Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7227

20 Նոյեմբեր 2025 Նաիրա Կարապետյան. «ԵՏՀ-ն նախատեսում է մշակել ԱԱՀ-ում ինտեգրման խորացման հարցը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը նոյեմբերի 20-ին մասնակցել է «Ինտեգրում» 7-րդ Եվրասիական համաժողովին: Ելույթ ունենալով ոլորտային հատվածում՝ Նաիրա Կարապետյանը նշել է Եվրասիական տնտեսական միության գոյության ժամանակահատվածում դրա շրջանակներում իրականացրած համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության արդյունավետությունը: «Միության երկրների գրագետ իրականացված ազգային ագրարային քաղաքականությունները և համակարգված գործողությունները թույլ տվեցին ավելացնել գյուղմթերքի արտադրությունը 25%-ով, փակել պարենի հիմնական տեսակների մասով ներքին պահանջարկը 92%-ով, ավելացնել փոխադարձ առևտրի ծավալները 70%-ով, արտահանման ծավալները՝ ավելի քան երկու անգամ, էական ներդրում ունենալ գլոբալ մակարդակով պարենային անվտանգությանը», — նշել է Նաիրա Կարապետյանը: ԱԱՀ-ում ինտեգրման խորացման հետագա քայլերը, որոնք արտացոլված են Մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում տնտեսական գործընթացների զարգացման մասին հայտարարագրում, ուղղված կլինեն այդ թվում նաև առևտրատնտեսական կապերի աճեցմանը, նորարարական մոտեցումների ներդրմանը և ագրոարդյունաբերական համալիրի համար տեխնոլոգիական բազայի զարգացմանը, ագրոլոգիստիկայի և ենթակառուցվածքի կատարելագործմանը:
20 Նոյեմբեր 2025 Ռուսլան Դավիդով. «Մաքսային կարգավորման թվայնացումը եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման բանալին է» ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը ելույթ է ունեցել «Ինտեգրում» 7-րդ Եվրասիական գործարար համաժողովի լիագումար նիստում՝ ներկայացնելով եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման վրա մաքսային կարգավորման թվայնացման ազդեցության մասին զեկույցը: ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ թվային մաքսային տեխնոլոգիաների ներդրումը նպաստում է արտաքին առևտրային գործունեության պայմանների պարզեցմանը, թափանցիկության բարձրացմանը և ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառության արագացմանը: «ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրի ծավալը 2024 թվականին 2020 թվականի համեմատ ավելացել է 22%», — նշել է Ռուսլան Դավիդովը: Ըստ ԵՏՀ նախարարի՝ կարևոր է թվային մաքսային համակարգերի անխափան աշխատանքը՝ անկախ արտաքին գործոններից, քանի որ դա ԵԱՏՄ պետությունների տեխնոլոգիական անկախության առանցքային գործոնն է: Ռուսլան Դավիդովը նաև խոսել է թվային մաքսային տեխնոլոգիաների կիրառման լավագույն համաշխարհային պրակտիկաների մասին, այդ թվում՝ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների օրինակով: «Բեռնատար փոխադրամիջոցների հոսքային սկանավորման համակարգերը, որոնք էլ ավելի ակտիվորեն են կիրառվում ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի արտաքին ուրվագծի անցակետերում, թույլ են տալիս զգալիորեն բարձրացնել մաքսային գործառնությունների կատարման արագությունը: Դրանց ներդրումը կնպաստի լոգիստիկայի զարգացման և վերահսկիչ մարմինների աշխատանքի որակի բարձրացման նպատակով անցակետերում հավաքագրվող մեծ տվյալների համալիր վերլուծության համար պայմանների ստեղծմանը», — հայտնել է ԵՏՀ նախարարը: Ամփոփելով իր ելույթը՝ Ռուսլան Դավիդովը համաժողովի մասնակիցներին հրավիրել է միանալու ԵԱՏՄ-ում էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը նվիրված խորհրդաժողովին, որը կկայանա 2025 թվականի նոյեմբերի 26-ին Մոսկվայում: Այս խորհրդաժողովը կդառնա փորձի փոխանակման և 2026 թվականի փետրվարի 11-ից ԵԱՏՄ տարածքում փոխադրումների հետագծման համար կապարակնիքների կիրառման նախօրեին արդիական հարցեր քննարկելու ևս մեկ հնարավորություն:
Ցուցադրել ավելին