Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7091

27 հունիսի 2025 Արզիբեկ Կոժոշև. «Ընդհանուր շուկան կապահովի էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրի հավասար հասանելիություն» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը Մինսկում՝ ԵՏՀ-2025-ում մասնակցել է «ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա. հայացք դեպի ապագա» կլոր սեղանի աշխատանքներին, որը նվիրված էր եվրասիական «հնգյակի» պետությունների էլեկտրաէներգետիկ շուկաների ինտեգրման հեռանկարներին: «Ընդհանուր շուկան կապահովի էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրի հավասար հասանելիություն, կընդլայնի փոխադարձ առևտրի ծավալներն ու եղանակները, թույլ կտա հավասարեցնել Եվրասիական տնտեսական միության երկրների էներգետիկ համակարգերի բեռնվածքի ժամանակացույցը և հրաժարվել գեներացնող հզորությունների ավելորդ կառուցումից: Սա կբարձրացնի անդամ պետությունների էներգետիկ անվտանգությունը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Միջոցառման մասնակիցները նշել են ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի նորմատիվ բազայի ձևավորման առաջընթացը, քննարկել էլեկտրաէներգիայի ներքին շուկաների բարեփոխման ու զարգացման առանձնահատկությունները ինտեգրման համատեքստում և սահմանել ապագա շուկայի գործունեության պայմաններում Միության երկրների տնտեսության իրական հատվածի և գործարար համայնքի զարգացման հեռանկարներն ու գերակայությունները: «Ներկա պահի դրությամբ հաստատված է էլեկտրաէներգիայի շուկայի գործունեության գրեթե ամբողջ նորմատիվ բազան, զգալի չափով պատրաստ է Միանալու մասին պայմանագիրը և կանոնակարգերը: Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է հետևել Պայմանագրում ամրագրված և կանոններում իրագործված ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման ու գործունեության սկզբունքներին, այդ թվում՝ հաշվի առնելով էլեկտրաէներգետիկայի լայն ազդեցությունը տնտեսության իրական հատվածի վրա», — տեղեկացրել է Արզիբեկ Կոժոշևը: Կլոր սեղանին մասնակցել են ավելի քան 50 ոլորտային կազմակերպությունների ղեկավարներ և փորձագետներ, վերահաստատելով բիզնեսի ու կարգավորիչների մեծ հետաքրքրվածությունը ընդհանուր էլեկտրաէներգետիկ տարածքի ձևավորմամբ: Քննարկմանը մասնակցել են ԵԱՏՄ պետությունների էներգետիկ գերատեսչությունների ղեկավարներ, ենթակառուցվածքային և բորսայական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
27 հունիսի 2025 Վալենտին Տատարիցկի. «ԵԱՏՄ-ում սննդամթերքի անվտանգությունը բնակչության բարեկեցության երաշխիքն է» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի շրջանակներում անցկացրել է «ԵԱՏՄ սննդամթերքի անվտանգությունը՝ որպես բնակչության բարեկեցության երաշխիք. համալիր կարգավորում, մոտեցումներ ու գերակայություններ» թեմայով պանելային նստաշրջան: Սննդամթերքի անվտանգությունը բազմակողմ հիմնախնդիր է, որը ներառում է մարդկանց առողջությունը, տարբեր տնտեսական, սոցիալական, գիտական և տեխնիկական ասպեկտներ: Համաձայնեցված ՍԲՍ-միջոցները և տեխնիկական կարգավորումն առանցքային դեր են կատարում նման արտադրանքի անվտանգության ապահովման գործում: «Սննդամթերքի անվտանգությունը ոչ միայն սպառողների առողջության պաշտպանությունն է, այլև ներքին և արտաքին շուկաներ ապրանքների մուտքի, արտադրողների մրցունակության բարձրացման և ՍԲՍ-միջոցների և տեխնիկական կարգավորման համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման առանցքային տարրը, — ընդգծել է Վալենտին Տատարիցկին: — Դրա