Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7111
05 հուլիսի 2025
Բակիտժան Սագինգաևը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին և ամբողջ հայ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ։ «Մայր օրենքը Հայաստանի պետականության ամուր հիմքն է, որը որոշում է երկրի զարգացման ռազմավարական ուղենիշը», — ասված է շնորհավորական նամակում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Հայաստանին և նրա քաղաքացիներին մաղթել է բարեկեցություն և բարություն։
04 հուլիսի 2025
Թվային տեխնոլոգիաները Միության երկների ԱԱՀ-ում դառնում են դրա արդյունավետության բարձրացման առանցքային գործիք
Այս մասին հուլիսի 4-ին Վոլգոգրադում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը՝ ելույթ ունենալով Դաշտի համառուսական օր-2025-ի «Ապագայի նպատակներ. ռուսական բուսաբուծության արդյունավետության բարձրացում» լիագումար նիստում: «Եվրասիական տնտեսական միության երկրների գյուղատնտեսությունը որակական վերափոխումների շեմին է: Ագրարային շուկայի փոխակերպումը թվային մոդելի գյուղարտադրության արագացված աճի գործիքներից մեկն է: Հենց այս ուղղությամբ են կենտրոնացված ԵՏՀ-ի և ազգային կառավարությունների ջանքերը», — նշել է Գոհար Բարսեղյանը: Նիստում քննարկվել են բուսաբուծությունում արդյունավետության բարձրացման հարցեր, այդ թվում՝ ժամանակակից թվային լուծումների՝ անօդաչու տեխնոլոգիաների, թվային մշտադիտարկման և ռոբոտացման հաշվին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Իգոր Գորլովը: Գործարար ծրագրի շրջանակներում Գոհար Բարսեղյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Օքսանա Լուտի հետ: Քննարկվել են ԵԱՏՄ պետությունների միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր: Կողմերը նշել են ինտեգրման գործընթացների խորացման և ոլորտի կայուն զարգացման ապահովման անհրաժեշտությունը, քննարկել ԱԱՀ ոլորտում «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների զարգացման մասին հռչակագրի իրականացման ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ագրոարդյունաբերական համալիրում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի գործարկման առաջարկների նախապատրաստմանը համատեղ ջանքերն ուղղելու մասին: «ԱԱՀ-ում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացումը կնպաստի արտադրվող արտադրանքի ծավալների մեծացմանը, տեխնոլոգիական կատարելագործմանը, միջազգային առևտրատնտեսական շփումների և փոխադարձ ներդրումների ավելացմանը», — նշել է ԵՏՀ նախարարը: Գոհար Բարսեղյանը կարևորել է համաձայնեցված գործողությունները գյուղատնտեսության կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրագործման, ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ագրարային շուկայի կարգավորման համար: ԵՏՀ նախարարը նաև մասնակցել է «Դաշտի համառուսական օր — 2025» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը և շրջայցին, որտեղ ծանոթացել է ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկային և սարքավորումներին:
03 հուլիսի 2025
Բակիտժան Սագինտաևը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի Անկախության օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և ամբողջ բելոռուս ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ «Ինքնիշխանության տարիների ընթացքում Բելառուսը հաջողություններ է գրանցել սոցիալտնտեսական զարգացման գործում, խորացվում են շփումները ԵԱՏՄ-ում նրա գործընկերների հետ», — ասված է շնորհավորական նամակում: ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Բելառուսի Հանրապետությանը մաղթել է հետագա տնտեսական զարգացում, իսկ քաղաքացիներին՝ բարեկեցություն ու բարություն:
03 հուլիսի 2025
ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ը փորձ են փոխանակել մրցակցության ոլորտում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության բլոկի և ԱՍԵԱՆ-ի ներկայացուցիչները հունիսի 3-ին առցանց ձևաչափով կայացած «Մրցակցային քաղաքականությունը և իրավակիրառությունը ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում» թեմայով սեմինարի ընթացքում փոխանակել են մրցակցության ոլորտի իրենց փորձը: Միջոցառմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նա նշել է, որ Հանձնաժողովի և ԱՍԵԱՆ-ի քարտուղարության և մրցակցության հարցերով փորձագիտական խմբի համագործակցությունը հետևողական բնույթ է կրում և օգտակար է երկու կողմերի համար էլ: «Մեզ հետաքրքրում է ԱՍԵԱՆ-ի փորձը: Հարկ է ուշադրություն դարձնել ԱՍԵԱՆ-ի մասնակից երկրների մրցակցային քաղաքականության գնահատման համակարգին, որն արտահայտվում են բիզնեսի և կազմակերպությունների կողմից մրցակցության ընկալման երկրային ցուցիչների հաշվարկով: Հետաքրքրություն է ներկայացնում նա Միաձուլումների ու կլանումների հետևանքների գնահատման միասնական պորտալը», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: Սեմինարի մոդերատոր, ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության փոխտնօրեն Արմինե Հակոբյանը մասնակիցներին տեղեկացրել է մրցակցային քաղաքականության ոլորտում տարվող աշխատանքի, մրցակցության քարոզչության և միջազգային համագործակցության մասին: Մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձի մասին խոսել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Սերգեյ Մաքսիմովը: Սեմինարի մասնակիցներին իր հերթին ողջունել է ԱՍԵԱՆ-ի մրցակցության հարցերով փորձագիտական խմբի նախագահ, Կամբոջայի մրցակցության հանձնաժողովի անկախ կոմիսար Լի Սոպորովիչնին: Միջոցառմանը մասնակցել են ԱՍԵԱՆ ազգային մրցակցային մարմինների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի ներկայացուցիչներ:
03 հուլիսի 2025
Անդրեյ Սլեպնևը ԵՏՀ-ում Ուզբեկստանի ներկայացուցչի հետ քննարկել է Հանրապետության նախաձեռնությունների հետ աշխատանքը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Ուզբեկստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆանիլ Քադիրովի հետ: Քննարկվել է 2025 թվականի հունիսի 27-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հնչեցրած նախաձեռնությունների մշակումը: Հիշեցնենք, Շավքաթ Միրզիյոևի առանցքային առաջարկներից մեկն առնչվում էր Եվրասիական վերաապահովագրական ընկերության աշխատանքներին Ուզբեկստանի հնարավոր անդամակցությանը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի զարգացման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման, առևտրում թվային տեխնոլոգիաների ներդրման շրջանակներում փոխգործակցության առանձին ծրագրերի ձևավորմանը: «ԵՏՀ-ն կարևորում է Ուզբեկստանի Հանրապետության՝ որպես Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության հետ բազմակողմ համագործակցության բարձր մակարդակը: Պատրաստակամություն ենք հայտնում սկսել նշված հարցերի շուրջ աշխատանքը Ուզբեկստանի կողմի գործնական առաջարկների մասին լրացուցիչ տեղեկություն ստանալուց անմիջապես հետո», — նշել է Անդրեյ Սլեպնևը:
03 հուլիսի 2025
Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՓՀԽ ղեկավար Միխայիլ Գոնչարովի հետ
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի և Անդրեվրասիական փոխադրումների միջազգային համակարգող խորհրդի (ԱՓՀԽ) գլխավոր քարտուղար Միխայիլ Գոնչարովի աշխատանքային հանդիպումը կայացել է հուլիսի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում: Կողմերը քննարկել են եվրասիական տարածաշրջանում երկաթուղային տրանսպորտի գործունեության, ԵԱՏՄ տարածքում ժամանակակից պայմաններում տրանսպորտային ենթակառուցվածքի և լոգիստիկ միջանցքների զարգացման արդիական հարցեր: Նախարարը կարևորել է ԵՏՀ և ԱՓՀԽ մինջև գործընկերության հետագա ամրապնդումը եվրասիական տարածաշրջանում տնտեսական աճին և ինտեգրմանը նպաստող կայուն տրանսպորտային համակարգի ստեղծման համար: «Տրանսպորտալոգիստիկ համալիրի զարգացման արդիական հարցերին առնչվող ամենամյա համատեղ միջոցառումների անցկացման պրակտիկան ցույց է տալիս նման ձևաչափի պահանջված լինելը: Մենք մի սեղանի շուրջ միավորում ենք պետական մարմինների, առաջատար տրանսպորտային ընկերությունների և ընկերակցությունների ներկայացուցիչներին», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Միխայիլ Գոնչարովն ընդգծել է, որ ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության և ԱՓՀԽ քարտուղարության փոխգործակցության պլանի գործնական իրականացումը լրացուցիչ ազդակ կդառնա միջազգային երկաթուղային և մուլտիմոդալ բեռնափոխադրումների զարգացման և կատարելագործման հարցերով արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն զարգացնելու համար: ԵՏՀ և ԱՓՀԽ միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2017 թվականին տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման նպատակով:
02 հուլիսի 2025
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ալեքսանդր Տուրչինին հոբելյանի առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Ալեքսանդիր Տուրչինին 50-ամյա հոբելյանի առթիվ։ «Դուք ծանրակշիռ ներդրում ունեք Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում», — ասված է շնորհավորական նամակում։ ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Ալեքսանդր Տուրչինին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և բոլոր նախատեսված ծրագրերի իրականացում՝ ի շահ Բելառուսի Հանրապետության և նրա քաղաքացիների։
02 հուլիսի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ծխախոտի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր
Հուլիսի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի մասնակցությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության տարածք ապօրինի ծխախոտային արտադրանքի ներմուծման և շրջանառության դեմ պայքարի միջոցների մշակման հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը: Աշխատանքային խումբը ձևավորվել է այս տարվա մարտին Հանձնաժողովի մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից: Խմբում ընդգրկվել է ավելի քան 80 անդամ, որոնցից կեսը գործարար համայնքի ներկայացուցիչներ են, որոնք և նախաձեռնել էին դրա ստեղծումը: Անցած նիստում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի շուկաների վիճակը, այս ոլորտում ապօրինի շրջանառության միտումներն ու դինամիկան, ինչպես նաև նշված արտադրանքի ավտոմոբիլային փոխադրումների հետագծման նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառման պրակտիկան: Աշխատանքային խմբի մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել Միության շուկայում ծխախոտի ապօրինի շրջանառության կանխմանն ուղղված առաջնահերթ միջոցների վերաբերյալ, որոնք կմշակվեն ԵՏՀ հարթակում Միության երկրների լիազոր մարմինների ներգրավմամբ:
Ցուցադրել ավելին