Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7088

25 սեպտեմբերի 2025 ԵՏՀ-ն աշխատում է Միության իրավունքի կատարելագործման ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստը: Քննարկվել են տեխնիկական կարգավորման մասին, մրցակցության ընդհանուր սկզբունքների ու կանոնների մասին, գնումների կարգավորման կարգի մասին արձանագրություններում կատարվելիք փոփոխությունները: Մշակվել են դրանց հետ հետագա աշխատանքի տարբերակներ: ԵԱՏՄ երկրներում կադրային փոփոխությունների կապակցությամբ նաև արդիականացվել է համատեղ աշխատանքային խմբի կազմը: Հաջորդ նիստը տեղի կունենա 2025 թվականի 4-րդ եռամսյակում: Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համատեղ աշխատանքային խումբը ստեղծվել է 2016 թվականին պայմանագրի փոփոխությունների մասին Միության պետությունների և Հանձնաժողովի առաջարկների քննարկման, դրա դրույթների բարելավման վերաբերյալ նախաձեռնությունների մշակման և դրա փոփոխության մասին միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստման համար: Աշխատանքային խմբի շրջանակներում նախապատրաստվել են մի շարք արձանագրություններ Միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, այդ թվում՝ «1-ին Մեծ» արձանագրությունը, ուժի մեջ է մտել 2021 թ. հուլիսի 15-ին. «2-րդ Մեծ» արձանագրությունը, ուժի մեջ է մտել 2024 թ. փետրվարի 12-ին. «3-րդ Մեծ» արձանագրությունը, ուժի մեջ է մտել 2024 թ. ապրիլի 25-ին. «4-րդ Մեծ» արձանագրությունը, ստորագրվել է 2025 թ. հուլիսի 28-ին, ներկայումս վավերացման փուլում է Միության անդամ պետություններում:  
25 սեպտեմբերի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ երկրների և Իրանի մարկետփլեյսերի համագործակցության ուղղությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովում խորհրդակցություններ են անցկացվել, որոնց ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության էլեկտրոնային առևտրի հարթակների միջև հնարավոր համագործակցությունը: Հանդիպման մասնակիցները՝ կողմերի խոշորագույն մարկետփլեյսերի ներկայացուցիչները, նշել են, որ էլեկտրոնային առևտուրն այսօր միջերկրային ապրանքաշրջանառության աճի կարևոր շարժիչ ուժն է, վերահաստատել հետաքրքրվածությունը համացանցային առևտրի շրջանակներում գործընկերության իրականացման հարցում, քննարկել փոխգործակցության հնարավոր ձևաչափերը և ուղղությունները և տեխնոլոգիական ինտեգրման ներուժը: «ԵԱՏՄ պետությունները և Իրանը զգալի ներուժ ունեն էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության զարգացման համար՝ հաշվի առնելով, որ երկրներում դրա շրջանառությունն տարեց տարի սրընթաց աճ է գրանցում: Այս ոլորտում բիզնեսի փոխգործակցությունը կնպաստի առևտրի անխոչընդոտ տարածքի ձևավորմանը», — ընդգծել ՝ ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Ասկատ Բեկովը: Խորհրդակցություններն անցկացվում են Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ազատ առևտրի մասին 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտած համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի միջոցառումների կիրարկման շրջանակներում:
23 սեպտեմբերի 2025 ԵԱՏՄ-ում մեկնարկում է նավիգացիոն կապարակնիքների կիրառումը փոխադրումների հետագծման համար   Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրին համապատասխան փոխադրումների հետագծման ներդրման մասին: Որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից: «Համաձայնագիրը նախատեսում է հետագծման մեխանիզմի աստիճանական ներդրում՝ հաշվի առնելով ապրանքների կատեգորիաները և օգտագործվող տրանսպորտի տեսակները: Իրագործումը բաժանված է երեք փուլի, որոնց ընդհանուր տևողությունը կազմում է 1.5 տարի», — նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը: Առաջին փուլում 2026 թվականի փետրվարի 11-ից նավիգացիոն կապարակնիքները կիրառվելու են՝ - պատժամիջոցային և առանձին տեսակի ենթաակցիզային ապրանքների նկատմամբ՝ ներառյալ ալկոհոլը և ծխախոտը, որոնք փոխադրվում են ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային փոխադրամիջոցներով՝ տարանցման, արտահանման մաքսային ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաև փոխադրվում են անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում. - առանձին կատեգորիաների ապրանքների՝ հագուստի, կոշկեղենի, տեխնիկայի նկատմամբ, որոնք փոխադրվում են ավտոմոբիլային տրանսպորտով տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան: - նիկոտին պարունակող արտադրանքի, նիկոտինի հումքի նկատմամբ, որոնք գրանցված են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանքի 2404, 2939 79 000 0 և 2939 80 000 0 դիրքերով, և որոնք փոխադրվում են ավտոմոբիլային տրանսպորտով և արտահանվում ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանման մաքսային ընթացակարգին համապատասխան: 2026 թվականի փետրվարի 11-ից ուժը կորցնելու է Հանձնաժողովի Կոլեգիայի 2021 թվականի հունիսի 8-ի N 63 որոշումը, որը նախատեսում է մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառում ԵԱՏՄ ապրանք հանդիսացող ծխախոտային արտադրանքի և սպիրտի համար, որոնք գրանցվում են արտահանման մաքսային ընթացակարգով Միության մաքսային տարածքով մինչև մեկնման վայրի մաքսային մարմինը դրանց փոխադրման նպատակով: Նշված ապրանքների փոխադրումները հետագծվելու են Համաձայնագրին համապատասխան: Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին և ուժի մեջ մտել 2023 թվականի ապրիլի 3-ին:
Ցուցադրել ավելին