Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7076
15 օգոստոսի 2025
Կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել ԵԱՏՄ-ում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների իրականացման պլանին
Օգոստոսի 15-ին Չոլպոն Աթա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել ԵԱՏՄ շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների զարգացման միջոցառումների հնգամյա պլանին: Համաձայնեցված միջոցառումներն ուղղված են Մոտեցումներով նախատեսված մեխանիզմների իրագործմանը: Դրանց թվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների համատեղ աշխատանքը ԵԱՏՄ երկրների կլիմայական կարգավորմամբ Միության շրջանակներում առաջացող արգելքների կանխման ուղղությամբ, ինչպես նաև առևտրի հետ կապված կլիմայական միջոցների մասով միջազգային փոխգործակցությունը: Միջոցառումների հավանություն ստացած ցանկը կներառվի «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում Միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման միջոցառումների ընդհանուր պլանում՝ կլիմայական օրակարգի ոլորտում անդամ պետությունների համագործակցության մասով:
15 օգոստոսի 2025
Միջկառավարական խորհուրդը կողմ է արտահայտվել ԵԱՏՄ երկրներում մասնագիտական որակավորումների փոխադարձ ճանաչմանն ուղղված Հանձնաժողովի աշխատանքին
Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշել է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միության աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջների մերձեցման ուղղությամբ: Այս որոշումն ուղղված է ԵԱՏՄ երկրներում քաղաքացիների աշխատանքի տեղավորման դյուրացմանը: Քննարկման արդյունք է դարձել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Միության պետությունների իրավասու մարմինների հետ համատեղ նախապատրաստված զեկույցը: Փաստաթղթում ներկայացված է մանրամասն վերլուծությունը և որակավորման ազգային համակարգերի համադրությունը՝ ներառյալ դրանց առանցքային չափորոշիչները, մասնագիտական կրթության մակարդակները և աշխատանքային գործունեության իրականացմանը ներկայացվող պահանջները: Վերլուծության համար որպես գործնական օրինակ վերցվել են զոդողների որակավորմանը ներկայացվող պահանջները: Ըստ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի՝ չնայած ԵԱՏՄ մասին պայմանագրի շրջանակներում կրթության մասին փաստաթղթերի գործող ճանաչմանը՝ մասնագիտական որակավորումների ճանաչման հարցում պահպանվում են տարբերություններ: «Կրթության մասին փաստաթղթերի ճանաչումը այն հիմքն է, որը մենք արդեն դրել ենք: Այժմ մեր խնդիրը հաջորդ հարկը կառուցելն է՝ այնպես անել, որ մասնագետի մասնագիտական որակավորումը, որը ստացվել է Միության որևէ երկրում, հասկանալի լինի ու ճանաչվի մեկ այլ երկրում: Շարունակելով այս աշխատանքը՝ մենք վերացնում ենք մեր քաղաքացիների համար առկա արգելքները և պայմաններ ստեղծում որակյալ կադրերի ազատ տեղաշարժի համար», - նշել է ԵՏՀ նախարարը:
15 օգոստոսի 2025
ԵՄԿԽ-ն հաստատել է ԵԱՏՄ շրջանակներում բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկայի զարգացման հայեցակարգը
Եվրասիական միջկառավարական խորհուրդը օգոստոսի 15-ին Չոլպոն Աթայում հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկայի զարգացման հայեցակարգը: Փաստաթուղթը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ԵԱՏՄ երկրների հետ համատեղ բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկայի կայուն գործունեության ապահովման համար: Հայեցակարգն ուղղված է այս ոլորտում Միության իրավունքի հետագա կատարելագործմանը, Բժշկական արտադրատեսակների կարգավորողների միջազգային համաժողովի (IMDRF) փաստաթղթերին Հանձնաժողովի ակտերի ներդաշնակեցմանը, այդ թվում՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործմամբ դրանց շրջանառության մասով: Փաստաթուղթի նպատակն է նաև օժանդակել բժշկական արտադրատեսակների գրանցման և շրջանառության ժամանակ թվային գործընթացների զարգացմանը Միության երկրներում բիզնես գործընթացների պարզեցման նպատակով: Հայեցակարգում արտացոլված են նշված շուկայի վիճակը, բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում Միության իրավունքի ներդաշնակեցման և ինտեգրման ձեռք բերված մակարդակը, շրջանառության միասնական կանոնների մշակման մոտեցումները՝ հաշվի առնելով IMDRF հանձնարարականները: Ամրագրված են նաև ընդհանուր շուկայի աշխատանքի հիմնական արդյունքները և դրա կարգավորման հեռանկարային ուղղությունները: Հայեցակարգում հատուկ ուշադրություն է դարձվում այն նյութերի անվտանգության հարցերին, որոնցից պատրաստվում են բժշկական արտադրատեսակները, ինչպես նաև Միության իրավունքում բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում ադդիտիվ տեխնոլոգիաների կիրառման և դրանց ստանդարտացման մոտեցումներ սահմանելու նպատակահարմարությանը: Բժշկական արտադրատեսակների գնահատման պահանջների ներդաշնակեցման ուղղությամբ անդամ պետությունների փոխգործակցությունը կշարունակվի: Նախատեսվում է ընդլայնել բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում Միության իրավունքի վերաբերյալ խորհրդակցությունները շահագրգիռ երրորդ երկրների հետ:
15 օգոստոսի 2025
ԵԱՏՄ-ն ավելացնում է թվային տրանսպորտային փաստաթղթերի կիրառմամբ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները
Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտնել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ԵԱՏՄ ներսում և երրորդ երկրների, մասնավորապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման պլանի իրականացման մասին ամենամյա զեկույցի քննարկման արդյունքում: Ընդ որում, նա ընդգծել է, որ համապատասխան գործնական աշխատանքի արդյունք է ինչպես ընթացակարգերի պարզեցումը և բիզնեսի համար ծախսերի նվազեցումը, այնպես էլ ապրանքների տեղաշարժի առավելագույն արագացումը: «Մինչև 2024 թվականը ԵԱՏՄ անդամ պետությունները Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկաթուղային փոխադրումներում ապահովել են անցում թվային տրանսպորտային փաստաթղթերին», - նշել է Անդրեյ Սլեպնևը: Մասնավորապես, «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի և «Բելառուսի երկաթուղի» պետական միավորման միջև վերջին մի քանի տարում էլեկտրոնային տվյալների փոխանակման մակարդակը հասել է առնվազն 90%-ի, իսկ Ղազախստանի «ԿԵՈՒ» ԱԸ» ԲԸ-ի և Ռուսաստանի ու Ղրղզստանի երկաթուղային փոխադրողների միջև այս մակարդարը գերազանցել է 80%-ը: 2024 թվականի արդյունքներով՝ էլեկտրոնային փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնության փոխադրումների ծավալը կազմել է 90% Բելառուսի Հանրապետության և 79%՝ Ղազախստանի Հանրապետության հետ: Կարևոր է նաև նշել էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերին անցնելու ուղղությամբ կատարվող աշխատանքը: Այսպես, «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի կողմից իրականացվել է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերը բեռնառաքից/էքսպեդիտորից իր տեղեկատվական համակարգում ընդունելու հնարավորությունը՝ դրանք տրամադրելով մաքսային մարմիններին և փոխանցելով «Բելառուսի երկաթուղի» պետական միավորմանը մաքսային ընթացակարգն ավարտելիս մաքսային գործառնությունները կատարելու համար: Այս տեխնոլոգիան կիրառվում է Ռուսաստանի և Բելառուսի միջև «Ինտերտրան» նախագծի շրջանակներում փոխադրումներ իրականացնելիս: «Բացի ԵԱՏՄ անդամ պետությունների միջև երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացումից, ակտիվ աշխատանք է իրականացվում ՉԺՀ-ի հետ: Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների միջև կոռեկտ էլեկտրոնային հաղորդագրությունների ծավալը 2024 թվականի արդյունքներով կազմել է 90%: Ղազախստանի և Չինաստանի երկաթուղիների միջև էլեկտրոնային փոխանակման ենթակա տվյալների լիարժեքության և որակի ցուցանիշը հասել է 80-90%-ի», - շարունակել է ԵՏՀ առևտրի նախարարը: Ըստ Անդրեյ Սլեպնևի՝ բեռնափոխադրումների թվայնացման մասով ՉԺՀ-ի հետ համագործակցության կարևոր իրադարձություն էր 2024 թվականի դեկտեմբերին Անդրսահմանային էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացման համար հավաստագրերի թողարկման ուղղությամբ Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների հավաստող կենտրոնների փոխգործակցության մասին համաձայնագիրը: Այս փաստաթուղթը կապահովի երկու երկրների երկաթուղիների միջև էլեկտրոնային ստորագրության կիրառումը: 2024 թվականի դեկտեմբերի վերջին թեստային անթուղթ փոխադրումներ են գործարկվել «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի և «Չինաստանի երկաթուղիներ» ՊԸ-ի միջև՝ արտահանման-ներմուծման հաղորդակցության Զաբայկալսկ - Մանչժուրիա սահմանային անցման միջոցով: 2025 թվականին նախատեսվում է էլեկտրոնային բեռնագրով ձևակերպվող փոխադրումների աշխարհագրության աստիճանական ընդլայնում:
15 օգոստոսի 2025
Միջկառավարական խորհուրդն արձանագրել է ներմուծման մաքսատուրքերից ստացվող մուտքերի աճ
Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ամենամյա հաշվետվությունը ԵԱՏՄ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրթերի գումարների հաշվեգրման և բաշխման մասին: Համաձայն փաստաթղթի՝ 2024 թվականին Միության երկրների բյուջեները ստացել են 15.2 մլրդ դոլար, ինչը գրեթե 3%-ով ավելին է, քան 2023 թվականին: Այս ցուցանիշը առավելագույնն է 2015 թվականից ի վեր: Փաստաթղթում վերլուծվում են մաքսավճարների ծավալների վրա ազդեցություն ունեցող գործոնները՝ ներմուծվող մատակարարումների դինամիկան և առևտրային հոսքերի կառուցվածքը, Միասնական մաքսային սակագնի (ՄՄՍ) դրույքաչափերի փոփոխությունները, ինչպես նաև կիրառվող սակագնային արտոնությունները և ՄՄՍ-ից «բացառումները»: Ավելացվել է նոր բաժին ԵԱՏՄ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկի մեթոդիկայի վրա աշխատանքի մասին: «Ներմուծման մաքսատուրքերի ծավալի աճը վկայում է դրական դինամիկայի մասին, և մեր խնդիրն է՝ ոչ միայն պահպանել ընթացիկ ցուցանիշները, այլև պայմաններ ստեղծել ինտեգրումից տնտեսական էֆեկտի հետագա մեծացման համար», - նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախաար Բախիթ Սուլթանովը: Միջկառավարական խորհուրդը ԵՏՀ կոլեգիային հանձնարարել է շարունակել աշխատանքն անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման մշտադիտարկման վրա:
14 օգոստոսի 2025
Զբոսաշրջության ոլորտում ԵԱՏՄ երկրների համագործակցությունը կարող է դառնալ տնտեսական աճի կատալիզատոր
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պաշտոնական կայքում ձևավորում է թեմատիկ բաժին եվրասիական զբոսաշրջային երթուղիների մասին, որը տեղեկություններ կպարունակի Եվրասիական տնտեսական միության երկրների ավելի քան 400 զբոսաշրջային օբյեկտների մասին: Այս մասին օգոստոսի 14-ին Բոստերիում (Ղրղզստան) անցկացվող Ղրղզա-Ռուսական տնտեսական համաժողովի «Եվրասիական զբոսաշրջության թվային վեկտոր. ինտեգրման և աճի ռազմավարություններ» նստաշրջանի ընթացքում հայտնել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Լուսինե Բագրատունին:
14 օգոստոսի 2025
Վարոս Սիմոնյան. «Թվային ինքնիշխանությունը ԵԱՏՄ համատեքստում նշանակում է համատեղ ջանքերով թվային անկախության ստեղծում»
Թվային զարգացման գերակայությունները և այդ ոլորտում համագործակցության խորացման միջոցները դարձել են օգոստոսի 14-ին Բոստերիում (Ղրղզստան) անցնող «Թվային ինքնիշխանությունը՝ որպես ԵԱՏՄ-ում կայուն աճի և տեխնոլոգիական կոոպերացիայի գործոն» 7-րդ Ղրղզա-Ռուսական տնտեսական համաժողովի լիագումար նիստի քննարկման առարկա: Նիստը վարել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը:
13 օգոստոսի 2025
ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի տեմպերն առաջ են անցնում միջին համաշխարհային ցուցանիշներից
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը Ղրղզստանի Հանրապետության Իսիկ Կուլի մարզի Բոստերի գյուղում՝ ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միանալու 10-ամյակին նվիրված խորհրդաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական զարգացման դրական դինամիկայի և ինտեգրացիոն շփումների ամրապնդման մասին:
Ցուցադրել ավելին