Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 19
16 հոկտեմբերի 2025
ԵՏՀ-ն ԵԱՏՄ երկրների բիզնեսի հետ քննարկել է Ուզբեկստանի հետ փոխադարձ առևտրում առկա խոչընդոտները և դրանց վերացման հնարավորությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացել է Ուզբեկստանի Հանրապետության հետ ոլորտային զարգացմանը, փոխադարձ առևտրում խոչընդոտների հայտնաբերմանը և վերացմանը նվիրված սեմինար: Դրան մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների իշխանության մարմինների, բիզնեսի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։
16 հոկտեմբերի 2025
Մինսկում քննարկել են ԵԱՏՄ-ում ստանդարտացման զարգացման հեռանկարները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Մաքսիմ Կիմը Մինսկում՝ Ստանդարտացման համաշխարհային օրվան նվիրված խորհրդաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կարգավորման ոլորտի պարտադիր պահանջների ընդհանուր բազայի ձևավորման և կատարելագործման, ինչպես նաև ստանդարտացման զարգացման հեռանկարների մասին:
15 հոկտեմբերի 2025
Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հոբելենական Սպարտակիադան
Հոկտեմբերի 15-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ մարզահամալիրի հարթակում անցկացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 5-րդ Սպարտակիադան։
15 հոկտեմբերի 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն սկսել է աշխատել մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր բորսայական ապրանքային շուկայի ձևավորման ուղղությամբ»
Հոկտեմբերի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը Մոսկվայում կայացած «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովում հայտարարել է մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր բորսայական ապրանքային շուկայի ձևավորման աշխատանքի մեկնարկի մասին:
14 հոկտեմբերի 2025
Ադրբեջանից և ՉԺՀ-ից ալյումինե ժապավենի նկատմամբ հակագնագցման տուրքը երկարաձգվել է մինչև կրկնակի հետաքննության ժամկետի ավարտը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան երկարաձգել է Ադրբեջանի Հանրապետությունից և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող ալյումինե ժապավենի նկատմամբ հակագնագցման տուրքը մինչև 2026 թվականի հունիսի 29-ը: Կիրառվող միջոցի գործողության ժամկետը պետք է լրանար 2025 թվականի հոկտեմբերի 23-ին։ Սակայն ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչությունը դիմում է ստացել, որի քննարկման արդյունքում 2025 թվականի հունիսի 30-ին սկսվել է կրկնակի հակագնագցման հետաքննություն։ «ԵԱՏՄ նորմատիվ բազայով նախատեսված է հակագնագցման գործող միջոցի կիրառման ժամկետի երկարաձգում կրկնակի հետաքննության անցկացման ժամանակահատվածով, որը պետք է ավարտվի դրա մեկնարկի օրվանից 12 ամսվա ընթացքում», — հիշեցրել են ԵՏՀ առևտրային բլոկում: Ադրբեջանից և ՉԺՀ-ից ծագող փայլաթիթեղի նկատմամբ հակագնագցման տուրքը սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2020 թ. սեպտեմբերի 22-ի N 115 որոշմանը համապատասխան: Տուրքի չափը կազմում է Ադրբեջանից ծագող ալյումինե ժապավենի մաքսային արժեքի 16.18%-ը և ՉԺՀ-ից ծագող ալյումինե ժապավենի մաքսային արժեքի 13.14%-ը:
14 հոկտեմբերի 2025
Ադրբեջանից և ՉԺՀ-ից ալյումինե ժապավենի նկատմամբ հակագնագցման տուրքը երկարաձգվել է մինչև կրկնակի հետաքննության ժամկետի ավարտը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան երկարաձգել է Ադրբեջանի Հանրապետությունից և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող ալյումինե ժապավենի նկատմամբ հակագնագցման տուրքը մինչև 2026 թվականի հունիսի 29-ը:
14 հոկտեմբերի 2025
Անդրեյ Սլեպնյովն աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Ալեքսեյ Գորդեևի հետ
Հոկտեմբերի 14-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի փոխնախագահ Ալեքսեյ Գորդեևի հետ:
14 հոկտեմբերի 2025
Դրական խթան բիզնեսի համար. ԵԱՏՄ-ում աճել են ծառայությունների փոխադարձ առևտրի և ուղղակի ներդրումների ծավալները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դրական է գնահատել Եվրասիական տնտեսական միության պետություններում բիզնեսի վարման պայմանների վրա տնտեսական ինտեգրման ազդեցությունը: 2024 թվականի մշտադիտարկման արդյունքների հիման վրա նախապատրաստված համապատասխան զեկույցը ստացել է ԵՏՀ Կոլեգիայի հավանությունը հոկտեմբերի 14-ին: Ըստ զեկույցի տվյալների՝ ԵԱՏՄ-ում նկատվում է կայուն դրական դինամիկա: Հիմնական ցուցանիշներից մեկը Միության ներքին շուկայում արգելքների կրճատումը. մեկ տարվա ընթացքում դրանց քանակը 46-ից նվազել է մինչև 36, այսինքն՝ ավելի քան 20%-ով: Սա ուղղակիորեն նպաստում է ձեռնարկատերերի համար իրացման շուկայի հասանելիության բարձրացմանը և ընդլայնում փոխադարձ առևտրի հնարավորությունները: ԴՐական միտումներ են արձանագրվել նաև վերջնարդյունքի ցուցանիշների արժեքների մասով: Այսպես, Միության երկրների միջև ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալը 2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել է 16%-ով: Եթե համեմատենք 2022 թվականի բազային արժեքի հետ, ապա երկու տարվա աճը կազմել է 42%: Բացի այդ, ինտեգրման գործընթացները խթանում են ներդրումային ակտիվությունը: Անդամ պետություններում կուտակված ուղղակի փոխադարձ ներդրումների ծավալը 2022-2024 թվականների ընթացքում ավելացել է գրեթե 17%-ով: «Ներկայացված թվերը պարզապես վիճակագրություն չեն, սա ուղիղ ապացույց է, որ ինտեգրման խորացման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքն իրական արդյունքներ է բերում: Խոչընդոտների նվազեցումը, ծառայությունների առևտրի աճը և փոխադարձ ներդրումների ավելացումն ամուր հիմք են ձևավորում ամբողջ մեր Միության կայուն տնտեսական զարգացման համար: Մենք կշակունակենք անխափան տնտեսական միջավայրի ստեղծման ուղղությունը, որտեղ յուրաքանչյուր ձեռնարկատեր կկարողանա լիովին իրագործել իր ներուժը ԵԱՏՄ ընդհանուր շուկայում», — նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը:
Ցուցադրել ավելին