ապահովումը պահանջում է համակարգային և միջկարգապահական մոտեցում՝ հիմնված գիտական տվյալների և ժամանակակից թվային գործիքների վրա: Հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ամբողջ գործունեությունն ուղղված է սննդամթերքի անվտանգության ապահովման, Միության ներքին շուկայում և արտաքին շուկաներում դրա մրցունակության բարձրացման համար պայմանների ստեղծմանը»: Նստաշրջանը առաջացրել է ԵԱՏՄ երկրների սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական միջոցների և տեխնիկական կարգավորման ոլորտի լիազոր մարմինների, առաջատար գիտահետազոտական ինստիտուտների, միջազգային կազմակերպությունների, սննդամթերք արտադրողների և ոլորտային միությունների ու ընկերակցությունների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը: Միջոցառման մասնակիցները քննարկել են սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների և տեխնիկական կարգավորման ոլորտի իրավական գործիքների ստեղծման. մարդկանց, կենդանիների ու բույսերի առողջությանը սպառնացող վտանգների վերացմանն ուղղված «Միասնական առողջություն» հայեցակարգի իրականացման. սննդամթերքի անվտանգության ապահովման միասնական համակարգի կառուցման գործում ԵԱՏՄ երկրների և միջազգային կազմակերպությունների միջև փոխգործակցության, ինչպես նաև ՍԲՍ-միջոցների կիրառման ոլորտում տեղեկատվական համակարգերի օգտագործման հարցեր: Արդյունքում պանելային նստաշրջանի մասնակիցները կարևորել են Համաժողովի շրջանակներից դուրս երկխոսության շարունակությունը, փորձի փոխանակումը և սննդամթերքի անվտանգության պայմանների ապահովման ուղղությամբ Հանձնաժողովի և Միության երկրների լիազոր մարմինների հետագա համատեղ գործնական աշխատանքը՝ ներառյալ միութենական ակտերի կատարելագործումը: Նստաշրջանին մասնակցել են Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչության, Բույսերի պաշտպանության Եվրոպական և Միջերկրյածովյան կազմակերպության (ԲՊԵՄԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներ:  
27 հունիսի 2025 ԵՏՀ-2025-ում քննարկվել են ժամանակակից մրցակցային քաղաքականության հարցեր Այն հիմնական մարտահրավերների մասին, որոնց գլոբալ փոփոխությունների պայմաններում բախվում են Եվրասիական տնտեսական միության երկրների մրցակցային մարմինները, խոսվել է հունիսի 26-ին Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի «Ժամանակակից մրցակցային քաղաքականություն. մարտահրավերներ և հեռանկարներ» պանելային նստաշրջանում, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը: Միջոցառմանը քննարկվել են մրցակցության ապահովման համար անհրաժեշտ միջոցներն ու մեխանիզմները, պետության ու բիզնեսի դերը արդար մրցակցային միջավայրի ձևավորման գործում: Առանձին անդրադարձել են միջազգային փորձին: Իրանի, Չինաստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց աշխատանքի փորձը, այդ թվում՝ տեխնոլոգիական և շուկայական փոփոխություններին օպերատիվ արձագանքման փորձը: Ներկայացվել է թեմայի շուրջ ՅՈՒՆԿՏԱԴ-ի մրցակցության և սպառողների իրավունքների ոլորտի քաղաքականության ստորաբաժանման ղեկավարի և ԲՐԻԿՍ մրցակցային իրավունքի և քաղաքականության միջազգային կենտրոնի տնօրենի տեսլականը: Նստաշրջանի բանախոսներն էին ԵԱՏՄ երկրների ազգային մարմինների ներկայացուցիչներ: «Կարծում եմ, նստաշրջանում առաջադրված բոլոր նպատակներն իրագործված են: Այս միջոցառումը Հանձնաժողովին և ԵԱՏՄ երկրներին կօգնի կառուցել միութենական շուկաներում մրցակցության ոլորտում համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները», — ամփոփել է Մաքսիմ Երմոլովիչը:  
