Նորություններ

01.06.2022

ԵԱՏՄ երիտասարդական համաժողովի գաղափարը միաձայն աջակցություն է ստացել ԵՏՀԺ-2022-ում

Երիտասարդների լայնածաված ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության գործընթացներին նպաստում է եվրասիական ինտեգրման զարգացմանը և միութենական երիտասարդական օրակարգի ձևավորմանը։ Այդ թեզը առանցքային էր Բիշքեկում մայիսի 26-ին Եվրասիական տնտեսական համաժողովի «Ռազմավարություն-2025-ը. երիտասարդների տեսակետը ԵԱՏՄ զարգացման վերաբերյալ» թեմատիկ նստաշրջանում։

Հանդիպման ավելի քան 200 երիտասարդ մասնակիցներ Միության երկրներից, ԵԱՏՄ դիտորդ պետություններից և երրորդ երկրներից ներկայացնում էին երիտասարդների տարբեր խմբեր՝ ձեռներեցների, ուսանողների, գիտնականների, լրագրողների, բլոգերների, մարզիկների, ստեղծագործ երիտասարդների և այլն։

Քննարկման մոդերատորներն էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության տնօրեն, ԵՏՀ երիտասարդական խորհրդի նախագահ Դանիյար Տուրուսբեկովը և ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ-ի պրոռեկտոր Ստանիսլավ Սուրովցևը։

Նստաշրջանը բացելով՝ Դանիյար Տուրուսբեկովը նշել է, որ երիտասարդությունը սոցիալական մեծաթիվ խումբ է, որը կազմում է ԵԱՏՄ բնակչության մոտավորապես 15-20%-ը, և ակնհայտ է, որ նրանք ունեն եվրասիական ինտեգրման տնտեսական գործընթացներին մասնակցելու հատուկ պահանջներ։ 

«Ինտեգրումն ամրապնդելու դեպքում երիտասարդների միջազգային փոխգործակցության հարցերը գնալով ավելի են կարևորվում», – ասել է Դանիյար Տուրուսբեկովը:

Հանդիպման ընթացքում ձևակերպվել են ինտեգրացիոն գործընթացներին երիտասարդների մասնակցությունը ուժեղավնելու ուղղությամբ առաջադրանքները և պայմանները, որոնք անհրաժեշտ են, որ ԵԱՏՄ-ը ամբողջ աշխարհից խոստումնալից երիտասարդ մասնագետների համար դառնա գրավչության կենտրոն։

Քննարկման ենթատեքստը դրվել է ԵՏԲԽ-ի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի նախաձեռնությամբ՝ ԵԱՏՄ երիտասարդական համաժողովի ստեղծման և ամենամյա անցկացման վերաբերյալ՝ «լայնածավալ, ներառյալ երիտասարդ սերնդի գիտակցության մեջ եվրասիական գաղափարախոսության լայնածավալ տարածման նպատակով»: Նստաշրջանի ընթացքում ելույթ ունեցեղները հայտնել են իրենց բացարձակ աջակցությունն ու պատրաստակամությունը՝ նպաստելու նախաձեռնության իրականացմանը։ Այսպես, ՌԴ Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Պավել Աբրամովը հայտարարել է, որ գործակալությունը ակտիվորեն կմասնակցի և կտրամադրի անհրաժեշտ, այդ թվում՝ մեթոդական աջակցություն միջոցառման անցկացմանը։

ԵԱՏՄ երկրների երիտասարդական օրակարգի մարտահրավերների և խնդիրների մասին կարծիք հայտնելով՝ Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության փոխնախարար Սոյուզբեկ Նադիրբեկովը կիսվել է Միության անդամ պետությունների և դիտորդ պետությունների միջև երիտասարդական համագործակցության հիմնական խնդիրների մասին:

«Հիմնական խնդիրների թվում է երիտասարդների մոտ ակտիվ կենսական դիրքորոշման ձևավորումը, իրենց երկրների հասարակական, քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքում ներգրավումը և միջպետական համագործակցությունը։ Երիտասարդ սերունդը պետք է տեղեկացվի ԵԱՏՄ երկրներում զարգացման պոտենցյալ հնարավորությունների մասին։ Կարևոր է աջակցել գիտական, ստեղծագործական և ձեռնարկատիրական գործունեությանը, արդյունավետորեն զարգացնել և օգտագործել երիտասարդների նորարարական ներուժը, ստեղծել Միության երկրների երիտասարդական հասարակական միավորումների և կազմակերպությունների միջև փոխգործակցության աշխատանքային մոդելը», – նշել է Ղրղզստանի կուլտուրայի փոխնախարարը:

Հանդիպմանը առաջարկներ են արվել ԵԱՏՄ գործունեության գործընթացներին երիտասարդության մասնակցությանը աջակցելու նոր ձևաչափեր ստեղծելու վերաբերյալ: Օրինակ,Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի, սոցիալական ապահովության և միգրացիայի հարցերով փոխնախարար Նուրդոոլոտ Բազարբաևն առաջարկել է ձևավորել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության հիմնադրամ, որի նպատակն է ստեղծել երիտասարդական ձեռնարկատիրական և հասարակական նախագծերին նպատակային աջակցության մեխանիզմ:

