Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7081
22 օգոստոսի 2025
Մալայզիայում քննարկել են մինչև 2030 թվականը ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության պլանները
Օգոստոսի 21-ին Կուալա Լումպուրում (Մալայզիա)՝ Ռուսաստան - ԱՍԵԱՆ տնտեսության հարցերով ավագ պաշտոնատար անձանց խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության և Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ԱՍԵԱՆ) երկրների միջև համագործակցության ընթացիկ արդյունքները և հեռանկարները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացրել է ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը։ ԵՏՀ ներկայացուցիչն ամփոփել է Մինչև 2025 թվականը ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության ծրագրի իրականացման արդյունքները՝ նշելով երկխոսության զարգացման լավ դինամիկան և դրա հետագա խորացման համար առկա բարձր ներուժը: «Այս տարի ավարտում ենք 2021-2025 թվականների Համագործակցության ծրագրի իրականացումը: Այս ընթացքում մենք էական արդյունքներ ենք արձանագրել: Ձևավորվել և ուժեղացվել է համագործակցության ինստիտուցիոնալ բազան, փորձարկվել են փոխգործակցության նոր ձևաչափեր ու մեխանիզմներ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ օրեր, ոլորտային սեմինարներ, բիզնես երկխոսության արտագնա նստաշրջաններ», - հայտնել է Միքայել Բելլույանը: ԵՏՀ վարչության տնօրենը խոսել է ԵՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև 2026-2030 թվականների համագործակցության նոր ծրագրի շուրջ աշխատանքների մասին: «Այս փաստաթղթում շեշտը դրվել է ինչպես համագործակցության արդեն ստուգված ձևաչափերին, այնպես էլ՝ ոլորտային փոխգործակցության ընդլայնմանը: Նոր ուղղությունների թվում են գյուղատնտեսությունը, մրցակցային քաղաքականությունը և իրավակիրառությունը, անդրսահմանային և միջազգային բեռնափոխադրումները: Նոր ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն ենք դարձնելու կայուն զարգացման, թվայնացման, նորարարությունների և տեխնոլոգիական առաջընթացի հարցերով երկխոսության զարգացմանը», - մեկնաբանել է ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության ղեկավարը: Միքայել Բելլույանը ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սաթվինդեր Սինգհի հետ քննարկել է միջնաժամկետ հեռանկարում համագործակցության պլանները, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին՝ ԱՍԵԱՆ-ին կից ոլորտային կամ երկխոսային գործընկերոջ կարգավիճակ տալու ուղղությամբ: Խորհրդակցությունների շրջանակներում նաև կայացել են ԵՏՀ-ի աշխատանքային հանդիպումները ԱՍԵԱՆ-ի երկրներից գործընկերների հետ: Մալայզիայի ներկայացուցիչների հետ քննարկվել են փոխգործակցության պաշտոնականացման և այդ երկրի պաշտոնական շրջանակների համար ԵՏՀ կենտրոնակայանում ԵԱՏՄ-ի շնորհանդես անցկացնելու հեռանկարները: Ինդոնեզիայի պատվիրակության հետ մշակվել են Համագործակցության հուշագրի շրջանակներում համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստն անցկացնելու հարցեր:
21 օգոստոսի 2025
Գոհար Բարսեղյան. «ԵԱՏՄ-ն առաջընթաց է գրանցում արդյունաբերության և ԱԱՀ ոլորտներում ռազմավարական նպատակների իրականացման գործում»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը կարևորել է ԵՏՀ-ի և Եվրասիական տնտեսական միության երկրների համատեղ աշխատանքն արտադրական շղթաների ինտեգրման, նորարարական տեխնոլոգիաների զարգացման և անդամ պետությունների ձեռնարկությունների մրցունակության բարձրացման ուղղությամբ: ԵԱՏՄ շրջանակներում այս աշխատանքներին Գոհար Բարսեղյանն անդրադարձել է Մոսկվայում՝ «Նոր դարաշրջան - նոր ուղիներ» համաշխարհային համաժողովի մասնակիցների 2-րդ ամենամյա հանդիպման ընթացքում անցկացվող «Մեծ Եվրասիական գործընկերություն. զարգացման վեկտորներ և գործիքներ» լիագումար նիստում: «Միությունն արձանագրում է կայուն առաջընթաց արդյունաբերական հատվածի և ԱԱՀ-ի զարգացման ռազմավարական նպատակների իրականացման գործում: Մեր համատեղ նախագծերը նպաստում են ոչ միայն ներքին շուկայի ամրապնդմանը, այլը համաշխարհային մակարդակով ԵԱՏՄ-ի արտահանման ներուժի բարձրացմանը»,- հայտարարել է ԵՏՀ նախարարը: Գոհար Բարսեղյանը կարևորել է եվրասիական «հնգյակի» մասնակից երկրների համատեղ ջանքերը եվրասիական տարածքում կայուն տնտեսական աճի և առևտրային շփումների ընդլայնման պայմանների ստեղծման համար: Նրա խոսքով՝ լավ օրինակ է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի գործարկումը: «Հաշվի առնելով մեխանիզմի հաջող գործարկումը և տնտեսության արդյունաբերական հատվածում դրա գործնական կիրառումը, Հանձնաժողովը ներկայումս աշխատում է ագրոարդյունաբերական համալիրի վրա այն տարածելու ուղղությամբ», - ընդգծել է Գոհար Բարսեղյանը:
20 օգոստոսի 2025
Անդրեյ Սլեպնևն ընդունել է ԵԱՏՄ և Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով բանակցային խմբերի ղեկավարներին
Օգոստոսի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևն ընդունել է Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով բանակցային խմբերի ղեկավարներին՝ ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն Միխայիլ Չերեկաևին և Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարությանն առընտեր Առևտրի վարչության լրացուցիչ քարտուղար Շրի Աջայ Բառուին: Բանակցային խմբերի ղեկավարները ԵՏՀ նախարարին տեղեկացրել են բանակցությունների տեխնիկական առաջադրանքի հաստատման մասին: Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի գործարկման հետագա քայլերը և ապագա առևտրային գործարքի այլ կազմակերպական հարցեր: «Գոհունակությամբ արձանագրում ենք Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառության էական ավելացումը, որը նկատվում է վերջին մի քանի տարվա ընթացքում: Ակնկալում ենք առևտրի ծավալների հետագա աճ, ինչպես նաև ոլորտային համագործակցության ամրապնդում, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» տնտեսական միջանցքի օգտագործմամբ», - հայտարարել է Անդրեյ Սլեպնևը: Միջազգային առևտրային կենտրոնի (Առևտրի համաշխարհային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության) տվյալներով՝ ԵԱՏՄ երկրների և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 69 մլրդ դոլար՝ 2023 թվականի համեմատ ավելանալով 7%-ով:
19 օգոստոսի 2025
ԵՏՀ-ն ընդունել է գյուղմշակաբույսերի սերմերի արտադրության մեթոդների ու սխեմաների միասնականացման մոտեցումները և շաքարի ոլորտի կայուն զարգացման միջոցները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան օգոստոսի 19-ի նիստում ընդունել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի (տնկանյութի) շրջանառության դեպքում դրանց արտադրության մեթոդների ու սխեմաների միասնականացման մոտեցումների և շաքարի ոլորտի կայուն զարգացման միջոցների մասին հանձնարարականները: Սերմնաբուծության վերաբերյալ փաստաթուղթն ընդունվել է սերմնաբուծության ոլորտի ազգային օրենսդրությունների հետևողական մերձեցման և լավագույն սորտերի բարձրորակ սերմերով գյուղարտադրության ապահովման նպատակով Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների կողմից հաստատված միասնականացման միջոցների ցանկն իրականացնելու համար», - նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Ընդունված մոտեցումները Միության պետություններին հանձնարարում են կիրառել հացահատիկային, հատիկաընդեղենային, տեխնիկական, ձիթատու, պտղահատապտղային մշակաբույսերի և կարտոֆիլի սերմերի (տնկանյութի) արտադրության գիտականորեն հիմնավորված մեթոդներ ու սխեմաներ, ինչպես նաև գյուղատնտեսական բույսերի սորտերի պահպանման գիտականորեն հիմնավորված միջոցառումներ ու հնարքներ, որոնց հիման վրա ապահովվում է բարձր սորտային և բերքային որակներով սերմերի աճեցումը: Փաստաթղթում նախատեսված է սերմերի արտադրության սխեմայում արտացոլվող տեղեկատվությունը, այդ թվում՝ մշակաբույսի, սորտի, արտադրման անհրաժեշտ միջոցառումների, ցանքի համար սերմերի պատրաստման, ցանքի ու բերքահավաքի անցկացման, լրացուցիչ մշակման, պահպանման և հիմնական ագրոտեխնիկական և այլ միջոցառումների մասին: ԵՏՀ-ի հանձնարարականի օգտագործումը թույլ կտա ապահովել սորտափոխարինման և սորտաթարմացման համար պահանջվող սորտերի բարձրորակ սերմերի ծավալների արտադրությունը և իրացումը, որոնք կտարբերվեն լավագույն սորտային, տնտեսապես արժեքավոր և կենսաբանական հատկություններով: Կարևոր է նաև, որ ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների կողմից սերմեր (տնկանյութ) արտադրելիս կապահովվի ընթացակարգերի համարժեքությունը, իսկ ազգային օրենսդրություններում կվերացվեն փոխադարձ առևտրի վրա ազդեցություն գործող տարբերությունները: Ինչ վերաբերում է շաքարի ոլորտի կայուն զարգացման համար Հանձնաժողովի կողմից առաջարկվող համալիր միջոցներին, ապա դրանք իրագործումը թույլ կտա լուծել մի շարք գործնական հարցեր: Առաջին հերթին թույլ կտա բարձրացնել ոլորտի աշխատանքի արդյունավետությունը, նվազեցնել կախվածությունը շաքարի, արտադրության միջոցների ներմուծումից, կնպաստի արտահանման ներուժի ավելացմանը:
19 օգոստոսի 2025
ԵՏՀ-ն փոփոխություններ է կատարել սննդամթերքի մասին տեխկանոնակարգի ստանդարտների ցանկերում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան օգոստոսի 19-ին փոփոխություններ է կատարել Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի կամավոր կիրառման ենթակա ստանդարտների ցանկում: Ստանդարտների ցանկը լրացվել է երկու միջպետական ստանդարտով՝ ԳՕՍՏ 35038-2023 «Մթերք հացահատիկի հիմքով: Տալկան» և ԳՕՍՏ 35041-2023 «Մթերք հացահատիկի հիմքով: Սումոլոկ: Տեխնիկական պայմաններ», որոնք մշակվել են Ղրղզստանի Հանրապետության կողմից նշված տեխկանոնակարգին կից Ծրագրին համապատասխան: Բացի այդ, հանվել է Ղրղզստանի Հանրապետության երկու ազգային ստանդարտ, քանի որ դրանց հիման վրա մշակվել են համապատասխան միջպետական ստանդարտներ: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում ԵՏՀ կոլեգիայի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օր հետո: Փոփոխությունները նախապատրաստվել են Հանձնաժողովի կողմից Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի 36-րդ կետի «բ» ենթակետի շրջանակներում, որը հաստատվել է ԵՏՀ խորհրդի կողմից 2016 թվականին (Հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի N 65 որոշման խմբագրմամբ):
19 օգոստոսի 2025
Էքսպրես բեռների հայտարարագրի լրացման կանոնները հետևողականորեն միասնականացվում են
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան օգոստոսի 19-ի նիստում փոփոխություններ է կատարել էքսպրես բեռների հայտարարագրի լրացման կարգում, որոնք ուղղված են տեղեկությունների ներկայացման կարգի հետագա միասնականացմանը: Ապրանքների ժամանակավոր պանման համար տեղադրման մասին տեղեկություններն անհրաժեշտ կլինի նշել ԵԱՏՄ բոլոր պետություններում, մինչդեռ այժմ այս տեղեկատվությունը ներկայացվում է Միության երեք երկրում։ Սա թույլ կտա ավտոմատացնել ժամանակավոր պահպանման և հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունները: Հաստատված փոփոխությունները նաև թույլ կտան հայտարարագրում ներկայացնել ԵԱՏՄ երկրների արժութային օրենսդրության պահպանման հետ կապված տեղեկություններ, ինչը կբացառի արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից դրանց առանձին ներկայացման անհրաժեշտությունը և կարող է դրականորեն անդրադառնալ մաքսային գործառնությունների կատարման ժամանակի վրա: ԵՏՀ կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի № 142 որոշմամբ հաստատվել են էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ձևը և լրացման կարգը, որը կիրառվում է ապրանքային շրջանառության շրջանակներում էքսպրես փոխադրողների կողմից տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ:
18 օգոստոսի 2025
ԵԱՏՄ-ում զարգանում է երրորդ երկրների հետ առևտրում տեխնիկական արգելքների վերացման իրավական բազան
Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրների միջև փոխադարձ առևտրում տեխնիկական արգելքների վերացման մասին Մինսկում կայացած «Հավատարմագրման նոր հորիզոնները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Մաքսիմ Կիմը: Մասնավորապես, նա նշել է, որ տեխնիկական արգելքների վերացման հարցերի առարկայական քննարկումները սկսվել էին դեռևս ԵԱՏՄ մասին պայմանագրի նախապատրաստման ընթացքում: 2021 թվականին անդամ պետությունները ստորագրել են Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական արգելքների վերացման կարգի և պայմանների մասին համաձայնագիրը: Համաձայնագրի հիմքում է ԵԱՏՄ և երրորդ երկրի պարտավորությունների իրավահավասարության սկզբունքն է, որոնք բերում են այդ արգելքների վերացմանը, իսկ գործնական պայմանավորվածությունների իրականացումը նախատեսվում է երրորդ երկրի հետ ԵԱՏՄ-ի և նրա հինգ անդամ պետությունների միջազգային պայմանագրի ձևաչափով: Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ Միության միջազգային պայմանագրերի մասին 2018 թվականի համաձայնագիրը նախատեսում է միջազգային պայմանագրերի կնքման տնտեսական նպատակահարմարության գնահատում, այդ թվում՝ առևտրում տեխնիկական արգելքների վերացման հարցերով: «Միջազգային պայմանագիր կնքելու տնտեսական նպատակահարմարության գնահատման անհրաժեշտության մեջ է թաքնված հիմնական դժվարությունը՝ այնպիսի արտադրանքի ցանկի որոշումը, որի վրա տարածվելու են կոնկրետ երրորդ երկրի հետ առևտրում տեխնիկական արգելքների վերացման մասին ապագա պայմանավորվածությունները», - ընդգծել է Մաքսիմ Կիմը: Ըստ Հանձնաժողովի ներկայացուցչի՝ հետագա քննարկումների առարկա կարող են դառնալ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրի պարտադիր պահանջների համադրելիության որոշման ընթացակարգերը, համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքներին մասնակցող համապատասխանության գնահատման մարմինների նշանակման կարգը, ԵԱՏՄ պետություններում շրջանառության մեջ դրվող արտադրանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության ապահովումը՝ օտարերկրյա մարմիններում ստացված համապատասխանության գնահատման աշխատանքների արդյունքների ճանաչման հիման վրա: Մաքսիմ Կիմը հույս է հայտնել, որ անդամ պետությունների, երրորդ երկրների փորձագետների, Հանձնաժողովի, բոլոր շահագրգիռ մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների համատեղ աշխատանքը կարող է լուծել այս հարցերը և կնպաստի երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական շփումների ընդլայնմանը: Համաժողովի շրջանակներում ԵՏՀ ներկայացուցիչը մի շարք հանդիպումներ է ունեցել Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության, Ստանդարտացման պետական կոմիտեի և Բելառուսի ստանդարտացման և հավաստագրման պետական ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են փոխգործակցությունը Բելառուսի էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային օպերատորի և «Էլեկտրոնային անձնագիր» ԲԸ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի միջև, ինչպես նաև փոխադրամիջոցի տեսակի համար տրված հավանությունների, փոխադրամիջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայականների միասնական գրանցամատյանի ձևավորման և վարման հարցեր:
15 օգոստոսի 2025
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները
Այսօր ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են եվրասիական տնտեսական ինտեգրման մի շարք կարևոր հարցեր: Նիստի արդյունքները մամուլի ասուլիսում ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը: Զեկուցվել է ԵԱՏՄ ներսում և երրորդ երկրների հետ երկաթուղային բեռնափոխադրումների ոլորտում թվայնացման գործընթացների արագացման մասին: Թվային տրանսպորտային փաստաթղթերին արդեն անցել են Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: Նշվել է Չինաստանի հետ այս ոլորտում գրանցված առաջընթացը՝ ստորագրվել է Էլեկտրոնային ստորագրության կիրառումն ապահովելու համար Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային բեռնափոխադրողների փոխգործակցության մասին համաձայնագիրը:
Ցուցադրել ավելին