Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը և Ինդոնեզիայի Հանրապետության տնտեսական հարցերով համակարգող նախարար Այիրլանգա Հարթարթոն հայտարարել են ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտի մասին: Կողմերի երկխոսությունը կայացել է ՏԿԿ ռեժիմով:
«Եվրասիական տնտեսական միությունը շարունակում է զարգացնել տնտեսական գործընկերությունների ցանցը առանցքային բարեկամական երկրների հետ: Իս Ինդոնեզիան, ինչպես հայտնի է, և՛ ԲՐԻԿՍ-ի անդամ է, և՛ Հարավարևելյան Ասիայի խոշորագույն տնտեսություններից մեկը՝ գրեթե 300 մլն մարդ բնակչությամբ», — նշել է Անդրեյ Սլեպնևը:
ԵՏՀ նախարարը հիշեցրել է եվրասիական «հնգյակի» պետությունների հետ համագործակցության հարցում գործընկերով ավանդական հետաքրքրության մասին: Մասնավորապես, 2023 թվականին Մոսկվայում՝ 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է ԵԱՏՄ-Ինդոնեզիա» ծավալուն բիզնես երկխոսությունը:
«Բացարձակ արտահայտմամբ տուրքերի նվազեցումը կանդրադառնա Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ առևտրի շուրջ 3 մլն դոլարի վրա: Ակնկալում ենք, որ մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետք առաջիկա 3-5 տարում կկրկնապատկվի: Ակնկալում ենք ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական խմբերի ապրանքների մասով Ինդոնեզիա մատակարարումների էական աճ», — ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարարը:
Ըստ Անդրեյ Սլեպնեևի՝ ԵԱՏՄ-ն առանձնաշնորհային հասանելիություն կստանա, օրինակ, այնպիսի դիրքերի մասով, ինչպիսիք են պոլիմերները, պարարտանյութերը, էներգակիրները, քարհանքի ինքնափաթափերը, խողովակները, մետաղները և գունավոր մետաղներից պատրաստված արտադրանքը, էլեկտրական և մեխանիկական սարքավորումների լայն տեսականին: Խոսքը նաև ցորենի, ալյուրի, կաթի փոշու, հրուշակեղենի, ԽԵԱ-ի հալալ մսի, թռչնամսի մատակարարումների մասին:
Համաձայնագիրը պետք է անցնի ստորագրմանը նախորդող ներպետական համաձայնեցման համապատասխան ընթացակարգեր: