Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 6833

30 մայիսի 2025 Բախիթ Սուլթանով. «Կարևոր է պահպանել շահերի հավասարակշռությունը արհեստական բանականության օգտագործման և իրավատերերի իրավունքների պաշտպանության միջև» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը Astana International Forum-ի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության տարբեր ոլորտներում արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հետ կապված հնարավորությունների ու ռիսկերի մասին: Ելույթ ունենալով համաժողովի «Մտավոր սեփականությունը արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով պանելային նստաշրջանում, Բախիթ Սուլթանովն անդրադարձել է ԱԲ օգնությամբ ստեղծված ստեղծագործությունների նկատմամբ իրավունքների և պատասխանատվության տարանջատման հարցերին: Նա հատուկ շեշտել է հեղինակությունը որոշելու բարդությունները, ինչպես նաև գիտական և նորարարական գործունեությունում արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործումը կարգավորելու համար հստակ կանոններ և նորմատիվ ակտեր մշակելու անհրաժեշտությունը: Բախիթ Սուլթանովը կարևորել է այս ոլորտում միջազգային ստանդարտների և համաձայնեցված մոտեցումների ձևավորումը՝ նշելով, որ ԵԱՏՄ երկրներն ակտիվորեն աշխատում են ազգային օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման ուղղությամբ. Ղազախստանն ընդունել է ԱԲ զարգացման 2024-2029 թվականների հայեցակարգը, Բելառուսն օրենք է մշակում արհեստական բանականության մասին, իսկ Ռուսաստանում իրականացվում է Մինչև 2030 թվականը ազգային ռազմավարությունը: Նախարարն ուշադրություն է դարձրել, որ համաշխարհային համայնքում լայնորեն քննարկվում են ԱԲ օգնությամբ ստեղծված մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների իրավական պահպանության և պաշտպանության հարցեր: Եվրասիական ինտեգրացիոն միավորման շրջանակներում մշակվում է «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի նախագիծը, որը ներառում է նման օբյեկտների իրավական պահպանության հնարավոր մոտեցումների մշակումը: «Միևնույն ժամանակ, կարևոր է պահպանել շահերի հավասարակշռությունը արհեստական բանականության օգտագործման և իրավատերերի իրավունքների պաշտպանության միջև», — նշել է Բախիթ Սուլթանովը: Համաժողովի շրջանակներում կայացել է ԵՏՀ նախարարի հանդիպումը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Տանգի հետ: Քննարկվել է Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում երկու կազմակերպությունների միջև համագործակցությունը, մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության համատեքստում եվրասիական տնտեսական ինտեգրմանը նվիրված համատեղ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը: «Հանձնաժողովը մշտապես հետևում է ԵԱՏՄ-ում կեղծ արտադրանքի շրջանառության միտումներին և մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ պայքարի փորձին: Մենք ամեն տարի հաշվետվություն ենք պատրաստում, որը ներառում է հայտնաբերված խախտումների մասին տվյալներ և իրավակիրառ պրակտիկայի բարելավման հանձնարարականներ», — հայտնել է Բախիթ Սուլթանովը: ԵՏՀ նախարարը նաև հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն Էմի Փոուփի հետ: Այսօր Հանձնաժողովը և ՄՄԿ-ի տարածաշրջանային գրասենյակը աշխատում են Համատեղ դիմումի վրա, որի հիմքում դրված են կազմակերպությունների միջև Փոխըմբռնման գործող հուշագիրը և Անվտանգ, կարգավորված և օրինական միգրացիայի մասին գլոբալ պայմանագիրը, որին միացել են ԵԱՏՄ բոլոր երկրները:
