցումը, այնպես էլ ապրանքների տեղաշարժի առավելագույն արագացումը: «Մինչև 2024 թվականը ԵԱՏՄ անդամ պետությունները Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկաթուղային փոխադրումներում ապահովել են անցում թվային տրանսպորտային փաստաթղթերին», - նշել է Անդրեյ Սլեպնևը: Մասնավորապես, «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի և «Բելառուսի երկաթուղի» պետական միավորման միջև վերջին մի քանի տարում էլեկտրոնային տվյալների փոխանակման մակարդակը հասել է առնվազն 90%-ի, իսկ Ղազախստանի «ԿԵՈՒ» ԱԸ» ԲԸ-ի և Ռուսաստանի ու Ղրղզստանի երկաթուղային փոխադրողների միջև այս մակարդարը գերազանցել է 80%-ը: 2024 թվականի արդյունքներով՝ էլեկտրոնային փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնության փոխադրումների ծավալը կազմել է 90% Բելառուսի Հանրապետության և 79%՝ Ղազախստանի Հանրապետության հետ: Կարևոր է նաև նշել էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերին անցնելու ուղղությամբ կատարվող աշխատանքը: Այսպես, «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի կողմից իրականացվել է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերը բեռնառաքից/էքսպեդիտորից իր տեղեկատվական համակարգում ընդունելու հնարավորությունը՝ դրանք տրամադրելով մաքսային մարմիններին և փոխանցելով «Բելառուսի երկաթուղի» պետական միավորմանը մաքսային ընթացակարգն ավարտելիս մաքսային գործառնությունները կատարելու համար: Այս տեխնոլոգիան կիրառվում է Ռուսաստանի և Բելառուսի միջև «Ինտերտրան» նախագծի շրջանակներում փոխադրումներ իրականացնելիս: «Բացի ԵԱՏՄ անդամ պետությունների միջև երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացումից, ակտիվ աշխատանք է իրականացվում ՉԺՀ-ի հետ: Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների միջև կոռեկտ էլեկտրոնային հաղորդագրությունների ծավալը 2024 թվականի արդյունքներով կազմել է 90%: Ղազախստանի և Չինաստանի երկաթուղիների միջև էլեկտրոնային փոխանակման ենթակա տվյալների լիարժեքության և որակի ցուցանիշը հասել է 80-90%-ի», - շարունակել է ԵՏՀ առևտրի նախարարը: Ըստ Անդրեյ Սլեպնևի՝ բեռնափոխադրումների թվայնացման մասով ՉԺՀ-ի հետ համագործակցության կարևոր իրադարձություն էր 2024 թվականի դեկտեմբերին Անդրսահմանային էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացման համար հավաստագրերի թողարկման ուղղությամբ Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների հավաստող կենտրոնների փոխգործակցության մասին համաձայնագիրը: Այս փաստաթուղթը կապահովի երկու երկրների երկաթուղիների միջև էլեկտրոնային ստորագրության կիրառումը: 2024 թվականի դեկտեմբերի վերջին թեստային անթուղթ փոխադրումներ են գործարկվել «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի և «Չինաստանի երկաթուղիներ» ՊԸ-ի միջև՝ արտահանման-ներմուծման հաղորդակցության Զաբայկալսկ - Մանչժուրիա սահմանային անցման միջոցով: 2025 թվականին նախատեսվում է էլեկտրոնային բեռնագրով ձևակերպվող փոխադրումների աշխարհագրության աստիճանական ընդլայնում:
15 օգոստոսի 2025
Միջկառավարական խորհուրդն արձանագրել է ներմուծման մաքսատուրքերից ստացվող մուտքերի աճ
Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ամենամյա հաշվետվությունը ԵԱՏՄ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրթերի գումարների հաշվեգրման և բաշխման մասին: Համաձայն փաստաթղթի՝ 2024 թվականին Միության երկրների բյուջեները ստացել են 15.2 մլրդ դոլար, ինչը գրեթե 3%-ով ավելին է, քան 2023 թվականին: Այս ցուցանիշը առավելագույնն է 2015 թվականից ի վեր: Փաստաթղթում վերլուծվում են մաքսավճարների ծավալների վրա ազդեցություն ունեցող գործոնները՝ ներմուծվող մատակարարումների դինամիկան և առևտրային հոսքերի կառուցվածքը, Միասնական մաքսային սակագնի (ՄՄՍ) դրույքաչափերի փոփոխությունները, ինչպես նաև կիրառվող սակագնային արտոնությունները և ՄՄՍ-ից «բացառումները»: Ավելացվել է նոր բաժին ԵԱՏՄ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկի մեթոդիկայի վրա աշխատանքի մասին: «Ներմուծման մաքսատուրքերի ծավալի աճը վկայում է դրական դինամիկայի մասին, և մեր խնդիրն է՝ ոչ միայն պահպանել ընթացիկ ցուցանիշները, այլև պայմաններ ստեղծել ինտեգրումից տնտեսական էֆեկտի հետագա մեծացման համար», - նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախաար Բախիթ Սուլթանովը: Միջկառավարական խորհուրդը ԵՏՀ կոլեգիային հանձնարարել է շարունակել աշխատանքն անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման մշտադիտարկման վրա:
14 օգոստոսի 2025
Զբոսաշրջության ոլորտում ԵԱՏՄ երկրների համագործակցությունը կարող է դառնալ տնտեսական աճի կատալիզատոր
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պաշտոնական կայքում ձևավորում է թեմատիկ բաժին եվրասիական զբոսաշրջային երթուղիների մասին, որը տեղեկություններ կպարունակի Եվրասիական տնտեսական միության երկրների ավելի քան 400 զբոսաշրջային օբյեկտների մասին: Այս մասին օգոստոսի 14-ին Բոստերիում (Ղրղզստան) անցկացվող Ղրղզա-Ռուսական տնտեսական համաժողովի «Եվրասիական զբոսաշրջության թվային վեկտոր. ինտեգրման և աճի ռազմավարություններ» նստաշրջանի ընթացքում հայտնել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Լուսինե Բագրատունին:
14 օգոստոսի 2025
Վարոս Սիմոնյան. «Թվային ինքնիշխանությունը ԵԱՏՄ համատեքստում նշանակում է համատեղ ջանքերով թվային անկախության ստեղծում»
Թվային զարգացման գերակայությունները և այդ ոլորտում համագործակցության խորացման միջոցները դարձել են օգոստոսի 14-ին Բոստերիում (Ղրղզստան) անցնող «Թվային ինքնիշխանությունը՝ որպես ԵԱՏՄ-ում կայուն աճի և տեխնոլոգիական կոոպերացիայի գործոն» 7-րդ Ղրղզա-Ռուսական տնտեսական համաժողովի լիագումար նիստի քննարկման առարկա: Նիստը վարել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը:
13 օգոստոսի 2025
ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի տեմպերն առաջ են անցնում միջին համաշխարհային ցուցանիշներից
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը Ղրղզստանի Հանրապետության Իսիկ Կուլի մարզի Բոստերի գյուղում՝ ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միանալու 10-ամյակին նվիրված խորհրդաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական զարգացման դրական դինամիկայի և ինտեգրացիոն շփումների ամրապնդման մասին:
13 օգոստոսի 2025
Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ-ում տասը տարվա ընթացքում Ղրղզստանը մեծ ճանապարհ է անցել»
Օգոստոսի 13-ին Բոստերիում (Ղրղզստանի Հանրապետություն) անցկացվող 7-րդ Ղրղզա-Ռուսական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի Հանրապետության միանալու 10-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողով:
08 օգոստոսի 2025
ԵԱՏՄ-ում մշակվում է մաքսային մարմինների հետ պետական վերահսոկղության և հավատարմագրման մարմինների փոխգործակցության մեխանիզմ
Օգոստոսի 8-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկու նախագահությամբ և ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի մասնակցությամբ կայացած բարձր մակարդակի խորհրդակցության ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային մարմինների հետ պետական վերահսկողության և հավատարմագրման մարմինների փոխգործակցության մեխանիզմը:
08 օգոստոսի 2025
ԵՏՀ-ում կլոր սեղանի ընթացքում քննարկել են գյուղատնտեսությանը տրամադրվող պետաջակցությունը
Օգոստոսի 8-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացած պրոֆիլային կլոր սեղանի ընթացքում փորձագետները ներկայացրել են Եվրասիական տնտեսական միության երկրներում գյուղատնտեսությանը պետական աջակցության տրամադրման գործիքների մշակման փորձը:
Ցուցադրել ավելին