27 հունիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են տրանսպորտում թվային տեխնոլոգիաների ներդրման հարցը Հունիսի 26-ին «ԵԱՏՄ-ում տրանսպորտում թվային լուծումների ներդրում. անթուղթ տեխնոլոգիաներ, ավտոմատացված և անօդաչու փոխադրամիջոցներ» թեմատիկ նստաշրջանի մասնակիցները քննարկել են տրանսպորտի ոլորտում ինտեգրման զարգացումը և դրա ազդեցությունը Եվրասիայում կայուն զարգացման ապահովման վրա: Միջոցառումը տեղի է ունեցել Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի հարթակում։ «Թվայինի դերը, Եվրասիական տնտեսական միության երկրների տրանսպորտային ոլորտում թվային գործիքների ժամանակին ներդրման կարևորությունը հսկայական է, — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության տնօրեն Ռուստան Ջենալինովը: — Մինչև 2040 թվականը թղթայինից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցնելու շնորհիվ բեռնափոխադրումների և լոգիստիկայի հատվածում տնտեսված միջոցների ծավալը կկազմի ավելի քան 25 միլիարդ եվրո»: Պետական մարմինների, գործարար համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մանրամասն քննարկել են անօդաչու համակարգերի զարգացման, անթուղթ տեխնոլոգիաների ներդրման հարցեր, խելացի տրանսպորտային համակարգերի հնարավորությունները, միջազգային տրանսպորտային միջանցքներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև դրանց ներդրման տնտեսական և սոցիալական արդյունքը: Քննարկման արդյունքում Ռուստան Ջենալինովը նշել է, որ «տասը տարվա ընթացքում ԵԱՏՄ թվայնացման գործնական քեյսը բարեշրջվում է՝ շուկայի սուբյեկտների միջև տեղեկատվական փոխգործակցություն հաստատելուց և բիզնես գործընթացնելու տվյալների փոխանակումից՝ դեպի թվային էկոհամակարգերի, տեխնոլոգիական հարթակների ստեղծում, էլեկտրոնային փաստաթղթերի և արհեստական բանականության կիրառում տվյալների մեծ ծավալի վերլուծություն, հաշվառում կամ հաշվարկներ պահանջող պատվախնդիր նպատակների իրագործման համար»:
27 հունիսի 2025 Վալենտին Տատարիցկին մասնակցել է ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության նիստին Մինսկում 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի նախագահության նիստին: Ներկայացնելով Միության տեխնիկական կանոնակարգերում պարտադիր պահանջների սահմանման կատարելագործման մասին զեկույցը՝ ԵՏՀ նախարարն ընդգծել է. «Մենք շարունակում ենք խորացնել ինտեգրումը, աստիճանաբար ընդլայնելով Միության իրավունքը և դրանում ներառելով ստանդարտացման, չափումների միասնականության, հավատարմագրման, հսկողության պրակտիկայի ոլորտի էլ ավելի մեծ թվով իրավասություններ: Սա մանրակրկիտ աշխատանք է, որում մենք ամեն օր բախվում ենք տարբեր մարտահրավերների, դիրքորոշումների կտրականությանը և հակադրմանը, իրավաբանական նրբություններին»: Վալենտին Տատարիցկին լուսաբանել է եվրասիական կարգավորման նորույթները, որոնք ուղղված են արտադրանքի անվտանգության տեխնիկական պահանջների մշակման և արդիականացման մեխանիզմի կատարելագործմանը: Այս աշխատանքին գործարար շրջանակների մասնակցության հնարավորությունների ընդլայնումը և ԵԱՏՄ տեխկանոնակարգեր և դրանց ստանդարտների ցանկեր մշակելիս բոլոր շահագրգիռ կողմերի փոխգործակցության զգալի պարզեցումը կապահովվի նաև տեխնիկական կարգավորման ոլորտում թվային հարթակի գործարկման շնորհիվ: «Թվային տեխնիկական կարգավորում Միության շրջանակներում» նախագծի իրականացումն այժմ ամենաակտիվ փուլում է: Հատուկ շեշտ է դրվել ԵԱՏՄ տեխկանոնակարգերի նախագծերի մշակման և ճշգրտման առկա խնդրահարույց և առավել տարաձայն հատվածներին: Բացի այդ, Վալենտին Տատարիցկին ուշադրություն է հրավիրել ոչ անվտանգ արտադրանքի շրջանառությունից շուկայի պաշտպանության առանձին միջոցներին և Միությունում ԵԱՏՄ տեխկանոնակարգերի կատարման վերահսկողական և հսկողական միջոցառումներ անցկացնելու պրակտիկաների տարբերությանը: «Այսօր հսկողությունն իսկապես բացահայտում է «ենթականոնակարգային» արտադրանքի թույլտվության և շրջանառության բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ համապատասխանության գնահատման մարմինների բարեխղճության, համապատասխանության գնահատման «գորշ» փաստաթղթերի շրջանառման մասով և այլն, — նշել է Վալենտին Տատարիցկին: — Միության հարթակում ավարտին են հասցվում երկու կարգի շուրջ աշխատանքները, որոնք, հուսանք, կհամակարգեն երկրների մոտեցումները, այդ թվում՝ «գորշ» փաստաթղթերի հետ աշխատանքում: նկատի ունեմ Միության որևէ երկրի պետհսկողության միջոցների հիմնավորվածության մասին մեկ այլ երկրի դիմումների քննարկման կարգը և Պետհսկողության մարմինների կողմից միմյանց միջև, ինչպես նաև հավատարմագրման մարմինների հետ փոխգործակցության կարգը»:  
27 հունիսի 2025 ԵԱՏՄ և Նիկարագուա. շփումների ընդլայնման և առևտրատնտեսական երկխոսության ակտիվացման երկկողմ մտադրություն Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է ԵՏՀ և Նիկարագուայի կառավարության փոխգործակցության հարցերով աշխատանքային խմբի համանախագահներ՝ ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովի և Նիկարագուայի նախագահի ներդրումների, առևտրի և միջազգային համագործակցության հարցերով խորհրդական Լաուրեանո Օրտեգա Մուրիլյոյի հանդիպումը: «2024 թվականին ստորագրելով ԵՏՀ և Նիկարագուայի կառավարության միջև փոխգործակցության հուշագիրը, մենք մեր երկխոսությունը բերեցինք որակապես նոր մակարդակ: Մեր ընդհանուր նպատակն է դարձել առևտրատնտեսական համագործակցության ավելացման ու տարբերակման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային ուղղություններով փորձի փոխանակման համատեղ ջանքերի համակարգումը, ինչպես աջակցությունը ԵԱՏՄ և Նիկարագուայի գործարար շրջանակների ներկայացուցիչներին ուղիղ փոխգործակցություն հաստատելու գործում», — նշել է Էլդար Ալիշերովը: Համանախագահները տեղեկատվություն են փոխանակել 2024 թվականի վերջին համատեղ աշխատանքային խմբի նիստից հետո կողմերի կատարած աշխատանքի մասին՝ ընդգծելով ոլորտային երկխոսության զարգացման մեծ ներուժը: ԵՏՀ նախարարը նաև նշել է. «Համատեղ լուծելով առևտրատնտեսական համագործակցության ծավալների փոխշահավետ ավելացման խնդիրը, անհրաժեշտ է ավելի լավ ճանաչել միմյանց, վերացնել առևտրային հնարավորությունների և բիզնեսի վարման պայմանների մասին տեղեկատվության պակասը: Բիզնեսը մեր երկխոսության հիմնական շարժիչ ուժն ու շահառուն է»: Լաուրեանո Օրտեգա Մուրիլյոն հայտնել է, որ այս համատեքստում է ընթանում Մոսկվայում համատեղ աշխատանքային խմբի նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների մշակումը: Նա նաև նշել է, որ Նիկարագուան ուսումնասիրում է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցը, սա վերահաստատում է Նիկարագուայի հետաքրքրվածությունը ԵԱՏՄ անդամ պետությունների և ԵՏՀ-ի հետ առևտրատնտեսական փոխգործակցության հետագա ակտիվացմամբ: Էլդար Ալիշերովը ի պատասխան պարզաբանել է նման կարգավիճակ ստանալու ընթացակարգային հարցերը: Աշխատանքային խմբի համանախագահներն արձանագրել են, որ հետագայում համատեղ աշխատանքային խմբին նպատակահարմար է կենտրոնանալ տեխնիկական կարգավորման, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների կիրառման, սպառողների իրավունքների պաշտպանության, դեղագործության և կենսատեխնոլոգիաների հարցերի վրա: Հաշվի առնելով ԵԱՏՄ-ի և Նիկարագուայի աշխարհագրական հեռավորությունը՝ նպատակահարմար է ուշադրություն դարձնել այն հատվածների վրա, որոնք կապված չեն մեծ տրանսպորտային ծախսերի հետ, և թվայնացման զարգացմանն ու ծառայությունների տրամադրմանն ուղեկցող հարցերի վրա: ԵՏՀ-ի և Նիկարագուայի կառավարության փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի հերթական լիաձևաչափ նիստը նախատեսված է ընթացիկ տարվա վերջին:
27 հունիսի 2025 Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԱՊՀ ՀՏԽ գործկոմը ստորագրել են Տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության պլանը Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է Եվրասիայի տրանսպորտային համակարգերի ինտեգրման համար կարևոր իրադարձություն. ստորագրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության միջև տրանսպորտի, ենթակառուցվածքների, լոգիստիկայի և միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման մինչև 2030 թվականը համագործակցության պլանը: Փաստաթուղթը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը և ԱՊՀ ՀՏԽ գործկոմի նախագահ Գենադի Բեսսոնովը: «Փաստաթուղթը ամուր հիմք է դնում համակարգային փոխգործակցության համար: ԵԱՏՄ տարածքում տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում ջանքերի համաժամյացումը համապատասխանում է բոլոր կողմերի շահերին: չէ՞ որ տրանսպորտի տնտեսական զարգացման, առևտրի և սոցիալական բարեկեցության շարժիչ ուժը դարձնելը ընդհանուր նպատակն է: Մինչև 2030 թվականը պլանը տալիս է այս աշխատանքի հստակ ուղենիշը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Համագործակցության պլանը սահմանում է ԵՏՀ-ի և ԱՊՀ ՀՏԽ գործկոմի համատեղ աշխատանքի կոնկրետ ուղղություններ ու միջոցառումներ: Դրա նպատակն է եվրասիական տարածքում տրանսպորտային համակարգերի կայուն և արդյունավետ զարգացման, մրցունակության և փոխադարձ համատեղելիության համար պայմանները ստեղծումը, ինչը չափազանց կարևոր է ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների տնտեսական աճի արագացման համար:
27 հունիսի 2025 Ռուսլան Դավիդով. «Թվայնացումը օբյեկտիվ անհրաժեշտություն է մաքսային մարմինների արդյունավետ աշխատանքի համար» Մաքսային մարմինների թվայնացման հեռանկարները քննարկել են «Մաքսային մարմինների թվային փոխակերպումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով կլոր սեղանի ընթացքում, որի մոդերատորն էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը: ԵԱՏՄ երկրների մաքսային մարմինների ղեկավարների տեղակալները կլոր սեղանի շրջանակներում ներկայացրել են մաքսատան գործունեությունում թվային լուծումների հետագա ներդրման պլանները՝ միասնական կարծիք հայտնելով արդյունավետ և կայուն տեղեկատվական փոխանակման ապահովման կարևորության մասին: Գործարար համայնքի ներկայացուցիչները պատմել են տարբեր տեսակի տրանսպորտով միջազգային փոխադրումների թվայնացման և պետական մարմինների հետ փոխգործակցության գործընթացի առկա փորձի, իսկ գիտական շրջանակների ներկայացուցիչները՝ թվային փոխակերպման գործընթացին մաքսային մարմինների մասնակցության և թվային ճարտարապետության հայեցակարգի կառուցման առաջարկների մասին: Ռուսլան Դավիդովը կլոր սեղանի մասնակիցներին կոչ է արել ավելի ակտիվորեն ներգրավվել ԵՏՀ հարթակում մաքսային վարչարարության և միջազգային լոգիստիկայի կառավարման կատարելագործման թվային լուծումները ձևավորելու աշխատանքներին:
Ցուցադրել ավելին