30 մայիսի 2025 ԵՏՀ-ն և ITIC-ը խորացնում են համագործակցությունը Astana International Forum-ի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի հանդիպումը Հարկման և ներդրումների միջազգային կենտրոնի (ITIC) նախագահ Դանիել Ալան Վիտի հանդիպումը: Նշենք, COVID-19 համավարակի ավարտից հետո սա կազմակերպությունների միջև առագին գործնական շփումն է: Կողմերը հայտնել են, որ մտադիր են շարունակել համագործակցությունը Փոխըմբռնման գործող հուշագրի շրջանակներում, որը, մասնավորապես, նախատեսում է կանոնավոր հիմունքներով հարկային քաղաքականությանը և վարչարարությանը նվիրված միջոցառումների անցկացում: Քննարկվել է հարկային վարչարարության թվայնացման և թվային ու գլոբալիզացված տնտեսության պայմաններին դրա ընթացակարգերի հարմարեցման վերաբերյալ տեղեկատվավերլուծական նյութերի, ինչպես ակցիզային հարմկման ներդաշնակեցման ոլորտում ինտեգրացիոն միավորումների լավագույն փորձի փոխանակման հարցեր: ««Համոզված եմ, որ մեր հանդիպումը կօգնի ԵՏՀ-ի և ITIC-ի միջև քննարկված ուղղություններով երկխոսության զարգացմանը, կնպաստի ԵԱՏՄ շրջանակներում ներդրումային կլիմայի և գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև ի շահ եվրասիական ինտեգրման նոր համատեղ նախագծերի իրականացմանը», — ամփոփել է Բախիթ Սուլթանովը: ITIC-ը անկախ ոչ առևտրային հետազոտական և կրթական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1993 թվականին անցումային և զարգացող տնտեսությամբ երկրներում ներդրումային կլիմայի բարելավման պետական-մասնավոր նախաձեռնությունների և հարկային բարեփոխումների առաջմղման համար: ԵՏՀ հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի և ITIC-ի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2013 թվականին, իսկ 2017 թվականին ստորագրվել է դրա թարմացված խմբագրումը: Որպես ITIC-ի հետ փոխգործակցության համակարգող հանդես է գալիս Հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչությունը:
30 մայիսի 2025 ԵՏՀ-ն զարգացնում է փոխգործակցությունը ԿԱՀԿ-ի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին և ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցների վարչության փոխտնօրեն Վլադիմիր Սուբոտինը մասնակցել են Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ)՝ մայիսի 25-ից 29-ը Փարիզում անցկացվող գլխավոր նստաշրջանին: Միջոցառմանը մասնակցել է ԿԱՀԿ անդամ երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ պետությունների 183 պատվիրակ: Քննարկվել են կենդանիների և կենդանական ծագում ունեցող արտադրանքի միջազգային առևտրի ընթացքում անվտանգության ապահովման հարցեր: Քննարկվել են նաև կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի մեթոդների նոր միջազգային ստանդարտների շուրջ աշխատանքների արդյունքները, ինչպես նաև կենդանիներին հատկապես վտանգավոր հիվանդություններից պատվաստելու հարցեր: Նստաշրջանի շրջանակներում Վալենտին Տատարիցկին մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել: ԿԱՀԿ գլխավոր տնօրեն Էմանուել Սուբեյրանի և ԿԱՀԿ Եվրոկայի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տարածաշրջանային հանձնաժողովների ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են ԵՏՀ-ի և ԿԱՀԿ-ի միջև փոխըմբռնման հուշագրին համապատասխան հետագա համագործակցության 2025-2027 թվականների ուղղությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ պետությունների անասնաբուժության ոլորտի լիազոր մարմինների համար ԿԱՀԿ ստանդարտների պահանջների պարզաբանման հարցում մեթոդական օգնություն ցուցաբերելու և անասնաբուժության թեմայով սեմինարներ անցկացնելու մասով: Կողմերը պայմանավորվել են ամրապնդել փոխգործակցությունը, մասնավորապես՝ շարունակել ԿԱՀԿ միջազգային ստանդարտների և հանձնարարականների ներդրումը Եվրասիական տնտեսական միության իրավական ակտեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԿԱՀԿ, ինչպես նաև ԿԱՀԿ Եվրոպայի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տարածաշրջանային հանձնաժողովների միջոցառումներին Հանձնաժողովի և Միության երկրների անասնաբուժության մարմինների ներկայացուցիչների հետագա մասնակցության մասին: «Միության ակտերում ԿԱՀԿ առաջադեմ գործնական փորձի կիրառումը, ինչպես նաև ընդունման և ԿԱՀԿ օրենսգրքերում մուտքագրման ենթակա ստանդարտների փոփոխությունների քննարկմանը մեր անդամ պետությունների ակտիվ մասնակցությունը նպաստում են մեր երկրների առողջապահության ոլորտի լիազոր մարմինների ներուժի աճին, — նշել է ԵՏՀ նախարարը: — Դա, առաջին հերթին, ապահովում է էպիզոոտիկ բարեկեցությունը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում, հատկապես վտանգավոր հիվանդությունների և հակաբիոտիկների դեմ դիմադրողականության դեմ պայքարի միասնական ռազմավարության մշակումը»: Վալենտին Տատարիցկու և ԿԱՀԿ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանձնաժողովի նախագահ Բաոքս Հուանգի հանդիպմանը քննարկվել են անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղություններ, մասնավորապես՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրների միջև կենդանական ծագում ունեցող արտադրանքի առևտուր իրականացնելիս էպիսոոտիկ անվտանգության ապահովման հարցեր: ԵՏՀ նախարարը նաև հանդիպումներ է ունեցել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի անասնաբուժության մարմինների ներկայացուցիչների հետ, որոնք ընթացքում քննարկվել են այդ ոլորտում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման արդիական հարցեր: Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (ԿԱՀԿ) 1924 թվականին հիմնադրված միջկառավարական կազմակերպություն է, որը զբաղվում է կենդանիների առողջական վիճակով, այդ թվում՝ անասնաբուժական վերահսկողության ոլորտի միջազգային ստանդարտների մշակմամբ, աշխարհում էպիզոոտիկ իրավիճակի մշտադիտարկմամբ, կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարով՝ ներառյալ միջազգային կարանտինային միջոցառումները:  
30 մայիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցեր Ապրիլի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի է ունեցել մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ մաքսային սահմանով բեռնարկղերի պարզեցված տեղափոխմանը։ Քննարկվել են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որսաքանակի և ձկնամթերքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցեր։ Աշխատանքային խմբի մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները առավել զգայուն հարցերի շուրջ։ Աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա մայիսին առերես ձևաչափով։
30 մայիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «Մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումները նպաստում են աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության մշակմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Եգիպտոսի մրցակցային գերատեսչության աջակցությամբ, Կահիրեում անցկացրել է մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նման միջոցառումները, որոնք ԵՏՀ պրոֆիլային բլոկի նախաձեռնությամբ ավանդական են դարձել, օգնում են միջազգային տարածաշրջանային կազմակերպություններին արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն ծավալելու, աշխատանքային փորձ փոխանակելու գործում։ Հինգերորդ հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր մրցակցության արդյունավետ կարգավորման գործելակերպը։ «Մենք խթանում ենք տարածաշրջանային համագործակցության առավելությունները, ամրապնդում և ընդլայնում միջտարածաշրջանային երկխոսությունը, հարմարեցնում առաջադեմ մրցակցային գործելակերպը յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքներին, ստեղծում նոր գաղափարներ, ինչն արդյունքում հանգեցնում է աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության», — կարծում է Մաքսիմ Երմոլովիչը։ ԵՏՀ-ն կշարունակի անցկացնել տարածաշրջանային մրցակցային կազմակերպությունների հանդիպումները։ Հինգերորդ հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի մրցակցային գերատեսչության նախագահը, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի, Արևելյան Աֆրիկայի համայնքի, Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, Արաբական մրցակցային ցանցի, Հարավարևելյան Ասիայի ազգերի ընկերակցության, ԲՐԻԿՍ-ի և Կարիբյան համայնքի ներկայացուցիչներ։
29 մայիսի 2025 Արզիբեկ Կոժոշևը դիմել է ԱՊՀ ՀՏԽ ոլորտային մասնագիտական իրավասությանը նվիրված Միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը տեսաուղերձի ձևաչափով դիմել է տրանսպորտի կայուն զարգացման համար մասնագիտական իրավասության պահանջներին նվիրված Միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին: Իր ելույթում ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ արհեստավարժությունը կարևոր դեր է կատարում ոլորտի զարգացման գործում, ընդ որում, իրավասությունների բարձր մակարդակը տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների անխափան աշխատանքի գրավականն է: «Տեխնոլոգիական գործընթացը նոր պահանջներ է ներկայացնում ամբողջ տրանսպորտային համակարգին, ակտիվորեն ընթանում է տրանսպորտային գործառնությունների տեխնոլոգիզացիան, ներդրվում են «խելացի» թվային և բանական լուծումներ: Միևնույն ժամանակ, բոլոր նախաձեռնություններում կարևոր է մնում տրանսպորտային համակարգի կայունությունն ու կենսունակությունն ապահովող մասնագետների դերը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Նախարարը նաև նշել է, որ ԵԱՏՄ երկրներն աշխատում են եվրասիական տարածքում գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման հաշվին հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ: «Միջազգային գործընկերության շրջանակներում մասնագիտական իրավասության բարձրացումն ի վերջո նպաստում է երկրների և ամբողջ տարածաշրջանի տնտեսության աճին», — ընդգծել է նախարարը:
29 մայիսի 2025 Բակիտժան Սագինտաևը Astana International Forum շրջանակներում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մայիսի 29-ին Աստանայում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Astana International Forum շրջանակներում: Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևի հետ բանակցությունների ընթացքում կարևորվել է անցումը ԵՏՀ-ի և ԹՊԿ-ի միջև համակարգային համագործակցությանը, երկու ինտեգրացիոն միավորումների գործունեության փորձի փոխանակումը: Թյուրքական ներդրումային հիմնադրամի նախագահ Բաղդադ Ամրեևի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ձեռնարկությանն աջակցելու հարցեր: ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեիլ Մոհամեդ ալ-Մազրուիի հետ զրույցում անդրադարձել են էներգետիկայի ոլորտում փոխգործակցությանը: Հանձնաժողովի և ԱՄԷ կառավարության միջև փոխգործակցության հուշագրի գործնական իրականացման հարցեր են քննարկվել Բակիտժան Սագինտաևի և Ղազախստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամեդ Սայիդ Մուհամեդ ալ-Արիկիի հանդիպմանը: ԵԱՏՄ երկրների տնտեսությունների ամրապնդման համար ներդրումային գործունեության հեռանկարների մասին կարծիքներ են փոխանակել Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի հետ: ԵԱՏՄ խորհրդի ամդամ՝ եվրասիական «հնգյակի» պետությունների փոխվարչապետերի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են Միության ներսում «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրին համապատասխան համագործակցության գերակա ուղղությունները և երրորդ երկրների հետ տնտեսական երկխոսության զարգացումը:
29 մայիսի 2025 Բակիտժան Սագինտաևը մասնակցել է Astana International Forum-ի աշխատանքներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մայիսի 29-ին Աստանայում մասնակցել է Astana International Forum խոշորագույն ամենամյա գործարար միջոցառմանը, որը միավորում է աշխարհի առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ներդրողների և բիզնեսի ներկայացուցիչների: AIF-2025 առանցքային թեման էր "Connecting Minds, Shaping the Future" (Միավորելով ուղեղները, ձևավորելով ապագան): Պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները քննարկել են գլոբալ օրակարգի երեք առանցքային ուղղության՝ արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության, տնտեսության և ֆինանսների, էներգետիկայի և կլիմայի փոփոխության ուղղությունների հարցերի լայն շրջանակ: ԵՏՀ կոլեգիայի նախագահը մասնակցել է լիագումար նիստին, որի ընթացքում քննարկվել են գլոբալ տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններ: AIF-2025 հարթակում Բակիտժան Սագինտաևը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաժողովի բարձր մակարդակի մասնակիցների հետ: AIF-2025-ին մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ ամբողջ աշխարհից: Կազմակերպվել է 25 քննարկման հարթակ, որոնց բանախոսներն էին շուրջ 600 օտարերկրյա հյուրեր:
Ցուցադրել ավելին