Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7096

05 սեպտեմբերի 2025 Ռուսլան Դավիդով. «Հեռավոր Արևելքը կարևոր դերակատարում ունի ԵԱՏՄ երկրների տրանսպորտային ներուժի զարգացման գործում» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը ելույթ է ունեցել Արևելյան տնտեսական համաժողովի «Հեռավոր Արևելքի դերը Ռուսաստանի տրանսպորտային ինքնիշխանության ապահովման գործում» թեմայով նստաշրջանում և խոսել Եվրասիական տնտեսական միության երկրների տրանսպորտային ներուժի զարգացմանը և ամրապնդմանն ուղղված նախագծերի իրագործման մասին: «Տարանցման միասնական համակարգի ներդրումը, նավիգացիոն կապարակնիքների կիրառումը, անցակետերի սարքավորմանն ու կահավորմանը ներկայացվող միասնական պահանջների մշակումը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի կարգավորման ձևավորումը՝ սրանք են ԵԱՏՄ տարանցման ներուժի զարգացման ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի առանցքային ուղղությունները», — նշել է Ռուսլան Դավիդովը: ԵՏՀ նախարարը նաև հայտնել է, որ Վլադիվոստորի ծովային առևտրային նավահանգստում սկսել է գործել նավահանգստային տեսակի հսկիչ-զննման համալիրը, որը թույլ է տալիս սկանավորել փոխադրամիջոցը և ապրանքներով բեռնարկղը առանց վարորդի կողմից իր խցիկից դուրս գալու: Նրա խոսքով՝ նման տեխնոլոգիաները պետք է հիմք դառնան եվրասիական «հնգյակի» բոլոր երկրների խելացի անցակետերի համար: Նստաշրջանին նաև մասնակցել են Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության, գործարար համայնքի ներկայացուցիչներ:
05 սեպտեմբերի 2025 ԵԱՏՄ հռչակագրի իրականացման ճանապարհային քարտեզի նախապատրատումը թևակոխել է եզրափակիչ փուլ Սեպտեմբերի 3-4-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևի նախագահությամբ անցկացված բարձր մակարդակի խորհրդակցություններում քննարկել են «Եվրասիական տնտեսական ուղի» Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծը: Հանդիպումներն անցել են ԵԱՏՄ երկրների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության լիազորություն ունեցող պետական իշխանության մարմինների ղեկավարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև ԵՏՀ պրոֆիլային նախարարների մասնակցությամբ: Նշվել է, որ բազմաթիվ սկզբունքային հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Նախատեսվում է առաջիկայում փաստաթուղթը ներկայացնել ԵՏՀ խորհրդի անդամներին: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև Ռազմավարություն-2025-ի իրականացման հարցեր, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում, և դրանք նախատեսվում է քննարկել ավելի բարձր մակարդակով: «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագիրը ԵԱՏՄ պետությունների նախագահների կողմից ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին։
Ցուցադրել ավելին