Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Նորություններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Ֆոտոսրահ
Տեսադարան
Ընտրեք ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Развитие интеграции
Макроэкономическая политика
Статистика
Развитие предпринимательской деятельности
Финансовая политика
Трудовая миграция и соцзащита
Промышленная политика
Агропромышленная политика
Техническое регулирование и аккредитация
СФС-меры
Регулирование рынка лекарств
Транспорт и инфраструктура
Энергетика
Антимонопольное регулирование
Политика в области госзакупок
Информационные технологии
Функционирование внутренних рынков
30 մայիսի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցեր
Ապրիլի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի է ունեցել մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ մաքսային սահմանով բեռնարկղերի պարզեցված տեղափոխմանը։ Քննարկվել են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որսաքանակի և ձկնամթերքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցեր։ Աշխատանքային խմբի մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները առավել զգայուն հարցերի շուրջ։ Աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա մայիսին առերես ձևաչափով։
30 մայիսի 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «Մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումները նպաստում են աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության մշակմանը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Եգիպտոսի մրցակցային գերատեսչության աջակցությամբ, Կահիրեում անցկացրել է մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նման միջոցառումները, որոնք ԵՏՀ պրոֆիլային բլոկի նախաձեռնությամբ ավանդական են դարձել, օգնում են միջազգային տարածաշրջանային կազմակերպություններին արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն ծավալելու, աշխատանքային փորձ փոխանակելու գործում։ Հինգերորդ հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր մրցակցության արդյունավետ կարգավորման գործելակերպը։ «Մենք խթանում ենք տարածաշրջանային համագործակցության առավելությունները, ամրապնդում և ընդլայնում միջտարածաշրջանային երկխոսությունը, հարմարեցնում առաջադեմ մրցակցային գործելակերպը յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքներին, ստեղծում նոր գաղափարներ, ինչն արդյունքում հանգեցնում է աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության», — կարծում է Մաքսիմ Երմոլովիչը։ ԵՏՀ-ն կշարունակի անցկացնել տարածաշրջանային մրցակցային կազմակերպությունների հանդիպումները։ Հինգերորդ հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի մրցակցային գերատեսչության նախագահը, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի, Արևելյան Աֆրիկայի համայնքի, Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, Արաբական մրցակցային ցանցի, Հարավարևելյան Ասիայի ազգերի ընկերակցության, ԲՐԻԿՍ-ի և Կարիբյան համայնքի ներկայացուցիչներ։
05 մայիսի 2025
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Սադիր Ժապարովին Ղրղզստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Սադիր Ժապարովին և Ղրղզստանի ամբողջ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ։ «Սահմանադրությունը պետականության ամուր հիմքն է, Ղրղզստանի Հանրապետության կայուն զարգացման հուսալի երաշխավորը, — ասվում է շնորհավորական նամակում։ — Հենց Սահմանադրության շնորհիվ է, որ Ղրղզստանի ժողովուրդը վստահորեն առաջ է շարժվում՝ ամրապնդելով ազգի միասնությունը, ապահովում է իր իրավունքների և շահերի պաշտպանությունը»։ Բակիտժան Սագինտաևը Ղրղզստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին մաղթել է տնտեսական բարգավաճում և բարեկեցություն։
29 ապրիլի 2025
ԲՐԻԿՍ-ի վեց պետություններ հայտեր են ներկայացրել «Կանաչ Եվրասիա» երրորդ կլիմայական մրցույթին մասնակցելու համար
