Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7

07 հոկտեմբերի 2025 Վալենտին Տատարիցկի. «Միության տեխնիկական կարգավորման համակարգը էական ավանդ ունի շուկան ոչ անվտանգ և կեղծ արտադրանքից պաշտպանելու գործում» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ-2025» 13-րդ միջազգային համաժողովի լիագումար նիստում նշել է արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված կարգավորիչ միջոցների մշակման գործում տարբեր ոլորտների և իրավասությունների փոխադարձ կապը և տեխկարգավորման միասնական համակարգի տեղը դրանց շարքում: ԵՏՀ նախարարը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միությունում ընդունված 52 տեխնիկական կանոնակարգից 48-ը և դրանց հետ կապակցված ավելի քան 8800 պետական և ազգային ստանդարտն արդեն կիրառվում են ԵԱՏՄ երկրների արդյունաբերության և բիզնեսի կողմից՝ հիմք ստեղծելով արտադրանքի ընդհանուր շուկայի համար: «Անվտանգության բարձր մակարդակը պահպանելու և գիտության, տեխնոլոգիաների, արտադրությունների, փորձարարական բազայի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանելու համար Միության իրավունքում ներդրվել է տեխկանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման մեխանիզմը: Մինչև 2029 թվականը մենք նախատեսում ենք գնահատել Միության 29 տեխնիկական կանոնակարգ», - ընդգծել է ԵՏՀ նախարարը: Նա մանրամասն անդրադարձել է այն աշխատանքին, որը նպաստում է միութենական շուկա անբարեխիղճ արտադրողների և ոչ անվտանգ արտադրանքի մուրքի արգելմանը: «Ռազմավարություն-2025-ի իրականացման ժամանակահատվածում հավատարմագրման ոլորտում մեծ աշխատանք է կատարվել հավաստագրման հավատարմագրված մարմինների, փորձարարական լաբորատորիաների գործունեության բարելավման ուղղությամբ: Միության միասնական գրանցամատյանում կա 2800 նման կազմակերպություն:  Մենք տեսնում ենք, որ այժմ հավատարմագրման ազգային մարմինները գրանցամատյանից հեռացնում են անբարեխիղճ լաբորատորիաները և հավաստագրման մարմիններին, երկրների հետ աշխատում ենք նման գրանցամատյանում հայտնվելու չափորոշիչների խստացման ուղղությամբ: Եվ ներկայումս Հանձնաժողովի հարթակում մենք քննարկում ենք հենց այս առաջարկները», - նշել է Վալենտին Տատարիցկին: Խոսելով պարտադիր պայմանների պահպանման նկատմամբ պետական հսկողության մասին, նա շեշտել է, որ երկրների մակարդակով նրանց հսկողական քաղաքականությունների իրականացման գործում ներգրավված է միանգամից մի քանի կարգավորիչ: Ներկայումս Միության պետություններում նրանց ընդհանուր թիվը կազմում է 35: Նրա կարծիքով՝ շուկայում արտադրանքի շրջանառության նկատմամբ հսկիչ մարմինների գործունեությունն ակտիվացել է: Դա են հաստատում Հանձնաժողովում փոխգործակցության սահմանված մակարդակի շրջանակներում Միության երկրների տեխկանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկիչ և վերահսկիչ ազգային մարմիններից ստացվող տեղեկությունները: Ընդ որում, բանախոսը նշել է դրա զարգացման համալիր աշխատանքները, այդ թվում՝ երկու պրոֆիլային համաձայնագրի՝ արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին և տեխկանոնակարգերի նկատմամբ պետական հսկողության ընդհանուր սկզբունքների և մոտեցումների մասին համաձայնագրերի շրջանակներում: «Մենք մեծ և համակարգային աշխատանք ենք կատարում հինգ երկրի հսկիչ մարմինների սինխրոն և օպերատիվ արձագանքման մեխանիզմի վրա: Այսօր շատ կարևոր է կառուցել դրանց միջև փոխգործակցության գրագետ սխեմա», - համոզված է Վալենտին Տատարիցկին: ԵՏՀ նախարարը հատուկ անդրադարձել է Միության շուկան չհամապատասխանող արտադրանքից արդյունավետ պաշտպանության ապահովման հարցերով երխկոսության պահօանման անհրաժեշտությանը: «Գորշ» բիզնեսի դեմ պայքարում անհրաժեշտ է գործարկել համապատասխանության գնահատման գործիքներ, այդ թվում՝ խստացնելով նման գնահատման ձևերը, որտեղ դա օբյեկտիվորեն անհրաժեշտ է: Այս պահանջարկը վերլուծվում է տեխկանոնակարգերը համապատասխանության գնահատման նոր տիպային սխեմաներին համապատասխանեցնելիս», - արձանագրել է բանախոսը, նշելով, որ աշխատանքների բոլոր նշված ուղղությունները նախատեսված են Հռչակագիր-2030-ի իրականացման պլանով: Եզրափակելով խոսքը՝ Վալենտին Տատարիցկին բոլոր շահագրգիռ անձանց կոչ է արել միանալ համապատասխան քննարկումներին համապատասխանության գնահատման ոլորտի նոր տեսակետի ռիսկերի և առավելությունների համակողմանի վերլուծություն ապահովելու համար: Սա անհրաժեշտ է ոչ անվտանգ և կեղծ արտադրանքի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար:
