Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 23
17 հոկտեմբերի 2025
Գոհար Բարսեղյանը և Օքսանա Լուտը քննարկել են ԱԱՀ ոլորտի արդիական հարցեր
Հոկտեմբերի 17-ին «Ոսկե աշուն 2025» ագրոարդյունաբերական ցուցահանդեսի արդյունքների հիման վրա կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ: Նախարարները քննարկել են ագրոարդյունաբերական համալիրի մասով ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի նախապատրաստման ընթացքը: Քննարկվել են ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի՝ նոյեմբերի 13-ին Մինսկում կայանալիք հերթական նիստի օրակարգի հարցեր: Կողմերն անդրադարձել են անդամ պետությունների ԱԱՀ ոլորտի կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի ձևավորման մոտեցումներին: «Այս ֆինանսական գործիքի ներդրումը կարևոր գործնական քայլ է ԱԱՀ ոլորտի համատեղ նախագծերի իրականացման համար, որոնք թույլ են տալիս գործարկել ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր շուկայի մասշտաբը, օգտագործել կողմերի տեխնոլոգիական և արտադրական իրավասությունները, տնտեսական գործունեության շահավետ տնտեսական պայմանները», — նշել է Գոհար Բարսեղյանը: Գոհար Բարսեղյանը և Օքսանա Լուտը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ագրարային շուկայի զարգացմանն ուղղված փոխգործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2026 թվականին ԵԱՏՄ պետությունների ԱԱՀ ինտեգրման և նորարարական զարգացման հեռանկարների քննարկման համար Եվրասիական ագորարդյունաբերական կոնգրես անցկացնելու մասին:
17 հոկտեմբերի 2025
Մոսկվայում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մրցակցային պետական գնումների զարգացումը
Հոկտեմբերի 16-ին Մոսկվայում՝ «Պետական (մունիցիպալ) գնումները ԵԱՏՄ-ում» թեմայով միջազգային խորհրդաժողովում քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մրցակցային պետական գնումների՝ որպես տվյալ ոլորտի կարգավորման սկզբունքներից մեկի զարգացումը: Միջոցառմանը քննարկվել են թվայնացման հիման վրա պետական գնումների ոլորտում մրցակցության զարգացման, աճուրդների մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների կատարման, բանկային ուղեկցման և կադրերի պատրաստման մակարդակի բարձրացման ասպեկտները: Հատուկ ուշադրություն են դարձրել ազգային սերվիսների անդրսահմանային հասանելիության խնդրահարույց հարցերին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը խորհրդաժողովի մասնակիցներին տեղեկացրել է ԵԱՏՄ շրջանակներում պետգնումների շուկայում առկա միտումների մասին: Առանձին անդրադարձել է պետգնումների ոլորտի կարգավորման՝ Միության մասին պայմանագրով սահմանված նպատակների և սկզբունքների իրականացմանը: ԵՏՀ նախարարն ուշադրություն է դարձրել ոչ մրցակցային պետգնումների հատվածի գործունեությանը, որում ներկայունս ակտիվորեն ներդրվում են մրցակցային մեխանիզմներ: «Սա պայմաններ է ստեղծում պետական կարիքների համար ապրանքների անդրսահմանային մատակարարումների ավելացման համար: ԵԱՏՄ մի շարք երկրներում՝ Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում, օգտագործվում են «էլեկտրոնային խանութից» գնումները, կիրառվում «էլեկտրոնային կատալոգները», որոնք պարունակում են ապրանքների ստանդարտացված բնութագրերը», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը: ԵՏՀ նախարարը պարզաբանել է, որ ԵԱՏՄ իրավունքով գնումների նման եղանակներ դեռևս նախատեսված չեն: Սակայն դրանց կիրառումն ակտիվորեն քննարկվում է փորձագետների կողմից: Անդամ պետությունների շահերից է բխում միասնական կարգավորման հիման վրա նորամուծությունների ներդրման համակարգվածության ապահովումը: Խորհրդաժողովն անցկացրել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկը՝ ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների, էլեկտրոնային առևտրի հարթակների և բիզնեսի ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի մասնակիցներին տեսաուղերձով դիմել է ՉԺՀ ֆինանսների նախարարության Գանձապետարանի վարչության փոխտնօրեն Չան Յոնը:
17 հոկտեմբերի 2025
Ուզբեկստանի բորսայական գործունեության փորձն օգտագործվելու է ԵԱՏՄ ընդհանուր բորսայական շուկան կառուցելիս
Եվրասիական տնտեսաան հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչն Ոզբեկստանի Հանրապետության կատարած այցի ընթացքում աշխատանքային հանդիպում է ունեցել Ուզբեկստանի հանրապետական ապրանքահումքային բորսայի վարչության փոխնախագահ Նաբիհոն Սամատովի հետ: Հանդիպման ընթացքում Մաքսիմ Երմոլովիչը խոսել է մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման ուղղությամբ ԵՏՀ-ի կողմից անդամ պետությունների հետ համատեղ կատարվող աշխատանքի մասին: Կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում բորսայական առևտրի ոլորտում փոխգործակցության և լավագույն փորձի փոխանակման հարցեր: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուզբեկական կողմի ներկայացուցիչների կողմից Բորսայական կոմիտեին մասնակցելու մասին, որի կազմում կընդգրկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ և դիտորդներ Իրանի Իսլամական Հանրապետությունից: «Ուզբեկստանի ապրանքահումքային բորսայի ներկայացուցիչներին որպես դիտորդ հրավիրելը, ինչպես նաև բորսայական մոդելի գործունեության նրանց փորձի օգտագործումը խթան կհաղորդի ԵԱՏՄ-ում ընդհանուր բորսայական շուկայի սկզբունքների ձևավորման սկզբնական փուլին», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը:
16 հոկտեմբերի 2025
ԵՏՀ-ն ԵԱՏՄ երկրների բիզնեսի հետ քննարկել է Ուզբեկստանի հետ փոխադարձ առևտրում առկա խոչընդոտները և դրանց վերացման հնարավորությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացել է Ուզբեկստանի Հանրապետության հետ ոլորտային զարգացմանը, փոխադարձ առևտրում խոչընդոտների հայտնաբերմանը և վերացմանը նվիրված սեմինար: Դրան մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների իշխանության մարմինների, բիզնեսի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։
16 հոկտեմբերի 2025
ԵՏՀ-ն սեմինար է անցկացրել անցակետերում թվային տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ
Հոկտեմբերի 16-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ կայացել է «Խելացի անցակետեր: Թվայնացումը Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային մարմիններում» թեմայով միջազգային սեմինար: Միջոցառմանը մասնակցել են միջազգային կազմակերպությունների, ԵԱՏՄ և Ուզբեկստանի Հանրապետության մաքսային մարմինների, նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման օպերատորների, բիզնեսի և գործարար ընկերակցությունների ներկայացուցիչներ: Սեմինարի մասնակիցները քննարկել են մաքսային սահմանին խելացի անցակետերի թողունակության բարձրացմանն ուղղված ժամանակակից տեխնոլոգիաներն ու լուծումները, միջազգային համագործակցությունը և լավագույն համաշխարհային փորձի օգտագործումը: «Նոր միտումները, այն է՝ իրերի ինտերնետի, մեծ տվյալների, արհեստական բանականության օգտագործումը և «խելացի» անցակետերի ստեղծումը, նոր հորիզոններ են բացում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների համար: Այս նորարարությունները թույլ են տալիս արագացնել սահմանով ապրանքների տեղափոխումը՝ աջակցելով արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ և օրինապահ մասնակիցներին, միաժամանակ բարձրացնելով մաքսային հսկողության որակն ու արդյունավետությունը», — ընդգծել է Ռուսլան Դավիդովը: ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարը հիշեցրել է, որ Հանձնաժողովն իրավասու է հաստատել Միության մաքսային սահմանի անցակետերի սարքավորմանն ու կահավորմանը ներկայացվող տիպային պահանջները: Ներկայումս ակտիվ աշխատանք է կատարվում գործող պահանջների արդիականացման ուղղությամբ, այդ թվում՝ հաշվի առնելով վերոնշյալ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը: «Նույնանման ուղղությամբ են շարժվում մեր հարևանները, շարժվում է ամբողջ աշխարհը: Վերահսկիչ ընթացակարգերի ավտոմատացումը երկուստեք շահավետ գործընթաց է թե՛ պետությունների, թե՛ մասնավոր խաղացողների համար, որն արդյունքում կհանգեցնի մեր Միության մրցունակության բարձրացմանը», — նշել է Ռուսլան Դավիդովը:
16 հոկտեմբերի 2025
Մինսկում քննարկել են ԵԱՏՄ-ում ստանդարտացման զարգացման հեռանկարները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Մաքսիմ Կիմը Մինսկում՝ Ստանդարտացման համաշխարհային օրվան նվիրված խորհրդաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կարգավորման ոլորտի պարտադիր պահանջների ընդհանուր բազայի ձևավորման և կատարելագործման, ինչպես նաև ստանդարտացման զարգացման հեռանկարների մասին:
15 հոկտեմբերի 2025
Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հոբելենական Սպարտակիադան
Հոկտեմբերի 15-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ մարզահամալիրի հարթակում անցկացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 5-րդ Սպարտակիադան։
15 հոկտեմբերի 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն սկսել է աշխատել մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր բորսայական ապրանքային շուկայի ձևավորման ուղղությամբ»
Հոկտեմբերի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը Մոսկվայում կայացած «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովում հայտարարել է մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր բորսայական ապրանքային շուկայի ձևավորման աշխատանքի մեկնարկի մասին:
Ցուցադրել ավելին