Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7186

15 օգոստոսի 2025 Կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել ԵԱՏՄ-ում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների իրականացման պլանին Օգոստոսի 15-ին Չոլպոն Աթա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել ԵԱՏՄ շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման միջոցառումների հնգամյա պլանին: Համաձայնեցված միջոցառումներն ուղղված են Մոտեցումներով նախատեսված մեխանիզմների իրագործմանը: Դրանց թվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների համատեղ աշխատանքը ԵԱՏՄ երկրների կլիմայական կարգավորմամբ Միության շրջանակներում առաջացող արգելքների կանխման ուղղությամբ, ինչպես նաև առևտրի հետ կապված կլիմայական միջոցների մասով միջազգային փոխգործակցությունը: Միջոցառումների հավանություն ստացած ցանկը կներառվի «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում Միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման միջոցառումների ընդհանուր պլանում՝ կլիմայական օրակարգի ոլորտում անդամ պետությունների համագործակցության մասով:
15 օգոստոսի 2025 Միջկառավարական խորհուրդը կողմ է արտահայտվել ԵԱՏՄ երկրներում մասնագիտական որակավորումների փոխադարձ ճանաչմանն ուղղված Հանձնաժողովի աշխատանքին Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշել է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միության աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջների մերձեցման ուղղությամբ: Այս որոշումն ուղղված է ԵԱՏՄ երկրներում քաղաքացիների աշխատանքի տեղավորման դյուրացմանը: Քննարկման արդյունք է դարձել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Միության պետությունների իրավասու մարմինների հետ համատեղ նախապատրաստված զեկույցը: Փաստաթղթում ներկայացված է մանրամասն վերլուծությունը և որակավորման ազգային համակարգերի համադրությունը՝ ներառյալ դրանց առանցքային չափորոշիչները, մասնագիտական կրթության մակարդակները և աշխատանքային գործունեության իրականացմանը ներկայացվող պահանջները: Վերլուծության համար որպես գործնական օրինակ վերցվել են զոդողների որակավորմանը ներկայացվող պահանջները: Ըստ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի՝ չնայած ԵԱՏՄ մասին պայմանագրի շրջանակներում կրթության մասին փաստաթղթերի գործող ճանաչմանը՝ մասնագիտական որակավորումների ճանաչման հարցում պահպանվում են տարբերություններ: «Կրթության մասին փաստաթղթերի ճանաչումը այն հիմքն է, որը մենք արդեն դրել ենք: Այժմ մեր խնդիրը հաջորդ հարկը կառուցելն է՝ այնպես անել, որ մասնագետի մասնագիտական որակավորումը, որը ստացվել է Միության որևէ երկրում, հասկանալի լինի ու ճանաչվի մեկ այլ երկրում: Շարունակելով այս աշխատանքը՝ մենք վերացնում ենք մեր քաղաքացիների համար առկա արգելքները և պայմաններ ստեղծում որակյալ կադրերի ազատ տեղաշարժի համար», - նշել է ԵՏՀ նախարարը:
15 օգոստոսի 2025 Միջկառավարական խորհուրդն արձանագրել է ներմուծման մաքսատուրքերից ստացվող մուտքերի աճ Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ամենամյա հաշվետվությունը ԵԱՏՄ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրթերի գումարների հաշվեգրման և բաշխման մասին: Համաձայն փաստաթղթի՝ 2024 թվականին Միության երկրների բյուջեները ստացել են 15.2 մլրդ դոլար, ինչը գրեթե 3%-ով ավելին է, քան 2023 թվականին: Այս ցուցանիշը առավելագույնն է 2015 թվականից ի վեր: Փաստաթղթում վերլուծվում են մաքսավճարների ծավալների վրա ազդեցություն ունեցող գործոնները՝ ներմուծվող մատակարարումների դինամիկան և առևտրային հոսքերի կառուցվածքը, Միասնական մաքսային սակագնի (ՄՄՍ) դրույքաչափերի փոփոխությունները, ինչպես նաև կիրառվող սակագնային արտոնությունները և ՄՄՍ-ից «բացառումները»: Ավելացվել է նոր բաժին ԵԱՏՄ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկի մեթոդիկայի վրա աշխատանքի մասին: «Ներմուծման մաքսատուրքերի ծավալի աճը վկայում է դրական դինամիկայի մասին, և մեր խնդիրն է՝ ոչ միայն պահպանել ընթացիկ ցուցանիշները, այլև պայմաններ ստեղծել ինտեգրումից տնտեսական էֆեկտի հետագա մեծացման համար», - նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախաար Բախիթ Սուլթանովը: Միջկառավարական խորհուրդը ԵՏՀ կոլեգիային հանձնարարել է շարունակել աշխատանքն անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման մշտադիտարկման վրա:
Ցուցադրել ավելին