Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 19

14 հոկտեմբերի 2025 Ադրբեջանից և ՉԺՀ-ից ալյումինե ժապավենի նկատմամբ հակագնագցման տուրքը երկարաձգվել է մինչև կրկնակի հետաքննության ժամկետի ավարտը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան երկարաձգել է Ադրբեջանի Հանրապետությունից և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող ալյումինե ժապավենի նկատմամբ հակագնագցման տուրքը մինչև 2026 թվականի հունիսի 29-ը: Կիրառվող միջոցի գործողության ժամկետը պետք է լրանար 2025 թվականի հոկտեմբերի 23-ին։ Սակայն ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչությունը դիմում է ստացել, որի քննարկման արդյունքում 2025 թվականի հունիսի 30-ին սկսվել է կրկնակի հակագնագցման հետաքննություն։ «ԵԱՏՄ նորմատիվ բազայով նախատեսված է հակագնագցման գործող միջոցի կիրառման ժամկետի երկարաձգում կրկնակի հետաքննության անցկացման ժամանակահատվածով, որը պետք է ավարտվի դրա մեկնարկի օրվանից 12 ամսվա ընթացքում», — հիշեցրել են ԵՏՀ առևտրային բլոկում: Ադրբեջանից և ՉԺՀ-ից ծագող փայլաթիթեղի նկատմամբ հակագնագցման տուրքը սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2020 թ. սեպտեմբերի 22-ի N 115 որոշմանը համապատասխան: Տուրքի չափը կազմում է Ադրբեջանից ծագող ալյումինե ժապավենի մաքսային արժեքի 16.18%-ը և ՉԺՀ-ից ծագող ալյումինե ժապավենի մաքսային արժեքի 13.14%-ը:
14 հոկտեմբերի 2025 Դրական խթան բիզնեսի համար. ԵԱՏՄ-ում աճել են ծառայությունների փոխադարձ առևտրի և ուղղակի ներդրումների ծավալները Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դրական է գնահատել Եվրասիական տնտեսական միության պետություններում բիզնեսի վարման պայմանների վրա տնտեսական ինտեգրման ազդեցությունը: 2024 թվականի մշտադիտարկման արդյունքների հիման վրա նախապատրաստված համապատասխան զեկույցը ստացել է ԵՏՀ Կոլեգիայի հավանությունը հոկտեմբերի 14-ին: Ըստ զեկույցի տվյալների՝ ԵԱՏՄ-ում նկատվում է կայուն դրական դինամիկա: Հիմնական ցուցանիշներից մեկը Միության ներքին շուկայում արգելքների կրճատումը. մեկ տարվա ընթացքում դրանց քանակը 46-ից նվազել է մինչև 36, այսինքն՝ ավելի քան 20%-ով: Սա ուղղակիորեն նպաստում է ձեռնարկատերերի համար իրացման շուկայի հասանելիության բարձրացմանը և ընդլայնում փոխադարձ առևտրի հնարավորությունները: ԴՐական միտումներ են արձանագրվել նաև վերջնարդյունքի ցուցանիշների արժեքների մասով: Այսպես, Միության երկրների միջև ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալը 2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել է 16%-ով: Եթե համեմատենք 2022 թվականի բազային արժեքի հետ, ապա երկու տարվա աճը կազմել է 42%: Բացի այդ, ինտեգրման գործընթացները խթանում են ներդրումային ակտիվությունը: Անդամ պետություններում կուտակված ուղղակի փոխադարձ ներդրումների ծավալը 2022-2024 թվականների ընթացքում ավելացել է գրեթե 17%-ով: «Ներկայացված թվերը պարզապես վիճակագրություն չեն, սա ուղիղ ապացույց է, որ ինտեգրման խորացման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքն իրական արդյունքներ է բերում: Խոչընդոտների նվազեցումը, ծառայությունների առևտրի աճը և փոխադարձ ներդրումների ավելացումն ամուր հիմք են ձևավորում ամբողջ մեր Միության կայուն տնտեսական զարգացման համար: Մենք կշակունակենք անխափան տնտեսական միջավայրի ստեղծման ուղղությունը, որտեղ յուրաքանչյուր ձեռնարկատեր կկարողանա լիովին իրագործել իր ներուժը ԵԱՏՄ ընդհանուր շուկայում», — նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը:  
Ցուցադրել ավելին