Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7081
02 հուլիսի 2025
Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ալեքսանդր Տուրչինին հոբելյանի առթիվ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Ալեքսանդիր Տուրչինին 50-ամյա հոբելյանի առթիվ։ «Դուք ծանրակշիռ ներդրում ունեք Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում», — ասված է շնորհավորական նամակում։ ԵՏՀ-ի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Ալեքսանդր Տուրչինին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և բոլոր նախատեսված ծրագրերի իրականացում՝ ի շահ Բելառուսի Հանրապետության և նրա քաղաքացիների։
02 հուլիսի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ծխախոտի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր
Հուլիսի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի մասնակցությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության տարածք ապօրինի ծխախոտային արտադրանքի ներմուծման և շրջանառության դեմ պայքարի միջոցների մշակման հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը: Աշխատանքային խումբը ձևավորվել է այս տարվա մարտին Հանձնաժողովի մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից: Խմբում ընդգրկվել է ավելի քան 80 անդամ, որոնցից կեսը գործարար համայնքի ներկայացուցիչներ են, որոնք և նախաձեռնել էին դրա ստեղծումը: Անցած նիստում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի շուկաների վիճակը, այս ոլորտում ապօրինի շրջանառության միտումներն ու դինամիկան, ինչպես նաև նշված արտադրանքի ավտոմոբիլային փոխադրումների հետագծման նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառման պրակտիկան: Աշխատանքային խմբի մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել Միության շուկայում ծխախոտի ապօրինի շրջանառության կանխմանն ուղղված առաջնահերթ միջոցների վերաբերյալ, որոնք կմշակվեն ԵՏՀ հարթակում Միության երկրների լիազոր մարմինների ներգրավմամբ:
02 հուլիսի 2025
Բախիթ Սոիլթանովը բանակցել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի Բանկի ֆինանսական կոնգրեսի շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ: Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ներդաշնակեցման և հետագա ձևավորման մոտեցումները, «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի նախագծի խնդրահարույց հարցերը: Այցի ընթացքում նաև կայացել է Բախիթ Սուլթանովի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի փոխնախագահ Օլգա Պոլյակովայի հետ, որի ընթացքում քննարկել են ընդհանուր ֆինանսական դաշտի ձևավորման և ներդաշնակեցման հարցեր: «Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումը ԵԱՏՄ ռազմավարական խնդիրներից մեկն է: Այս ոլորտում մոտեցումների ներդաշնակեցումը մեզ թույլ կտա ստեղծել միասնական, թափանցիկ և հուսալի ֆինանսական տարածք, ինչը, անշուշտ, հզոր խթան կդառնա ներդրումների համար, կայունություն կապահովի Միության բոլոր մասնակից երկրների տնտեսական զարգացման համար», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Կոնգրեսը ավանդաբար Ռուսաստանի Բանկի ղեկավարության, Ռուսաստանի առաջատար ֆինանսական կազմակերպությունների, պետական իշխանության մարմինների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների միջև բիզնես երկխոսությունների առաջավոր հարթակն է: Մասնակիցները քննարկում են ֆինանսական շուկայի կարգավորման, դրա թվային ենթակառուցվածքների զարգացման հարցեր, բորսայական տարածքի և վճարային համակարգերի վիճակը և հեռանկարները: «Այնպիսի հարթակներ, ինչպիսին է Ռուսաստանի Բանկի ֆինանսական կոնգրեսը, կարևոր են կառուցողական երկխոսության զարգացման և ժամանակակից ֆինանսական միջավայրի առանցքային միտումների և մարտահրավերների քննարկման համար, մասնակիցներին թույլ են տալիս մշակել ԵԱՏՄ բոլոր երկրների ֆինանսական հատվածի կայունությանը և կայուն զարգացմանն ուղղված արդյունավետ միջոցներ», — նշել է Բախիթ Սուլթանովը:
01 հուլիսի 2025
Փոփոխություններ են կատարվել կոսմետիկական արտադրանքի ստանդարտների մշակման ծրագրում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան կողմից հաստատել է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի իրականացումն ու կիրառումը ապահովող միջպետական ստանդարտների մշակման ծրագրի փոփոխությունները: Փոփոխությունները նախատեսում են հինգ միջպետական ստանդարտի մշակում, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստանդարտների հիման վրա օծանելիքակոսմետիկական արտադրանքում ֆորմալդեհիդի որոշման երկու ստանդարտ, ISO միջազգային ստանդարտների հիման վրա արևապաշտպան միջոցների փորձարկման մեթոդների երկու ստանդարտ և SMIIC Իսլամական երկրների ստանդարտացման և չափագիտության ինստիտուտի ստանդարտի հիման վրա Halal օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերաբերյալ մեր ստանդարտ: Նաև նախատեսվում է փոփոխություն կատարել ինը միջպետական ստանդարտում:
30 հունիսի 2025
Եվրասիական տնտեսական համաժողովում քննարկել են խելացի տրանսպորտային համակարգերի ներդրումը
Եվրասիական տնտեսական միության պետություններում խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման հեռանկարները քննարկման առարկա են դարձել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի և Ռուսաստանի «Տրանսպորտի թվային դարաշրջան» տրանսպորտի թվային տեխնոլոգիաների զարգացման ընկերակցության նախագահ Ալեքսանդր Սյոմկինի աշխատանքային հանդիպմանը, որը կայացել է Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում: Բանակցությունների ընթացքում ԵՏՀ նախարարը տեղեկացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների խելացի տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործման հայեցակարգի իրականացման մասին, որը ստացել է ԵՏՀ խորհրդի հավանությունը այս տարվա հունվարին: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել իրականացման ենթակա բազային ծառայությունների ցանկի, ինչպես նաև Միության երկրների ԽՏՀ տեղեկատվական փոխգործակցության ձևաչափերին ներկայացվող պահանջների միասնականացման մասին: «Հաշվի առնելով մեր պետություններում ԽՏՀ ներդրման տարբեր մակարդակը՝ չափազանց կարևոր է ստեղծել ԵԱՏՄ անկարան թվային տարածք, որը հիմնված կլինի միասնականացված ստանդարտների ու պահանջների վրա», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը: Կողմերը պայմանավորվել են շարունակել նշված հարցերի քննարկումը սեպտեմբերին կայանալիք «Ռուսաստանի խելացի տրանսպորտային համակարգեր. Տրանսպորտի թվային դարաշրջան» ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում:
30 հունիսի 2025
Թաիլանդի ձեռնարկատերերը դրական են գնահատել ԵԱՏՄ շուկայում աշխատանքի հեռանկարները
Թաիլանդի ձեռնարկատիրական համայնքի հարցումով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Ռուսաստանի Դաշնությունում Թաիլանդի Թագավորության դեսպանության և Մոսկվայում Թայլանդի առևտրի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է «ԵԱՏՄ. հեռանկարային շուկաներ Թաիլանդի ձեռնարկատերերի համար դինամիկ միջազգային առևտրի պայմաններում» թեմայով առցանց սեմինար: «Ձևավորվել է Եվրասիական տնտեսական միության և Թաիլանդի փոխգործակցության զարգացած և հասկանալի ենթակառուցվածք: ԵՏՀ-ն և Թաիլանդի կառավարությունը շարունակում են իրականացնել 2018 թվականին կնքված համագործակցության հուշագիրը: Կայացել է համատեղ աշխատանքային խմբի երկու նիստ: Սահմանվել են առավել հետաքրքրություն ներկայացնող համագործակցության առանցքային ոլորտներ», — պատմել է ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը: Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ և Թաիլանդի երկխոսությունը բաց է բիզնեսի համար: ԵՏՀ-ի կողմից կազմակերպվող միջոցառումների մեծ մասը, այդ թվում՝ որոնք ուղղված են ԱՍԵԱՆ-ի երկրներին, անցկացվում է բիզնես լսարանի համար և թույլ է տալիս ուղիղ հաղորդակցություն ստեղծել ձեռնարկատերերի միջև: Վարչության ղեկավարը նշել է համագործակցության հնարավեր հեռանկարային ոլորտները, որոնք կարող են դառնալ ԵԱՏՄ և Թայլանդի միջև՝ գործարար շրջանակների մասնակցությամբ, երկխոսության զարգացման շարժիչ ուժը: Դրանք են թվայնացումը, արդյունաբերական համագործակցությունը և պարենային անվտանգությունը, տրանսպորտը և լոգիստիկան, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների հատվածը՝ ներառյալ վճարումների կատարման հարցերը: Թաիլանդի Թագավորության առևտրի նախարարության միջազգային առևտրին աջակցության վարչության տնօրեն Սունանտա Քանգվալքուլքիջն իր հերթին դրական է գնահատել ԵԱՏՄ յուրաքանչյուր պետության հետ Թաիլանդի առևտրատնտեսական համագործակցության բարձր ներուժի իրականացման հնարավորությունը: Սեմինարի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շուկա մուտքի գործնական ընթացակարգերը, Միությունում առևտրային քաղաքականությունը և մաքսասակագնային կարգավորումը, արդյունաբերության, տրանսպորտի, լոգիստիկայի ոլորտում անդամ պետությունների և Թաիլանդի համագործակցության ներուժը: Թաիլանդի գործարար շրջանակների ներկայացուցիչները տեղեկատվություն են ներկայացրել ԵԱՏՄ շուկայում իրենց աշխատանքի դրական օրինակների մասին:
27 հունիսի 2025
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման մասին զեկույցին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունվել է ԵԱՏՄ շրջանակներում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման պլանների իրագործման մասին զեկույցը: Զեկույցում ներկայացված են 2024 թվականի մշտադիտարկման արդյունքները հետևյալ ուղղություններով՝ զբոսաշրջություն, օդերևութաբանություն, մարքշեյդերական աշխատանքներ, գնահատման գործունեություն, շինարարություն և կինեմատոգրաֆիա: Նշվել են վարչական համագործակցության մասին համաձայնագրերի մշակումը, ինչպես նաև այդ հատվածներում կարգավորման ներդաշնակեցման համար մեթոդական հանձնարարականների մշակումն ավարտին հասցնելու հարցեր: «Զեկույցի ընդունումը վերահաստատում է առանց արգելքների ծառայությունների միասնական շուկայի ստեղծման մեր ընդհանուր մտադրությունը: Առանցքային հատվածների ազատականացումը նոր հնարավորություններ կբացահայտի բիզնեսի համար և կամրապնդի տնտեսական փոխգործակցությունը Միության երկրների միջև: Այժմ հատկապես կարևոր է կենտրոնանալ մեթոդական մոտեցումների համաձայնեցման վրա, որպեսզի հավասար պայմաններ ապահովենք շուկայի բոլոր մասնակիցների համար», — մեկնաբանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը:
27 հունիսի 2025
ԵԱՏՄ-ում ամփոփել են Ծառայությունների առևտրի կարգավորման կանոնների պահպանման 2023-2024 թվականների արդյունքները
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քննարկել է Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից Ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության կարգավորման կանոնների կատարման 2023-2024 թվականների մշտադիտարկման արդյունքների մասին զեկույցը, որը նախապատրաստել են երկրների կառավարությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ: Զեկույցում ներկայացված են Կանոնների պահպանման առանցքային ասպեկտները, մասնավորապես՝ պետություններում ձեռնարկատերերի համար բարենպաստ ընթացակարգերի կիրառումը: Դրանց թվում են բիզնեսի ստուգման ժամանակ կարգավորող ազդեցության գնահատումը (ԿԱԳ), «լռությունը համաձայնության նշան է» սկզբունքի կիրառումը և ռիսկին կողմնորոշված մոտեցման ներդրումը: «Մենք դրական դինամիկա ենք տեսնում մասնակից երկրների կողմից Կանոններն իրենց օրենսդրությունում կիրարկելու գործում: Զեկույցը հաստատում է, որ փաստաթղթով նախատեսված պայմանների իրագործումը հասնում է 100 տոկոսի: Սա կարևոր քայլ է Միության շրջանակներում բիզնեսի համար թափանցիկ և հարմարավետ պայմանների ստեղծման ուղղությամբ», — նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: ԵՏՀ նախարարը կարևորել է «լռությունը համաձայնության նշան է» սկզբունքի ներդրումը, համաձայն որի՝ պետության իրավասու մարմինը սահմանված ժամկետում դիմողին պետք է տրամադրի համապատասխան թույլատվություն կամ ներկայացնի պատճառաբանված մերժում, հակառակ դեպքում դիմողը ինքնաբերաբար ստանում այն գործունեության թույլտվություն, որի իրականացման համար ներկայացվել էր դիմումը: 2023-2024 թվականների, ինչպես նաև նախորդ ժամանակահատվածների զեկույցին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում:
Ցուցադրել ավելին