Ապրիլի 30-ին ավարտվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Նոր նախագծերի առաջմղման ռազմավարական նախաձեռնությունների գործակալության կողմից կազմակերպված «Կանաչ Եվրասիա» երրորդ միջազգային կլիմայական մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Մինչ օրս փաստաթղթեր են ստացվել Եվրասիական տնտեսական միության բոլոր հինգ երկրներից, ինչպես նաև ԵԱՏՄ-ի այնպիսի առանցքային առևտրային գործընկերներից, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և Ուզբեկստանը։ Բացի այդ, հայտեր են ներկայացրել ՀԱՀ-ի, Եթովպիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Տաջիկստանի և Սենեգալի ներկայացուցիչները՝ զգալիորեն ընդլայնելով մրցույթի աշխարհագրությունը։ «Կցանկանայի նաև նշել այս տարի ստացվող դիմումների որակական բարելավումը։ Փորձագետների և մրցույթի նախագահության համար հեշտ չի լինի ընտրել լավագույններին. թերևս գրեթե բոլոր նախագծերը արժանի են ամենաբարձր տեղերը ստանալու և համաշխարհային մակարդակով մասշտաբավորվելու», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Մրցույթի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը, ինչպես նաև նրանց նախագծերի ներկայացումը տեղի կունենան Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում, որը կանցկացվի Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հետ միաժամանակ։
29 ապրիլի 2025
Գոհար Բարսեղյան. «ԵԱՏՄ երկրները ակտիվորեն զարգացնում են կոոպերացիոն կապերը Ուզբեկստանի Հանրապետության հետ»
Ապրիլի 28-29-ը Տաշքենդում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը մասնակցել է «ԻՆՆՈՊՐՈՄ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսի առանցքային միջոցառումը «Ռազմավարական արդյունաբերական գործընկերությունը Կենտրոնական Ասիայում. ինտեգրում առաջադեմ տեխնոլոգիաների հիման վրա» լիագումար նստաշրջանն էր, որտեղ Գոհար Բարսեղյանը զեկույց է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության պետությունների միջև արդյունաբերական համագործակցության գերակայությունների և Ուզբեկստանի ձեռնարկությունների հետ կոոպերացիոն կապերի զարգացման հեռանկարների մասին։ «ԵԱՏՄ երկրները ակտիվորեն զարգացնում են կոոպերացիոն կապերը Ուզբեկստանի Հանրապետության հետ։ Հեռանկարային կարող են դառնալ մեքենաշինության, ավիաշինության, քիմիական և թեթև արդյունաբերության ոլորտների համատեղ նախագծերը։ Ե՛վ ԵԱՏՄ երկրները, և՛ Ուզբեկստանը հետաքրքրված են դրանց իրականացմամբ և այդ ուղղություններով արտադրության ավելացմամբ», — նշել է Գոհար Բարսեղյանը։ Ցուցահանդեսի շրջանակներում Գոհար Բարսեղյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարար Երսային Նագասպաևի հետ։ Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարային ուղղությունները։ Բացի այդ, Գոհար Բարսեղյանը այցելել է «Tashtib-Tex» ՍՊԸ-ի Տաշքենդի տեքստիլ կոմբինատ» ձեռնարկություն, այցի ընթացքում քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտում և ԵՏՀ-ի և Ուզբեկստանի կառավարության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների պլանի իրականացման շրջանակներում համագործակցության զարգացման հարցեր։
29 ապրիլի 2025
ԵՏՀ-ն և Հորդանանի կառավարությունը ակտիվացնում են փոխգործակցությունը համագործակցության հուշագրին համապատասխան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև առևտրատնտեսական երկխոսության հեռանկարները քննարկել են ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը և Ռուսաստանի Դաշնությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Խալիդ Աբդուլլահ Շավաբկան։ Միքայել Բելլույանը վերահաստատել է, որ ԵՏՀ-ն կողմ է աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ, այդ թվում՝ Համագործակցության հուշագրի շրջանակներում, հորդանանյան կողմի նախկինում արված առաջարկներին։ ԵՏՀ վարչության տնօրենը նախաձեռնել է 2025 թվականին համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստի անցկացումը, որի օրակարգում առաջարկվել է ներառել առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման և համատեղ միջոցառումների պլանի ձևավորման գործնական հարցեր։ Նման միջոցառումներ կարող են դառնալ եվրասիական տնտեսական օրակարգի վերաբերյալ Հորդանանի պաշտոնական շրջանակների և գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվելիք ոլորտային սեմինարները։ Խալիդ Աբդուլլահ Շավաբկան կողմ է արտահայտվել այս առաջարկներին՝ հավելելով, որ հորդանանյան կողմը բաց է ԵՏՀ-ի հետ փոխգործակցության և վերջինիս նախաձեռնությունների համար և պատրաստ է միանալ բարձր մակարդակով։ Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են մշակել համագործակցության ակտիվացման հարցեր. այդ նպատակով նախատեսվում է փոխգործակցություն հաստատել ԵՏՀ-ի և Հորդանանի առևտրի և արդյունաբերության նախարարության միջև։ Միքայել Բելլույանը Ռուսաստանում Հորդանանի դեսպանին հրավիրել է մասնակցելու Եվրասիական տնտեսական համաժողովին, որը տեղի կունենա 2025 թվականի հունիսին Մինսկում։ ԵՏՀ-ի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև համագործակցության հուշագիրը կնքվել է 2017 թվականին։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը մտադիր են համագործակցել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը. տնտեսական զարգացման և մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը. մաքսային կարգավորումը. տեխնիկական կարգավորումը. սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառումը. ֆինանսները. տրանսպորտը. էներգետիկան. ագրոարդյունաբերական համալիրը. մրցակցային քաղաքականությունը և հակամենաշնորհային կարգավորումը. արդյունաբերությունը. մտավոր սեփականությունը. տեղեկատվական տեխնոլոգիաները. ծառայությունների առևտուրը և ներդրումները. ձեռնարկատիրության զարգացումը. պետական գնումները. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։
29 ապրիլի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրում թվային տնտեսության զարգացման հիմնախնդիրները և համատեղ գործողությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում անցկացվել է կլոր սեղան, որը նվիրված էր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ագրոարդյունաբերական համալիրում թվային տնտեսության զարգացման հարցերին։ ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը խոսել է ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում թվային էկոհամակարգի ձևավորման մասին՝ անդրադառնալով գյուղատնտեսական բույսերի տեսակների, տոհմային կենդանիների և սելեկցիոն նվաճումների, ինչպես նաև ագրոարդյունաբերության ինտերակտիվ քարտեզի վերաբերյալ տվյալների փոխանակման հարցերին։ «2026 թվականի հունիսի 1-ից կսկսվի Գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայականների թողարկման (տրամադրման), շրջանառության և մարման կանոնների մասին համաձայնագրի գործնական իրականացումը, ինչը նոր խթան կհաղորդի գյուղամթերքի էլեկտրոնային առևտրի զարգացմանը», — կլոր սեղանի մասնակիցներին տեղեկացրել է Նաիրա Կարապետյանը։ Կլոր սեղանի մասնակիցները ներկայացրել են բուսաբուծության և անասնաբուծության ոլորտում թվային լուծումների ներդրման իրենց փորձը, ներառյալ ճշգրիտ հողագործության տեխնոլոգիաները, ֆերմաների ավտոմատացումը և այլն։ Միջոցառումը վերահաստատել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի թվային վերափոխման կարևորությունը և տնտեսության տվյալ հատվածի մրցունակության բարձրացման նպատակով արդյունավետ էկոհամակարգի ստեղծման համար անդամ պետությունների համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։ Կլոր սեղանին մասնակցել են ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարությունների, բիզնեսի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։
29 ապրիլի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում անասնաբուծության ոլորտում միջպետական փոխգործակցության մեխանիզմները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչությունը «AGROBRICS+» MVC: Հացահատիկ – Համակցված կերեր – Անասնաբուժություն միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացրել է «Տոհմային անասնաբուծության ոլորտի իրավասության եվրասիական կենտրոնների ձևավորումը» թեմայով կլոր սեղան։ Եվրասիական տնտեսական միության երկրների պետական կառավարման մարմինների, գործարար միությունների, գիտական հիմնարկների ներկայացուցիչները՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մասնակցությամբ, քննարկել են գյուղատնտեսական կենդանիների տոհմային արժեքի կանխատեսման տեխնոլոգիայի օգտագործումը, այդ թվում՝ հիմնված գենոմային վերլուծության վրա, ընդլայնելու ուղղությամբ միջպետական փոխգործակցության կարևորագույն ուղղություններն ու մեխանիզմները։ Գենոմային ընտրասերման եվրասիական համակարգի հայեցակարգերն ու մոդելները, որոնք առաջարկվել են բանախոսների կողմից և ստացել քննարկման մասնակիցների հավանությունը, ինչպես նաև համատեղ ընտրասերման և գենետիկական հետազոտությունների անցկացման և փորձի փոխանակման մոտեցումները կարող են իրականացվել տոհմանին անասնաբուծության ոլորտի իրավասության եվրասիական կենտրոնների հիման վրա ընտրասերման և տոհմային աշխատանքների համակարգման և վերլուծական ապահովման շրջանակներում։ «Կլոր սեղանի աշխատանքների արդյունքները կդառնան Հանձնաժողովի հարթակում հետագա քննարկման և գենոմային ընտրասերման ու բարձր արդյունավետ վերարտադրողական տեխնոլոգիաների լայնածավալ ներդրման հիման վրա Միության պետությունների անասնաբուծության կայուն զարգացման համար միջպետական փոխգործակցության համաձայնեցված մեխանիզմների մշակման առարկա», — ամփոփել է ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը։
Ցուցադրել ավելին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք