Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
20 հունիսի 2025
Բակիտժան Սագինտաև. «Հանձնաժողովը ձգտում է լավագույն պայմանները ստեղծել ԵԱՏՄ երկրների տնտեսությունների իրական հատվածի զարգացման համար»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հունիսի 20-ին մասնակցել է Պետերբուրգի 28-րդ միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը նաև ելույթ է ունեցել «ԵԱՏՄ տնտեսության իրական հատվածի սիներգիան՝ որպես պատասխան ժամանակակից աշխարհի մարտահրավերներին» թեմայով նստաշրջանին: Իր զեկույցում Բակիտժան Սագինտաևն ընդգծել է, որ իրական հատվածը կարևոր դերակատարում ունի Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր երկրի տնտեսությունում՝ ապահովելով ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բնակչության զբաղվածությունը և կայուն զարգացման հիմքը: «2024 թվականին Միությունում արդյունաբերական արտադրության ծավալներն ավելացել են 4.5%-ով: ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ մատակարարումներն աճել են 8.1%-ով, հիմնական կապիտալում ներդրումները՝ 7.5%-ով», — հայտնել է Բակիտժան Սագինտաևը: ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի առաջընթաց զարգացման համար սահմանվել են Մինչև 2030 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: «Շեշտը գլխավորապես դրվում է ձեռնարկությունների կոոպերացիոն շփումների զարգացմանը, այդ թվում՝ համատեղ գիտատար արտադրությունների տեղայնացման միջոցով», — նշել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը: Ամփոփելով՝ Բակիտժան Սագինտաևը մի շարք խնդիրներ է նշել, որոնց լուծումը կնպաստի Միության երկրների տնտեսությունների իրական հատվածի զարգացման և փոխադարձ ու արտաքին առևտրի ծավալների ավելացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Միության դինամիկ զարգացման ապահովման ջանքերի հիմքում, ինչպես ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը, դրված են եվրասիական ինտեգրացիոն միավորման յուրաքանչյուր մասնակից երկրի գերակայությունները: Դրանք են տնտեսության աճը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, տեխնոլոգիական զարգացումը, միջազգային շուկաներում ԵԱՏՄ երկրների արտադրանքի մրցունակության բարձրացումը:
20 հունիսի 2025
Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում քննարկել են ԱԱՀ-ում ռազմավարական գործընկերությունը
Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում՝ Ռուսաստան-Հայաստան բիզնես երկխոսության ընթացքում գնահատել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ագրոարդյունաբերական համալիրում երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: «Միության պարենային ապահովվածության մակարդակը հասել է 92%-ի, ինչը հաստատում է դրա տնտեսական կայունությունը: Ընդ որում, մնում են հատվածներ, որտեղ անդամ պետությունները կարող են ուժեղացնել ընդհանուր ագրարային շուկայի կայունությունը», — հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Ոլորտի մրցունակության բարձրացման, կայուն տնտեսական աճի համար պայմանների ձևավորման և մատակարարումների արդյունավետ շղթաների կառուցման նպատակով Հանձնաժողովը՝ բիզնեսի հետ փոխգործակցությամբ, աշխատում է կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը ագրոարդյունաբերական համալիրի վրա տարածելու ուղղությամբ: Ըստ ԵՏՀ նախարարի՝ իրագործման համար հեռանկարային ուղղություններ են հայտնաբերվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ընտրասերումը և սերմնաբուծությունը, անասնաբուծությունը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը, ինչպես նաև ԱԱՀ ենթակառուցվածքը: «Նման ֆինանսական գործիքի ստեղծումը կարևոր գործնական քայլ է տնտեսության իրական հատվածի նախաձեռնություններին աջակցելու համար, որը թույլ է տալիս գործի դնել Միության ընդհանուր շուկայի մասշտաբը, օգտագործել մեր երկրների տեխնոլոգիական և արտադրական իրավասությունները», — նշել է Գոհար Բարսեղյանը: 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրներում գյուղմթերքի արտադրությունն աճել է ավելի քան 25%-ով, փոխադարձ առևտուրը՝ երկու անգամ (մինչև 16 մլրդ դոլար): Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելու պահից ի վեր ագրոարտադրանքի մատակարարումներն ավելացել են ավելի քան չորս անգամ, հատկապես մրգի, բանջարեղենի և վերամշակման արդյունքի:
20 հունիսի 2025
Անդրեյ Սլեպնև. «Կարող է ստեղծվել շուկայական ֆիսկալ համակարգ՝ կլիմայական նախագծերի արդյունքների հաշվառման միջոցով ածխածնային հետքի փոխհատուցման սկզբունքով»
Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը «Միջազգային առևտուր և կլիմայական կարգավորում. լուծումներ ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱԽՏՀ-ի համար առանց խոչընդոտների» թեմայով նստաշրջանում, որն անցկացվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի-2025-ի շրջանակներում: «Համակարգը կարող էր հիմնված լինել ածխածնային հետքի հաստատման և փոխհատուցման վրա, ինչը ենթադրում է գերարդյունաբերականացված տնտեսությունների համար ծախսերի ավելացում և նման ծախսերի նվազում զարգացող երկրների համար, որտեղ առկա են կլիմայական նախագծերի իրականացման մեծ հնարավորություններ», — պարզաբանել է ԵՏՀ նախարարը: Ինչպես նշել է Անդրեյ Սլեպնևը, որպեսզի կլիմայական ոլորտի ազգային կարգավորումն առևտրային խոչընդոտ չդառնա, պահանջվում է մեծ միջազգային համակարգում: ԵԱՏՄ-ի դեպքում անհրաժեշտ միջոցները նախատեսված են «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրում: Դրանց շնորհիվ կլիմայական օրակարգը պետք է դառնա տնտեսական զարգացման խթան, ոչ թե արգելակ: ԵՏՀ նախարարը մասնակցել է նաև «Էներգետիկ հատվածի կապիտալ. զարգացող երկրների համար արդյունավետ լուծումների որոնում» թեմայով նստաշրջանին, որտեղ ընդգծել է, որ միայն կանաչ նախագծերում, զրոյական զտաքաշով արտանետումների նախագծերում և տարանցիկ/անցումային տեխնոլոգիայում ներդրումների խելամիտ համակցությունը կարող է ձևավորել խելամիտ մոտեցում՝ ապահովելով ինչպես տեխնոլոգիական փոխակերպումը, այնպես էլ տնտեսական աճի արժանի տեմպերը: Համաժողովի շրջանակներում Անդրեյ Սլեպնևը Թունիսի Հանրապետության տնտեսության և պլանավորման նախարար Սամիր Աբդելհաֆիդի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը: Հիշեցնենք, 2025 թվականի հունվարին կողմերը ձևավորել են Թունիսի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարությունն ուսումնասիրելու հարցերով համատեղ հետազոտական խումբ: Բացի այդ, ԵՏՀ առևտրի բլոկի ղեկավարը հանդիպումներ է ունեցել «Օզոն Հոլդինդի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիմի և «Wildberries» հիմնադիր Տատյանա Կիմի հետ, որոնց ընթացքում անդրադարձել են ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի կարգավորման, ինչպես նաև մարկետփլեյսերի՝ նոր հեռանկարային արտասահմանյան շուկաներ հնարավոր մուտքի թեմաներին:
20 հունիսի 2025
Գոհար Բարսեղյան. «Եվրասիական տեխնոլոգիական հարթակներն ունեն զգալի ինտեգրացիոն ներուժ»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը ելույթ է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի «Փարոս գործարաններ. առաջավոր լուծումներ ԵԱՏՄ արդյունաբերության համար» պանելային նստաշրջանում: Միջոցառումը նվիրված էր Եվրասիական տնտեսական միությունում բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացմանը: Մասնակիցները քննարկել են նորարարական նախագծերի իրականացումը, արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի հիման վրա նոր ձեռնարկությունների ստեղծումը, ինչպես նաև տարածաշրջանում տեխնոլոգիական զարգացման հեռանկարները: Եվրասիական տնտեսական միությունում տեխնոլոգիաների զարգացման խնդրի իրականացման նպատակով ստեղծվել են Միության երկրների տեխնոլոգիական և նորարարական գործունեության համակարգման գործիքները՝ եվրասիական տնտեսական հարթակները, որոնք ունեն զգալի ինտեգրացիոն ներուժ», — ընդգծել է Գոհար Բարսեղյանը: ԵՏՀ նախարարը նստաշրջանի մասնակիցներին տեղեկացրել է «Ռոբոտատեխնիկա» նոր տեխնոլոգիական հարթակի ստեղծման ուղղությամբ Հանձնաժողովի և անդամ պետությունների համատեղ աշխատանքի մասին, որին կհետևի «Արդյունաբերական ռոբոտատեխնիկա» միջպետական ծրագրի մշակումը: Նախաձեռնությունն, առաջին հերթին, ուղղված է թվային տեխնոլոգիաների զարգացմանը և Միության երկրների արդյունաբերական համալիրներում դրանց ներդրմանը: «Ժամանակակից աշխարհում արդյունաբերության զարգացումը հնարավոր չէ առանց թվային տեխնոլոգիաների: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այս ուղղությանը, ակտիվ աշխատանք է կատարվում «Արդյունաբերություն» թվային պորտալի ստեղծման ուղղությամբ: Այն կդառնա կոոպերացիոն արտադրական շղթաների ձևավորման և բիզնեսին աջակցելու արդյունավետ գործիք», — նշել է Գոհար Բարսեղյանը:
20 հունիսի 2025
ՊՄՏՀ-2025. քննարկվել են մաքսային ոլորտում ԵԱՏՄ և Եվրոպայի համագործակցության հնարավոր ուղիները
Պետերբուրգի 28-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում անցած «Երկխոսություններ Եվրոպայի հետ. ապագան հնարավո՞ր է» նստաշրջանում քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հնարավոր հեռանկարները: Միջոցառմանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը։ «Վերջին երեք տարվա ընթացքում արևմտյան պատժամիջոցների հետևանքով ԵԱՏՄ արտաքին առևտրում ԵՄ բաժինը ավելի քան երկու անգամ կրճատվել է, և հեռացած եվրոպական ընկերություններին փոխարինելու են եկել նրանց մրցակիցները այլ աշխարհամասերից», — նշել է Ռուսլան Դավիդովը: Ընդ որում, նա ընդգծել է, որ մաքսային կառույցներն այնուամենայնիվ պետք է առաջնորդվեն Համաշխարհային մաքսային կազմակերպության «Սահմանները բաժանում են, մաքսատները՝ միացնում» կարգախոսով: ԵՏՀ նախարարը հիշեցրել է, որ համաշխարհային մաքսային համայնքի ընդհանուր խնդիրներից են մաքսային ձևականությունների պարզեցումները, սահմանների հատման գործընթացի արագացումը, մաքսային մարմինների գործունեության թվայնացումը: Բոլոր այս հարցերը քննարկվում են Համաշխարհային մաքսային կազմակերպությունում, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում և այլ բազմակողմ ձևաչափերով: Ռուսլան Դավիդովը գործարար համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ որոնք ներկայացնում են եվրոպական բիզնեսի շահերը, կոչ է արել ավելի ակտիվորեն միանալ մաքսային ոլորտի արդիական հարցերի համալիր քննարկմանը խորհրդատվական մարմինների հարթակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության շրջանակներում:
20 հունիսի 2025
Ռուսլան Դավիդով. «Մակնշումը և նավիգացիոն կապարակնիքները ԵԱՏՄ շուկայի «սպիտակեցման» գործիքներն են»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը ՊՄՏՀ-2025 գործարար ծրագրի շրջանակներում կայացած «Մակնշման սոցիալական էֆեկտը. վստահություն, անվտանգություն, կյանքի որակ» նստաշրջանում խոսել է տնտեսական միությունում մակնշման համակարգի զարգացման, շուկայի պաշտպանության իրականացվող և հեռանկարային լուծումների մասին: Ըստ ԵՏՀ նախարարի՝ մակնշման և նավիգացիոն կապարակնիքների նման թվային գործիքների արդյունավետ համալիր կիրառումը, ինչպես նաև վերահսկող մարմինների միջև տվյալների ավելի ամբողջական փոխանակումը կապահովեն ապրանքների տեղաշարժի թափանցիկությունը՝ Միության մաքսային տարածք ներկրելու պահից մինչև վերջնական սպառողը, և թույլ կտան նվազեցնել արտադրանքի ապօրինի շրջանառության բաժինը: Ըստ էության, դրանք ԵԱՏՄ շուկայի «սպիտակեցման» գործիքներն են: Ռուսլան Դավիդովը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ աշխատում է միութենական մաքսային սահմանին անցակետերի՝ Միության շուկա օտարերկրյա ապրանքների «մուտքի» կետերի կահավորմանը և տեխնիկական հագեցմանը ներկայացվող պահանջների միասնականացման ուղղությամբ: «Անցակետերը պետք է հագեցած ու արդիականացված լինեն թվայնացման և բեկումնային տեխնոլոգիաների կիրառման հիման վրա, ինչպիսիք են իրերի ինտերնետը, հաշվի առնելով լավագույն համաշխարհային փորձը», — նշել է Հանձնաժողովի մաքսային բլոկի ղեկավարը: Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ մակնշման դրական արդյունքն ակնհայտ է, իսկ դրա ավելի ընդլայնված կիրառումը կբարձրացնի կենսամակարդակը ԵԱՏՄ-ում:
20 հունիսի 2025
Անդրեյ Սլեպնևը ելույթ է ունեցել ՊՄՏՀ-2025-ի էլեկտրոնային առևտրի զարգացման հարցերին և բազմաբևեռ համաշխարհային տնտեսության մարտահրավերներին նվիրված նստաշրջաններին
Հունիսի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը ելույթ է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով-2025-ի շրջանակներում կայացած «Անդրսահմանային էլեկտրոնային առևտուր. նոր կանոնների գործարկում» նստաշրջանում: «Երբ մենք խոսում ենք Միությունում էլեկտրոնային առևտրի կարգավորման մասին, քննարկում ենք երկու թեմա՝ ներքին էլեկտրոնային առևտուրը անդամ պետությունների միջև և արտաքին էլեկտրոնային առևտուրը երրորդ երկրների հետ», — հիշեցրել է նա: ԵՏՀ նախարարը նշել է, որ արտաքին էլեկտրոնային առևտրի մասով ներքին ռիթեյլերների և հեռավոր «անդրսահմանի» գործունեության համար առկա անհավասար պայմանները, երբ տուրքեր ու հարկեր չեն վճարվում և չեն պահպանվում տեխնիկական կարգավորման կանոնները, Մաքսային օրենսգրքի փոփոխությունները վավերացնելուց հետո մեծ մասամբ կվերացվեն: «Ինչ վերաբերում է մեր ներքին կարգավորումներին, ապա այստեղ առկա է ազգային և անդրազգային հարթակների համադրության հարցը, որը լավ կարգավորված է ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծում: Այնտեղ ներդրվել է անխտրականության երեք կետ՝ ըստ վաճառողների, մթերքների ու հարթակների», — հայտնել է Անդրեյ Սլեպնևը: Նրա խոսքով՝ Համաձայնագրի նպատակն է բիզնեսին ավելի լավ պայմաններ տրամադրելը՝ փաստաթղթերի թվայնացման, նշանակման երկրում սպառողների իրավունքների պաշտպանության, Միությանը բնորոշ՝ ԵԱՏՄ տարբեր անդամ պետությունների վաճառողներին, մարկետփլեյսերը և գնորդներին ներառող ապրանքի իրացման սխեմայի համաձայնեցված աշխատանքի առումով: Անդրեյ Սլեպնևն առանձին անդրադարձել է այն առավելություններին, որոնք տալիս են երրորդ երկրների հետ Միության առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերը: Նա ընդգծել է, որ բոլոր գործընկերները պատրաստ են համագործակցել էլեկտրոնային առևտրի հարցերով, որը հնարավորություններ է տալիս փոքր և միջին բիզնեսի ապրանքների արտահանման խթանման համար: Նույն օրը ԵՏՀ առևտրային բլոկի ղեկավարը մասնակցել է նաև «Բազմաբևեռ տնտեսության ձևավորում. Ռուսաստանի և Եվրասիայի դերը և տեղը» թեմայով նստաշրջանին, որտեղ ընդգծել է, որ ներկա պահին համաշխարհային քաղաքականությունն է մեծապես որոշում տնտեսության և առևտրի փոխակերպումը: Թվերը սա լավ են ցույց տալիս. եթե 2021 թվականին ԵԱՏՄ առևտրում արևմտյան երկրների բաժինը կազմել է 58%, ապա 2024 թվականին այն արդեն 18% էր: Միևնույն ժամանակ, ԲՐԻԿՍ երկրների և Թուրքիայի համար նույն ժամանակահատվածում այն աճել է 30%-ից մինչև 56%: Այս ֆոնին Եվրասիական տնտեսական միությունը ցուցադրում է առանձնաշնորհային առևտրի բարձր ներուժ: Այս առնչությամբ Անդրեյ Սլեպնևը անդրադարձել է Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցին. «Երեկ մենք ավարտել ենք սուբստանտիվ բանակցությունները Հարավ-Արևելյան այս խոշորագույն երկրի հետ, որի բնակչությունը գերազանցում է 280 մլն: Մնում են մի շարք տեխնիկական հարցեր, որոնք, հուսամ, երկու շաբաթում կկարգավորենք: Այնպես որ, Ինդոնեզիայի հետ համաձայնագիրը մինչև ընթացիկ տարվա վերջ կնքելու բոլոր շանսերն ունենք»:
20 հունիսի 2025
Պարզեցվել են ԵԱՏՄ ընդհանուր շուկայում դեղամիջոցների գրանցման ընթացակարգերը
Հունիսի 21-ին ուժի մեջ են մտնում Բժշկական կիրառության դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոնների փոփոխությունները, որոնք հաստատվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից: «Այս փոփոխությունները կարևոր քայլ են Եվրասիական տնտեսական միությունում դեղերի գրանցման միասնական մոտեցմանն անցումն ավարտելու համար: Մենք ձգտում ենք նվազեցնել վարչական արգելքներն արտադրողների համար և միաժամական պաշտպանել բուժառուների շահերը, որոնք պետք է ստանան որակյալ և անվտանգ դեղեր», — նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին: Նոր դրույթներն ուղղված են Միության երկրներում գրանցման գործընթացների ներդաշնակեցմանը, ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցման ընթացակարգի աշխատանքներն ավարտելուն և բուժառուների համար դեղերի անխափան հասանելիությանը: Փոփոխությունները վերաբերում են ԵԱՏՄ պահանջներին դեղորայքային պատրաստուկների գրանցման դոսյեների համապատասխանեցման ընթացակարգին, արտադրողների դեղագործական տեսչական ստուգումների անցկացմանը, որոնք նախաձեռնվելու են գրանցման ընթացակարգերի ընթացքում: ԵԱՏՄ կարգավորմանն անցնելու աշխատանքների արագացման համար նաև վերացվել են փոխադարձ ճանաչման և դեղորայքային պատրաստուկի գրանցման դոսյեում փոփոխությունների կատարման ընթացակարգերի միաժամանակ կատարման սահմանափակումները:
Ցուցադրել ավելին