07 հոկտեմբերի 2025 Ռուսլան Դավիդով. «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում նախատեսվում է կատարել ծխախոտային արտադրանքի կեղծ տարանցման դեմ պայքարին ուղղված փոփոխություններ: ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ-2025» համաժողովի՝ նիկոտին պարունակող արտադրանքի շուկային նվիրված նստաշրջանի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծխախոտային արտադրանքի կեղծ տարանցման և կեղծ արտահանման դեմ պայքարի միջոցների մասին: Ըստ ԵՏՀ նախարարի՝ Մաքսային օրենսգրքի համապատասխան փոփոխություններն նախապատրաստվել են և բարձր աստիճանի պատրաստության փուլում են: Ռուսլան Դավիդովը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման մեխանիզմի մասին, որը գործելու է 2026 թվականի փետրվարի 11-ից: «Ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման և շրջանառության դեմ պայքարի աշխատանքի կարևոր մասն է Հանձնաժողովի հարթակում պրոֆիլային աշխատանքային խմբի գործունեությունն է, - ընդգծել է ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարը: - Այն ստեղծվել է անցած տարի բիզնեսի նախաձեռնությամբ, դրա հիմնական նպատակն է ԵԱՏՄ մաքսային սահմանով ապօրինի ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի ապօրինի տեղափոխման հարցերով համաձայնեցված առաջարկների մշակումը: Նստաշրջանին մասնակցել են նաև թվային մակնշման օպերատորներ, ծխախոտային արտադրանք արտադրողներ, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և Բելառուսի ու Ղազախստանի պրոֆիլային ընկերակցությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կեղծ և կեղծված արտադրանքի ներմուծման դեմ պայքարի գործում ունեցած զգալի ավանդի համար «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ընկերակցության որոշմամբ Ռուսլան Դավիդովը պարգևատրվել է «Կոնտրաֆակտի դեմ պայքարում ունեցած վաստակի համար» կրծքանշանով:
07 հոկտեմբերի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն ադապտացվում է ժամանակակից աշխարհի արագ փոփոխվող իրողություններին» Հոկտեմբերի 7-ին Աստանայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը մասնակցել է «Հակամենաշնորհային պոդիում. մրցակցության ոլորտի առանցքային մարտահրավերները և միտումները» 11-րդ եվրասիական հակամենաշնորհային համաժողովի լիագումար նիստին: Մաքսիմ Երմոլովիչը ներկայացրել է հիմնական ուղղությունները և ժամանակակից մարտահրավերներին մրցակցային քաղաքականության ադապտացման ուղղությամբ Հանձնաժողովի կողմից ձեռնարկվող միջոցները: Այդ թվում՝ հայտնել է կարգավորման գործընթացի թափանցիկության և կանխատեսելիության ապահովման նպատակով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կատարելագործման աշխատանքի, ԵՏՀ նախաձեռնող գործողությունների նոր գործիքի՝ հատվածային հետազոտությունների ներդրման մասին: «Համարժեքորեն և օպերատիվորեն արձագանքել ժամանակակից մարտահրավերներին թույլ է տալիս մեթոդաբանության և պրակտիկայի սիներգիան՝ ակադեմիական հայացքը և գիտական փորձաքննությունը պետք է սերտորեն փոխգործակցեն ազգային և վերազգային մրցակցային մարմինների գործնական մոտեցման հետ: Ելնեկով այս գերակայությունից, մրցակցության քարոզչության միջոցառումների շրջանակներում մենք ակտիվորեն առաջ ենք մղում գիտամեթոդաբանական նախաձեռնությունները», - նշել է Մաքսիմ Երմոլովիչը: ԵՏՀ նախարարն առանձին անդրադարձել է մրցակցության բլոկի մի շարք նախաձեռնություններին: Դրանց թվում են կրթական դասընթացների, «5+1» ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը անդամ պետությունների և դիտորդ պետությունների մրցակցային գերատեսչությունների հետ արդիական հարցերի լուծման համար, մրցակցության հարցերով տարածաշրջանային կազմակերպությունների երկխոսությունը: Եվրասիական հակամենաշնորհային համաժողովը բարձր մակարդակի պրոֆեսիոնալ հարթակ է Եվրասիական մայրցամաքում ազգային և անդրսահմանային շուկաներում մրցակցության պաշտպանության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով պետական մարմինների, փորձագիտական համայնքի և բիզնեսի միջև փորձի փոխանակման համար:
07 հոկտեմբերի 2025 ԵՏՀ-ն ընդունել է գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի ազգային գրանցամատյանների ձևավորման և վարման հանձնարարական Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հոկտեմբերի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական միության երկրներում գյուղատնտեսական բույսերի սորտերի ազգային գրանցամատյանների ձևավորման և վարման միասնականացված մոտեցումների մասին հանձնարարականը: Փաստաթուղթն ընդունվել է անդամ պետությունների ղեկավարների որոշմանը համապատասխան և ուղղված է ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման ոլորտի օրենսդրության միասնականացմանը: «Միության երկրների լիազոր մարմինների կողմից ազգային գրանցամատյաններից տրամադրվող տեղեկությունների միատեսակությունը թույլ կտա ապահովել սորտերի միասնական գրանցամատյանի կոռեկտ գործունեություն և ԵԱՏՄ շրջանակներում գյուղմթերք արտադրողների իրազեկումը բույսերի լավագույն և իրենց որակով առավել արժեքավոր սորտերի մասին՝ ագրարային արտադրությունում դրանց ներդրման համար», - նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Համաձայն ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին համաձայնագրի 4-րդ հոդվածի՝ Հանձնաժողովը ձևավորում է գյուղատնտեսական բույսերի սորտերի միասնական գրանցամատյան Միության շրջանակներում դրանց սերմերի շրջանառության հետ կապված գործունեության տեղեկատվական ապահովման համար:
07 հոկտեմբերի 2025 Փոփոխություններ են կատարվել հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հոկտեմբերի 7-ին փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության «Հրդեհային անվտանգության և հրդեաշիջման ապահովման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերում: Ստանդարտների ցանկերը լրացվել են երկու միջպետական ստանդարտով՝ ԳՕՍՏ 34350-2017 «Հրշեջ տեխնիկա: Հիմնական հրշեջ մեքենաները: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդները» և ԳՕՍՏ 34996-2023 «Հրշեջ տեխնիկա: Հրդեհային լապտերներ: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդներ» Բացի այց, ցանկերում լրացվել է երկու ազգային ստանդարտ՝ ԳՕՍՏ Ռ 58716-2019 «Հրշեջ տեխնիկա: Հրդեհային զտիչ ռեսպիրատորներ շնչառության և տեսողության օրգանների պաշտպանության համար, որոնք կիրառվում են բացօթյա անտառային հրդեհներ մարելիս: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդներ» և ԳՕՍՏ Ռ 58446-2019 «Հրշեջ տեխնիկա: Հանդերձանքի լրակազմ գազածխապաշտպանիչ ծառայության եղակի անձնակազմի հանդերձման համար: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Փորձարկման մեթոդներ»: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում ԵՏՀ կոլեգիայի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օր հետո: Փոփոխությունները նախապատրաստվել են Հանձնաժողովի կողմից Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի 36-րդ կետի «ա» ենթակետի իրականացման շրջանակներում:
07 հոկտեմբերի 2025 Գոհար Բարսեղյան. «Միավորելով իրավասությունները ԵԱՏՄ սահմաններում՝ մենք զգալիորեն կբարձրացնենք տեխնոլոգիական ինքնիշխանությունը» Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքում կայացած «Բիոպրոմ» համաժողովի «Տեխնոլոգիաներ կյանքի համար» թեմայով նստաշրջանի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ԱԱՀ նախարար Գոհար Բարսեղյանը խոսել է Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի բարեհաջող գործարկման և ագրոարդյունաբերական համալիրի վրա դրա տարածման մասին: Ըստ ԵՏՀ նախարարի՝ Միությունում ի հայտ է եկել կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության իրական գործիք, որը թույլ է տալիս ստեղծել նոր արտադրական հզորություններ կամ արդիականացնել գոյություն ունեցողները, այդ թվում՝ դեղագործության և ԱԱՀ ոլորտներում: «Մեր պետություններն ունեն բարձր ներուժ նման արտադրանք արտադրելու համար: Համոզված եմ, որ, միավորելով իրավասությունները, մենք կկարողանանք էական քայլ գրանցել եվրասիական «հնգյակի» յուրաքանչյուր երկրի տեխնոլոգիական ինքնիշխանության բարձրացման գործում: Գործարար ծրագրի շրջանակներում Գոհար Բարսեղյանը ծանոթացել է սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության ձեռնարկությունների առաջատար մշակումներին: Նա նաև մասնակցել է գործարար նախաճաշին արդյունաբերական ընկերությունների ղեկավարների, զարգացման բանկերի և ինստիտուտների ներկայացուցիչների հետ, որտեղ բիզնեսին կոչ է արել ակտիվ մասնակցել ԵԱՏՄ կոոպերացիոն նախագծերին: