Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7188
14 հոկտեմբերի 2025
ԵԱՏՄ-ն հակագնագցման միջոցներ կկիրառի ՉԺՀ-ից ալյումինե փայլաթիթեղի և տիտանի երկօքսիդի նկատմամբ
Կատարելով Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշումներ է ընդունել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ալյումինե փայլաթիթեղի ւ տիտանի երկօքսիդի նկատմամբ հինգ տարի ժամկետով հակագնագցման տուրքեր կիրառելու մասին: Դրույքաչափերը սահմանվել են, համապատասխանաբար, 17.16-20.24% և 14.27-16.25% չափով:
14 հոկտեմբերի 2025
Եվրասիական լոգիստիկ օրը քննարկել են ԵԱՏՄ-ում լոգիստիկայի զարգացման վրա մաքսային կարգավորման ազդեցության հարցը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը մասնակցել է Եվրոպական բիզնեսի ընկերակցության և Անդրեվրասիական փոխադրումների հարցերով համակարգող խորհրդի կողմից կազմակերպված «Եվրասիական լոգիստիկ օր» միջազգային համաժողովի լիագումար նստաշրջանին: Իր ելույթում նա մանրամասն անդրադարձել է եվրասիական լոգիստիկային աջակցելուն ուղղված Հանձնաժողովի մաքսային բլոկի աշխատանքներին: «Նավիգացիոն կապարակնիքների ներդրումը, Մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրագործումը կարևոր քայլեր են, որոնք կնպաստեն Եվրասիական տնտեսական միության տարածքով փոխադրումների զարգացմանը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Ռուսլան Դավիդովը պատմել է, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փոփոխությունների՝ նախապատրաստման ավարտական փուլում գտնվող փաթեթն արտացոլում է գործարար համայնքի առաջարկները և պարունակում է նորմեր ԵԱՏՄ լոգիստիկ ներուժի բարձրացման համար: Դրանց թվում են կոնտեյներների հայտարարագրման վերացումը, էլեկտրոնային փաստաթղթերի կիրառման ընդլայնումը, կաբոտաժային և կոնտրեյլերային փոխադրումների կարգավորումը: ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարը շեշտել է սահմանային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը Միության տարանցիկ գրավչության զարգացման համար: Նա կարևորել է Հանձնաժողովի աշխատանքը անցակետերի սարքավորմանը և կահավորմանը ներկայացվող միասնական պարտադիր պահանջների ձևավորման ուղղությամբ: «Անցակետերում թվային տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տալիս արագորեն մշակել մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և փոխադրամիջոցների մասին տեղեկատվությունը և էապես բարձրացնել նման տեղափոխման ծավալները հսկիչ ընթացակարգերի ժամականի կրճատման հաշվին, — նշել է ԵՏՀ նախարարը: — Հաշվի առնելով այս աշխատանքի կարևորությունը՝ ԵԱՏՄ մաքսային սահմանի անցակետերի համակարգված զարգացումը ներառվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման պլանում»:
14 հոկտեմբերի 2025
Եվրասիական լոգիստիկ օրը քննարկել են ԵԱՏՄ-ում լոգիստիկայի զարգացման վրա մաքսային կարգավորման ազդեցության հարցը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը մասնակցել է Եվրոպական բիզնեսի ընկերակցության և Անդրեվրասիական փոխադրումների հարցերով համակարգող խորհրդի կողմից կազմակերպված «Եվրասիական լոգիստիկ օր» միջազգային համաժողովի լիագումար նստաշրջանին: Իր ելույթում նա մանրամասն անդրադարձել է եվրասիական լոգիստիկային աջակցելուն ուղղված Հանձնաժողովի մաքսային բլոկի աշխատանքներին:
14 հոկտեմբերի 2025
ԵՏՀ-ն հաստատել է դեղագործական տեսչական ստուգումների պլանավորման ուղեցույցը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է Ռիսկերի գնահատման հիման վրա Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական պրակտիկայի կանոնների պահանջներին դեղագործական տեսչական ստուգումների համապատասխանության պլանավորման ուղեցույցը: Ուղեցույցը պարունակում է յուրաքանչյուր առանձին արտադրության ռիսկի գնահատման հիման վրա դեղամիջոցներ արտադրող հարթակների դեղագործական տեսչությունների անցկացման հաճախականության, ծավալի և պարբերականության որոշման հանձնարարականներ: Հաշվի են առնվում տեխնոլոգիական գործընթացի առանձնահատկությունների և արտադրվող դեղերի վտանգավորության հետ կապված ներքին գործոնները, ինչպես նաև Արտադրական պրակտիկայի կանոնների խախտման հետևանքով առաջացող ռիսկերը: Փաստաթղթի կիրառումը ԵԱՏՄ անդամ պետությունների դեղագործական տեսչություններին թույլ կտա օպտիմալ պլանավորել ռեսուրսները տեսչական ստուգումների անցկացման ամենամյա պլանի (ժամանակացույցի) իրականացման համար, ինչպես նաև կպահպանի դրանց արդյունքներն անկախ ստուգումների անցկացման պարբերականությունից ճանաչելու՝ Միության իրավունքում ամրագրված մոտեցումը: Ռիսկը հաշվի առնող մոտեցման կիրառումը դեղարտադրողներին թույլ կտա օպտիմալացնել գործընթացները և ռիսկի նվազեցման հաշվին հասնել դեղերի արտադրության կայունությանը և հուսալիությանը: Դա նաև թույլ կտա տնտեսել տեսչական խմբերի ընդունման հետ կապված ֆինանսական ռեսուրսներ:
14 հոկտեմբերի 2025
ԵՏՀ-ն հաստատել է դեղագործական տեսչական ստուգումների պլանավորման ուղեցույցը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է Ռիսկերի գնահատման հիման վրա Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական պրակտիկայի կանոնների պահանջներին դեղագործական տեսչական ստուգումների համապատասխանության պլանավորման ուղեցույցը:
14 հոկտեմբերի 2025
Որոշվել է բնական այրվող գազի մասին ԵԱՏՄ տեխկանոնակարգի փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հոկտեմբերի 14-ի նիստում հաստատել է «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգը: Տվյալ որոշումն ապահովում է սահուն անցում նոր պահանջների կատարմանը և գործողության ժամկետներ սահմանում բնական գազի՝ որպես այրվողի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի համար, որոնք համապատասխանում են մինչև տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների ուժի մեջ մտնելն ընդունված 046/2018 ԵԱՏՄ ՏԿ պահանջներին: Տեխնիկական կանոնակարգի պահանջներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի նոյեմբերի 22-ին:
14 հոկտեմբերի 2025
Որոշվել է բնական այրվող գազի մասին ԵԱՏՄ տեխկանոնակարգի փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հոկտեմբերի 14-ի նիստում հաստատել է «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգը:
13 հոկտեմբերի 2025
Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտալոգիստիկ տարածք է ձևավորում գլոբալ մարտահրավերների հաղթահարման համար»
Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը Մոսկվայում ընթացող «Եվրասիական լոգիստիկ օր» միջազգային համաժողովի լիագումար նստաշրջանի շրջանակներում: Միջոցառման կազմակերպիչներն էին Եվրոպական բիզնեսի ընկերակցությունը (ԵԲԸ) և Անդրեվրասիական փոխադրումների հարցերով միջազգային համակարգող խորհուրդը (ԱՓՀԽ): Արզիբեկ Կոժոշևը նշել է, որ ԵԱՏՄ-ն կենտրոնացած է երեք գերակայության վրա՝ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման ապահովում, տրանսպորտային համակարգի արդյունավետության և կապակցման ունակության բարձրացում, տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծում: Այս նպատակներն իրականացվում են միջազգային համակարգման, ենթակառուցվածքային նախագծերի և թվային տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ, որոնք վերացնում են խոչընդոտները և նոր հնարավորություններ բացում գլոբալ լոգիստիկայի համար: Տրանսպորտի թվայնացումը, մասնավորապես՝ էլեկտրոնային բեռնագրերի, նավիգացիոն կապարակնիքների ներդրման և Խելացի տրանսպորտային համակարգերի հայեցակարգի իրականացման հաշվին, էապես բարձրացնում են միջազգային լոգիստիկայի արդյունավետությունը՝ այն դարձնելով անխափան և նվազեցնելով վարչական խոչընդոտները: Ի վերջո այս ամենը դրական է անդրադառնում երկրների միջև ապրանքաշրջանառության աճի վրա, նշել է Արզիբեկ Կոժոշևը: Ընդ որում, ԵԱՏՄ-ն ակտիվ աշխատում է գլոբալ նախաձեռնությունների հետ փոխգործակցության ուղղությամբ՝ ներառյալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», Հյուսիսային ծովային ուղի և Անդրկասպյան երթուղի նախագծերը: Արագանում է Բալտիկայից՝ Կասպից ծովի միջոցով մինչև Հնդկական օվկիանոս «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը, իսկ Աստրախանի և Ակտաուի նավահանգիստների արդիականացումը և նոր երկաթուղիներն արդեն դրական են անդրադառնում բեռնահոսքի աճի վրա: «ԵԱՏՄ երկրների տրանսպորտային համակարգն ակտիվ փոխակերպման փուլում է, բախվում է աշխարհաքաղաքականության, տնտեսության և տեխնոլոգիաների մարտահրավերներին: Սակայն հեռանկարները լավատեսական են մնում. համատեղ նախաձեռնությունների, թվայնացման և միջազգային համագործակցության շնորհիվ տարածաշրջանը կարող է դառնալ համաշխարհային տրանսպորտային համակարգի առանցքային հանգույցը», — եզրափակել է Արզիբեկ Կոժոշևը:
Ցուցադրել ավելին