Ելույթ ունեցեղներից շատերը խոսել են գիտակրթական համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին՝ որպես ինտեգրման ամենաակտիվ և ինտենսիվ զարգացող ուղղություններից մեկը։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել ԵԱՏՄ շրջանակներում կրթության միասնական թվային հարթակի ստեղծումը, ինչպես նաև անդամ պետությունների երիտասարդ հետազոտողների գիտական ​​աշխատանքների համատեղ մրցույթների անցկացումը։ Բելառուսի Հանրապետության կրթության նախարարությանն առընթեր Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ալեքսեյ Երմակովը առաջարկել է ուժեղացնել ակադեմիական շարժունակությունը ԵԱՏՄ-ում, հատկապես երիտասարդ գիտնականների և ուսուցիչների, հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը: ՌԴ Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի Իրավունքի և ազգային անվտանգության ինստիտուտի փոխտնօրեն Վալերի Սմիրնովը ներկայացրել է Ուսանողների Եվրասիական ասամբլեայի ստեղծման նախաձեռնությունը՝ որպես Միության երիտասարդական համայնքի ինտեգրման քայլերից մեկը։ «Էլչի» սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Դենիս Բերդակովը կոչ է արել պահպանել և ամրապնդել ընդհանուր եվրասիական մարդասիրական տարածքը։

ԵԱՏՄ-ի գործունեության գործընթացներին երիտասարդական կազմակերպությունների առավել ակտիվ ներգրավվածության մասին խոսել են Ղազախստանի և Ղրղզստանի խոշորագույն երիտասարդական միավորումների ղեկավարները՝ Ղազախստանի երիտասարդական կոնգրեսի գործադիր տնօրեն Թոխտար Բոլիսովը և Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետին առընթեր Ղրղզստանի երիտասարդական կոնգրեսի նախագահ Ասկար Շայկիդինովը: Ռուս-հայկական երիտասարդական միության նախագահ Ռաֆայել Պողոսյանը) կոչ է արել համակարգված հիմքի վրա ակտիվ փոխգործակցություն ունենալ ԵՏՀ Երիտասարդական խորհրդի և անդամ պետությունների երիտասարդական կազմակերպությունների միջև։

ԵԱՏՄ-ում երիտասարդ ձեռներեցությանն աջակցող արդյունավետ էկոհամակարգը դարձել է «Ռուսաստանի նեցուկը» փոքր և միջին բիզնեսի համառուսաստանյան հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Օմարովի) և Ղրղզստանի՝ ուսանողների և երիտասարդ բիզնես առաջնորդների Enactus հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գյուլբարչին Սույունովայի ելույթի թեման): Էդուարդ Օմարովի խոսքերով՝ անհրաժեշտ է երիտասարդ ձեռներեցներին ի սկզբանե պետական ​​և միջպետական ​​աջակցության միջոցներ ձեռնարկել, ինչպես նաև ակտիվացնել աշխատանքը երիտասարդ մասնագետների մասնագիտական ​​կողմնորոշման և «կարիերայի հետագծերի» զարգացման ուղղությամբ։

Երիտասարդական դիվանագիտության ոլորտում նշվել է երիտասարդության դերը ԵԱՏՄ «փափուկ ուժի» տարածման գործում։ ՌԴ ԱԳՆ Երիտասարդ դիվանագետների խորհրդի նախագահ Կոնստանտին Կոլպակովը կոչ է արել երիտասարդներին նպաստել միջազգային ինտեգրացիոն միավորումների, առաջին հերթին ԵԱՏՄ-ի, ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը։ Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Վիկտորիա Կարսլիևան առաջարկել է ձևավորել միասնական երիտասարդական հարթակ՝ փորձի փոխանակման, իրազեկման և Միության երկրներում անցկացվող փորձագիտական ​​և երիտասարդական միջոցառումներին երիտասարդների մասնակցության համար։

Հանդիպման տպավորիչ ավարտը դարձան ԵԱՏՄ երկրների ստեղծագործ երիտասարդության և զվարճանքի ոլորտի ներկայացուցիչների ելույթները։ VK երաժշտական ​​և միջոցառումների նախագծերի տնօրեն Կոնստանտին Սիդորկովը խոսել է VK Fest-ի, Ռուսաստանի ամենամեծ քաղաքային open-air-ի, ինչպես նաև VK հարթակում երիտասարդական հանրային և ձեռնարկատիրական նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների մասին։ Մեդիապրոդյուսեր, սելեբրիթի մարքեթինգի մասնագետ Լևոն Շահինյանը ուշադրությունը հրավիրել է երիտասարդության շրջանում հիմնական մեդիամիտումներին: Let’s Dance պարի ակադեմիայի տնօրեն Ժան Վոինովը կոչ է արել ստեղծել եվրասիական հարթակ պարային արդյունաբերության համար։

Քննարկման ավարտին զեկուցողներն ու մասնակիցները միաձայն աջակցել են Երիտասարդական համաժողովի ստեղծման և ամենամյա անցկացման գաղափարը՝ նշելով այդ նախաձեռնության նպատակահարմարությունն ու արդիականությունը։ Նստաշրջանի մասնակիցների խոսքերով՝ առանձին երիտասարդական համաժողովի հարթակի ձևավորումը պայմաններ կստեղծի եվրասիական օրակարգ երիտասարդների համակարգված մուտքի համար, կխրախուսի ուսանողներին և երիտասարդ փորձագետներին ուսումնասիրել եվրասիական ինտեգրումը և զարգացնել Միության երիտասարդական օրակարգն ընդհանուր առմամբ: Նաև նշվել է, որ ԵԱՏՄ երիտասարդական համաժողովը հնարավորություն կտա երիտասարդական մասնագիտական ​​համայնքների ներկայացուցիչներին իրականացնել ինտեգրման ներուժ ունեցող համատեղ նախագծեր (կրթական, փորձագիտական, բիզնես նախագծեր, entertainment, լրագրության և պետական ​​կառավարման ոլորտում նախագծեր և այլն):

Քննարկումն անցել է բարեկամական, ոչ պաշտոնական մթնոլորտում, հանդիպման մասնակիցները պայմանավորվել են պահպանել շփումները և շարունակել փոխգործակցությունը ԵԱՏՄ երիտասարդական օրակարգի ձևավորման համատեքստում։