Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7096

24 սեպտեմբերի 2025 Արզիբեկ Կոժոշև. «Թվային անհավասարությունը եվրասիական ինտեգրման համար զսպող գործոններից մեկն է»   Նման կարծիք է հայտնել ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը «Ռուսաստանի խելացի տրանսպորտային համակարգեր. Տրանսպորտի թվային դարաշրջանը» ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում կայացած «Խելացի տրանսպորտային համակարգերի արդյունավետությունը» թեմայով լիագումար քննարկմանը: Իր ելույթում նախարարը տեղեկացրել է տրանսպորտային գործունեության թվայնացման ոլորտում եվրասիական ինտեգրման առանցքային ուղղություններով գործունեության արդյունքների մասին: Արզիբեկ Կոժոշևն առանձին նշել է, որ «անհրաժեշտ է ոչ միայն զարգացնել ազգային խելացի տրանսպորտային համակարգերը, այլև մտածել, թե ինչպես են դրանք փոխգործակցելու օպերատորների պատասխանատվության անցման գոտիներում»: Համաժողովի շրջանակներում ստորագրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի բլոկի և «Տրանսպորտի Թվային Դարաշրջան» տրանսպորտի թվային տեխնոլոգիաների զարգացման ընկերակցության միջև փոխգործակցության միջոցառումների պլանը: 2026-2027 թվականի համար նախատեսված այս փաստաթուղթը ենթադրում է տրանսպորտի թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ խելացի տրանսպորտային համակարգերի ոլորտի արդիական հարցերին առնչվող համատեղ միջոցառումների և խորհրդակցությունների անցկացում, ինչպես նաև փորձի փոխանակում, վիճակագրական տվյալների փոխանակում, ինչպես նաև վերլուծական նյութերի և զեկույցների նախապատրաստում։ Բացի այդ, համաժողովի շրջանակներում նախարարը մասնակցել է ցուցահանդեսային էքսպոզիցիայի պաշտոնական շրջայցին, որտեղ ներկայացված են ԽՏՀ և ավտոմոբիլային ճանապարհների թվային ենթակառուցվածքի ոլորտի առաջադեմ լուծումներ։ «Մեր երկրներում կուտակվել է որոշակի փորձ, խելացի լուծումներ են ներդրվել և կիրառվում: Անհրաժեշտ է դրանցով կիսվել և ընդլայնել օգտագործման աշխարհագրությունը», — ամփոփել է Արզիբեկ Կոժոշևը:  
23 սեպտեմբերի 2025 ԵԱՏՄ-ում մեկնարկում է նավիգացիոն կապարակնիքների կիրառումը փոխադրումների հետագծման համար   Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրին համապատասխան փոխադրումների հետագծման ներդրման մասին: Որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից: «Համաձայնագիրը նախատեսում է հետագծման մեխանիզմի աստիճանական ներդրում՝ հաշվի առնելով ապրանքների կատեգորիաները և օգտագործվող տրանսպորտի տեսակները: Իրագործումը բաժանված է երեք փուլի, որոնց ընդհանուր տևողությունը կազմում է 1.5 տարի», — նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը: Առաջին փուլում 2026 թվականի փետրվարի 11-ից նավիգացիոն կապարակնիքները կիրառվելու են՝ - պատժամիջոցային և առանձին տեսակի ենթաակցիզային ապրանքների նկատմամբ՝ ներառյալ ալկոհոլը և ծխախոտը, որոնք փոխադրվում են ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային փոխադրամիջոցներով՝ տարանցման, արտահանման մաքսային ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաև փոխադրվում են անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում. - առանձին կատեգորիաների ապրանքների՝ հագուստի, կոշկեղենի, տեխնիկայի նկատմամբ, որոնք փոխադրվում են ավտոմոբիլային տրանսպորտով տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան: - նիկոտին պարունակող արտադրանքի, նիկոտինի հումքի նկատմամբ, որոնք գրանցված են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանքի 2404, 2939 79 000 0 և 2939 80 000 0 դիրքերով, և որոնք փոխադրվում են ավտոմոբիլային տրանսպորտով և արտահանվում ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանման մաքսային ընթացակարգին համապատասխան: 2026 թվականի փետրվարի 11-ից ուժը կորցնելու է Հանձնաժողովի Կոլեգիայի 2021 թվականի հունիսի 8-ի N 63 որոշումը, որը նախատեսում է մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառում ԵԱՏՄ ապրանք հանդիսացող ծխախոտային արտադրանքի և սպիրտի համար, որոնք գրանցվում են արտահանման մաքսային ընթացակարգով Միության մաքսային տարածքով մինչև մեկնման վայրի մաքսային մարմինը դրանց փոխադրման նպատակով: Նշված ապրանքների փոխադրումները հետագծվելու են Համաձայնագրին համապատասխան: Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին և ուժի մեջ մտել 2023 թվականի ապրիլի 3-ին:
23 սեպտեմբերի 2025 Բակիտժան Սագինտաևը բանակցել են Աբու Դաբիի կառավարության թվային գրասենյակի ղեկավար Մուհամեդ Աբդել Համիդ ալ-Ասքարի հետ: Սեպտեմբերի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևն աշխատանքային հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության կառավարության թվային գրասենյակի ղեկավար Մուհամեդ Աբդել Համիդ ալ-Ասքարի հետ: Կողմերը քննարկել են թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների և ԱՄԷ-ի համագործակցության հեռանկարները: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը հայտնել է, որ Կոլեգիան ԵԱՏՄ երկրների հետ համատեղ աշխատում է Digital Union հայեցակարգի զարգացման ուղղությամբ, որը կպահպանի երկրների թվային ինքնիշխանությունը և կապահովի լավագույն տեխնոլոգիական լուծումների համաժամանակեցումը և համատեղելիությունը: Այս կապակցությամբ ԱՄԷ-ի հետ գործնական փորձի փոխանակումը շատ կարևոր է, հատկապես տնտեսական համագործակցության նոև ձևաչափի համատեքստում», — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել թվային տեխնոլոգիաների և տեղեկատվահաղորդակացական համակարգերի ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:
Ցուցադրել ավելին