Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7226
20 Նոյեմբեր 2025
Ռուսլան Դավիդով. «Մաքսային կարգավորման թվայնացումը եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման բանալին է»
ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը ելույթ է ունեցել «Ինտեգրում» 7-րդ Եվրասիական գործարար համաժողովի լիագումար նիստում՝ ներկայացնելով եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման վրա մաքսային կարգավորման թվայնացման ազդեցության մասին զեկույցը: ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ թվային մաքսային տեխնոլոգիաների ներդրումը նպաստում է արտաքին առևտրային գործունեության պայմանների պարզեցմանը, թափանցիկության բարձրացմանը և ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառության արագացմանը: «ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրի ծավալը 2024 թվականին 2020 թվականի համեմատ ավելացել է 22%», — նշել է Ռուսլան Դավիդովը: Ըստ ԵՏՀ նախարարի՝ կարևոր է թվային մաքսային համակարգերի անխափան աշխատանքը՝ անկախ արտաքին գործոններից, քանի որ դա ԵԱՏՄ պետությունների տեխնոլոգիական անկախության առանցքային գործոնն է: Ռուսլան Դավիդովը նաև խոսել է թվային մաքսային տեխնոլոգիաների կիրառման լավագույն համաշխարհային պրակտիկաների մասին, այդ թվում՝ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների օրինակով: «Բեռնատար փոխադրամիջոցների հոսքային սկանավորման համակարգերը, որոնք էլ ավելի ակտիվորեն են կիրառվում ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի արտաքին ուրվագծի անցակետերում, թույլ են տալիս զգալիորեն բարձրացնել մաքսային գործառնությունների կատարման արագությունը: Դրանց ներդրումը կնպաստի լոգիստիկայի զարգացման և վերահսկիչ մարմինների աշխատանքի որակի բարձրացման նպատակով անցակետերում հավաքագրվող մեծ տվյալների համալիր վերլուծության համար պայմանների ստեղծմանը», — հայտնել է ԵՏՀ նախարարը: Ամփոփելով իր ելույթը՝ Ռուսլան Դավիդովը համաժողովի մասնակիցներին հրավիրել է միանալու ԵԱՏՄ-ում էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը նվիրված խորհրդաժողովին, որը կկայանա 2025 թվականի նոյեմբերի 26-ին Մոսկվայում: Այս խորհրդաժողովը կդառնա փորձի փոխանակման և 2026 թվականի փետրվարի 11-ից ԵԱՏՄ տարածքում փոխադրումների հետագծման համար կապարակնիքների կիրառման նախօրեին արդիական հարցեր քննարկելու ևս մեկ հնարավորություն:
19 Նոյեմբեր 2025
ԵԱՏՄ-ն և ԱՍԵԱՆ-ը ամրապնդում են համագործակցությունը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում
ԱՍԵԱՆ-ի Սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նստաշրջանում առցանց ձևաչափով քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ԱՍԵԱՆ) պետությունների միջև համագործակցության ծրագրի իրականացման արդյունքները և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործընկերության զարգացման հեռանկարները:
19 Նոյեմբեր 2025
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել նոր կոոպերացիոն նախագծին և դրա իրականացման հանար ԵԱՏՄ բյուջեից սուբսիդիայի տրամադրանը
Նախագծով դիմող է «Սբերբանկ» ՀԲԸ-ն (Ռուսաստան): Նախագիծն իրականացվում է Կուրգանի ճանապարհային մեքենաների գործարանի կողմից՝ Բելառուսի և Ղազախստանի ձեռնարկությունների մասնակցությամբ, որոնց լրակազմողներ են մատակարարում պատրաստի արտադրանքի արտադրության համար:
18 Նոյեմբեր 2025
Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ՇՀԿ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը նոյեմբերի 18-ին Մոսկվայում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
17 Նոյեմբեր 2025
Սահմանվել են ճանապարհաշինական մեքենաշինության ոլորտում ԵԱՏՄ երկրների արդյունաբերական համագործակցության հեռանկարային ուղղությունները
Նոյեմբերի 17-ի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան սահմանել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ճանապարհաշինական մեքենաշինության ոլորտում արդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները։
17 Նոյեմբեր 2025
Անդրեյ Սլեպնյովը բիզնեսի հետ քննարկել է ԵՏՀ առևտրային օրակարգի արդիական հարցեր
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը մասնակցել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության (ՌԱՁՄ) ինտեգրման, առևտրամաքսային քաղաքականության և ԱՀԿ-ի հարցերով կոմիտեի և ՌԱՁՄ միջազգային համագործակցության կոմիտեի մետաղագործության և լեռնարդյունաբերության ենթակոմիտեի համատեղ նիստին:
17 Նոյեմբեր 2025
Արդիականացվել է արտաքին տնտեսական կանխատեսումների միջակայքային քանակական արժեքների համաձայնեցման կարգը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների համաձայնեցման կարգը: Դրանք օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության երկրների սոցիալտնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների նախապատրաստման համար:
17 Նոյեմբեր 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «Ղազախստանը մեծ ճանապարհ է անցել մրցակցային միջավայրի զարգացման ուղղությամբ»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը նոյեմբերի 17-ին Ալմաթիում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Ղազախստանի մրցակցության ոլորտի օրենսդրության և քաղաքականության երկրորդ փորձագիտական ակնարկի ներկայացմանը:
Ցուցադրել ավելին